Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ալիևը հասկանում է՝ քանի Փաշինյանը կա, պետք է բոլոր զիջումները կորզի․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի պատրաստել ժողովրդին Ադրբեջանի հրահանգով ընդունել մի սահմանադրություն, որ բավարարի Բաքվին, որ ինքը կարողանա մնալ իշխանության»։

Թուրքիայի նախագահի խորհրդականը խիստ քննադատել է պոլսահայ երգչին

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սուր քննադատական խոսքեր է հնչեցել պոլսահայ ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինի հասցեին՝ անարգելով նրա արտաքին տեսքն ու արվեստը: Սարալը սոցիալական ցանցերում Ջեփքինին «մարդ չհամարելով»՝ նրան անվանել է «երաժիշտի նմանակ», իսկ նրա արվեստը՝ «անորոշ»։ Հայկո Ջեփքինն էլ ի պատասխան կոշտ է արձագանքել՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ ողջ

Հայրենադարձները բաց են թողել ավտոշարասյունը, որ միանան ցուցակին

Վերջերս նկատեցի հանկարծակի խանդավառություն եւ հորդորներ Հայաստանի Հանրապետության ներսից, շեշտելով հանրապետության ներսում հայության եւ հայկական սփյուռքի ջանքերի միավորման կենսական անհրաժեշտությունը։ Սկզբունքորեն, ես, որպես 2017 թվականին Հայաստան վերադարձած արեւմտահայ հայրենադարձ, պետք է շոյված եւ ուրախ լինեմ։ Ինձ ճանաչողները գիտեն, որ հաճախ սուր քննադատության եմ ենթարկել հայկական սփյուռքին որոշ երեւույթների համար, որոնք տպավորություն են թողնում, որ նրանք

Արշիլ Գորկուն վերադարձնում ենք այցելուին, 400 նոր ցուցանմուշ ենք ցուցադրում. Մարինա Հակոբյանը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի նոր դիմագծի մասին

4 տարուց ավելին տեւած աշխատանքին ներգրավված է եղել պատկերասրահի գիտահետազոտական ողջ կազմը

«Պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ, հույս ունենք, որ ՀՀ խաղաղության օրակարգն ի վերջո կսկսի շոշափելի պտուղներ տալ»․ Արարատ Միրզոյան

Տանյա Ֆայոնն էլ ասաց․ «Մենք իսկապես իրար նման մտածող երկրներ ենք եւ որպես ՄԱԿ ԱԽ անդամներ՝ այսօր այլընտրանք չենք տեսնում, քան հարգելու Անվտանգության խորհրդի եւ ՄԱԿ-ի սկզբունքները»։

«Թող Սերժ Սարգսյանը գնա, տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018-ին»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանը պնդում էր արել, թե «այդ տխրահռչակ իրադարձություններից յոթ տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում և հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին»։

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին:

Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիում քաղաքապետի ընտրության մասին

Նիկոլ Փաշինյանը հույս ունի՞, որ այս տարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։

«Կինոն՝ որպես արվեստ, հանրության հետ խոսելու բացառիկ հնարավորություն է ընձեռում, իսկ հանրության հետ խոսելը՝ մեծագույն շնորհ է». Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, կարևորել է նրանց դերը հայ կինոյի զարգացման ու հանրահռչակման, նոր ժամանակներին համահունչ կայացման գործում: «Կինոն՝

«Դիմողի կողմից չի հիմնավորվում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության խախտումը». ՍԴ դատավորի հատուկ կարծիքը

2025 թվականի ապրիլի 1-ի ՍԴՈ-1775 որոշման վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանն ապրիլի 10-ին հայտնել էր Հատուկ կարծիք՝ որոշման եզրափակիչ մասի եւ դրա հիմքում դրված պատճառաբանությունների վերաբերյալ, որի մասին վերջապես երեկ տեղեկացանք ՍԴ -ից: Այն մոտ 17 էլեկտրոնային էջ է: Որոշումը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ

Պարտադիր թեստավորումը զգացողություն է առաջացնում՝ ՀՀ-ում բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացում. ՆԳ նախարար

Պարտադիր համատարած բոլորին թեստավորելու տրամաբանությունն առնվազն իմ մոտ այն զգացողությունն է առաջացնում, որ վստահ ենք, որ Հայաստանում բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացում, ինչն այդպես չէ

Տիգրան Դադունցը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավար Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն Արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով՝ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները ՄԻԵԴ վճիռների կատարման ապահովման, հաշտարարների վերապատրաստման և այլ ոլորտներում։ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի ընթացիկ ծրագրերը։

Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով իր՝ նախորդ տարիների ուղերձներից մեկը Անկախության օրվա հետ կապված, ասաց․ «Ես Անկախության հռչակագրի օրվա՝ իմ ուղերձում ասել եմ, որ Անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով՝ իմ կարծիքն այն է, որ այդ տեքստը նրա մասին է, որ ՀՀ անկախ պետականություն չի կարող լինել»։

Փարավոն Միրզոյանին հավուր պատշաճի մեծարել են Օրենբուրգում

Օրենբուրգի կերպարվեստի թանգարանում  բացվել է Հայաստանի ժողովրդական նկարչի ցուցահանդեսը Օրենբուրգի կերպարվեստի թանգարանում  ապրիլի 4-ից բացվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ մայիսի 18-ը: Նախաձեռնությունը Օրենբուրգի թանգարանինն է: Այստեղ Փարավոն Միրզոյանին բնորոշել են որպես գույն բերող նկարիչ, թանգարանի 3 սրահները լեփ-լեցուն են եղել այցելուներով: «Երբ Հայաստանի ազգային պատկերասրահում երկու տարի առաջ

Հիմա որ մարդը 102 զանգի հանցագործության համար, ստեղի՞ց եք պատասխանում. Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց,

Անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան. Վահե Հովհաննիսյան

Էշության հաղթարշավը կանգնեցնելու համար միտք է պետք, մարդկանց պետք է առաջարկել զարգացման տեսլական, առաջ գնալու ճանապարհ: Սովորական էշն իր արահետը միշտ գտնում է, իսկ էշացած հասարակությունը՝ միշտ վթարվում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ դիմումով ցրելու պահանջի միակ իմաստն այն է, որ ՀՀ հաջորդ իշխանությունը նույնիսկ տեսական հնարավորություն չունենա Արցախի հարցը բարձրացնելու. «Հայաքվե»

Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներն անցկացվում են Թուրքիայում, գալիս է փաստելու, որ Թուրքիան իրենով փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և միանձնյա ստանձնել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մանդատը, թեև այդ մանդատը չունի և չպետք է ունենա:

Թուրքական ուժի ու ազդեցության ցուցադրություն` հայկական մասնակցությամբ

«Պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին… Տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու». Ալիեւի սպառնալիքները Երեւանին` Անթալիայի հավաքից առաջ Անցյալ շաբաթվա վերջին թուրքական Անթալիա քաղաքում կայացավ Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցեցին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Համաժողովի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ADA միջազգային

Ո՞ւմ եք պետք ձեր ինժեներական կառույցներով ու խրոխտ դեմքերով, երբ Ադրբեջանը նույնիսկ սահմանամերձ բնակավայրի վրա է կրակում. Տիգրան Աբրահամյան

Օրուգիշեր սահմանագծին «ամրոցներ» կառուցողներն Ադրբեջանի՝ արդեն 3 շաբաթ, միևնույն ժամերին, գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր:

Վարդան Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ` 18 կողմ ձայներով

Իհարկե, կարող է ամեն ինչ անեն, ես երկու նախագահների հետ աշխատել եմ, ես էսպես ռեպրեսիաներ չեմ տեսել։ Ես կպահեմ սուբորդինացիան, բայց եթե իրենք ուրիշ ձևի պահեն իրենց, կփոխհատուցեմ այլ ձևով։ Ես այդպես եմ մեծացել։

ՔՊ–ն Գյումրիում արեց ճիշտ այն, ինչի համար մեզ Երևանում քննադատում էր. Գրիգոր Երիցյան

Մեզ կոչ էիք անում կառուցողական լինել և Ավինյանի հետ աշխատել։ Եղե՛ք կառուցողական, գնացե՛ք Վարդանիկի հետ աշխատեք։

«Սխալ հաշվարկ են անում, ավելի շատ ձայներ կհավաքեմ». Վարդան Ղուկասյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Վարդան Ղուկասյանը, դիմելով պրոդյուսեր, «Իմ հզոր համայնքը» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանին` ասաց. «Մի բան էլ դու ասա»: Ռուբեն Մխիթարյանն ասաց` շատ պատասխանատու հայտարարություն արեցիք Գյումրու բյուջեն ավելացնելու հետ կապված:

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

Ներկայացվել է Արշիլ Գորկու «Կժով կինը» ստեղծագործությունը /թուղթ, մատիտ/։ Այն նկարչի քրոջ՝ Վարդուհի Մուրադյանի նվիրատվությունն է Վահագն Դավթյանի միջոցով /1974 թ․/։

«Կարա՞մ ինձ դեմ քվեարկեմ». Վարդան Ղուկասյանը կատակեց

 Վայրկյաններ անց հայտնի կդառնա` Վարդան Ղուկասյանը քանի՞ ձայնով կընտրվի քաղաքապետ։

«Ջան». բացականչեց Վարդան Ղուկասյանը` Կարեն Սիմոնյանի ելույթի ժամանակ

Վարդան Ղուկասյանը հիշեցրեց, որ ինքը նոր չէ` որպես քաղաքի կառավարիչ, հիշեցրեց, որ 40 հազար տնակներ են հանվել իր օրոք քաղաքից, քաղաքապետարանի շենքն է կառուցվել։

Տվյալների բացակայության հիմքով՝ ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է. «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորների դեմ ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ վարույթները կարճում է՝ ըստ էության չկարողանալով հիմնավորել, որ նրանք ապօրինի գույք են ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի վերաբերյալ որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններին արձագանքելով՝ Գլխավոր դատախազությունից

ԿԸՀ նախկին ու ներկայիս նախագահները փորձի փոխանակում են անում. «Հրապարակ»

ԿԸՀ-ն իր կազմավորման 30-ամյակի կապակցությամբ զարգացման նոր պլան է մշակել` 2025-2028 թվականների համար։ Այն հաստատվել է ապրիլի 10-ին, որից հետո հանդիսավոր ընդունելություն է եղել, որին հրավիրված են եղել ԿԸՀ նախկին անդամներ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հետաքրքիր կազմ է հավաքել իր հարկի տակ` Տիգրան Մուկուչյան, Խաչատուր Բեզիրջյան, ներկայիս անդամներ Սեյրան Շահսուվարյան, Սիլվա Մարկոսյան, որոնք ընտրական գործընթացների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031