Օրվա լրահոսը

2020-ից հետո արդեն պարզ էր, թե ինչ ուղիով է Փաշինյանը տանելու Հայաստանը, ու բոլոր նրանք, որոնք մնացին կողքին, դրա մաս են կազմում․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Այս մասին առանձնապես գրել չէի ցանկանում, բայց երկու բառով որոշեցի անդրադառնալ։ Այսօր ԱԺ-ում իմ նախկին գործընկեր Աղազարյանը երգում էր Պուգաչովայի «время невозможно повернуть назад» («ժամանակը հնարավոր չէ ետ տալ») երգը, այո, իսկապես՝ հնարավոր չէ․․․ Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո

Հրաժարվում եմ «Արտավազդ» մրցանակից․ թող Թատրոնի միջազգային օրը դառնա ոչ թե լռության, այլ ճշմարտության ու արդարության վերականգնման օր. Սարգիս Արզումանյան

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր` մարտի 27-ին, նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Հայաստանում այս օրը տարիներ շարունակ անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որտեղ գնահատվում են տարվա լավագույն թատերական աշխատանքներն ու արվեստագետները։ 2018 թվականին ես արժանացա «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակին՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար։ Այդ ժամանակ այս մրցանակն ինձ

ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում

Մարտի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի առաջին կետը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր: ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական

Նախարար Նուրտլեուի հետ ընդգծել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ջանքերի համադրման պահանջվածությունը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար ՂՀ փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով Հարգարժան պարո՛ն նախարար, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար: Ձերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։ Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի

Քարոզարշավ հարամելու, թեկնածուների նկատմամբ քրեական գործեր կարելու ու էլի լիքը այսպիսի բաների անվանումը «ընտրություններ կեղծել է»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Թյուր կարծիք կա, որ «ընտրություններ կեղծելը» դրսևորվում է քվեատուփի մեջ ավել քվեաթերթիկ գցելով կամ քվեարկության հաշվարկի մեջ խաբելով։ Քարոզարշավ հարամելը, թեկնածուների նկատմամբ քրեական գործեր կարելը, համայնքի կամ պետության փողերով էլեկտորատին արած լավությունները, ստվերային պայմանավորվածությունները, ընտրապայքարի մեջ ֆեյք ընդդիմադիր խցկելն ու հետո իրար հետ իշխանություն վերցնելը, հաղթած թեկնածուին տանել 2 տարուց

Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով հյուրին՝ նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ: «Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են

Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդգծել են տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ու բեռնափոխադրումների ծավալների ավելացմանն ուղղված ջանքերի կարևորությունը

Մարտի 27-ին՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։ Արարատ Միրզոյանը և

Բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի․ «Գեղարդ»

Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են

Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը` նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու»

«Ա1 +» – Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», իսկ այն բաց թողնելը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «սխալ կլինի»։ «Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման

Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հրավերն Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու համար: Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել

«Գիտի՝ իր սպառնալիքները, հայհոյանքները կարող են մեզ վախեցնել»․ ՔՊ-ականները՝ ընտրակաշառք բաժանելու փորձերի ու Վարդան Ղուկասյանի հետապնդումների մասին

«Իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնե՞լ այդ բառամթերքով։ Հայաստանը օրինական, իրավական պետություն է, և նման մարդկանց տեղը իրենց ցույց տված սիրելի վայրում է՝ գաղութում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Ինչո՞ւ են քննչականն ու դատախազությունը միայն 4 տարի անց որոշել Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել «փողերի լվացման» համար․ փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումները Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի կողմից կատարված մի շարք հայտարարությունների մասով հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. Նախևառաջ պետք է հստակ ֆիքսել, որ 2018 թվականին հարուցված և 2022 թվականից դատարանում քննվող քրեական գործով թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը,

Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան. Սա պատմական պահ է, և մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ. «Արմենպրես»

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդր Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ և կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի

Առաջարկվում է ձերբակալված բոլոր անձանց ենթարկել բժշկական զննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը: Արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ քննել խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հավաքագրված բժշկաիրավական ապացույցների հավաքմամբ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ մարտի 27-ի նիստի

Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում․ հայտարարություն

Երեկ՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ

Հայերենին չտիրապետող ընտրողները կկարողանան օգտվել պաստառներից․ ԿԸՀ-ն պարզաբանում է տվել «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահի դիմումին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում ի պատասխան «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի դիմումի՝ պաշտոնապես պարզաբանում է տվել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ։ Դիմումատուն առաջարկում էր հայերենին չտիրապետող ընտրողներին դիտարկել որպես ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողներ, և իրենց նկատմամբ ևս կիրառել ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունենալու նորմը, այսինքն

Իշխանությունը, այդ չարաբաստիկ աթոռը իր մեջ ուժ ունի, որը մարդուն փոխում է, նա սկսում է  տառապել անսխալականության բարդույթով. Աշոտ Մելքոնյան

Դարձանք միջազգային հանրության  անդամ, բայց ցավոք սրտի, չդարձանք զտարյուն ազգային պետություն, որի կարիքն ունենք այսօր. պատմաբան

«Գրականությունը կարող է նոր կամուրջներ ստեղծել մեր ժողովուրդների միջև». Լայպցիգի գրքի ցուցահանդեսում կայացել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը

Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

«Գաղտնի աշխարհը». Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի,  Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ: Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել

«Ունենք մեծ նախագծեր, որոնք պատրաստվում ենք միասնաբար իրագործել». կայացել է «Արցախ» նվագախմբի այս տարվա առաջին համերգը

«Արցախ» նվագախմբի այս տարվա առաջին համերգըՄարտի 23-ին` Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ «Արցախ» նվագախմբի այս տարվա առաջին համերգը, որը կրում էր «Սիրո մեղեդի» խորագիրը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Չայկովսկու, Մոցարտի, Էլգարի, Կրեյսլերի և Գերշվինի հանրահայտ ստեղծագործությունները, որոնք լիովին բացահայտեցին Մայրության և գեղեցկության ողջ հմայքը, գարնան ջերմությունը և սիրո հավերժությունը։ Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»

Սույն թվականի մարտի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել 2024թ․ իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ 2024 թվականի ընթացքում պեղվել և ուսումնասիրվել է Հայաստանի 30 հնավայր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝

«ԱԱԾ-ի ղեկավարումը, ինչքան հասկացանք, հանձնել են Սարիկ Մինասյանի եղբորը»․ Աննա Մկրտչյան

Մարտուն Գրիգորյանի հետ կատարվածը Աննա Մկրտչյանն այսպես մեկնաբանեց․ «Սա ահաբեկում է բոլոր այն մարդկանց, որոնք ուղղակի հանդգնել են Նիկոլին չլսել»։

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-փետրվար ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում ՀՀ-ում աճում էր վերաարտահանումը՝ նպաստելով ՏԱՑ-ի աճին։ Արդյունքում փետրվարին ՏԱՑ-ը կազմել է ընդամենը 1.5 %, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում

Լարիսա Ալավերդյան. «Սովետական տարիներից բոլորս գիտենք, որ եթե Երեւանը գլուխն է, ապա Գյումրին սիրտն է: Եվ եթե գլուխը ճիշտ չի մտածում, սիրտը կարող է ունենալ շատ ավելի մեծ նշանակություն»

Սրանք աշխարհի ամենապղտոր գլոբալիստական կազմակերպություններից նախնական համաձայնություն են ստացել, որ ինչ կուզեն` կանեն: Սա ասում եմ, որ հանկարծ հույսներդ չդնեք, որ որեւէ եվրոպական լուրջ կառույց թեկուզ այսօրվա եղածը նշի եւ հետագայում ինչ-որ ձեւով հանդես գա ՔՊ-ականների դեմ: Այս ամենը, հանցավոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռ 2008 թվականին, երբ որ չի ստացվել մարտի 1-ի հեղաշրջումը:

Պետք է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ Անկախության հռչակագիրը խախտելու, Արցախը հանձնելու եւ հայկական պետականությունը վտանգելու համար. Արմեն Սարգսյան. «Ապառաժ»

Երեկ ՀՀ ԱԺ-ում հնչած Նիկոլ Փաշինյանի խոստովանության՝ Արցախյան շարժումը չշարունակելու եւ Արցախի հարցը փակելու շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանի հետ։ «Արցախի հանձնման թիվ մեկ մեղավորն այսօրվա ՀՀ իշխանություններն են։ Երբ ամբողջ ընդդիմությունը փորձում էր դա ապացուցել ժողովրդին՝ նշելով, որ խաբում են ձեզ,

Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է ՔՊ-ի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Բլեջյանցին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 21-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու անդամ Նարեկ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում արձանագրել է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեւիկ Գեւորգի

Մարտուն Գրիգորյանի տնեցիները սառնասրտորեն ընդունեցին ձերբակալման լուրը․ աջակցման եկան նաև Վարդան Ղուկասյանի թիմակիցները

«Ավելի լավ, թող տանեն՝ հորս էլ, տղայիս էլ, ձերբակալեն, իրենք այնտեղ ապահով տեղում լինեն, որովհետև ընտրությունների բուն օրը ես ավելի վատ բաների եմ սպասում։ Ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ»,-հայտարարեց պատգամավորը։

«Անկախ դիտորդ» դաշինքը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ

2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ: Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը: Մասնավորապես, հայտնի

«Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը կողմ են քվեարկել Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար»․ Թագուհի Թովմասյան

«Շատ տխուր եմ այն առիթով, որ Աղազարյանին որեւէ մեկը սրտիկ չնկարեց իր քվեաթերթիկի վրա։ Ի վերջո, Հովիկ Աղազարյանի հետ թիմակիցներ են եղել, գոնե մի հոգի թաքուն փոքրիկ վերաբերմունք դներ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031