Օրվա լրահոսը

Հայ գերիների համար կապահովվի՞ հյուպատոսական հասանելիություն

News.am. Շվեյցարիայի Համադաշնության Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը պատասխանել է հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպությունների՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նամակն ստորագրած ՀԿ-ների ներկայացուցիչները: Մարտի 4-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն փոխանցված նամակում ՀԿ-ները Շվեյցարիայի Համադաշնության նախագահին և կառավարությանը կոչ էին անում ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում. «Կոչ ենք անում

Հետապնդումների ենթարկել մարդկանց այս ձեւով եւ խոսել ժողովրդավարությունից՝ աննախադեպ երեւույթ է. Ալեքսեյ Սուքոյան. «Հրապարակ»

Աննա Վարդապետյանի՝ Ազգային ժողով գնալը, Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջը համարում եմ քաղաքական հետապնդում

Իսկ ի՞նչ է անում հակառակ դաշտը, կամ ո՞րն է հակառակ դաշտը։ Կամ իրար հետ են կռվում, կամ հազար ու մի հակասական ու չմտածված բաներ ասելով՝ խլացնում խելոք խոսքը. Վահե Հովհաննիսյան

Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է մինչև´ ընտրությունները հայ ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել

ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Կոնգրեսականներ Մայք Լոլերը, Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրակիսը և Գեյբ

Այնուամենայնիվ ԳԴՀ նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ, պսակ կխոնարհի, կայցելի Սուրբ Էջմիածին, կհանդիպի Գարեգին Երկրորդին. «Ազգ»

Մարտի 31-ին ՀՀ նախագահի նստավայրում ժամը 11 անց 45-ին նախատեսված մամլո ասուլիսում նախագահ Շթայնմայերին պիտի խնդրել, որ Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանը ներկայացնի հայ ռազմագերիներին ազատելու պահանջը:

Ինչո՞ւ և ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ. Sputnik Արմենիա

Համընդհանուր հայտարարգրման ներդրման ֆոնին հանրության շրջանում ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում պետական կառույցներին տրամադրվող տվյալների անվտանգության վերաբերյալ։

Կրթված մարդիկ հարուստ են, տգետներն՝ աղքա՞տ

Միշտ՝ տարբեր երկրների իշխանավորներից եւ մեծահարուստներից ես լսել եմ կշտամբանք կամ «բացատրություն», որն ուղղված է ոչ բարեկեցիկ ապրող մարդկանց. «Դուք աղքատ եք, որովհետեւ կրթված չեք»: Եթե այդ բանաձեւը շուռ տանք, ապա կստացվի՝ որքան մարդը կրթված է, այնքան՝ հարուստ, եւ, հետեւաբար, բոլոր միլիոնատերերը հասել են իրենց նպատակներին՝ փայլուն կրթություն ստանալու շնորհիվ: Այդ դեպքում, օրինակ, ռուսաստանցի օլիգարխ

«Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես Կոնգրեսն էր նախատեսում»

ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) չեղարկում է «Ազատություն» ռադիոկայանի 2025 ֆինանսական տարվա դրամաշնորհային համաձայնագրի դադարեցումը։ Մարտի 26-ին գործակալությունն այդ մասին ծանուցում է ուղարկել «Ազատություն» ռադիոկայանին։

Գյումրիում անկախ դիտորդական առաքելության կազմում հետևելու ենք քվեարկության ընթացքին․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում հետևելու ենք քվեարկության ընթացքին: Մեր նպատակն է բացառել վարչական ռեսուրսի կիրառման, քվեարկության ուղղորդման և ընտրական իրավունքի խախտման բոլոր այլ դեպքերը: Կհանդիպենք կիրակի՝ Գյումրիում։

STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Դե ինչ, STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է: Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված

Լավագույն ներկայացումը՝ «Լակոտը»․ «Արտավազդ 2025» մրցանակաբաշխության արդյունքները

Հայտնի են «Արտավազդ 2025» մրցանակաբաշխության արդյունքները։ Լավագույն ներկայացում՝ «Լակոտը», Լավագույն մանկական ներկայացում՝ «Բարկանո՞ւմ ես», Լավագույն երիտասարդական ներկայացում՝ «Մարդը ափի մեջ», Լավագույն դերասան՝ Վարշամ Գևորգյան, Լավագույն երիտասարդ դերասանուհի՝ Միլենա Ղազարյան Լավագույն երաժշտության հեղինակ՝ Արմեն Շահինյան, Լավագույն թատերախոսական՝ Անի Հարությունյան։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Սարիգ, իսկ ինչի՞ էին ամենաշատ գերիները Շիրակի մարզից, ու կարո՞ղ է Հին Թաղերը Պուտինն ու Թրամփն էին բանավոր տվել Ադրբեջանին․ Նաիրա Կարապետյան

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Թե ասա Սարիգ, քեզի պետք էր, մտար մի թեմայի տակ, որից վոոբշե խաբար չես… Ամենախնդալուն էն է, որ փաստորեն Գյումրին կապ չունի ոչ Արցախի, ոչ Հայաստանի, ոչ էլ գեոպոլիտիկայի հետ: Սարիգ, իսկ ինչի էին ամենաշատ գերիները Շիրակի մարզից, ու կարո՞ղ է Հին Թաղերը Պուտինն ու Թրամփն էին բանավոր

Իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի վրա՝ խոչընդոտելով նրանց լիարժեք մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին․ ՀՅԴ

2025 թվականի մարտի 27-ին Գյումրիում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը նպատակաուղղված կերպով խախտում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքները։ Ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամների և թիմակիցների ձերբակալությունները, գրասենյակների խուզարկությունը, գործադրվող ռեպրեսիվ մեթոդները վկայում են, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի վրա՝ խոչընդոտելով նրանց լիարժեք մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին։ Այս գործողությունները միտված են ոչ

Քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգին և հարևանների հետ հարաբերությունների

Լինել ու մնալ ազգային ակունքների պահապանը․ Ռուբեն Կոսեմյան

…Մեր կողքին ապրում են արվեստագետներ, ովքեր Հայոց հողում իրենց ազգային արմատներն ունենալով՝ շարունակում են արարել ու երաժշտության լեզվով պատմել համամարդկային արժեքների մասին… Եվ մեր մշակույթի պատմության էջերում, անկասկած, իր տեղն է ունենալու անվանի ջութակահար, մենակատար, մանկավարժ Ռուբեն Կոսեմյանի ստեղծագործական ժառանգությունը… Աշխարհի որ հեղինակավոր բեմերում էլ նա լինի, ինչ ալբոմներ էլ թողարկի, նա չի մոռանում իր

Պոլիտեխնիկի ռեկտորի «ընտրության» հանգուցալուծումը կամ ուղեցույց, թե ինչպես անցկացնել ապօրինի ընտրություն և շարունակել պաշտոնավարել

Justice will not be served until those who are unaffected are as outraged as those who are. Benjamin Franklin Արդարությունը չի հաղթանակի, մինչև այն մարդիկ, ովքեր չեն տուժել, նույնքան վրդովված չլինեն, որքան նրանք, ովքեր տուժել են։ Բենջամին Ֆրանկլին Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ Դատարանը 2025 թվականի մարտի 12-ին հրապարակեց ԹԻՎ  ԵԴ/13674/02/21 քաղաքացիական գործով ՎՃԻՌԸ, այն

Չկա ազգային էլիտա, որ կարողանար լուծումներ առաջարկեր, ինչի շնորհիվ կկարողանայինք ավելի զարգացող պետություն կառուցել. Արմեն Չարչյան

Ազգային ընտրանին մի քիչ ավելի բարձր է հնչում, ես կօգտագործեի պատասխանատու առաջնորդություն. Արմեն Չարչյան

Հայաստանի ժողովրդավարական ուժերի համաժողովը իր լիակատար աջակցությունն է հայտնում Եվրադաշինքին

Հայաստանի ժողովրդավարական ուժերի համաժողովի հայտարարությունը Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու ընտրություններում Եվրադաշինքին եւ Լեւոն Բարսեղյանին աջակցելու մասին Մենք, Հայաստանի ժողովրդավարական ուժերի հերթական համաժողովի մասնակիցներս՝ Կարեւորելով Հայաստանում տեղական ինքնակառավարման կայացումը եւ զարգացումը․ Դիտարկելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում կայանալիք ընտրությունները որպես Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիների ազատ կամարտահայտման, սեփական համայնքի ճակատագիրը տնօրինելու լավ հնարավորություն․ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացը

Ի՞նչ անել, եթե ձեր տվյալները չեք գտնում ընտրողների ցուցակում

Հարգելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։ Խնդրում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրացուցակներում (mia.gov.am) ստուգել Ձեր տվյալները և ճշտել Ձեր տեղամասային կենտրոնն ու հասցեն։ Եթե Ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես

Եթե Ալիևը ֆաշիստ է ման գալիս, ուղղակի պետք է նայի հայելու մեջ․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Այսօր Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը։ Նա նաև ասել է․ «Սա բազմիցս ասել եմ՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի գագաթնակետն է»։ Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք

Սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են, որովհետև իշխանության ուղերձներն անհասկանալի են և անընդունելի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր այցելել եմ Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղեր: Զրուցել եմ մեծ թվով մեր հայրենակիցների հետ, ովքեր պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական կրակահերթերին: Շարունակում եմ պնդել, որ առաջին, ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով: Երկրորդ, ադրբեջանական գործողություններն ունեն համակարգային

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով: ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Արցախի բնակիչների իրավունքի անտեսումը ոչ միայն հարվածում է նրանց, այլ վտանգում է Հայաստանի դեմոգրաֆիական ապագան»

Aravot.am-ի զրուցակիցն է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ հիմնադիր Մարիամ Աբրահամյանը -Ապրիլի 1-ից ՀՀ կառավարությունը սահմանափակելու է արցախցիներին տրամադրվող «40+10» սոցիալական աջակցության ծրագիրը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ծրագրի ընթացքը՝ իրականացման օրվանից եւ դրա ազդեցությունը արցախահայության վրա: – «40+10» սոցիալական աջակցության ծրագիրը, որն այս պահին միակ գործող ֆինանսական աջակցության ծրագիրն է որպես ժամանակավոր աջակցություն բնակվարձերի փոխհատուցման համար,

Նարեկ Մանուկյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին 2025 թվականի ապրիլի 1-ից ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Մարդ է վատացել․ ուժայիններին ուղարկել է Գյումրի՝ ընդդիմադիրներին ասֆալտին ծեփելու, էն էլ իր վարկանիշն է ասֆալտին ծեփվել»․ «Մայր Հայաստան» դաշինքի մեծ հավաքը

Չնայած Հակակոռուպցիոն կոմիտեի ու քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից այսօր վաղ առավոտյան «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբում կատարված խուզարկություններին՝ դաշինքը իր ամփոփիչ հանրահավաքն անցկացրեց Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում։ Այն բազմամարդ էր, գուցեև պատճառն այսօրվա ուժայինների  գործողություններն էին, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել ընդդիմադիր դաշինքի թեկնածուների նկատմամբ։ Հանրահավաքը  վարում էր «Մայր Հայաստան» դաշինքի երկրորդ համարում ընդգրկված հեռուստամեկնաբան

Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման մասին փաստել է նաև ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը․ News.am

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է տարեկան զեկույցը, որում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման մասին։ Ըստ USCIRF-ի՝ Caucasus Heritage Watch (CHW)-ը նոր արբանյակային փաստաթղթեր է տրամադրել Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ: Հունիսին CHW-ն հայտնել է հայկական այլ կրոնական վայրերի, դրանց թվում՝ 19-րդ դարի եկեղեցու, երկու

«Հայ ճարտարվեստի կին վարպետները» ցուցահանդեսը կին-ճարտարապետներին համախմբեց սիրելի մասնագիտության շուրջ

Կանանց տպավորություններն ու զգացողությունները՝ ճարտարապետության վերաբերյալ։

8 անձ ձերբակալվել է, 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հաշվի առնելով ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով հանրային մեծ հնչեղությունն  ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝  Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031