Օրվա լրահոսը
«Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի հատվածը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու նախարարը դիտարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Առաջիկա օրերին ճանապարհի այս հատվածը շահագործման կհանձնվի, այն երթևեկության համար երկկողմանի բաց կլինի և ամբողջապես կահավորված։ Նշենք, որ շինաշխատանքներն իրականացնում
«Թուրքական հետախուզությունը կարողացել է հավաքագրել մարդկանց, բերել-դնել մեր ժողովրդի ու պետության գլխին՝ որպես ղեկավարներ․ հետեւանքը տեսնում ենք»․ Բակուր Կարապետյան
Նա հավելեց, որ Հայաստանում կարող ու հզոր ուժեր կան, որ կարող են երկիրն այս վիճակից դուրս բերել։
Սրբուհի Գալյանն ու դեսպան Շարվաշիձեն կարևորել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը: Հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության ապահովման և մի
Աշտարակ համայնքին վերադարձվեց 4 հա մակերեսով հողամասը
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով
Լեհաստանում ձերբակալվել է ուկրաինուհի, որը հայերի ու ադրբեջանցիների երիկամներ է վաճառել
Կինը եղել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամ, որը 2017-ից 2019 թվականներին ապօրինաբար հեռացրել է մարդկանց հյուսվածքներն ու օրգանները և դրանք վաճառել սև շուկայում
Հայաստանում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում ձնահյուսերի վտանգի հավանականությունը մեծանում է. խուսափել լեռներ այցելություններից
Ուշադրություն Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում
Թմրանյութը ոչ միայն օգտագործում, այլ նաև իրացնում էր. 34-ամյա տղամարդու մոտ 64 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով` դրանք տարբեր վայրերում տեղադրելու և գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են:
Լիտվայի անվտանգության ծառայության հրամանատար, գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
«Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ, գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է
Արագածի գագաթին ձնահյուսի տակ մնացած 9 անձից մեկն անհետ կորել է
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս-2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս-2025» ամենամյա զեկույցը։ 2025 թվականին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Երեք տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան
Եվրոպայի խորհրդի փորձագետների խումբը կոչ է անում Հայաստանին բարելավել Տրոմսոյի կոնվենցիայի պահանջների կատարումը պաշտոնական փաստաթղթերի հասանելիության վերաբերյալ
AIG-ը եզրակացնում է նաև, որ օրենքի այլ բարելավումներ են անհրաժեշտ պայմանագրի պահանջների կատարումն ապահովելու համար, մասնավորապես՝ երաշխավորելով պաշտոնական փաստաթղթերի հասանելիության իրավունքն առանց որևէ խտրականության, ապահովելով գաղտնիության և պաշտոնական փաստաթղթերին հասանելիության հանրային շահի հավասարակշռությունը, և ապահովելով արագ վերանայման ընթացակարգ հասանելիության մերժման դեպքերում:
Շրջհարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կա՛մ՝ ոլորտում ստվերի ավելացման. Թադևոս Ավետիսյան
Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց, մասնավորապես՝ առևտրային գործունեության շրջանառության հարկի դրույքաչափը 5-ից դարձել է 10 տոկոս, արտադրության ոլորտինը՝ 3,5-ից 7 տոկոս, հանրային սննդի ոլորտինը՝ 6-ից 12 տոկոս, այլ ոլորտներ՝ 5-ից 10 տոկոս։ Շրջանառության հարկի ոլորտից հանվեցին փաստաբանական և նոտարական գործունեությունները։ Զուգահեռաբար, միկրոձեռնարկատիրության առավել արտոնյալ հարման համակարգից
Կավելաշվիլին ու Գաֆարովան քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները
«Ազատություն». Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ու Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ AzerTac պետական լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Կավելաշվիլին վերահաստատել է Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ՀՀ իշխանությունները նորից փորձում են ռուսների հետ սիլի-բիլի անել. Կարեն Քոչարյան
Դա նկատվում է նաեւ արեւմտյան ուժերի ռեակցիայից, որոնք երկար ժամանակ այս իշխանության հովանավորներից էին, իսկ հիմա՝ ամենաուժեղ քննադատողները
Լոռու մարզային փրկարարական վարչության պետը Ճապոնիայի արտգործնախարարի շնորհակալագրի է արժանացել
ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ պարոն Սերոբ Գաբրիելյանը պարգևատրվել է՝ ի նշան իր գործունեությամբ Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնմանը խթանելուն։ Պարոն գաբրելյանն աշխատում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2012 թվականին՝ Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժից հետո, պարոն Գաբրիելյանը հնարավորություն է ունեցել այցելել Ճապոնիա՝ JICA-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, և շրջել աղետից տուժած շրջաններում։ Նա, տպավորված
Ոստիկանության ղեկավարության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ մի՛ փոխանցեք գումար
ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ Տեղեկացնում ենք, որ
Շքեղ թվերի ետևում․ Հայաստանի տնտեսական աճի ստվերը. Աղասի Թավադյան
Հայաստանի տնտեսությունն այսօր հայտնվել է ճակատագրական խաչմերուկում։ Վերջին վիճակագրական տվյալները բացահայտում են անհանգստացնող պատկեր՝ վերջին շրջանում այդքան գովաբանված տնտեսական վերելքը իրականում հիմնված է եղել անկայուն հիմքերի վրա։ Երբ խորությամբ ուսումնասիրում ենք փաստերը, պարզ է դառնում, որ տնտեսական աճի շքեղ թվերի ետևում թաքնված են լուրջ կառուցվածքային խնդիրներ։ ՀՆԱ աճը․ Աճի անկայուն հիմքերը Բարգավաճման պատրանքը Հայաստանի տնտեսական
«Արցախն Ադրբեջանին հանձնելու գործում ամենամեծ ավանդն ունի քո շեֆը»․ Գառնիկ Դանիելյանը՝ Սարիկ Մինասյանին
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, Գյումրիում իշխանությունն արդեն իսկ տանուլ է տվել
Հայտնի են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել
Էրդողան. Ալիևի հետ խոսել ենք Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից
Ermenihaber. Մարտի 10-ին Թուրքիայում կայացել է կառավարության նիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Կառավարության նիստից հետո Էրդողանը ներկայացրել է նախորդ շաբաթ տեղի ունեցած պաշտոնական, աշխատանքային հանդիպումները։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ Ալիևի հետ առցանց մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման թեմային։ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ վերոնշյալ գազատարը առնվազն 30 տարի
ԿԸՀ-ն հաստատել է Գյումրիում ընտրություններին Հանրային հեռարձակողների եթերաժամի տրամադրման կարգը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի արտահերթ նիստում հաստատել է 2025 թվականի մարտի 30-ի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով, ինչպես նաեւ ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը։ «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» և «Առաջինի լրատվական
Զարուհի Փոստանջյանը պահանջում է պատասխանատվության կանչել դատավոր Կարեն Զարիկյանին և դադարեցնել նրա լիազորությունները
Հայցվորների և արտաքին դիտորդի համար այնպիսի տպավորություն` ընկալում է ստեղծվել, որ Տիգրան Ավինյանը և Կարեն Զարիկյանը քաղցր զույգ են (сладкая парочка), ովքեր օգտվում է ՎԴ/16306/05/24 վարչական գործով երրորդ անձ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության ներմուծած օղուց ու քաղցրավենիքից:
«Արցախ վերադարձին այլընտրանք չկա, Արցախի հարցը Հայաստանի անվտանգության հարցն է». մտավորականները խորհրդաժողով են անում
«Բաքվում այդ կեղծ դատավարությունը ոչ միայն Արցախի նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների դատավարությունն է, այլ ամբողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության դատավարությունն է»։
«Բաքվի բարելավված բանտում ուզում եմ գեթ մեկ գիշեր անցկացնեք»․ Գառնիկ Դանիելյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի մասին
Բաքվի բանտից տարածված Ռուբեն Վարդանյանի ձայնագրության հաջորդ առանցքային ուղերձն, ըստ Գառնիկ Դանիելյանի՝ այն է, ար ադրբեջանցիները պատրաստ չեն մեզ հետ խաղաղ ապրելու
«Սա մեր ազգային ամօթն է: Երբ Սփիւռքում գերիների արձակման պահանջ ենք ներկայացնում, ասում են՝ նախ թող Հայաստանն իր լռութիւնը խախտի». Գարագաշեան. «Ալիք»
«ԱԼԻՔ»/ «Ապառաժ».Կանադահայ գործիչ, մանկավարժ Մհեր Գարագաշեանը Բաքւում պահւող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցի լուծման ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնների անգործութիւնը համարում է Բաքւի հետ պայմանաւորւածութեան արդիւնք: «Սփիւռքում երբ ռազմագերիների ազատ արձակման պահանջ ենք ներկայացնում, մեզ ասում են՝ նախ թող Հայաստանն իր լռութիւնը խախտի, յետոյ նոր մենք անպայման ձեզ կօժանդակենք: Քանի դեռ պետական մակարդակով այս հարցը
Մարզպետ Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց ԿԽՄԿ կողմից Գեղարքունիքում իրականացված ծրագրերի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) դաշտային թիմի ղեկավար Ավետիք Փաշայանին, պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԿԽՄԿ կողմից 2024 թվականին իրականացված ծրագրերի ընթացքը և արդյունքները, ինչպես նաև՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի բովանդակությունը։ 2024 թվականին Գեղարքունիքի մարզում ԿԽՄԿ-ի
Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունենք մեծ ակնածանք՝ նշել են Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչները
Մարտի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելեցին Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը: Փոխադարձ ճանաչողական զրույցից հետո ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների
Դիմադրութեան և պայքարի խորհրդանիշ. Ռուբէն Վարդանեանի գործունէութիւնը ցոյց է տալիս, որ իսկական առաջնորդութիւնը ժողովրդի ճակատագրի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնելու մեջ է
Vatican News. Ռուբէն Վարդանեանը մի անուն է, որը մեծապէս արձագանք է գտնում համաշխարհային հայութեան շրջանում։ Որպէս ձեռնարկատէր, բարերար և հասարակական գործիչ՝ նա իր կեանքը նուիրել է Հայաստանի ընդհանուր ներկայութեան ամրապնդմանը և հայ ժողովրդի մշակութային ու պատմական ինքնութեան պահպանմանը։ Նրա ազդեցութիւնը դուրս է գալիս բիզնեսի և ֆինանսների ոլորտներից. կրթութեան, մարդասիրութեան և ազգային զարգացման ոլորտներում նրա առաջնորդութիւնը
Եվրոպական խորհրդարանում մարտի 12-ին կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցը
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրոպական խորհրդարանում մարտի 12-ին կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցը՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անօրինական կալանքը և կեղծ դատավարությունները» խորագրով: Կարևոր է, որ միջազգային կառույցները ավելի ակտիվ անդրադառնան գերիների թեմային, ինչպես նաև հստակ գործողություններով, այդ թվում պատժամիջոցներով, հասնեն Բաքվում պահվող
Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։


















































