Օրվա լրահոսը
Եվրոպական խորհրդարանի բանաձևի առաջարկ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների, անօրինական կալանման և կեղծ դատավարության մասին
Խնդրում է ԵՄ-ին և միջազգային կազմակերպություններին աջակցել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը՝ կալանավորված անձանց բարեկեցությունը գնահատելու համար,
Ստացվում է՝ մարդուն նախապես «պատժում» են, զրկում են իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, այդ միջոցներով պետությունը լցնում է բյուջեն, հետո մի քանի տարի անց դատարանը որոշում է, որ ակտը սխալ էր. Էլինար Վարդանյան
Պատերազմ բիզնեսի և քաղաքացու դեմ Կառավարությունը ներկայացրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերջին օրերին արդարացիորեն առաջացրել է իշխանության բնորոշմամբ «հերոս» (որովհետև մենք հարկատու ենք) և «տուգանքի մատերիալ չհանդիսացող» քաղաքացիների վրդովմունքը։ Քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, ուզում եմ շեշտել. սա բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման,
«Ժանտախտ եւ խոլերա»
Ցեղասպանության ականատես, արծկեցի վերապրող Ալեքսան Խլոյանի հուշերից Չկար մի բակ, մի տուն, մի ծառ, որի ստվերում չլիներ մի քանի գաղթական հայ ընտանիք: Ճեմարանի, Հռիփսիմեի, Գայանեի, Էջմիածնի վանքերի շուրջ՝ անտառի մեջ, մի ամբողջ երկրամասի ժողովուրդ, հոգնած ճանապարհներից, հազար ու մի զրկանքներ տեսած, հավաքվել էր Էջմիածնում: Բացօթյա այրող շոգի տակ սկսեց սեւ ցավը՝ ժանտախտն ու խոլերան: Օրվա
Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին։ Բանաձևով արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշման, չեն երաշխավորվում անկախ իրավական ներկայություն։ Ի թիվս այլ պահանջների, բանաձևով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ
Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդները դիմել են նախագահ Թրամփին՝ Բաքվում պահվող հայ պատանդերին ազատելու խնդրանքով
Christian Newswire-ում հրապարակվել է Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների նամակը, որով նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Նշվում է, որ նրանց թվում է նաև Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Նա արդեն 21-րդ
«Բաճկոնների» գործով Միխեիլ Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման գործով, հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Mtavari Arkhi հեռուստաալիքին։ ««Բաճկոնների» գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման»,- պարզաբանել է հեռուստաընկերությունը։ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին պետական միջոցների յուրացման մեջ։ Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության
Պետություն՝ զրո դիմադրողականությամբ եւ ազատ անկման մեջ
Հայաստանի իշխանությունների կողմից Բաքվի բոլոր պահանջները պաշտոնական Երեւանի «խաղաղության օրակարգի» կետեր դարձնելու քաղաքական գծի ծանր հետեւանքները Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ: Ըստ Հաջիեւի՝ Երեւանում այդ դատավարության դեմ, որ ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության
Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում. Le Figaro
«Սրբազան պայքար». Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում։ Այս մասին նշված է Le Figaro հեղինակային պարբերականի անդրադարձում։ «Արցախի կառավարության գերեվարված նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատական գործընթացի ծաղրի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարը ցույց է տալիս նրան խիստ հյուծված վիճակում։ Նրանց համար, որ հիշում են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից
Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և´ հայաստանյան հանրությանը, և´ միջազգային լսարանին. Տիգրան Աբրահամյան
Անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ, որովհետև 1-2 իրականությանը մոտ տեղեկատվությունից հետո, ակնհայտ կեղծ ու վտանգավոր թեմաներ են «սղացնում»:
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտարարում է 10 մլրդ դրամ շահութաբաժինների վճարման մասին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտնում է, որ փետրվարի 27-ին ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովը կայացրել է 10 մլրդ ՀՀ դրամ շահութաբաժինների բաշխման մասին որոշում: Շահութաբաժինները բաշխվել են բաժնետերերին պատկանող բաժնետոմսերին համամասնորեն: Շահութաբաժինների բաշխումն արտացոլում է ֆինանսական ուժեղ կատարողականի և աճին ուղղված ռազմավարական նախաձեռնությունների միջոցով բաժնետերերին Ընկերության գործունեության բարձր շահութաբերության ապահովման մեր հանձնառությունը։ Անցած տարվա ընթացքում «Վիվա Արմենիա»
Թուրքիան եւ Բաքուն կարող են մեկնաբանել այս համաձայնագրի դրույթներն այնպես, ինչպես հրադադարի հայտարարությունը և կեղծ պատրվակներով ներքաշել Հայաստանը նոր հակամարտությունների մեջ. Մաջիդ Քարիմի. «Հրապարակ»
Եթե Թրամփը հաջողի այս երեք հարցերում էլ, ապա մենք պետք է անհանգստանանք Կովկասի համար։ Որովհետեւ Թրամփը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, եւ Թուրքիայի ձեռքն ավելի բաց կլինի Կովկասում
Ադրբեջանցիները քանդել են Արցախի կառավարության շենքը
Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Արցախի Հանրապետության կառավարության շենքը։ Ամիսներ առաջ նրանք կառավարության շենքի վրայից հեռացրել էին Արցախի զինանշանը։ Ավելի վաղ նրանք քանդել էին նաև Արցախի Ազգային ժողովի շենքը, այլ շենք-շինություններ, բնակելի թաղամասեր։
Բոլոր պետություններում էլ քաղաքական ուժերը մե՛կ գործող իշխանություն են, մե՛կ «նախկին» են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում առանց դատ ու դատաստանի նրանց հանցագործ անվանել. «Հրապարակ»
Եթե դու 7 տարում չես կարողացել մարդկանց հանցանքն ապացուցել, հարուցածդ բոլոր գործերը` անգամ քաղաքական անասելի ճնշման պայմաններում, չեն ավարտվել մեղադրական դատավճիռներով, դու իրավունք չունես այդ մարդկանց հանցագործ, թալանչի, խաբեբա, անգամ` առնետ անվանել:
Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. տարածաշրջանային աղյուսակում ՀՀ դիրքի նահանջն ամենամեծն է. «Ժողովուրդ»
Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարեւաններից ավելի մեծ է։ Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատություն ինդեքս-2025» ամենամյա զեկույցի՝ 2025թ.-ին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով
Վազգեն Մանուկյան. «Անգամ եթե իր թշնամիներն են դատվում Բաքվում, նա պարտավոր է պաշտպանել նրանց». «Հրապարակ»
Աննախադեպ պատմական իրողություն է, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, մարդիկ, ովքեր ունեցել են որոշիչ դերակատարում երկրի զարգացման, կայացման հարցում, ձերբակալվեն այլ պետության կողմից, դեռ մի բան էլ վարվեն այդ մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում են:
Ձնահյուս Արագած լեռան գագաթին. փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին
Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից մեկին՝ ICE Barcelona 2025-ին։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 80 հազար հյուր աշխարհի 160 երկրից։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներկայացուցիչները կիսվել են նախորդ տարվա ձեռքբերումներով, ներկայացրել 50-ից ավելի բացառիկ պրոդուկտներ՝ ստեղծված web3 հայեցակարգի հիմքով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի
Նախագահ Թրամփը հայտնել է, որ Tesla մեքենաների նկատմամբ վանդալիզմը կհամարվի որպես ներքին ահաբեկչություն
Թրամփը պատրաստվում է գնել նոր Tesla՝ Իլոն Մասկին աջակցելու համար
Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։ Հիշեցնենք, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը, ըստ մեղադրանքի, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք է դրսեւորել ու
Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում եւ դա ի ցույց դնում. Փաշինյանը պատասխանել է հարցին
Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները
Ուզում եմ ապրել, ինչպես… Հայաստանում
Մի քանի տարի առաջ հարց էի տվել՝ ինչո՞վ է Բայդենին երկրպագելն ավելի լավ, քան Պուտինին: Երիտասարդ գործընկերներիցս մեկը դրան պատասխանել էր՝ տարբերությունն այն է, որ Պուտինը տանում է դեպի բռնապետություն եւ գաղութացում, իսկ Բայդենը՝ դեպի ազատություն եւ զարգացում: Այդ տեսակետի մեջ ոչ մի արտառոց բան չկա՝ ես էլ էի 10 տարի առաջ այդպես մտածում: Իսկ
Երևի երկու-երեք տարի հարևան երկրներից ստացած նվաստացումները, որոնք անպատասխան են մնացել, կուտակվել, կուտակվել էին, հիմա ժայթքում են իր ստատուսներում. «ՉԻ»
Բայց պատասխանողներին խորհուրդ կտանք նույն ոճով արձագանքել: Օրինակ, թող գրեն. «Նիկոլ Փաշինյան, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, մենք կասենք. որ Արցախի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»:
Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են ընդունել. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հյուրընկալությամբ, ԱՄՆ-ն ու Ուկրաինան կարևոր քայլեր ձեռնարկեցին Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Երկու երկրների
Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանի Թումանյան փողոցում. ասֆալտին են «փռվել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցները. shamshyan.com
Հատուկ ջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերում են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Կասկածի տակ դնելով Ցեղասպանությունը՝ Փաշինյանը խրախուսում է թուրք և ադրբեջանցի ժխտողականներին
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Վերջերս հայկական շրջանակներում թեժ բանավեճեր են ծավալվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիճահարույց հայտարարությունների շուրջ։ Փաշինյանի կողմնակիցները պնդում են, որ նա չի ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլ պարզապես հարցեր է տվել։ Մինչդեռ նրա ընդդիմախոսները դատապարտում են նրան Ցեղասպանությունը ժխտելու կամ հիմնավորված պատմական փաստի վերաբերյալ ավելորդ հարցեր բարձրացնելու համար։ Սակայն ներհայկական բանավեճերից ավելի կարևոր է
Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և դարձավ
Զինվորը վերջին շունչը որպես պատգամ էր տալիս․․․ Վերապրում․ Սերգեյ Եսայան
Սերգեյ Եսայանը Արցախի Մարտունի քաղաքից է: Մասնագիտությամբ պատմաբան-մանկավարժը աներկբա գրիչը զենքով է փոխարինել Արցախյան առաջին պատերազմում: Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զինվորի թիկունքն է ամուր պահել: Ավոյի զինվորը ցավով է պատմում, թե ինչպես ականատեսը եղավ հայ ժողովրդի պատմության վերջին էջը շրջելուն՝ Արցախի կորստին: Ինքը ուզում է հավատալ՝ Արցախի ժամանակավոր կորստին:
Հայաստանը թիմային 4-րդ տեղն է զբաղեցրել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ազատ ոճային ըմբիշները Ալբանիայի Տիրանա քաղաքում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել են երեք մեդալ: 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով ադրբեջանցուն: Կնյազ Իբոյանը 92 կգ քաշային կարգում բավարարվել է արծաթե մեդալով, իսկ գերծանր քաշային Խաչատուր Խաչատրյանը արժանացել է բրոնզի: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 27 երկրների պայքարում
Մեր տանը չկա մի օր, որ վերադարձի մասին խոսք չլինի. Գեղամ Ստեփանյան
📌 Ինչպես Արցախ վերադառնալու թեման են ուզում փակել, այնպես էլ արցախցիների՝ Հայաստանում մնալու թեման 📌 Արցախցիների հավաքականության պահպանությունը գործող իշխանության համար գլխացավանք է, որովհետև դա պահպանելու է վերադարձի պահանջատիրությունը, Արցախի նկատմամբ մեր իրավունքների պահանջատիրությունը 📌 Արցախցիներին տրվող աջակցության ծավալը և ձեռք բերվող գույքի արժեքն անհապատասխան են, իսկ բոլոր բանկերը արցախցիներին համարում են անբարեխիղճ վարկառուներ, քանի
Ռուբեն Վարդանյանը իր բողոքն է հայտնել դատական ֆարսում, միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել
yerkir.am. Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատական» ֆարսը։ Վարդանյանն իր բողոքն է հայտնել գործը քննող դատավորների կոլեգիային՝ նշելով, որ նախորդ դատավարությունների ընթացքում ներկայացված իր միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել: Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, որը պաշտպանում է պետական մեղադրանքը, մեկնաբանելով միջնորդությունը, ասել է, թե նմանատիպ միջնորդություններ քննարկվել են նախորդ


















































