Օրվա լրահոսը

Աղազարյանն իրեն կաշառք խոստացած անձանց հետ հանդիպումից հետո զանգել է ՍԱՏՄ պաշտոնյայի, 1 րոպեանոց զրույց ունեցել. Դատախազի միջնորդագրից

Ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ Աղազարյանի ոչ արժանահավատ ցուցմունքների մասին է վկայում այն, որ թեեւ վերջինս պնդել է, թե Կամավոսյանին երբեւէ չի հանդիպել, սակայն հեռախոսազանգերի ուսումնասիրությամբ փաստվել է, որ քննությանը հետաքրքրող օրերին Կամավոսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Սլավիկ Պողոսյանի եւ Աղազարյանի բջջային հեռախոսահամարները սպասարկած ալեհավաք կայաններով:

Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ ռազմական համագործակցություն չի ենթադրվում․ Կասպար Վելդկամպ

Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ ռազմավարական գործընկերությունը որեւէ մեկին դեմ չէ, սա Ադրբեջանի դեմ չէ, սա Թուրքիայի դեմ չէ․ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում հայտարարեց Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը

Հանրապետականների նկատմամբ այս քաղաքական հետապնդումը վկայում է այն մասին, որ ՔՊ վերնախավը էժանագին շոուներով փորձում է շեղել հանրության ուշադրությունը. Հենրիխ Դանիլյան

Մեր պայքարը եղել և մնում է անսասան, և ոչ մի քաղաքական հետապնդում չի կարող կանգնեցնել մեզ մեր ազգային արժեքների, պետականության ու ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին։

Կհամաձայնի՞ Հայաստանը միջազգային ատյաններից ետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը՝ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը․

Արարատ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տեքստի վերաբերյալ

«Արցախում բնակավայրերի ոչնչացումն իրականացվում է Ադրբեջանի պետական բարձրագույն ղեկավարության ուղիղ հրահանգով»

Նույն դաժան ձեռագիրը կիրառվել է նաև Նախիջևանում՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ, երբ ադրբեջանական իշխանությունների հրահանգով ավերվեց հայկական բազմադարյա մշակութային ժառանգությունը՝ միջազգային հանրության աչքի առաջ:

«Գերիները պետք է պաշտպանված լինեն հավուր պատշաճի»․ Նիդերլանդների ԱԳ նախարարն իր երկրի եւ ԵՄ-ի անունից խոստանում է՝ հասնել արդար դատավարության

Նաեւ Բրյուսելում է այս հարցը բարձրաձայնված եւ սա մի բան է, որը մենք կշարունակենք հետեւողական հասնել՝ արդար դատավարության։ Այդ իրավունքները վերաբերվում են բոլորին»,- սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի պատասխանն էր այսօր Երեւանում նրան տրված հարցին։

Դեսպան Հակոբյանը և պատգամավոր Ազիզին քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ: Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի

Դասական քաղաքական հետապնդում Տարոն Մարգարյանի, ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ. Շարմազանով

Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից

ՀՀ-ին է վերադարձվել Երևանում գտնվող՝ 900 հազար դոլար արժեքով հողամաս

Հակակոռուպցիոն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել

Նիդեռլանդները մեծապես պատրաստ է աջակցել Հայաստանին՝ «ՌԴ-ից ավելի քիչ կախված լինելու» հարցում․ նախարար Կասպար Վելդկամպ

Արարատ Միրզոյանը գոհ է Նիդեռլանդների ԱԳ նախարարի հետ ստորագրած փաստաթղթից

Երբ նայում ես Բաքվի հայտարարություններին, գնվող զենքի քանակին, զորավարժությունների թվին, հասկանալի է դառնում՝ Ադրբեջանը դիտարկում է ռազմական գործողությունների սցենարը. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երեկվանից ադրբեջանական ողջ մամուլը հերթական քարոզչական ագրեսիվ արշավն է սկսել առ այն, թե իբր ՀՀ-ն պատերազմ է պլանավորում Ադրբեջանի դեմ, անգամ ամիսն են նշել՝ ապրիլին։ Համաձայն շրջանառվող թեզի՝ ԵՄ առաքելությունն էլ հիմա ակտիվ

Հանդես եկեք հանուն Բաքվում ապօրինի ազատազրկված հայերի իրավունքների պաշտպանության. մի շարք հոգևոր առաջնորդներ դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին

«Պահանջել Ադրբեջանից՝ պահպանել իր միջազգային պարտավորությունները». Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և մի շարք հոգևոր առաջնորդներ դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ ալիևյան ռեժիմի կողմից Ադրբեջանում քսաներեք հայերի անազատության մեջ ապօրինի պահելու կապակցությամբ: Մեծարգո Վարչապետ և Գանձապետարանի առաջին Լորդ պարոն ԲԴԱՀ Քեյր Սթարմեր Լոնդոն SW1A 2AA, Դաունինգ փողոց, թիվ 10 Մեծարգո

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի չեղարկման կամ վերանայման հարցը մնում է պատմական արդարության կարևոր խնդիր, որը պահանջում է շարունակական գիտական, իրավական և քաղաքական ջանքեր, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում

Մոսկվայի (1921) և Ղարսի (1921) պայմանագրերը հայ ժողովրդի պատմության և Հայաստանի տարածքային ամբողջականության վրա ծանր հետևանքներ թողած փաստաթղթեր են։ Դրանց հետևանքով Հայաստանը կորցրեց Կարսի, Արդահանի, Սուրմալուի շրջանները, իսկ Նախիջևանը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թուրք-ռուսական համաձայնությունների արդյունքում։

Հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է. Նարեկ Մկրտչյան

Մարտի 10-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում նախարար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը

Ինչպես են մեկնաբանվում քաղաքական ազդակները

Այն, ինչ կատարվում է քաղաքականության մեջ, ընկերաբանները բաժանում են երեք տեսակի. 1/ գործողություններ, որոնց իմաստը կա՛մ անմիջապես, կա՛մ էլ որոշ ժամանակ անց պարզ է դառնում, 2/ ազդակներ, ազդանշաններ, որոնք գործնական առումով ինչ-որ բան են նշանակում, բայց մեկնությունները կարող են տարբեր, անգամ տարաբեւեռ լինել, 3/ խորհրդանիշներ, ժեստեր, որոնք ոչ մեկի վրա ոչ մի պարտականություն չեն դնում, սակայն

«Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագիրն ավարտվեց և հաղթողը ստացավ դրամական մրցանակ

Ucom-ը և Impact Hub Yerevan-ը հպարտ են հայտարարել «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի հաջող ավարտի մասին։ Այս տրանսֆորմացիոն ծրագիրը կոչված է հզորացնելու Հայաստանի կանաչ նորարարների նոր սերնդին: Փակման արարողությանը՝ մարտի 11-ին Իմփաքթ Հաբ Երևանում մասնակիցները ներկայացրին իրենց ձեռքբերումները։ Միջոցառումը համախմբել էր ծրագրի մասնակիցներին, մենթորներին և ոլորտի փորձագետներին՝ ոգեշնչող ելույթների, նեթվորքինգի և նոր ծանոթությունների շուրջ: Միջոցառումը մեկնարկեց

Եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեն, ՔՊ-ին ձայն կտա 11,8%-ը, 32,1%-ը չի մասնակցի ընտրություններին. GALLUP International Association-ի հարցումները

Հարցվածների 33,8%-ը կարծում է, որ այս իրավիճակում անհրաժեշտ չեն արտահերթ ընտրություններ

Փետրվարին Հայաստան այցելել է 117,372 զբոսաշրջիկ

Ներկայացնում ենք 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ.-ի փետրվարին Հայաստան այցելել է 117,372 զբոսաշրջիկ։ 2024թ․ փետրվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 127,241։ 2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%): ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 20.7°C (2020թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -17.5°C (1985թ.) Օդի միջին օրական

ՀՀ քաղաքացիների 65,6%-ը բացասական է գնահատում Փաշինյանի աշխատանքը. GALLUP International Association-ի հարցումները

Հարցվածների 73%-ի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական վիճակը կայուն չէ

«Երկու անուն են տվել երկու ամսվա ընթացքում, իբր կաշառքի գումար են տվել»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներում նշել է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական վերահսկում միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Իսկ Վճռաբեկ դատարանն իր դատական նախադեպերը վկայակոչելով արձանագրել էր, որ անձի իրավունքների նկատմամբ միջամտության անհրաժեշտությունը պետք է դիտարկել ոչ թե ձեւական, այլ՝ բովանդակային տեսանկյունից: Առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ ՀՀ

Ի՞նչ աշխատանքներ էին իրականացվում Ոսկեպարի սահմանազատված տեղամասում. ԱԱԾ պարզաբանումը

Մարդկանց անվտանգությունը երաշխավորելու նկատառումներից ելնելով՝ ներկայում նպատակահարմար չէ վերջիններիս մուտքը տվյալ հատված

Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի. թուրքական հեռուստաալիքը հրապարակել է Ռուբեն Ռուբինյանի հետ արված ռեպորտաժը

Ermenihaber. Թուրքական «NTV» հեռուստաալիքը հրապարակել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ արված ռեպորտաժը։ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից ցայսօր չի փոխվել։ «Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի ցամաքային

Սահմանադրության փոփոխությանը դեմ է 59,6 %-ը. GALLUP International Association-ի հարցումները

27,8%-ը Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է ՌԴ-ի, 25,8%-ը՝ ԵՄ-ի հետ

Վարորդը փակել է ավտոբուսի դռները, 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին ժամը 16։00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Մ․-ն, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, իր կողմից վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննա Ն․-ն մնացել է դռների արանքում. նրա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նյութն ամբողջությամբ՝

Դատական ակտը չէր ստորագրված, այլ՝ առկա էր գրաֆիկական պատկերով դրոշմակնիք

Մարտի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գրավոր ընթացակարգով քննեց «Հին Էրվան» ռեստորանի նախկին սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի գործով բերած բողոքը: Մանվել Տեր-Առաքելյանը դատի էր տվել «Յունիբանկ» ԲԲԸ-ին, պատասխանողներին՝ Կադաստրի կոմիտեին եւ Հասմիկ Պողոսյանին՝ գրավի իրավունքը դադարած ճանաչելու եւ որոշակի գործողության կատարելուն պարտավորեցնելու պահաջների մասով, պահաջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 2024 թ. հուլիսի 2-ի որոշումը: Հիշեցնենք,

Երեւանցիների մոտ 80%-ը նշել է, որ քաղաքային իշխանություններն ընդհանրապես պատրաստ չէին ձյան տեղումներին. GALLUP International Association-ի հարցումները

Երեւանցիների միայն 5,3%-ն է նշել, որ քաղաքային իշխանությունները միանշանակ պատրաստ էին տեղումներին

Գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մանր եղջերավոր անասուններ արտահանելու համար կաշառք վերցնելու գործով։ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացվել է 2020 թվականին հարուցված գործով:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ խնդրահարույց լինելու հանգամանքին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031