Օրվա լրահոսը

Boxscore. «Հենրիխ Մխիթարյան` հարձակման ուղեղը»

«Բոքս սքոր» պարբերականը Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մասին պատրաստած նյութում, ակումբի կազմի բոլոր բրազիլացիներին թվարկելուց և նրանց լավ որակները նշելուց հետո, գրում է. «Հավատաք, թե չհավատաք, բայց այս բոլոր բրազիլացների մեջ կա մեկը, որը թերևս ամենաուժեղ ազդեցությունն ունի թիմի խաղի վրա, նա, որը թելադրում և ստեղծում է թիմի խաղը, հայ է: Հենրիխ Մխիթարյան` հարձակման ուղեղը,

Դավիթ Սմբատյան. Հայրս չէր վախենում քաղբանտարկյալի հետ շփվելուց

Դեկտեմբերի 27-ին 4 տարի կլինի, ինչ անվանի գեղանկարիչ, «գույների ասպետ» բնորոշված Կարեն Սմբատյանն ապրում է երկնային կյանքով: Նրա որդին՝ Դավիթ Սմբատյանը, Aravot.am-ի հետ զրույցում հիշում է, որ լինելով հանգստություն եւ լույս ճառագող նկարների հեղինակ, Կարեն Սմբատյանը նաեւ ակտիվ քաղաքացի ու հայրենասեր մարդ էր: «Նա մոտ ընկեր էր Հայկազ Խաչատրյանի հետ, ամեն անգամ հենց Հայկազն ազատվում

Զարուհի Փոստանջյան. «Ջհանգիրյանը ապօրինությունների համահեղինակներից մեկն է» (Տեսանյութ)

«Միանշանակ ինձ համար պարզ է, որ Գագիկ Ջհանգիրյանը այս գործով համահեղինակներից մեկն է ապօրինությունների: Ես գիտեմ Գագիկ Ջհանգիրյանի այս վերջին քաղաքական գործունեության մեջ ներգրավված լինելը, գիտեմ, որ այնտեղ ինքն անմեղ է եղել: Բայց այս գործով ես համոզված եմ, պնդում եմ, որ նա համահեղինակներից մեկն է»,- այսօր նախագահական նստավայրի դիմաց «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային

New York Times. Հայաստանում գտնվող սիրիահայերը կարոտում են իրենց տները

Հետխորհրդային այս երկրի նորաբաց «Կիլիկյան» դպրոցի դասագրքերը արաբերեն են, որոնք պատճենված են Սիրիայից բերված գրքերից: Ուսումնական ծրագիրը սիրիական է, ուսուցչի սեղանին դրված դրոշը Սիրիայինն է, և դասատուներն ու աշակերտները բոլորը սիրիացի են: Գրում է «Նյու Յորք թայմս» թերթը` Հայաստան գաղթած սիրիահայերի մասին: «Նրանք, ովքեր գալիս են այստեղ, ուզում են հետ գնալ, – ասում է դպրոցի

Ճարտարապետ. Լավ է, որ քաղաքում նապաստակներ եւ հյուսիսային եղջերուներ են տեղադրելու, բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի

Ինչպես հայտնել էինք, այսօր «Վարկած» ակումբում ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խոսեց Երեւանի Դալմայի այգիների հարակից տարածքում կառուցվելիք «Նոյլենդ» կենտրոնի նախագծից: Ճարտարապետը նաեւ կարծիք հայտնեց ամանորյա տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: «Շատ լավ է, որ քաղաքում նապաստակներ եւ հյուսիսային եղջերուներ են տեղադրվելու եւ ուրախացնելու մեծերին ու փոքրերին, բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

Մահացած զինծառայողի մայր. «Ի՞նչն էր պատճառը, որ իմ ջահել երեխու կյանքը տարաք, չհասցրեց 19 տարեկանը լրացնի»

«Երեխուս ստամոքսի միջից շիլայանման զանգված են հանել, իբր ալկոհոլ են գտել` արյան մեջ: Երեխես ձյուդոիստ էր, սկի կոֆե չէր խմում` իր սպորտի համար: Երեխես մի կաթիլ անգամ ալկոհոլ խմած չկա: Ի՞նչ են սարքում, ինչի՞ են սարքում, հանուն ինչի՞ եք կեղծում, ո՞ւր պիտի հասնեք»,- այսօր նախագահական նստավայրի մոտ հոնգուր-հոնգուր լացելով` բղավում էր մահացած զինծառայող Հովսեփ Մկրտումյանի

ՀՀԿ-ում նեղսրտած չեն ԲՀԿ-ի որոշումից

«Դա ԲՀԿ-ի որոշումն է եւ մենք հարգանքով ենք վերաբերվում նրա ցանկացած քաղաքակիրթ որոշմանը, այդ թվում նաեւ այս որոշմանը: Դա բացառապես այդ կուսակցության որոշելիք խնդիրն է: Իրենք այդպես են որոշել եւ մենք անկեղծ հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են ՀՀԿ-ում վերաբերվում

Զինվորն ինչքա՞ն կարող է հողաթափ հագնել

«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է զինծառայող Արմեն Հարությունյանի խնդիրներին: Նա այս տարվա հուլիսի 20-ին է զորակոչվել բանակ, սակայն ծառայության 5 ամսից 3-ը անցկացրել է պաշտպանության նախարարության Կենտրոնական հոսպիտալում: Հիշեցնենք, որ Զինվորական բժշկական հանձնաժողովը, չնայած հայտնաբերված բազմաթիվ հիվանդություններին, նրան պիտանի էր ճանաչել ոչ շարային ծառայության համար: Զորամասում Արմենին ազատել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սակայն ընդամենը 2

Փաշիկ Ալավերդյանը Բաքվում է

Այսօր Բաքվում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հերթական համաժողովը, որին մասնակցել են շուրջ 100 երկրների 200 ներկայացուցիչներ: Նրանց շարքում է նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Azerisport-ի փոխանցմամբ, համաժողովում քննարկվել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը, ինչպես նաեւ կանոնակարգում մի շարք լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբիկ Հակոբյան. «Գագիկ Ծառուկյանի որոշումն այդքան էլ հստակություն չի մտցնում»

«Ծառուկյանն իր որոշումը կայացրել է. կարող է դա ինչ-որ մարդկանց համար անսպասելի էր, ինչ-որ մարդկանց համար սպասելի էր ի սկզբանե: Չեմ ուզում դրանց անդրադառնալ: Բայց, այդուհանդերձ, որովհետեւ քաղաքական զարգացումներն այս վերջին ամիսների ամբողջ ընթացքում քաղաքական կուլիսներում են եղել՝ դեռ հստակ չի՝ ի վերջո, քաղաքական դաշտն ամբողջական, զարգացումները դո՞ւրս են գալիս ստվերից, թե՞ ոչ, որպեսզի վերջնական

405.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 12-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.3 դրամ:

Մշակույթի նախարարությանը կոչ է արվում չխախտել օրենքը

Նոյեմբերի 9-ին Երևանում տեղի էր ունեցել բողոքի ակցիա տեղափոխված 51 հուշարձանները իրենց պատմական վայրերը վերադարձնելու պահանջով: Ակցիայի ժամանակ Պատմական հուշարձաններ պահպանություն քաղաքացիական նախաձեռնության կողմից նամակ էր հանձնվել մշակույթի նախարարությանը, որտեղ հստակ շեշտադրված էին նախաձեռնության մտահոգություններն ու պահանջները: Մշակույթի նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ կպատասխանի օրենքով սահմանված կարգով մեկ ամսվա ընթացքում: Այս ժամկետը լրացել է,

ABC News. «Ստորջրյա հետազոտող. Նոյյան տապանը հավանաբար գոյություն է ունեցել»

«Համաշխարհային ջրհեղեղը, որը նկարագրված է աստվածաշնչյան Նոյյան տապան պատմությունում, հավանաբար տեղի է ունեցել»,- ասել է ստորջրյա հետազոտող Ռոբերտ Բալլարդը, որը հայտնաբերել էր Տիտանիկը: «Էյ Բի ՍԻ նյուզ» -ին տված հարցազրույցում Բալլարդն ասել է, որ նա հետազոտել է Կոլումբիայի համալսարանի երկու գիտնականների կողմից առաջ քաշված տեսությունը, ըստ որի սևծովյան տարածքում խոշոր ջրհեղեղ է եղել: Բալլարդը պատմել

ԻԱԿ-ը կստանա տեղեկատվություն և փոխհատուցում

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով  «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել պարգևավճարների մասին պահանջած ողջ տեղեկատվությունը և փոխհատուցել դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված ծախսերը 63.500 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, տեղեկատվության ազատության դատական պրակտիկան համալրվեց ևս մեկ դրական նախադեպով:  Դեռևս 2012թ.-ի

Սպասվա՞ծ և ճի՞շտ էր ԲՀԿ-ի որոշումը

Այսօր տեղի ունեցած ԲՀԿ  խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստից հետո ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց, որում նշված էր, թե գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: Արդյոք սպասվա՞ծ էր ԲՀԿ-ի նման որոշումը և արդյոք ճի՞շտ վարվեց ԲՀԿ-ն, Aravot.am-ը փորձեց պարզել քաղաքագետների հետ զրույցում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Սպասելի էր, քանի

Իրավաբան. «Մեկն էլ լինի՝ ՀՀ նախագահի վրա ջղայնանա» (տեսանյութ)

Թուխմանուկի ոսկու հանքավայրից ընդամենը 600 մետր հեռավորության վրա գտնվող Մելիք գյուղի մշակվող հողերը թունավորված են, տնամերձ հողերից վերցրած փորձանմուշների լաբորատոր հետազոտությունից պարզվել է, որ հողում քրոմի եւ ցինկի պարունակությունը գերազանցում է սահմանված շեմը: Այսօր «Ուրբաթ» ակումբում ասացին «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամները, որոնք եղել են տեղում եւ փորձանմուշներ վերցրել նաեւ պոչամբարից: Խմբի անդամ Աննա

Կովերը պարտադիր ականջակալ պիտի կրեն

Վայոց ձորի 18 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ արդեն համարակալվել եւ հաշվառվել են: Հանրապետության մնացած կենդանիներին կհաշվառեն 2013թ-ի սկզբից։ «Համարակալման համար անհրաժեշտ են այդ ականջակալները: Դրանց մասով պետք է նշեմ` մենք ունենք հին ականջակալներ, որոնց միջոցով մենք համարակալումն իրականացնում ենք, սակայն հետո այդ համարակալման գործընթացը անընդհատ դարձնելու համար ընդամենը ականջակալի գումարներն է»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական

Տիգրան Ուրիխանյան. «Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցերը կարող եք ուղղել Քոչարյանի խոսնակին»

«Ես զարմանում եմ, որ հնչեցնում եք «անսպասելի» բառը. ի՞նչն էր անսպասելի, եթե հաշվի առնենք, որ այլ որոշման մասին ԲՀԿ առաջնորդից կամ քաղխորհրդի անդամներից չեք լսել»,- Aravot.am-ի հարցին՝ բոլորը սպասում էին, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը, եւ անսպասելիորեն հակառակ որոշումն է կայացվում. ի՞նչը ստիպեց, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով,

Hürriyet Daily News. «Ցուցահանդես՝ նվիրված հայազգի, Թուրքիայի առաջին կին քանդակագործին»

Ստամբուլի կենտրոնական հայկական ավագ դպրոցում բացվել է հայ քանդակագործ Մարի Գերեքմեզյանի, հայտնի թուրք բանաստեղծ և նկարիչ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի սիրուհու, ցուցահանդեսը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Ցուցահանդեսին, որը կտևի մինչև դեկտեմբերի 23-ը, իրենց աշխատանքներն են ներկայացրել Թուրքիայի շատ հայ արվեստագետներ, այդ թվում ֆոտոլրագրող Արա Գյուլերը` քանդակագործին պատվելով, որը ճանապարհ է բացել Թուրքիայի կին քանդակագործների

Գեւորգ Մելքոնյան. Ադրբեջանը կհայտնվի տարածաշրջանային մեկուսացման մեջ

Պատմաբան Գեւորգ Մելքոնյանը խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումից, նաեւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման դադարեցումից, կարծիք հայտնեց, որ այսօր Ադրբեջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացման հետ կապված լուրջ խուճապ կա. «Նրանք բարձր պաշտոնյաների մակարդակով անընդհատ հայտարարում են, որ սա չի կարող վնասել իրենց հարաբերություններին, իրենք ցանկանում են այդ լավ հարաբերությունները պահպանել, բայց նման դիրքորոշման արտահայտում չկա Ռուսաստանի

Ծառուկյանը չի առաջադրվում եւ ոչ ոքի չի սատարում

ԲՀԿ լրատվական ծառայությունից Aravot.am-ին տրամադրեցին հետեւյալ հայտարարությունը. Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ  խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը  2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության

Պահանջեց 6 եւ 5 տարի ազատազրկում՝ 38,5 միլիոն դրամի գողության համար

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, Բերդ քաղաքում դեկտեմբերի 11-ի դատական նիստում մեղադրողը՝ Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը պահանջել է Կորյուն Ալավերդյանին դատապարտել 6, իսկ Մասիս Խաչատրյանին՝ 5 տարվա ազատազրկման: Ամբաստանյալների պաշտպաններ Մհեր Դավթյանը եւ Ռուբեն Հակոբյանը դատարանից պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալներին: Այս դատավարությունը սկսվել է հոկտեմբերի 23-ին: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կ. Ալավերդյանը,

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն էլ կաղտազերծվի

Դեռեւս Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած, ներկայում արգելված եւ ժամկետանց պեստիցիդները մեծ վտանգ են ներկայացնում բնապահպանությանը, ժամկետանց թունաքիմիկատները ժամանակի ընթացքում կարող են ներթափանցել նաեւ գյուղատնտեսական ապրանքներ` սննդային շղթա կազմելով ու վնասելով մարդու առողջությանը: Այսօր «Արմենիա Մարիոթում» կայացած բնապահպանական սեմինարի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի եւ կառավարության կողմից մշակված «Ժամկետանց

Սերգեյ Շաքարյանց. Չի բացառվում, որ Ռուսաստանը ռադիոտեղորոշիչ կայանը շահագործի Հայաստանի կամ Վրաստանի տարածքում

PanArmenian Photo «Նորագույն պատմությունը առաջին անգամը չէ, որ գրանցում է ռուս-ադրբեջանական այդպիսի հարաբերությունների դադարեցում, չնայած իրականում այդ հարաբերությունները երբեք էլ կանգ չեն առել»,- այսօր «Զարկերակ» ակումբում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարություն հայտարարությանը, այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի շահագործումը, ինչի հետեւանքով սրվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը դադարեցվել է

Մարդկային կորստի ցավը. հրադադար

«Չնայած դժվարություններին՝ շատ համերաշխ ենք ապրել» Ռաֆիկ Սաղոյանի կինը՝ տիկին Քնարիկը, հիշում է, որ 29 տարի առաջ՝ 1983թ., ամուսնու հետ ծանոթացավ նրա քույրերի միջոցով եւ Չորաթան գյուղից հարս եկավ Չինարի գյուղ. «Ամուսինս արհեստավոր մարդ է եղել, դիպլոմ չի ունեցել, բայց ահագին գործ է արել: Մեր տունն ինքն իր ձեռքով է կառուցել: Կյանքը շատ դժվարությամբ ենք

«Առակների» հերոսները հոգեւորականներ են

Լույս է տեսել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Ժնեւի միջեկեղեցական հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Հովհաննես Մանուկյանի «Առակներ» գիրքը: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը հայտնեց, որ գրքում զետեղված առակները հոգեւոր բնույթի են, դրանց միջոցով փորձել է պատասխան տալ մարդ-Աստված փոխհարաբերությանն առնչվող հարցերին. «Գրքի նպատակն է՝ երիտասարդության մեջ ամրապնդել հոգեւոր արժեքները: Առակների թեմաները վերաբերում են

Լեւոն Ջուլֆալակյան. «2013-ը լուրջ մրցաշրջան է»

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի թեկնածուներն այսօր մեկնում են Ծաղկաձոր՝ ուսումնամարզական հավաքի: Իսկ երեկ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում խոսեց ինչպես տարվա վերջին այս հավաքի, այնպես էլ՝ 2013 թվականի ծրագրերի մասին: – Արտոնյալ կարգավիճակում ըմբիշներ կա՞ն, որոնք ազատ կլինեն այս հավաքից: – Ոչ: Պարտադիր լինելու են բոլորը՝ անկախ իրենց մարզական արդյունքների

Ճարտարապետների միության նախագահ. «Նոյլենդի» նախագիծը հում է

ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Վարկած» ակումբում խոսեց Երևանի Դալմայի այգիներին հարակից տարածքում կառուցվելիք «Նոյլենդ» պատմագիտական եւ զբոսաշրջային կենտրոնի նախագծից եւ ասաց, որ թեպետ այն տեղադրված է Երեւանի քաղաքապետարանի կայքում, սակայն չի քննարկվել քաղաքաշինության խորհրդում. «Այդ իսկ պատճառով ֆինանսական տեսանկյունից այն ապահով չէ: Խոսքը գնում է ոչ թե մի քանի միլիոնի, այլ հարյուրավոր

Հացի խնդիրը չի փոխվել

Վերջերս Համազգային թատրոնում կայացավ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացման պրեմիերան: Ներկայացման գեղարվեստական ղեկավարը Սոս Սարգսյանն է, բեմականացման հեղինակը՝ Ռուբեն Հովսեփյանը, կոմպոզիտորը՝ Մարտին Վարդազարյանը, բեմադրող նկարիչը՝ Դավիթ Մինասյանը: 19-րդ դարի առաջին կեսի գյուղական իրականության պատկերը վեր հանվեց փայլուն դերակատարների շնորհիվ: Խեչանենց Խեչանը մարմնավորված էր Մխիթար Ավետիսյանի ինքնատիպ խաղով, Մարիամին մարմնավորել էր

Դավիթ Բաբայանցն առաջին հայն էր «Արենա դի Վերոնայում»

Օպերային բարիտոնը տպավորված է վերադարձել Իտալիայից Իտալիայի պատմական «Արենա դի Վերոնա» ամֆիթատրոնը, որտեղ դեռեւս Վերածննդի ժամանակաշրջանից է սկսվել թատերական ներկայացումների ցուցադրությունը, ցանկալի, երբեմն անհասանելի է բոլոր ժամանակների օպերային երգիչների, նույնիսկ ճանաչվածների համար: Վերդիի «Աիդա» օպերային ներկայացման մեջ Ամոնասրոյի դերերգով հանդես գալու համար դի Վերոնայի Օպերայի եւ պոեզիայի ինստիտուտի ղեկավար, իտալացի հանրահայտ ռեժիսոր Ջանֆրանկո դե Բոսիոյի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031