Օրվա լրահոսը
ՀՀԿ-ական պատգամավոր. «Օսկանյանը դուխով տղայա»
Հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում կայացել է ԵԱՀԿ աշնանային նստաշրջանը: Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց, որ նստաշրջանին հայկական պատվիրակությունից մասնակցել է միայն ինքը, իսկ պատվիրակության մյուս անդամները՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Դեմիրճյանը, չեն մեկնել Տիրանա: Ստեփան Դեմիրճյանը՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Օսկանյանն իր շուրջը ծավալվող իրադարձությունների պատճառով նպատակահարմար չէր
Հեղինակություն չունեցողն ինչպե՞ս է ղեկավարելու
Բաց նամակ ՀՀ նախագահին Կասկած չի հարուցում, որ 21-րդ դարում ցանկացած երկրի բնականոն զարգացումը ապահովվում է կրթության եւ գիտության զարգացմամբ, որն առավել կարեւոր է Հայաստանի համար: Ակնհայտ է նաեւ, որ գիտության զարգացումը հնարավոր է ապահովել միայն բաց մրցակցային դաշտում եւ վարչական մեթոդները չեն կարող բերել ցանկալի արդյունքի: Այս իմաստով ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի
ԵՊՀ-ն պատասխանում է՝ www.ysu.am-ը լավագույնն է
«Առավոտի» հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Ինչ են «խոսում» պետական բուհերի կայքերը» հոդվածում անդրադարձել էինք նաեւ ԵՊՀ www.ysu.am կայքին ու նշել, որ այն վիզուալ առումով գրավիչ չէ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունն արձագանքել է հրապարակմանը եւ թվարկել կայքի բոլոր արժանիքներն ու ենթաբաժինները: Համալսարանից ստացված պատասխանում մասնավորապես նշվում է. «Ներկա տարբերակի մշակման ժամանակ (որը, ի
Դուրս գալ կայարանից… եւ ժամանել «Կայարան»
Հայ արձակագիրների «Կայարան» ակումբը թողարկել է իր հանդեսի անդրանիկ համարը Ակումբի եւ համանուն հանդեսի հիմնադիրները, ինչպես իրենք են նշում, մտադիր են «լուռ ու համբերատար պաշտպան լինել կորսվող գրական բարձր չափանիշներին»: Իհարկե, այստեղ հարց է ծագում, թե արդյոք գրականությունը եւ գրական երկերը կարո՞ղ են լուռ լինել: «Կայարան» հանդեսը բաղկացած է երեք բաժնից՝ գեղարվեստական արձակ, էսսե եւ
Արթուր Մկրտչյան. «Տարածքային կորուստը մեր մեղքով է եղել»
2011 թ. Հայաստանի կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվել է «Մարգար պապը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը: Բեմադրող ռեժիսորը Գուժ Թադևոսյանն է: Ֆիլմը մարդկային հարաբերությունների շուրջ է զարգանում: «Հաճախ երկրների միջեւ եղած սահմանային եւ քաղաքական անհամաձայնությունները անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Դա նաեւ Մարգար պապի հոգսն է, երբ մի առավոտ արթնանալով` պարզում է, որ տասնամյակներով իր տանն
«Մեր պատասխանն Ադրբեջանին չի ուշանա». Դավիթ Ջամալյան
«Մեկնարկած զորավարժությունները մեր ռազմաքաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձություններն են, դրանք բանակը պատրաստում են մեծ պատերազմի, իսկ պատերազմին դիմակայելու համար հարկավոր է լավ պատրաստվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Անդրադառնալով նաեւ այն փաստին, որ լուրեր էին շրջանառվում, թե պատերազմի վտանգը կա, եւ մոբիլիզացնում են ռեզերվը` Ջամալյանը նշեց. «Խոսքը պլանային միջոցառումների մասին էր:
Կիրո Մանոյան. «Հայ-թուրքական արձանագրությունները մեռած չեն»
«2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձսնագրությունները դեռեւս կենդանի են եւ Ցեղասպանության 100 տարելիցի նախօրյակին ներազգային լուրջ պառակտման առիթ կդառնան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասեենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Դեռեւս իրավաբանորեն երկու երկրների քաղաքական օրակարգում գտնվող արձանագրություններն, ըստ Մանոյանի, հարմար պահին, ասենք՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրյակին կարող են օգտագործվել
Հայերը գուցե չե՞ն դիմում կոմպոզիտորին
Իսկ ավստրիացի գալարափողահար Ռադովան Վլադկովիչը նախաձեռնություն է ցուցաբերում Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայաստանյան մշակութային կյանքում յուրօրինակ համերգ է. նվագախմբի հետ որպես մենանվագ գործիք հանդես կգա ավստրիացի գալարափողահար Ռադովան Վլադկովիչը: 2000թ.-ից Մադրիդի Conservatorio Reine Sofia-ի ամբիոնի վարիչ, Ցյուրիխի Musikhochschulle-ում պրոֆեսոր երաժիշտը, իր խոսքերով՝ սիրով է մասնակցում 6-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնին: Իբրեւ մենակատար նա հանդես է
«Սալյուտն ու տրաքոցը լրիվ ուրիշ բան են»
Կամ Վռամշապուհի ծախսած ոսկիների «հետեւանքը»՝ ըստ Սուքիաս Թորոսյանի Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ, նկարիչ եւ ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը (Տոտո) հոկտեմբերի 13-ին Թարգմանչաց տոնի եւ Հայ գրատպության 500-ամյակի համատեքստում հանդես կգա անհատական ցուցահանդեսով, որը կրում է «Հայկական տառերի կերպարը» խորագիրը: Նկարիչն ասում է, որ ցուցահանդեսի վրա շատ է չարչարվել, ու միայնակ է իրականացրել գաղափարը: Հավելում է, որ
Չափից ավելի բարձր տրամադրությունն էլ է վտանգավոր է. հնարավոր է հոգեկան խնդիրներ ունեք
Վարքում փոփոխությունը, քնելու հետ խնդիրներ ունենալը, տրամադրության երկարատեւ անկումը, վատ սնվելը, շրջապատից մեկուսանալը, ագրեսիան, անծանոթների հետ չափից ավելի շփումը, խոսելը, ծիծաղելը հոգեկան խնդիրների նշան են: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում, 3 հոգեբան միմյանց լրացնելով, ներկայացրին դեպրեսիայի ախտանիշները: Այսպիսի վարքագիծ դրսեւորելու դեպքում մասնագետները խորհուրդ տվեցին անպայման դիմել հոգեբանին: «Ուրարտու» գործնական հոգեբանության համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի խոսքերով,
Հայազգի սաքսոֆոնահարի եզակի տրիոն հանդես կգա դասական երաժշտության համերգով
«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը (Գերմանիա) եւ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը (Գերմանիա) այսօր կայացած ասուլիսի ժամանակ պատմեցին Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի մասին, որի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին: «Փառատոնն ունեցավ փայլուն մեկնարկ եւ հանդես է գալիս հետաքրքրիր ծրագրով եւ կատարողներով: Հոկտեմբերի 11-ին կայանալիք համերգն առանձնանում է երեւանյան պրեմիերայով. հանդես
«Երեւան-Էրեբունին»՝ մանկապարտեզում
Շենգավիթ համայնքում գործող թիվ 141 (գիշերօթիկ) մանկապարտեզում երեկ կազմակերպվել էր «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը նվիրված միջոցառում: Բացի այն, որ միջոցառմանը մանկապարտեզի ողջ անձնակազմը (տնօրեն՝ Լուսինե Մատինյան) պատրաստվել էր հավուր պատշաճի՝ գեղեցիկ, հայրենասիրական, մանկական երգերով, աղավնիներով (եռագույն ժապավենները պարանոցներին), թատերականացված ներկայացումներով, այստեղ էին նաեւ Հայաստանում Heinz ընկերության ներկայացուցիչները: Հայաստանում Heinz տարածքային մենեջեր Հրանտ Փեշտիմալջյանն ասաց, որ անակնկալ ունեն
Վերջապես ՆԱՏՕ-ն տեղից շարժվեց
Մենք պետք է շնորհակալ լինենք Հունգարիային, որ մեզ բազմաթիվ «կոզըր»- ների՝ քաղաքական դիվիդենդների շարք նվիրեց եւ ոչ թե խզեինք դիվանագիտական հարաբերությունները: Վերջինս մեր կողմից պարզունակ քայլ էր, որ ապացուցեց մեր ԱԳՆ-ի անգործությունը: Ի դեպ՝ վերջին 20 տարում միջազգային ասպարեզում Հայաստանին ոչ ոք այնքան մեծ ծառայություն չի մատուցել, որքան հարեւան երկրի նախագահ Ալիեւը… Ի պատասխան վերջինիս
Իրավունքների եւ պարտականությունների խաչմերուկներում
Այն խաչմերուկը, որտեղ երթեւեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանով, համարվում է կարգավորվող, ինչը չես ասի մայրաքաղաքի որոշ խաչմերուկների մասին, որտեղ տեղակայված լուսացուցային տեղակայանքները չնայած կատարում են իրենց աշխատանքը, սակայն տեսանելի չեն. ծածկվել են ծառերի ճյուղերով եւ մացառներով: Կան տեղեր, որտեղ լուսացույցը ուղղակի ծածկված է փողոցների ուղղությունը ցույց տվող ցուցանակներով, գովազդային վահանակներով՝ ճանապարհային երթեւեկության
Վայոց ձորում բնակիչներին դրդում են հոսանքահարման
Օդային բարձրավոլտ հոսանքալարերը մարդու առողջության համար վնասակար են, եւ պատահական չէ, որ դրանց մեծ մասը անցկացվել են լեռնալանջերով՝ բնակավայրերից հեռու: Սակայն տարիների ընթացքում օրինավոր կամ ապօրինի հողհատկացումների հետեւանքով սննդի, սպասարկման, բնակելի եւ բազմաբնույթ կառույցները հայտնվել են հոսանքալարերի վտանգավոր գոտիներում: Մասնագետներն ասում են, որ 110 կիլովատանոց հոսանքագծի տակ ապրողը կարող է հիվանդանալ մաշկի, գլխի, աչքերի քաղցկեղով՝
ՏՄՊՊՀ-ի «սեւ ցուցակում» է հայտնվել այն կլինիկան, որը պետական փողերի հետ կապ չունի
Հանձնաժողովի հայտնաբերած օրինախախտ կլինիկաների ղեկավարները վստահեցնում են, որ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունն անհեթեթություն է: Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց մի քանի տասնյակ բուժհաստատությունների անունները, որոնք 2011 թվականին պետգնումներով դեղամիջոցներ են ձեռք բերել որոշ խախտումներով: Ընդ որում, հանձնաժողովի մատնանշած խախտումներն են՝ ուսումնասիրված 134 հիվանդանոցներից 100-ը մրցույթներ չեն հայտարարել, դեղամիջոցները ձեռք են բերել շուկայականից մի քանի
Հոգեբուժարանները վերանորոգման կարիք ունեն
Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այդ առիթով լրագրողների հետ հանդիպեց ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը եւ անդրադարձավ ոլորտի խնդիրներին, ձեռքբերումներին: «Հոգեկան առողջությունը մեր առողջության անբաժանելի մասն է»,- ասաց Թորոսյանը, նշելով, որ հոգեկան առողջության հետ կապված հարցերը համաշխարհային խնդիր են դարձել: Տոնի հետ կապված էլ հայտնեց, որ Հայաստանում այն նշվում է տարբեր միջոցառումների ձեւով,
«21-րդ դարն ավելի լավն է՝ ապրելու համար»
«Իրականում աշխարհում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել փոքր երկրների համար: Եվ Հայաստանն էլ կարող է բազմաթիվ օգուտներ քաղել, եթե խելացի քաղաքականություն վարվի: Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորություններն ամբողջությամբ, պետք է դառնա յուրաքանչյուր հայի հայրենիքը: Այդ մասին Հայաստանում բոլորը խոսում են, գործնական քայլեր, ցավոք, դեռ չկան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
«Մենք երբեք հակաամերիկյան չենք եղել»
Հռոդոսյան համաժողովում կարեւորվեցին բարոյական եւ հոգեւոր արժեքները «Ձեր ասած լավ բաներից Հայաստանին բաժին կհասնի՞»՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին իր ելույթից հետո հայաստանյան պատվիրակության հետ կարճ առանձնազրույցի ժամանակ հարց ուղղեց «Հայասպետ» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը: «Այո, իհարկե, անպայման: Պետք է պարզապես ավելի խելացի լինել»,- ասաց պարոն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը մասնակցում էր «Քաղաքակրթությունների երկխոսություն»
Դիտարկում
Հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/:
Մենք խավիար չունենք
«Խավիարային դիվանագիտության» եզրույթին ես առաջին անգամ հանդիպեցի ոչ թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակների ելույթներում, այլ մի քանի ամիս առաջ BBC-ի կայքում՝ (https://www.bbc.co. uk/russian/international/2012/06/120613_azeri_diplomacy_caviar_esi.shtml): Այդ հրապարակման մեջ խոսքն այն մասին էր, որ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) հասարակական կազմակերպությունը, որն, ի դեպ, հայերի հետ բացարձակապես կապ չունի, բրիտանական խորհրդարանին զեկույց է ներկայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանի իշխանությունը
Փախստականներին հնարավորություն է տրվում բարձրագույն կրթություն ստանալ
Այսօր Ալբերտ Էյնշտեյնի Փախստականների նախաձեռնության գերմանական ակադեմիական հիմնադրամի 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում իրականացվեց: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեն: Նրա խոսքով` փախստականների համար բարձրագույն կրթությունը թանկ հաճույք է. «ՄԱԿ ՓԳՀ-ն շատ մեծ ուշադրություն է տալիս կրթությանը: Փախստականները գնահատում են կրթությունը եւ նրանց իրավունքն է օգտվել այդ հնարավորությունից»: Հայաստանում
Լիլիթ Ավագյան` Քարդաշյանի պարուհի տեսակը
«Գլոբալ գրինդ» գործակալությունը գրում է, որ Լիլիթ Ավագյանը`ամերիկյան ֆուտբոլի աստղ Ռեգի Բուշի ընկերուհին, բացի այն, որ արտաքնապես նման է Քիմ Քարդաշյանին, նրանք ընդհանուր այլ բաներ էլ ունեն: Մասնավորապես, որ նրանց երկուսի արմատները Հայաստանից են: Լիլիթ Ավագյանը պրոֆեսիոնալ պարուհի է: Նա Հայաստանում 12 տարի պարի է գնացել, իսկ 2001թ. տեղափոխվել ԱՄՆ: Գործակալությունը, հղում անելով «Գրինյա թելենթ»-ին,
Ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը՝ սթրեսածին գործոն
«Հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերը խանգարում են մարդկանց լինել բաց, ազատ` հոգեբաններին, մասնագետին դիմելու հարցում, երբ նրանց մոտ խնդիրներ են առաջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Եվ որպեսզի չառաջանան սթրեսածին խնդիրներ, ապա, ըստ Ավանեսյանի, պետք է կարողանալ դիմակայել, հաղթահարել ցանկացած բարդություն: Իսկ այդպես կլինի, եթե անձը ունենա ձեւավորված
Վարչապետ Տ. Սարգսյան. մեղավորները կրելու են անձնական պատասխանատվություն
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչև օրակարգի ձևավորումը ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ մեր նախորդ խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր առողջապահության ոլորտին, տրվել էին հստակ հանձնարարականներ` ինչպես առողջապահության նախարարին, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, և մենք վաղն անցկացնելու ենք խորհրդակցություն, որի ընթացքում կփորձենք ամփոփել այդ ուսումնասիրությունների արդյունքները։ Երկրորդը` շինարարության ոլորտում հիշում եք, որ տրված
Ռուսաստանի դեմ ԵԽԽՎ-ի ընդունած կոշտ բանաձևին կհաջորդի զեկույցը
«Բնակչության իրավիճակը այն տարածքներում, որոնք տուժել են ռուս-վրացական պատերազմից» թեմայով զեկույց պատրաստելու նպատակով հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում է գտնվում ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով հանձնժողովի անդամ Թինա Ակետոֆթը: Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից, զեկուցողն իր մոսկովյան այցի շրջանակներում հիմնականում հանդիպումներ կունենա Մոսկվայի իշխանական օղակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ընդհանրապես Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության
Ցուցարարը առողջապահության նախարարին՝ «Դուք չեք կարո՞ղ Շոթայի հախից գալ» (Տեսանյութ)
Նախորդ հինգշաբթի օրը բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորներից մեկի մայրը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին որդու մահվան հանգամանքները պարզելու խնդրանքով դիմում էր ներկայացրել: Օրեր առաջ նախարարի գրավոր պատասխանը ստանալուց հետո այսօր նա կրկին դիմեց նախարարին.«Իմ տղու հիվանդությունը որ խաբում են, Շոթան (դատաբժշկական փորձագետ ), որ հանցագործություն է անում, երեխուս պոչկեքը ծախել է … լրիվ ներկայացրել
Վարչապետը՝ պետբյուջեի փողերի փոշիացման մասին
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սագսյանն ասաց, որ վաղը հրավիրվելու է քննարկում, որի ընթացքում ներկայացվելու են առողջապահության ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նրա խոսքերով` իր հանձնարարականով շարունակվում են շինարարության ոլորտի ուսումնասիրությունները` պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ. «Բացահայտումները շարունակվում են, ու շատ խայտառակ վիճակ է բացվում: Շիրակի մարզում 270 միլիոն դրամ էր հատկացվել Մանթաշ գյուղում դպրոցաշինության վրա,
«Հարսնաքարի» գործով դատը կրկին հետաձգվեց՝ հերթական պաշտպանից հրաժարվելու պատճառով
Այսօր ժամը 14-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նշանակվել է հերթական դատական նիստը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի գործով: Նախորդ դատական նիստին փոխվեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպանը, եւ նոր պաշտպանը՝ Վաղարշակ Գեւրոգյանը, ժամկետ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Անգամ հայտարարեց, որ այսօր նշանակված դատական նիստի
Փոխնախարարը ցուցարարներին՝ «Չափդ ճանաչիր»
«Իբր նախարարն ի՞նչ է անում, որ փոխնախարարն ինչ անի»,- այսօր արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանին տեսնելով` նրան դիմեցին կառավարության շենքի առջեւ հավաքված զոհված զինվորների մայրերը: «Հետո՞,- զարմացած հարցրեց իր բարեկրթությամբ հայտնի փոխնախարարը,- շնորհք ունեցեք»: Ի պատասխան ցուցարարները վրա տվեցին.«Դու պետք է շնորհք ունենաս: Հլը՛ սրան նայեք… Բանակ էլ չես գնացել երեւի, մազերդ սեւ ես ներկել ու















































