Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ պետբյուջեի փողերի փոշիացման մասին

Հոկտեմբեր 10,2012 12:25 Share

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սագսյանն ասաց, որ վաղը հրավիրվելու է քննարկում, որի ընթացքում ներկայացվելու են  առողջապահության ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Նրա խոսքերով` իր հանձնարարականով շարունակվում են շինարարության ոլորտի ուսումնասիրությունները` պետբյուջեի միջոցների արդյունավետ  օգտագործման ուղղությամբ. «Բացահայտումները շարունակվում են, ու շատ խայտառակ վիճակ է բացվում: Շիրակի մարզում 270 միլիոն դրամ էր հատկացվել Մանթաշ գյուղում դպրոցաշինության վրա, այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով,  մոտ 200 միլիոն դրամ փոշիացվել է: Ավելին  դպրոցը 3-րդ կարգի վթարային  շենք է, նշանակում է այդ ծախսերը անիմաստ ենք կատարել:  Նման իրավիճակ է բացահայտվել  նաեւ Մասիսի 5-րդ դպրոցում: Ուշադիր հետեւելու ենք, որ մեղավորներն անպայման պատժվեն»:

Վարչապետն ասաց, որ մինչեւ հիմա, երբ խախտումներ ու թերացումներ են բացահայտել,  բավարարվել են միայն թերությունները շտկելու հանձնարարականներով, բայց այսուհետեւ այդպես չի լինելու. «Անձնական պատասխանատվություն են կրելու նրանք, որոնք թույլ են տվել խախտումները: Զգուշացրեք ձեր աշխատակիցներին, վարչության պետերին, որ լինելու են պատիժներ, մանավանդ, երբ վնաս է հասցվում պետբյուջեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031