ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ Մաս 1
Եկեք միասին մի շատ կարևոր թեմա քննարկենք, որ տեղի է ունեցել բոլորովին վերջերս։
Եկա՞ք։ Դե սկսենք։
Ամիսներ առաջ Կառավարությունն ի դեմս հուշարձանների պահպանման լիազոր մարմնի սկսեց վերանորոգել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Հոկտեմբերն էր։ 12 մույթերից ընտրվեցին 3 ամենավնասվածները, որտեղից ամեն րոպե կարող էին քարեր պոկվել։ Որ համալիրը վտանգված էր, խոսվում էր դեռ վաղուց ( լուսանկար 1)։
Կարդացեք նաև
Աշխատանքներին միացավ քանդակագործ Ս. Քալաշյանը, ով համալիրի քանդակագործ համահեղինակներից է, ու վստահաբար այն որպես զավակ է ընդունում։ Բայց մի վայնասուն սկսվեց ընդդիմության ու վայ-ազգասերների կողմից, մի լաց, մի կական։
Հիշո՞ւմ եք՝ ինչ էր կատարվում ( լուսանկար 2), հուզվածներին չենք մոռանում։ Ասում էին` էս թրաքասեր ու թրքահաճո իշխանությունն ուզում է փակել համալիրը, աշխատանքներն հիմա են սկսել, որ ապրիլի 24-ին փակեն մուտքը, վայ-վայ, հասեք, փրկեք, լեսաները ժանգոտ են, շինարարները սիրուն չեն, քարերը քարից չեն, «պադյեզդը» կեղտոտա, Հիտլերն էլ տեղում չի, բայց տարածքումա….
Հիշու՞մ եք, թե մենք ինչ էինք ասում։
Ահա հուշահամալիրի տեսքն այս պահին ( լուսանկար 3)։ Դեռ 9 մույթեր պետք է վերականգնվեն։
Ասածս ինչ է` ձեզ չկորցնեք, երեք մանեթանոց լացողներ, հավատարիմ մնացեք ձեզ, ձեր էժան ոճին, գոնե այդ հարցում հետևողական եղեք։
Հ․Գ․ Որ չսկսեինք վերանորոգման աշխատանքները, կասեին` միլիոնավոր պարգևավճար են ստանում, համալիրը քանդվումա, հեչ պետքները չի։ Հիմա, որ կառուցում ենք բոլորիս հավաքական խղճի, պատմության ու սփոփանքի կոթողը, ասում են, թե` բայց ինչո՞ւ հիմա։
Կողմնորոշվեք, ձեր օրն էլ օր չի։
Ապրիլի 24-ը եկավ ու անցավ, Ծիծեռնակաբերդը կանգուն է ու հպարտ, անմար կրակը մի րոպե չի մարել։ Բա հիմա ի՞նչ կասեք։
Անհամբեր, համակ ուշադրություն ենք, ապա՞։
Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր





















































