Օրվա լրահոսը
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։
Մկրտիչ սրբազանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և բացակայության արգելքով։ Մանրամասն՝ ավելի ուշ:
«Անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվում, մարդիկ հետաքրքրված են, ինչ-որ բաներ են գնում, միգուցե կապված է Իրանի զարգացումների հետ»․ Մարտին Գալստյան
«Եթե Իրանում զարգացումներ լինեն, որոնք սիրիական սցենար են մեզ նկարագրելու, բնականաբար այդ սցենարները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ Հայաստանի եւ հարեւան երկրների վրա»։
Իրանի դեսպանը ծանոթացել է Մատենադարանի ցուցադրություններին, այցելել վերականգնման բաժին
Մատենադարան է այցելել ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին Դեսպանը ծանոթացել է Մատենադարանի ցուցադրություններին, այցելել Վերականգնման բաժին: Տեղի է ունեցել նաև Մատենադարանի տնօրենի և դեսպան Շիրղոլամինի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են ընթացիկ համատեղ ծրագրերը և առաջիկա նախագծերը: Մատենադարան
Դատավճիռների չտրամադրումը խոչընդոտում է դրանք բողոքարկելու իրավունքի իրացմանը. Սիրանուշ Սահակյան. News.am
«Ռուբեն Վարդանյանի հաղորդագրությունը մեկ անգամ ևս հստակ ցույց է տալիս, որ հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, զրկված իրենց իրավունքների պաշտպանության որևէ հասանելի և արդյունավետ մեխանիզմից, և նրանց հետ ինչ ասես կարող է տեղի ունենալ»
«Նպատակն առավել թափանցիկ դիտորդական առաքելությունների ապահովումն է»․ Հերմինե Հարությունյանը՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման խստացման մասին
Հարցին՝ ո՞րն է այն չափանիշը, որով ԿԸՀ-ն կգնահատի՝ կազմակերպությունը քաղաքականապես չեզո՞ք է, թե՞ ոչ, Հերմինե Հարությունյանը պատասխանեց․ «Բացի ֆինանսական տեղեկատվության բացահայտումից՝ օրենքը նաև սահմանում է, որ այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները կարող են իրականացնել դիտորդական առաքելություն, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարվա ընթացքում պարունակում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնք չեն իրականացնում քարոզչություն, չեն ընդգրկվում, չեն աջակցում թեկնածուներին և կուսակցություններին»։
«Արմավիր» ՔԿՀ-ում 3 անձ մարտի 16-ից հացադուլ է հայտարարել: Նրանք առնչություն չունեն արձանագրված մահվան դեպքի հետ. ՔԿԾ
Radar. «Արմավիր» ՔԿՀ-ում 3 անձ մարտի 16-ից հացադուլ է հայտարարել։ Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, երրորդինը՝ առողջական խնդիրներով։ Նրանք որևէ առնչություն չունեն արձանագրված մահվան դեպքի հետ։ ՔԿԾ
Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին
Ucom-ը տեղեկացնում է, որ Հայաստանում նկատվում է հեռախոսային խարդախությունների ակտիվացում։ Խաբեբաները զանգահարում են տեղական կամ արտասահմանյան հեռախոսահամարներից, ինչպես նաև հաղորդագրություններ են ուղարկում WhatsApp, Telegram և Viber հավելվածներով։ Ներկայանալով որպես բանկերի, հեռահաղորդակցական օպերատորների, առաքման ծառայությունների կամ պետական մարմինների աշխատակիցներ՝ նրանք փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների անձնական տվյալներին և հեռախոսներում տեղադրված հավելվածներին՝ հետագայում ֆինանսական միջոցներ կորզելու նպատակով։
Դատարանը Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների գործով քննությունը վերսկսելու միջնորդություններն այսօր մերժեց
«Առաջինը՝ գրավոր ապացույցներ թույլատրելու՝ փաթեթով ներկայացրինք գրավոր ապացույցները, որի մասով դատախազությունը դիրքորոշում կներկայացնի եւ հետո քննարկման առարկա կդարձնի, եւ երկրորդը՝ հայցային վաղեմության ժամկետներ կիրառելու հիմքով հայցը ամբողջությամբ մերժելու միջնորդություն ներկայացրինք։ Դատախազությունը կծանոթանա եւ այդ հարցը նույնպես հաջորդ դատական նիստին քննարկման առարկա կդարձվի»,-մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։
Կաթնաջուրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներում թերություններ են եղել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են եղել թերություններ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ շինարարական ընկերության կողմից ջրագծերի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված կարգով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված ապրանքների փաստացի չափերը դրանց վերաբերյալ փաստաթղթերում
«Մերձավոր Արեւելքում հակամարտության սրման հետեւանքով Հայաստանում գնաճը կարող է ավելանալ 1,2-1,7 տոկոսով»․ Ինչ սցենարներ է կանխատեսում ԿԲ-ն
«Միջին Արեւելքում այսօր առկա հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից՝ իր մեջ ունի որոշակի ներուժ գնաճի տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երեւույթ է լինելու մեզ համար»։
Նորարարությունը պետք է դառնա հանրային ծառայության անբաժանելի մաս. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների երրորդ ֆորումին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ժամանակակից, արդյունավետ և քաղաքացիակենտրոն պետական կառավարման համակարգի ձևավորման համար։ Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և
Մենք կարող ենք մասնակցել 2023 թ.-ի հայոց ցեղասպանության ժխտման դադարեցմանը. Օկամպոյի կոչը
Լեռնային Ղարաբաղի թեման ներառված չէ հանդիպումների օրակարգում։ Սակայն այն անխուսափելիորեն կլինի։ Հայերին պաշտպանելը նշանակում է պաշտպանել քաղաքակրթությունը
Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, ոչնչացնող է, արգելակող է և խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով. Փաշինյան
«Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց իմացածը վերածում են հանրային արդյունքի՝ ի դեմս հանրային ոլորտում նորարարություններ անելուն»:
Արմեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանը անդրադարձել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագրին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները օդային հաղորդակցության, երկկողմ թույլտվություններով իրականացվող ցամաքային փոխադրումների և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագրին՝ դիտարկելով
Մատենադարանը շարունակում է հայ միջնադարյան գրավոր կոթողների միջազգայնացման ընթացքը
Համագործակցությունը կմեկնարկի հայոց միջնադարի մեծանուն գիտնական բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ։
Իտալիայի նախագահի գնահատականի մեկ անգամ ևս հնչեցումն անհրաժեշտ եմ համարում հայկական ինքնության դեմ ՀՀ իշխանությունների պատերազմի ու մեր հասարակության հուսալքության պայմաններում. Ռուբեն Կարապետյան
Ջորջո Նապոլիտանոն հայ ժողովրդին անվանում է «մեծ» ու ընդգծում նրա «հիմնարար ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ»։
Նրանց պետք է հասարակություն, որը կմոռանա իր արժանապատիվ անցյալը, որպեսզի հեշտությամբ հանդուրժի այսօրվա անփառունակ ներկան. Տաթև Զորյան
Ծաղրելով հաղթանակած նախագահին՝ այսօրվա քարոզիչները փորձում են սպանել հաղթողի հոգեբանությունը։
«Լարիջանիի անունից «Դենա» նավի անձնակազմի հուղարկավորման առնչությամբ ուղերձ է հրապարակվել, բայց դա դեռ բավարար հերքում չէ»
Իրանի կողմից այլ հերքում կամ հաստատում առայժմ չկա:
«Կարգապահական պատասխանատվության ինստիտուտը ոչ միշտ է նպատակային իրականացվել․ բավարար հիմքեր կան պնդելու, որ ընտրողական գործընթացներ են իրականացվում»․ Հասմիկ Հարությունյան
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ կարգապահական պատասխանատվության համակարգը ձախողում է։
Անվավեր է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրենի որոշումը՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին
Ալիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառմամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Ալիսայի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր։
Զարեհ Սինանյանը տվյալներ չունի, թե Իրանում պատերազմի արդյունքում քանի՞ իրանահայ է եկել Հայաստան
Խոսակցություններ են լսել, որ երկու իրանահայեր թեթեւ վիրավորում են ստացել, բայց հստակ տեղեկություն չեն ստացել՝ «շատ դժվար է հաստատելը»։
Իսրայել Կացը հայտարարում է, թե Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ առանձին հարվածի հետևանքով սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։
Ռուզաննա Խաչատրյանը պահանջում է դատական կարգով ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը․ հայց՝ ընդդեմ քննչական կոմիտեի
«Փաստինֆո». Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել նաև ՀՀ-ին՝ ի դեմս Քննչական կոմիտեի։ «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից տեղեկանում է, որ Խաչատրյանը դատական կարգով պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը, ինչպես նաև՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրել։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին։ Այս պահին դեռևս առկա
«ԿԸՀ նախագահն իր հետին միտքը հրապարակեց՝ հաշվի առնելով, թե ում է թիրախավորում եւ ում է համարում ՀՀ հետ կապը կտրած»․ Գոհար Մելոյան
«Այսինքն՝ որոշակի մարդկանց, ովքեր քաղաքական հայացքներով ընդդիմախոս են, իրենք որակումներ են տալիս։ Իսկ այն քաղաքացիներին, ովքեր իշխող քաղաքական ուժին են հարում, ամեն կերպ աջակցում են»։
Նախատեսվում է, որ տարեվերջին աշխատանքներն ավարտված կլինեն ավելի քան 300 դպրոցում եւ 500-ից ավելի մանկապարտեզում
Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաեւ ավագ դպրոցներում ընդունելության էլեկտրոնային համակարգի ներդրման, դպրոցներին կից կառուցված մարզադահլիճների բացօթյա հատվածը մինչեւ ուշ երեկո աշակերտների համար բաց լինելու, մարզերի մանկապարտեզներում մսուրային խմբեր բացելու կարեւորության մասին: Նա առաջարկել է դիտարկել նաեւ մասնավոր թատերախմբերի ֆինանսավորման հարցը:
«Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է կալանավորի կախված դին. մեծ թվով դատապարտյալներ հացադուլ են հայտարարել. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 11:20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն առաջին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։ Մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեղի են ունեցել մի շարք լուրջ սխալ հաշվարկներ. Հորմուզի նեղուցի շուրջ զարգացող ճգնաժամը՝ գլոբալ անվտանգության և տնտեսության մարտահրավեր. Արամ Շահնազարյան
Այս սխալ հաշվարկներից առաջինը վերաբերում է Իրանի կողմից կիրառվող ասիմետրիկ ռազմավարության թերագնահատմանը։
«Աշխատանքներ են տանում՝ բոլորի հետ կապվելով, բոլորի վրա ճնշում բանեցնելով եւ կոնկրետ բաներ են առաջարկում, կոնկրետ բաներ են ուզում»․ Զարեհ Սինանյանը՝ ռուսաստանաբնակ հայերի մասին
Մեր վերջին 2-3 ամսվա աշխատանքը կոնկրետ ՌԴ-ի հետ ցույց է տալիս, որ այնտեղ պարալիզացված վիճակ է՝ համայնքային մակարդակով, որովհետեւ թեկնածու չի հանդիսանում․․․ չգիտեմ՝ ինքը կարո՞ղ է թեկնածու լինել, թե ոչ․․․կոնկրետ այսօր մի խմբավորման հետ առնչվող մի անձնավորության հետ կապված հեղինակավոր համայնքային անձինք՝ ակտիվ, շատ ակտիվ եւ ագրեսիվ քաղաքականություն են տանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
🌤️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 17-22-ը 🟨 Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։ 🟨 Հանրապետության տարածքում մարտի17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝


















































