Օրվա լրահոսը
Բողոքում են միայն երիտասարդները
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքը ազատագրման 18 տարիների ընթացքում արդեն իր գիրկն է առել 135 ընտանիք Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից: Այստեղ են եկել Արարատի մարզից, Վայոց Ձորից, ինչպես նաև` Սիրիայից, Լիբանանից, Ռուսաստանից և այլն: Նորեկ ընտանիքները ստանում են հող` կառավարության որոշման համաձայն` մեկ շնչին հասնում է վեց հազար մետր հող, տնամերձ` փլատակով, որի նորոգման
Պատասխան խորհրդի իրավունքով
Եթե քո կազմակերպության կամ քաղաքական ուժի ներկայացուցիչը չի պատասխանել լրագրողի հեռախոսազանգին՝ կարո՞ղ է արդյոք հաջորդ օրը բողոքել, թե տեղեկատվությունը նախապես չէին ճշտել կամ մեկնաբանություն չէին ստացել: Եթե հեռախոսազանգին այնուամենայնիվ արձագանքել է, սակայն հրաժարվել է հարցերին պատասխանել, իրավունք ունի՞ արդյոք հետո տրտնջալ, թե լրատվության մեջ տեղ են գտել ոչ ստույգ ինչ-ինչ մանրամասներ: Կարծում եմ՝ այս եւ
Նոր մանրամասներ՝ Վարդենիսի մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի ժամ առաջ՝ դեկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի վայրից արդեն հայտնել էր որոշ տեղեկություններ: Այժմ նա ճշտել է որոշ մանրամասներ: Այսպես, վթարը տեղի է ունեցել Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատվածում, Վարդենիս քաղաքից դեպի Ճամբարակ տանող ուղեմասում. 1961 թ.
Հրայր Թովմասյան. «Որ պահին իմ խղճին դեմ բան անեմ՝ հանգիստ չեմ քնի, չեմ աշխատի»
Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել նոտարների որակավորման քննության երկրորդ փուլը, որին մասանակցել է 20 թեկնածու: Սրանք այն մարդիկ են, ովքեր հաղթահարել էին նոյեմբերի 28-ին տեղի ունեցած քննությունների առաջին փուլն ու ստացել էին 80 եւ ավելի միավոր: «Առավոտի» տեղեկություններով, 2-րդ փուլը հաղթահարել է նոտարի 12 թեեկնածու: Պաշտոնապես քննությունների արդյունքներն ամփոփվելու
Ինքնասպանություն Ախուրյանի ոստիկանությունում
Ինչպես տեղեկացնում է shirakcentre.org կայքը՝ Ախուրյանի ոստիկանության բաժնի ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման խցում ինքնասպանություն է գործել նախկինում երկու անգամ դատապարտված՝ Գյումրու բնակիչ, 43- ամյա Գոռ Մարզպետի Մանուկյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի կեսօրին, ձերբակալված անձը ինքնասպանությունը գործել է պառկած վիճակում, սավանով մահճակալից կախվելու միջոցով: Նա ձերբակալվել էր խոշոր չափի
Չորս զոհ՝ Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարի հետեւանքով
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքից դեպի Արեգունի գյուղ տանող ճանապարհին ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Վազ 2106-ի մեջ գտնվողներից 3-ը տեղում մահացել են, իսկ չորորդը մահացել է Վարդենիսի հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի
Հայերին հղի եվրոպացի կովեր պե՞տք չեն
Այսօր շիրակցի մի քանի ագրոգործարարներից հետաքրքրվեցինք, թե Հայաստան ներմուծվող բարձր կաթնատվությամբ հոլանդական հղի կովերից պատրաստվու՞մ են արդյոք բաժին հանել Շիրակի մարզին: Եվ եթե նրանցից մեկը` Ամասիայի պանրի գործարանի տնօրեն Նորայր Շաբոյանը նեղսրտեց, որ գյուղացին ի վիճակի չէ Հոլանդիա հասնել ու իր համար կով բերել, հետևաբար անհրաժեշտ է եղածը մարզերի միջեւ հավասար կիսել, ապա Բավրայում անասնապահությամբ
Երթևեկության կանոնները խախտող «Պորշ Կայեն»-ի վարորդը 100. 000 դրամի չափով տուգանք է վճարել (տեսանյութ)
Երեկ՝ դեկտեմբերի 11-ի կեսօրին, Գեղարքունիքի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական ակտ են գրել մի երիտասարդի նկատմամբ: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը, «Պորշ Կայեն» մակնիշի 47 UP 777 համարանիշի ավտոմքենայով խախտելով երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով մեծ արագությամբ և անօրինական վազանցներ կատարելով, հայտնվեց ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Գեղարքունիքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում: Երբ
Նախկին դասախոսը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` պահանջելով ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` այս տարվա հոկտեմբերի 14-ին կայացրած վճիռը, ու գործն ուղարկել նոր քննության: Լուսինե Աշուղյանը դատական հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական
Աֆրիկյան ժանտախտ չէր, կերային թունավորում էր
Լոռու մարզի Լորուտ գյուղի խոզերի անկման պատճառը կերային թունավորումն էր: Աֆրիկյան ժանտախտ նախնական վարկածը հերքվել է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի» կողմից: Մինչ գյուղացիները բողոքում են, թե իրենց անասունների ամբողջ գլխաքանակը անկվել կամ ժամանակից շուտ մորթվել է, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության գլխավոր մասնագետ Արմեն Գասպարյանը նշում է, որ մինչ
«Խաչվածին մահ չկա» գրքի շնորհանդեսը՝ Պրահայում
Դեկտեմբերի 9-ին Պրահայի Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել ԽՍՀՄ Գերագույն խորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումների թեմայով լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի հեղինակած «Խաչվածին մահ չկա» գրքի շնորհանդեսը։ Երեկոն բացել է «Օրեր» հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ով ներկայացրել է Շուշան Ղազարյանի լրագրողական ուղին եւ պատմել գրքի ստեղծման մոտ քսան տարիների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների եւ
Ամանորը ռեստորանում երկու հոգով նշելը հնարավոր չէ
Ամանորը «դրսում» նշելը ոչ միայն մոդա է, այլեւ «պրեստիժ». այս կարծիքին է մեր համաքաղաքացիների մեծամասնությունը: Բացի այդ, հայ կանայք վերջապես համոզվել են, որ մեկ շաբաթ խոհանոցում տանջվելով, խոզի, գառի ու տարբեր կենդանիների ազդրեր պատրաստելով չի որոշվում ամանորի ճոխ կամ հասարակ լինելը: Կարծում եմ, ամանորը տոն է, որը պետք է վայելել հարազատների, մտերիմների հետ միասին, առանց
Մանկապարտեզների վարձավճարները չցածրացրեցին
Այսօր Կապանի ավագանու արտահերթ եւ ընթացիկ տարվա վերջին նիստի ժամանակ կրկին առաջարկ եղավ նիստի օրակարգ մտցնել Կապանի մանկապարտեզների վարձավճարները իջեցնելու առաջարկը: Ավագանու անդամներից մեկն առաջարկեց գալիք տարվա համար մանկապարտեզների վարձավճարները սահմանված 4000 դրամից դարձնել 3000 դրամ՝ ինչպես նախկինում էր, սակայն ձայների մեծամասնությամբ հարցն օրակարգ չմտավ, քանի որ վարձավճարները ցածրացնելու դեպքում զեղչային արտոնություններից օգտվող անվճարունակ մոտ
Արման Մուսինյան. «Մարտի 1»-ի բացահայտումը տեխնիկայի հարց է»
«Նա պետք է կատարի իշխանությունների հրահանգը»,- aravot.am-ի խնդրանքով հակադարձելով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանի դիտարկմանը, թե այդ գործով թերի քննված դրվագներ չկան, ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Մարտի մեկի» գործն այս իշխանությունների օրոք չի բացահայտվելու. դա փաստ է: Բայց, մենք անպայման այդ գործը բացահայտելու ենք, որովհետեւ,
Խորխե Արսեն «քցել» է Թոմաս Ռոհասին եւ $ 20 հազարը չի տվել
Մինչեւ 52,2 կգ քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Թոմաս Ռոհասը խոստովանել է, որ 2007 թվականին իր հայրենակից Խորխե Արսեի հետ մենամարտի 6-րդ ռաունդում $100 հազար փոխհատուցման դիմաց ձեւացրել է, թե նոկաուտի է ենթարկվել: Այդպես, նա հաստատել է ավելի վաղ «Notivas»- ում տպագրած իր հետ հարցազրույցում արտահայտված կասկածները: Այն ժամանակ Ռոհասը հայտարարել էր,
Բռնաբարված փոքրիկն իր հետ կատարվածը չի գիտակցում
Հայտնի է, որ դեկտեմբերի 5-ին, օրը ցերեկով, Գյումրու կենտրոնում` Շիրակի մարզպետարանի ու դատարանի արանքում գտնվող 3 հարկանի կիսակառույցի մեջ, 25-ամյա Վարդան Ղազարյանը բռնաբարել էր գիշերօթիկ դպրոցի 10-ամյա սաներից մեկին: Այս դեպքի շուրջ Գյումրիում տարբեր խոսակցություններ են պտտվում, քանի որ գիշերօթիկը նախկինում մանկատուն է եղել, շատերը ենթադրում են, թե դեռահաս աղջիկը ընտանիք չունի, մյուսներն էլ խոսում
Գնաց նրա հետեւից
«Մենք ութերորդ դասարանում էինք սովորում, Լուսինեն դարձավ մեր դասարանցին: Միամիտ, համեստ, գեղեցիկ ու պեպենոտ մի աղջնակ էր, ընտանիքը Ռուսաստանից նոր էր տեղափոխվել Հայաստան: Ն Հայացքը բավական խելացի էր, և նա էլ լավ սովորողի տպավորություն էր թողնում: Նրա հետ շփվելով էլ` համոզվեցինք: Մեզ ամենից շատ զարմացրեց նրա անսահման ընկերասիրությունը»,- ասում է Հայկը: Լուսինեն շատ կարճ ժամանակամիջոցում
Վանաձորի քաղաքապետը գոհ լինի, թե դժգոհ` թիմին չի խրախուսում
Վանաձորի քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցությունն այս անգամ էլ ոչնչով չէր առանձնանում: Կրկին հիմնական հարցը քաղաքի մաքրությունն էր՝ մուտքերից սկսած: Մայթերում դեռեւս չորացած տերեւների կուտակումներ կան: Այս տարի ձմեռը շուտ եկավ, բայց դեռ ծառերին տերեւներ կան. «Որ ես հանձնարարություն տվեցի, ասեցի չէ, որ շաբաթ-կիրակի ձյուն ա գալու, ձյունը ծածկեց բոլոր թերությունները, բայց հալվեց ու պարզ երեւում են
Մարտի 1-ի զոհի մայր. «Թող այլ ձեւ գտնեն իրենց մեղքը չբացահայտելու համար»
«Մենք այս իշխանություններից, կոնկրետ Հատուկ քննչական ծառայությունից, ոչ մի սպասելիք չունենք սպանությունների բացահայտման վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՔԾ նորանշանակ ղեկավար Վաղինակ Ջանազյանի այն հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործով թերի քննված դրվագներ չկան : Տիկին Ալլան մնում է իր համոզմանը, որ սպանությունների չբացահայտումը «վերեւից հրահանգ
Խտրականություն, խտրականություն մինչեւ վերջ
«Մարդու իրավունքների պաշտպանություն» արտահայտությունն առաջին անգամ լսել եմ հինգ-վեց տարեկան հասակում, թուրք ոստիկանության կողմից հորս հերթական անգամ բանտարկելու դժբախտ առիթով, երբ նրա դատապաշտպան, Ալեքսանդրետի ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ, շվեյցարուհի տիկին Ուրսուլան մորս հետ խոսելիս օգտագործեց այդ բառակապակցությունը: Տարիներ անց, հորս ճակատագիրը ինձ էլ բաժին հասավ. պատանեկան տարիներից սկսած ճաշակեցի բռնությունների բոլոր տեսակները՝ սկսած թուրքի ձեռամբ ֆիզիկական
ՀՀ սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը
2012 թ. մարտի 6-ին` ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առնելու «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումը՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքում մասնավորապես
«Մենք` հայերս, համարում ենք, որ առանց տառապանքի սեր չի լինում»
«Մեկ տարուց ավել է, ինչ վարում եմ բլոգ, գրում եմ պատմվածքներ, էսսեներ հիմնականում սիրո և անհատի անձնական զգացումների մասին: Ունեմ շատ ընթերցողներ, ովքեր հավանում են իմ գրելաոճն ու արծարծած թեմաները: Շատ հաճախ մեկնաբանություններում կարդում եմ, որ մարդիկ ասում են, թե իմ գրածները որքան հոգեհարազատ են նրանց, կարծես գրել եմ այն, ինչ իրենք են մտածում:
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը 5000 դրամ ընտրակաշառք է վերցրել (Տեսանյութ)
«Ընտրակաշառքի դեմ պայքարելու լիքը ձեւ կա, եթե ինքդ մաքուր չես, մի փորձիր մեղադրել մնացածին, եթե ծախվում ես, ուրեմն պիտի առնեն քեզ: Պետք չի մեղադրել միայն վերցնողին՝ մի’ վերցրու, մի’ ծախվիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում արդար ընտրություն կատարելու համար իր տարբերակն էր առաջարկում Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը: ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նրա հետ համաձայն
Ռուսաստանում փակում են սոցիալական կայքերը
Հեղինակային իրավունքների մշտական խախտումների հետեւանքով՝ Ռուսաստանի Դաշնության իրավատերերի ներկայացուցիչները որոշում են ընդունել փակել «В Контакте» սոցիալական կայքը: Որոշումը հեշտ չի ընդունվել, քանի որ օգտատերերը մշտապես ճնշում էին գործադրում իրավատերերի ներկայացուցիչների վրա, նույնիսկ սպառնալիքներ են ուղղել նրանց հասցեին: «В Контакте»-ն փակելու որոշումն ընդունվել է ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին, իսկ փակումը կարվի երկու փուլով: 1. Դադարեցվելու է
Սմարթֆոնները հնարավոր կլինի կառավարել հայացքով
Դանիական Senseye ընկերությունը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ղեկավարել սմարթֆոնն՝ ընդամենն էկրանին նայելով: Այն աշխատում է դիմային տեսախցիկի ու ինֆրակարմիր լուսադիոդի օգնությամբ ու «հանում է հեռախոսը քնած ռեժիմից», երբ օգտագործողը նայում է էկրանին: Նույն տեխնոլոգիայն թույլ է տալիս թերթել տեքստը: Այժմ նորաստեղծ ընկերությունը բանակցություններ է վարում Google-ի հետ՝ վերոհիշյալ տեխնոլոգիան Android-ում կիրառելու նպատակով:
Էլեն Գրիգորյանի եւ Գեւորիկ Պողոսյանի դոպինգը դեռ չի հաստատվել
Այս տարվա ապրիլին Կազանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից մոտ վեց ամիս անց, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան, հիմնվելով ՎԱԴԱ-ի տվյալների վրա, հրապարակեց այն ծանրորդների անունները, որոնք կասկածվում են արգելված խթանիչներ` դոպինգ, օգտագործած լինելու մեջ: Նրանց մեջ էին նաեւ 53 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Էլեն Գրիգորյանի եւ բրոնզե մեդալակիր դարձած 94 կգ քաշային Գեւորիկ Պողոսյանի
Կաթնաշոռը կարգավորում է իմունային համակարգը
Կաթնաշոռն օգտակար է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Այն խորհուրդ է տրվում օգտագործել իմունային եւ նյարդային համակարգի խանգարումների, մարսողության խրոնիկական հիվանդությունների ժամանակ, քանի որ չի մեծացնում թթվայնության մակարդակը եւ չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը: Կաթնաշոռը հայտնի է դեռ հին Հունաստանից, որտեղ այն ստանում էին կենդանիների ստամոքսի պարունակությունից` ստամոքսահյութից` ֆերմենտների անմիջական ազդեցությամբ: Կաթնաշոռը կաթնաթթվային մթերք է,
Կապանում եղեւնիներ են հատվել ու չի բացահայտվե՞լ
Այսօր Կապանի քաղաքապետարանում ահազանգ ստացվեց, որ քաղաքի ծայրամասային` Բաղաբուրջ եւ Բարաբաթում թաղմասերում եղեւնիներ են հատվում: Ահազանգի հեղինակը Կապանի անտառտնտեսության տնօրեն էր, ումից էլ փորձեցինք տեղեկատվություն ստանալ դեպքի առնչությամբ: Անտառտնտեսության տնօրեն Վոլոդյա Միրզոյանի փոխանցմամբ, բնակիչներն են ծառահատումների մասին իրենց տեղյակ պահել, բայց քանի որ դեպքը համայնքի վարչական տարածքում է, ոչ թե անտառտնտեսության, ապա անտառտնտեսությունից անմիջապես տեղեկացրել
«Հին Էրվանին» տանում են սնանկացմա՞ն
6-րդ վարչություն, հարկային ստուգումներ, գույքի եւ բանկային հաշիվների արգելափակում: Մոտ 7 ամիս է՝ «Հին Էրիվան հոլդինգն» անցնում է այս փորձությունների միջով: Երկու տնտեսվարողների՝ «Հին Էրիվան հոլդինգի» եւ «Յունիբանկի» միջեւ ամիսներ առաջ ծագած եւ ներկայումս դատարանում գտնվող տնտեսական վեճը հասել է նրան, որ այսօր «Հին Էրիվանը» չի կարողանում ամանորի այս նախաշեմին ո՜չ աշխատողների աշխատավարձերը վճարել, ո՜չ


















































