Օրվա լրահոսը
«Չհասկացվածության պատը» դեռ չի քանդվել
Երեկ էլ ՀԱԿ-ի հանրահավաքի կապակցությամբ չեն աշխատել մարզային «գազելները» Քաղբանտարկյալների, առավել եւս՝ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումից հետո թվում է, թե իշխանություն-ընդդիմություն «չհասկացվածության պատն» այլեւս քանդված է, ու իշխանությունը կհրաժարվի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները սակավամարդ դարձնելու արհեստական, բայց փորձված ու ավանդական դարձած մեթոդից, առավել եւս, որ այդ հանրահավաքներին մասնակցողների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքն ամբողջովին նվիրվեց արտահերթ ընտրությունների պահանջին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները երեկ բուռն եւ ջերմ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Հանրահավաքը երեկ վարեց Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց. «Սիրելի ժողովուրդ, ես սիրում եմ ձեզ (ժողովուրդը բղավեց. «Մենք էլ քեզ»- Մ. Ե.), ես հպարտանում եմ ձեզանով, որովհետեւ այս տարիներն ապացուցեցին, որ այս հրապարակում դավաճան չկա, այս
ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՀՀԿ-Ն ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է
ՀՀԿ մամուլի խոսնակի ասելով՝ իշխանությունը դեռ երեք տարի առաջ էր պատրաստ երկխոսության Երեկ Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե՝ քանի որ Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջները կատարվել են, ՀԱԿ-ն արդեն պատրաստ է իշխանության հետ «ֆորմալ, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր
ՆՈՐԻՑ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆՔ
Երեկ ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ վերջերս Դովիլում համանախագահողների հայտարարությունն աննախադեպ հայանպաստ էր, քանի որ «Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, որտեղ ապակայունացման եւ առճակատման նորանոր տարրեր են ի հայտ գալիս, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ չկա համախմբված եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն, աստիճանաբար ժողովրդավարության եւ 21-րդ դարին հարիր, միջազգային հանրության համար
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎԸ ՄԱՔՐՈՒՄ Է ՋՈՒՐԸ
Բրազիլիայում բանանի կեղեւով մաքրում են ջուրը: Երկրի բնագիտության ինստիտուտի գիտնականները բանանի կեղեւը որպես ջրի ֆիլտր են օգտագործում: Շնորհիվ իր մեջ պարունակող կարբոնաթթվի՝ բանանի կեղեւը կլանում է առողջության համար վտանգավոր նյութերը՝ նվազեցնելով ջրում առկա ծանր մետաղների՝ կապարի եւ պղնձի քանակը մոտ քսան անգամ:
21 %-ը՝ սոցցանցի միջոցով
ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ «Facebook» օգտագործողների 21%-ը բնական է համարում սիրեցյալին բաժանման մասին տեղեկացնել՝ միայն անձնական կարգավիճակը փոխելով: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օգտագործողների 48%-ը բավական հաճախ դիտում է իր նախկին ընկերուհու/ընկերոջ էջը: Անցած սիրավեպերի մասին չհիշեցնելու նպատակով սոցցանցը դեռեւս 2010թ. հոկտեմբերից դադարեց «Photo Memories» բաժնում ցուցադրել նախկին ընկեր-ընկերուհիների (ամուսնու-կնոջ) նկարները,
Ալկոհոլը՝ թշնամի
Մեկ բաժակ ալկոհոլային խմիչքը կարող է չեզոքացնել ամենախիստ դիետայի տված արդյունքը: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, շատ քչերը գիտեն, թե ինչքան կալորիա են ընդունում սիրելի խմիչքի հետ: Մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել ալկոհոլի նկատմամբ վերաբերմունքը, քանի որ հենց այն կարող է լինել ավելորդ քաշը չկորցնելու պատճառ: Հաճախ կանայք իրենց զրկում են քաղցրավենիք ուտելու հաճույքից, բայց
Եղանակի պատճառով
Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, աչքերի քորն ու չորությունը, որ ի հայտ են գալիս վատ եղանակի ժամանակ, կարող են կապված լինել աչքի պաշտպանիչ թաղանթի փոփոխության հետ: Պարզվել է, որ 30-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աչքը պատող ճարպանման նյութը կոշտանում է ու աչքի որոշ մասեր մնում են անպաշտպան: Բացի այդ, այն կարող է փակել մեյբոմիեային գեղձերը, սակայն
Սիրահարների հանգիստը հարամեցին
Երկու երիտասարդ գերաստղ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը կարծես թե լրջորեն սիրահարվել են: Ըստ glamour.ru-ի՝ այժմ նրանք միասին իրենց հանգիստն են անցկացնում Հավայան կղզիներում: Զույգն այնքան տարված է միմյանցով, որ ոչ մի վայրկյան մեկը մյուսից աչք չի կտրում: Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել շատ ռոմանտիկ կադրեր: Օրինակ՝ այն, թե ինչպես են Ջասթինն ու Սելենան կրքոտ համբուրվում
Կնքահայրը հեռացավ
Օրերս նյույորքյան հիվանդանոցներից մեկում 62 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի երաժիշտ Գիլ Սքոտ Հերոնը, ով համարվում է ռեփ երաժշտության հիմնադիրը. հաղորդում է կայքը: Երաժշտի հիվանդության մասին ոչինչ հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ վերջին ժամանակաները Գիլն իրեն շատ վատ էր զգում: Նրան անվանում են «ռեփի կնքահայր», քանի որ նա այս երաժշտական ասպարեզում շատ
ՀԱԿԱՌԱԿ ՍԵՌԻՑ ՄԻ ՎԱԽԵՑՐԵՔ
Ծնողները երեխաների հետ սեքսի մասին խոսելիս պետք է նրբանկատ լինեն Տասնամյակներ շարունակ սեքսի մասին խոսելը ամոթալի եւ անպարկեշտ էր համարվում: Անտեսվում էր մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով սեքսի նկատմամբ մշուշապատ եւ թեթեւամիտ վերաբերմունքի, բազմապիսի անլուրջ մեկնաբանությունների եւ, ի վերջո, անխոհեմ սեռական վարքագծի: Այս նուրբ հարցի մասին բոլորը նախընտրում էին լռել կամ շրջանցել՝ հուսալով, որ մարդու բնազդներով
ՆՈՐ ԳԻՐՔ՝ «ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ»
Երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց» գրքի շնորհանդեսը պատահականորեն չէր համընկնում Հանրապետության տոնին. 1918 թվականի մայիսի 28-ին հենց Միքայել Արամյանցի Թիֆլիսի բնակարանում Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, բացելով շնորհանդեսը, հեղինակին եւ ներկաներին շնորհավորեց գրքի լույսընծայման կապակցությամբ, նկատելով, որ գիրքը մի յուրատեսակ տեղեկատվական շտեմարան է, որով կարելի է
Նոր ֆիլմ՝ «բեռնելով կյանքս»
Երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանի աշխատանքը «ֆուրոր» է արել Մայիսի 26-ին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ցուցադրվեց Հակոբ Իսկուդարյանի շնորհալի սաներից մեկի՝ ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժնի ավարտական կուրսի ուսանող Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» (Loading my life) ֆիլմը: Հարություն Շատյանը, պատասխանելով հարցին, թե ինչի՞ց ծնվեց գաղափարը, ասում է. «Ֆիլմը չնկարահանեցի զուտ դիպլոմային աշխատանքի համար, պարզապես
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Խ. Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցի աշակերտների, ծնողների, դպրոցի ամբողջ անձնակազմի եւ նախկին բոլոր շրջանավարտների անունից սիրով ու սրտանց շնորհավորում եմ դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություն, երջանկություն, ուժ, կորով եւ ցանկանում, որ առաջիկայում միասին, «Օգնիր դպրոցիդ» հիմնադրամով, եւ տա Աստված, նաեւ իշխանությունների օժանդակությամբ ու օգնությամբ վերակառուցենք դպրոցի շենքն ամբողջությամբ
«ՈՒԼԻՍԸ» ԵՏ ԲԵՐԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
Հայաստանի առաջնությունը կրկին միանձնյա առաջատար ունի: 11-րդ տուրում Երեւանի «Ուլիսը» կարողացավ վրեժխնդիր լինել «Շիրակից»՝ ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կրած պարտության դիմաց: Այժմ ահագնացող արագությամբ ետնապահներին է մոտենում Գյումրիի «Շիրակը»: Գավաթային եզրափակչի մասնակիցը, ում միայն ՀՖՖ հատուկ որոշումով թույլ տվեցին մրցաշրջան 2011-ում մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, հերթական պարտությունը կրեց՝ Արամ Բարեղամյանի խփած գնդակի շնորհիվ: Ինչն էլ
ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ ՉԷ
«Երբ թատերական փառատոներում թատերագետ Նվարդ Ասատրյանը չի ընդգրկվում հանձնաժողովում, ուրեմն այն քըխ է, իսկ երբ հանձնաժողովում է, լավն է»,- երեկ Նվարդ Ասատրյանի ներկայությամբ նրա մասին այսպես արտահայտվեց Հայաստանի թատերական գործիչների միության վարչության թատերագիտության հարցերով քարտուղար Լեւոն Մութաֆյանը: Ըստ բանախոսների, ամիսը մի քանի անգամ մշակույթի նախարարությունը հայտարարում է նոր թատերական փառատոնի մեկնարկի մասին: Այդպես՝ վերջին մի
«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ»՝ «ՕՐՐԱՆՈՒՄ»
Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը հայտարարել է «բաց դռների օր»: Հունիսի 1-ին, ժամը 15-18-ը «Օրրանի» դռները բաց կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են «Օրրանի» սաների ընկերակցությամբ վայելել մանկության բերկրանքը: Հրավերն արդեն ընդունել են բազմաթիվ հյուրեր՝ ընկերներ, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ՝ անվանի երգիչներ, դերասաններ: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» խմբի ներկայացուցիչները, ովքեր
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հունիսի 2-ին, ժամը 12-ին «Թեքեյան» կենտրոնում կկայանա Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի շնորհանդեսը: Այս գիրքը բացառիկ է առաջին հերթին նրանով, որ հեղինակի՝ բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի մասին շուրջ 45 տարի ոչ մի տեղեկություն չկա: 1966-ին տնից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Ռաֆայելը, ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ, թեպետ չուներ ոչ մի տպագիր տող, սակայն հասցրել էր դառնալ Պոետ:
ՓԱՌԱՏՈՆՆ ՈՒ ՕՊԵՐԱՏՈՐԸ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստակամություն է հայտնել հովանավորելու պատանի երաժիշտ-կատարողների առաջին միջազգային փառատոնը: Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ՝ մայրաքաղաքում կյանքի կոչված երաժշտական նոր փառատոնը հավակնում է լինել ներկայացուցչական: Տարբեր երկրներից ժամանած մինչեւ 18 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների թվում կան միջազգային եւ հանրապետական մրցույթ-փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, աշխարհի շատ բեմահարթակներում հանդես եկած եւ ծափողջույնների արժանացած կատարողներ: Փառատոնն անցնելու
Նախարարության հերթական թյուրիմացությունը
Ըստ lragir.am-ի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով հայտարարել էր, թե նախարարությունը ցանկանում է գնել առաջին անգամ հայերեն թարգմանված եւ մեծ ուշադրության արժանացած Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը: «Ուլիսեսը» առաջին անգամ հայերեն թարգմանել է հայտնի թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը. ավելի քան 700 էջանոց այս գիրքը տպագրվում էր պատվերով, ու վաճառվում 25 հազար դրամ: Վերջերս lragir.am-ին տված
ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կա՞ կապ եղբոր «ղումարի» եւ քրոջ ինքնասպանության միջեւ «Առավոտի» տեղեկություններով, մայիսի 29-ի կեսգիշերին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ մեկ-երկու օր առաջ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Սեւանի փողոցի 18-ամյա բնակիչ Վիգեն Գասպարյանի հետ, ով մարմնական վնասվածքներ է ստացել: Արդեն մայիսի 29-ի առավոտյան Կոտայքի
ԵՄԵՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
ԼՁԸՀՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Եմենում, որտեղ իշխանությունները բախվում են ոչ միայն զինված ընդդիմության, այլեւ միջազգաին ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ, զոհերի թիվն աճում է: Երկրի հարավային Թաիզ քաղաքում իշխանությունները կրակ են բացել հակակառավարական ցույցի մասնակիցների վրա, որի արդյունքում 20 մարդ է սպանվել: Իսկ Զինջիբար քաղաքի ծայրամասում «Ալ-Քաիդայի» գրոհայինների կողմից լարված ծուղակում զոհվել է 4 զինվորական: Եմենի բանակը սկսել
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ «ՍԱՌԵՑՆՈՒՄ» Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՈՒԼԻ ՀԵՏ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են Հարավային Կորեայի հետ համատեղ կառավարվող հանգստավայրում իր գրասենյակի փակման մասին: BBC-ի մատուցմամբ, Հյուսիսային Կորեան դադարեցնում է նաեւ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ տեղեկատվության փոխանակումը: Իրադարձությունների այսպիսի զարգացումը կարող է բարդացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Հիշեցնենք, որ 2003թ.- ից Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան բանակցություններ են
ՔՐԴԵՐԸ «ԱՐԵՎԻ ՏԱԿ ՏԵՂ» ԵՆ ՈՒԶՈՒՄ
Քրդերին պետք է տեղ հատկացվի «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզի վրա», եւ այն պետք է ճանաչվի թուրքական իշխանությունների կողմից: News.am-ի փոխանցմամբ, այդպիսի պահանջ է առաջադրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Մուրադ Քարայլանը։ Նա «Ֆիրաթ» գործակալությանն ասել է, որ Մերձավոր Արեւելքում ապստամբության ալիքը կփոխի տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ «Քրդերը պետք է տեղ ստանան նոր քարտեզի վրա»,- հայտարարել է
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԻՏԱԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ
Երկուշաբթի օրը զինված մարդկանց մի խումբ հարձակման է ենթարկել Աֆղանստանի արեւելյան Գերատ քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի իտալական հենակետը: Այդ մասին հաղորդում է newsru-ն՝ վկայակոչելով իտալական La Repubblica-ն: Աղբյուրի մատուցմամբ, առնվազն երկու մահապարտ-ահաբեկիչներ հենակետի մոտ իրենց պայթեցրել են, որից հետո այլ գրոհայինների եւ ոստիկանության ու զինվորականների միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Զոհերի եւ վիրավորների թվի մասին տեղեկությունները տարբեր
Ո՞վ է փոխարինելու Աբխազիայի նախկին նախագահ Բագապշին
Արտահերթ նախագահական ընտրությունները Աբխազիայում կկայանան առաջիկա երեք ամիսների ընթացքում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, որի մատուցմամբ, այդ երկրի նախագահ Սերգեյ Բագապշի հանկարծակի մահը Աբխազիայի քաղաքական դաշտում կատարյալ անորոշություն է ստեղծել: Արդեն երկրորդ օրն է, ինչ Սուխումում, Թբիլիսիում եւ Մոսկվայում փորձում են կանխատեսել՝ ո՞վ է լինելու Աբխազիայի երրորդ նախագահը: Վերլուծաբանները հիմնականում երեք թեկնածուի անուն են
ՔԱԴԴԱՖԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՁՆԵ՞Լ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման (ձախից առաջինը) ժամանել է Տրիպոլի՝ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հետ բանակցելու նապատակով: BBC-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ Զուման փորձելու է հասնել այն բանին, որ կրակն անհապաղ դադարեցվի, որպեսզի երկիրը կարողանա մարդասիրական օգնություն ստանալ եւ հակամարտությանը վերջ դնելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Մինչ այդ, Լիբիայի պետական հեռուստաընկերության մատուցմամբ, ՀԱՀ-ի եւ Ռուսաստանի
Հերթական կանխատեսումը
Ամեն տարի tester.am-ը իրականացնում է նախնական վերլուծություն՝ միասնական եւ ավարտական քննությունների մասով, վերլուծությունը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում երեխաների online թեստավորման արդյունքների հիման վրա: Անցալ տարվա կանխատեսումը եղել է 0,4-0,6 միավորի տարբերությամբ: Ինչպես «Առավոտին» փոխանցեց www.tester.am-ի ծրագրային աշխատանքների կազմակերպման պատասխանատու Լիլիթ Եղիկյանը. «Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ երեխան online թեստավորումը կատարում է տանը
ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Կամ կրթական զավեշտ Վերջերս անցկացվեց հանրակրթական դպրոցի դասագրքերի հերթական «մրցույթը»: Հանրապետության կրթական կյանքի այս կարեւորագույն միջոցառումը միայն ձեւի մեջ էր մրցույթ, իսկ իրականում այն կատարյալ զավեշտ էր: Իսկապես, չի կարելի միջոցառումը մրցույթ անվանել, երբ նրա արդյունքները նախապես կանխորոշված են, երբ խախտված են պետության օրենքն ու մրցույթի պայմանները, երբ այդ արդյունքները կանխորոշող մարմինը իր ցանկությամբ ընտրում


















































