Օրվա լրահոսը
ԵՊՀ-ն դարձել է «անհասանելի»
Բուհը շրջափակման մեջ է հայտնվել փողոցների վերանորոգման պատճառով Արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ կենտրոնական եւ դրան հարակից մասնաշենքերի ու Երեւանի տնտեսագիտական համալսարանի հետ առնչվող դասախոսներն ու ուսանողները դժվարություններ են կրում բուհերին մոտենալու համար: Պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի կառուցման շինարարական աշխատանքները: Այս պատճառով, օրինակ՝ ԵՊՀ-ի ուսանողները,
ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐՃՎԵՑ ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ
Մարտի 12-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց «Պանդոկ» հացատան տնօրեն, 32-ամյա Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը: Մարտի 20-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արամ Կարախանյանը եւ Հովիկ Ղուկասյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն բողոք ներկայացրին՝ ինչը մերժվեց: Լ. Գուլյանի հարազատները մինչ օրս կարծում են, որ նա սպանվել է եւ ոչ թե պատուհանից (7մ բարձրության) ցած նետվել,
«Այաս» ակումբի նոր ձեռքբերումը
Կարիբյան ծովի շրջակայքում ծովային հետազոտություն իրականացնող հայ երիտասարդները Հայաստան են վերադարձել որոշակի արդյունքներով: Նախորդ ամիս Հայաստան վերադարձան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնությամբ Կարիբյան ծովի շրջակայքում հետազոտություն իրականացնող խմբի 4 անդամները: Հիշեցնենք, որ «Այաս» ակումբի անդամները մեկնել էին նախորդ տարվա նոյեմբերին, եւ հետազոտություններ էին իրականացնում Վաշինգտոնում ձեռք բերված «Անահիտ» հայկական նավով: Ակումբի խորհրդի անդամ Կարեն Դանիելյանն
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Կարծում է ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մոտ 2 տասնյակ գործեր արդեն ուղարկվել են դատարան՝ ե՛ւ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ե՛ւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Այս պրոցեսը շարունակվելու է: Արդեն ակնհայտ է, որ այս անկարգությունները կազմակերպված բնույթ էին կրում: Այսօր իրադարձությունների մեծ մասը վերականգնված է՝ ուղղակի ժամ առ ժամ, գրեթե րոպե առ րոպե, եւ այն
ԻՆՉՔԱ՞Ն ԵՔ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼՈՒ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել էին մարտի 8-ին, եւ ինչպես երեկ հայտնեց ՄԱԱ-ում մեր հարցին ի պատասխան՝ դրանից հետո այլեւս չեն անհանգստացրել: Մարտի 1-ին պրն Դեմիրճյանը շատ վատառողջ լինելով (մեր տեղեկություններով՝ հիվանդ էր թոքաբորբով)՝ գնացել էր Մյասնիկյանի արձանի մոտ եւ ելույթ ունեցել՝ կոչ անելով, որ հանդարտ ու հանգիստ կանգնեն՝ մինչեւ հարցի լուծումը.
«Կլինեն լայնածավալ բարեփոխումներ»
ՕԵԿ նախագահը երեկ հայտարարեց, որ երկիրը պետք է ընթանա համերաշխության եւ համագործակցության ճանապարհով: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ապրիլի 9-ից հետո՝ նաեւ ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ կուսակցության գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել: Պարոն Բաղդասարյանը որոշել էր նախ շնորհավորել լրագրողուհիներին՝ կանանց միամսյակի շրջանակներում, սակայն դեռ չէր հասցրել շնորհավորանքն ավարտել, երբ լրագրող Գագիկ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՆՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԸ
Ապացուցելով, որ իրենք սահմանափակում են ամեն տեսակ ցույցերը՝ անգամ Տիբեթի ժողովրդին զորակցելու նպատակն ունեցող: Գիտակցո՞ւմ էին արդյոք մեր օրենսդիրները, թե գործնականում ինչ է դառնալու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում մարտի 17-ին իրենց արած այն փոփոխությունը, ըստ որի՝ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը պիտի ներկայացնի եզրակացություն՝ արդյոք տվյալ ցույցն ուղղվա՞ծ է «սահմանադրական կարգը
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հետընտրական Հայաստանում գործում են Ռոբերտ Քոչարյանի նկատառումները, ոչ թե օրենքներն ու Սահմանադրությունը: «Մի երկիր, որում գործող նախագահը սահմանադրորեն՝ Ազգային ժողովի կողմից նշանակված Մարդու իրավունքների պաշտպանին համարում է «իր կադրը»՝ այդ երկրում մարդու իրավունքների մասին խոսելը ծիծաղելի է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այս համատեքստում
ԴԱՐՁՅԱԼ՝ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Երեկ հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի վերաբերյալ քրգործի նախաքննությունն արդեն ավարտվել է: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննության ընթացքը մեկ անգամ եւս ցույց տվեցին վարչախմբի իրական դեմքը: Քննչական խումբը, առանց որեւէ իրական հիմքերի, ինձ եւ փետրվարի 19-ին ինձ հետ եղած Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց
Գովք՝ «երիտասարդական» ռազմավարությանը
Իսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք բոլոր հ/կ-ների, երիտասարդների, պետական կառավարման համակարգի կարծիքները, որից հետո նախագիծը կներկայացնենք կառավարության ընդունմանը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա հավաստիացմամբ, այս ռազմավարությունը համահունչ
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Մեր երկրին գերազանցում են միայն Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը, որոնք ցուցակում դասավորվել են նույն հաջորդականությամբ: ՊԱՎԼԻԿՆ ԱԲՐԱՀԱՄԻՆ ԵՐԿԱՐ ՉԻ ՍՊԱՍԻ Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկը ապրիլի 1-ին հրավիրված
«Ընտրություններ»՝ ըստ Ռոբերտ Սահակյանցի
Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ճարտարապետ – նկարիչը: Պարզապես ուզում եմ պատասխանել այն պնդումներին, որոնք հնչեցին Ռ. Սահակյանցի հարցազրույցներում եւ որոնք վիրավորում են իմ արժանապատվությունը՝ որպես քաղաքացի: Սկսեմ ամենակարեւորից:
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ «Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, մեջբերելով քաղաքագետ Արմեն Այվազյանին, փորձում էր համոզել, որ Երեւանում մարտի սկզբին տեղի ունեցած պատժիչ գործողությունները «տեղավորվում են զարգացած երկրներում ընդունված պրակտիկայի տրամաբանության մեջ»: Խնդիրը հետեւյալն էր. ցույց տալ, թե ինչպես են
«Ես մեկն եմ նրանցից»
«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը… «Հացադուլ հայտարարած մարդիկ իմ եղբայրներն են, ում հետ ճանապարհ ենք անցել 1988-ից, միասին պայքարել ենք, ձեռք բերել ու կորցրել, սխալվել…… Միասին ապրել ենք եւ շարունակում ենք միասին պայքարել։ Փաստում
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ Պապյան)՝ նվաճելով հաղթողի կոչումը: «Դինամո» ակումբի հիմնադրման 85-ամյակին նվիրված այդ մրցաշարին, որտեղ հանդես եկավ 16 թիմ, մասնակցելու հրավեր ստացվել էր Մոսկվայի «Դինամոյից»: Նախնական փուլում ակումբները բաժանվել էին չորս ենթախմբերի: «Փյունիկը» նախ
Կրթամշակութային խճանկար
Երազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: Չնայած մարդը դեռ աշխատում է, սակայն «Առավոտի» տեղեկություններով՝ արդեն նրա «տեղի» վրա բազմաթիվ աչքեր կան: Այդ պաշտոնին հավակնում են Օ. Վաթյանի երկու տեղակալները՝ անկուսակցական
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ այս կիսամյակում ստացած գիտելիքների համար վճարած բավականին արտահայտիչ գումարներով: Հատկապես սփյուռքահայերը դժգոհում են, որ սահմանված վարձավճարից ավելի են տալիս… Բանն այն է, որ սփյուռքահայ դիմորդներին հնարավորություն է տրված ընդունելության քննություններ
ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը – Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների եւ հետընտրական զարգացումների ձեր գնահատականը։ – Նախքան նախագահական ընտրապայքարի սկիզբը ձեր թերթում ես հանդես եկա մի շարք հրապարակումներով, որպեսզի մեր հասարակությանն ու քաղաքական ուժերին ցույց տամ այն
«Մեր շենքը մի օր կփլվի»
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ խորհրդային տարիներին նկուղի ջրերը հատուկ սարքերով մաքրվում էին, բացի այդ, այն տարիներին նկուղը նաեւ օդափոխիչ անցքեր ուներ, ինչի շնորհիվ ջրերը որոշ չափով չորանում
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար: Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները տարեսկզբին 1 տոննա ավիավառելիքը ձեռք էին բերում 1050-1080 դոլարով, ապա այսօր՝ 1200-1250 դոլարով: Բացի ավիավառելիքից, վերջերս բարձրացել են նաեւ մետաղների, ինքնաթիռների պահեստամասերի եւ համապատասխանաբար՝ ավիամեքենաների գները: Հայաստանում ավիավառելիքի միակ ներկրողը, դժբախտաբար,
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար: Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները տարեսկզբին 1 տոննա ավիավառելիքը ձեռք էին բերում 1050-1080 դոլարով, ապա այսօր՝ 1200-1250 դոլարով: Բացի ավիավառելիքից, վերջերս բարձրացել են նաեւ մետաղների, ինքնաթիռների պահեստամասերի եւ համապատասխանաբար՝ ավիամեքենաների գները: Հայաստանում
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ դեպքերը, երբ ոստիկաններն առանց ճշտելու, թե գյումրեցիներն ինչից են վրդովված ու ինչու են հավաքվել Թատերական հրապարակին կից տարածքում, սկսել էին ցրել «անօրինական» հանրահավաքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նույն օրը
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»: Հիշեցնենք ընդամենը մի քանիսն այդ հորդորներից: Փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Սլովակիայի ԱԳ նախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին: Եվ ըստ նախագահի մամուլի
Ռաֆիկ Պետրոսյանն ընդդեմ Վենետիկի
Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն են հայտնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում մարտի 17-ին կատարած փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխություններին ԱԺ արտահերթ նիստում («Առավոտն» այն ժամանակ չէր աշխատում՝ տպարանում իրականացվող գրաքննության պատճառով) դեմ էին
ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով: Մարտի 1-ի կեսգիշերն անց ԱԺ-ն գումարեց հատուկ նիստ, որտեղ քննարկվեց ու համաձայնության արժանացավ ՀՀ նախագահի հրամանագիրն արտակարգ դրություն հայտարարելու մասին: Շուրջ 3 ժամ տեւած այդ քննարկումներից հաջորդ օրը հեռուստաընկերություններով հեռարձակվեց միայն ԱԺ նախագահ Տիգրան
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը – Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման: – ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարները դիմեցին բյուրոյին, որ անհրաժեշտ է հրատապ քննարկել Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների վիճակի հարցը՝ այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը խստացրեց երթեր, ցույցեր, հանրահավաքներ
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ
Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի որոշ դրույթներ, երբ նրան տեղից խանգարեց ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը («Շմայսը»), որը նիստին եկել էր հարբած ու զինվորական շորերով: «Արա՛, ձենդ կտրի, հեսա հելնեմ,- գոռաց
Որակի անկում՝ ավագ դպրոցում
Երեկ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասուլիս էր հրավիրել, թեման կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագիրն էր: Ն. Հովհաննիսյանը փաստեց, որ այսօր իրականացվում է եռաստիճան ուսուցում. տարրական դպրոց՝ 1-4-րդ դասարան, հիմնական դպրոց՝ 5-9-րդ դասարան, որից հետո երեխան ստանում է հիմնական կրթության վկայական, այնուհետեւ՝ ավագ դպրոց. «Օրենքով հիմնական կրթությունը պարտադիր է, իսկ ավագ դպրոցը՝
ԽՈՅ 21.03-20.04: Օրը կնպաստի ընտանեկան հարաբերությունների ներդաշնակեցմանը: ՑՈՒԼ 21.04-21.05: Բիզնեսի հետ կապված նոր ծանոթությունները ձեզ եկամուտներ կբերեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այս օրը ձեր կյանքում արմատական բարեփոխումներ կատարելու առումով բավականին արդյունավետ կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կարելի է մտածել երկարատեւ ու հեռավոր ճամփորդությունների մասին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնասիրահարվածությունը ձեզ ոչ հեռու ապագայում խիստ հիասթափություններ կարող է պատճառել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Առայժմ՝ երկու ոչ-ոքի Հյուսիսամերիկյան շախմատային ասոցիացիայի նախագահ Սեւան Ա. Մուրադյանի նախաձեռնությամբ Չիկագոյում մարտի 31-ից ապրիլի 1-ը չորս պարտիայից բաղկացած մրցամարտ է կազմակերպվել Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի եւ Ամերիկայի կրկնակի չեմպիոն Իրինա Կրաշի միջեւ: Մրցակիցներն արդեն երկու պարտիա խաղացել են ու երկուսում էլ չեն կարողացել որոշել հաղթողին: Արոնյանն առաջադիմել է Շախմատային