Օրվա լրահոսը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ քսաներորդ ՈՐՈՇ ՉԱՓՈՎ ԴԵՐՈ Եվ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «ճիշտն ու արդարությունը ո՞րն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն ու արդարությունն էն ա, որ ծնողների ժառանգության իմաստով ժառանգները հավասար իրավունքներ ունեն», եւ Սաքոն վրդովված ասաց՝ «բայց մեծ ախպերն իրա փայն արդեն ստացել ա», եւ Գագոն մի
Օգոստոսի 15
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից
ԲՈԼՈՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԻՄՆԱՔԱՐԸ
Դա մարմնամարզությունն է՝ գիմնաստիկան: Հին հույները գիմնաստիկա ասելով հասկանում էին մարդու ֆիզիկական դաստիարակության ամբողջ համակարգը, որն էականորեն տարբերվում է մեր ներկայիս պատկերացումներից: Հնագույն ժամանակներում գիմնաստիկան շատ ընդգրկուն հասկացություն է եղել եւ իր մեջ ներառել է ինչպես մարդու ընդհանուր ֆիզիկական դաստիարակությունը, այնպես էլ ռազմակիրառական ոլորտը: Մարմնամարզական վարժությունները հայտնի են առնվազն 3000 տարի: Հին Չինաստանում եւ Հնդկաստանում
Հռոմի պապը ձայնասկավառակ կթողարկի
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը մտադիր է միչեւ Սբ. Ծննդյան տոնը երաժշտական դիսկ թողարկել: Այդ մասին հուլիսի 31-ին հայտնել է «Guardian» թերթը՝ հղում անելով «Geffen Records» ձայնագրային ընկերությանը: Ալբոմը կկոչվի «Alma Mater»: Սբ. Մարիամին նվիրված եւ հովվապետի իտալերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն կատարմամբ կրոնական երգերից բացի, ձայնասկավառակում կընդգրկվեն բրիտանական, իտալական եւ հարավաֆրիկյան արդի ստեղծագործություններ: «Այդ երաժշտության
Կինոթատրոնի շենքը ապօրինաբար հարմարեցվել է եկեղեցու
Սամարայի մարզի արբիտրաժային դատարանը «Հիսուս՝ ժողովրդին» գթասրտության բողոքական առաքելությանը պարտավորեցրել է ազատել որպես եկեղեցի հարմարեցված Սամարայի «Վիմպել» կինոթատրոնի շենքը: Ըստ պայմանագրի՝ կնքված գույքի տնօրինման գծով քաղաքային վարչության եւ գթասրտության առաքելության ղեկավարի միջեւ, շենքն անցել էր հատուցման ենթակա ժամանակավոր օգտագործման մինչեւ 1996 թ. դեկտեմբերի 31-ը: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ռելիգիա» պորտալը՝ հղում անելով Սամարայի քաղաքապետարանի մամուլի
Երկաթուղիներում՝ վագոն-եկեղեցի
Հուլիսի 29-ին Սախալինյան երկաթուղու ղեկավարությունը Յուժնո-Սախալինյան եւ Կուրիլյան թեմին է հանձնել խորհրդանշական վագոն-եկեղեցու բանալին, որը երթեւեկելու է գնացքների կազմում: Սախալինյան երկաթուղու մամլո քարտուղար Սերգեյ Դաշչինսկին հայտնել է, որ ճանապարհ ընկնելուց առաջ վագոն-եկեղեցին կօծվի Յուժնո-Սախալինյան եւ Կուրիլյան թեմի հոգեւորական Դանիիլ եպիսկոպոսի կողմից: «Սախալինյան երկաթուղին հատուկ նախագծով վերանորոգել է ուղեւորատար վագոններից մեկը: Վագոնի մի մասը գրավում է
ԳՆԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՍԻՄՊԱՏԻԱՅՈՎ
Հարմարավետ համարներ՝ հարմարավետ գներով «Ջրահարսեր», «Հրեշտակների աշխարհ», «Բելի լեբեդ», «Փիրուզյա», «Լազուր», «Հանդիպում», «Դրախտ», «Հակոբի մոտ», «Սուրոյի մոտ»… Ճաշարաններ հիշեցնող անվանումների այս շարքը կարելի է անդադար թվել: Նմանօրինակ անվանումներով լողափերի «գովազդային» պաստառները «ողջունում» են մեզ Սեւանի մայրուղու ամեն քայլափոխին: Եթե փորձենք հաշվել, թե նմանատիպ քանի լողափ կա Սեւանում, թերեւս կորցնենք հաշիվը: «Սեւանում հանգիստը նախընտրողների համար ընտրության
«ՎԵՐՆԻՍԱԺԻ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՄ»
Արթո Թունչբոյաջյանը՝ աշխարհի ու Հայաստանի մասին Տեղեկացրել էինք, որ «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Արթո Թունչբոյաջյանը եւ նրա Armenian Navy Band-ը երեկ հանդես էին գալու ԱԺ այգում: Նաեւ նշել, որ ավանգարդ ֆոլք ոճում ստեղծագործող եւ կատարող միստր Avant-Garde Folk Արթոն երեկ հյուրընկալվել էր «Առավոտում»: Զրույցը Արթոյի հետ անկեղծ էր ու անկաշկանդ: Նա ասաց, որ
Մարզայինների հոգսերը չեն պակասում
Ոչ մայրաքաղաքային թատրոնները՝ ինչպես որ կան ԹԳՄ վարչության ընդլայնված նիստում, որը տեղի ունեցավ վերջերս՝ Ծաղկաձորում, միության քարտուղարներ Վահե Շահվերդյանի եւ Լեւոն Մութաֆյանի կողմից կազմակերպվեց «կլոր սեղան»՝ մարզային թատրոնների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների մասնակցությամբ: Բացի Գյումրիի թատրոնի տնօրենից, որն այդպես էլ չէր բարեհաճել ներկա գտնվել, մյուս թատրոնների տնօրենների ու գեղարվեստական ղեկավարների ելույթները չափազանց մտահոգող էին, տագնապահարույց:
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՆՄԽԻԹԱՐ Է
Վրաստանի հայաբնակ շրջաններում մամուլը ինքնաքննադատվում է եւ ձեռնպահ մնում քննադատական նյութեր հրապարակելուց: Ջավախքում աշխատում է երեք հեռուստաընկերություն, մեկ ռադիոկայան փակվել է, մյուսը՝ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Կան մի քանի թերթեր. մեկը՝ լրատվական-տեղեկատվական, մյուսները՝ գրական կամ կիսագրական: Առաջին լրատվամիջոցներից մեկը, որ առայսօր գործում է Ախալքալաքում՝ «Ջավախք» հեռուստաընկերությունն է: «Գոյություն ունենք 1979 թվականից, բայց առայսօր արտոնագիր չունենք:
ԱՐԱՄ ՏԻԳՐԱՆԻ ԴԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ
Թուրք հասարակությունը եւ մամուլը շարունակում են հետեւել երգիչ, երգահան Արամ Տիգրանի հետմահու դեգերումներին: Քանի որ Անկարայից համապատասխան թույլտվությունը դեռեւս չկա, ընտանիքը որոշել է աճյունը տեղափոխել Բրյուսել, ուր բնակվում են Արամ Տիգրանի երկու արու զավակները: Ըստ հավաստի տվյալների, աճյունը Աթենքի «Օլիմպիկ» օդանավակայանից օգոստոսի 13-ին, օրվա երկրորդ կեսին ինքնաթիռով տեղափոխվել է Բրյուսել: Սակայն ընտանիքի անդամները պատրաստ էին
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ
Հայաստանը կսկսի ինտեգրվել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին, հենց որ Թուրքիայի հետ սահմանը բացվի: Նման կարծիք է հրապարակել ամերիկյան «Washington Times»-ը: Թերթի «Հայաստանը կարող է շահել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումից» հրապարակման մեջ նշված է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ կարեւոր տարանցիկ երկիր էներգակիրների փոխադրման համար: Ելք ունենալով դեպի ծով՝ Հայաստանն առեւտրի մեծ հնարավորություն
Ինտելեկտուալ առաջնության գավաթը՝ հայերին
Իսկ ադրբեջանցիներին զայրացրել են արցախյան ծագումով թիմերը Հուլիսի 24-26-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայացած ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնությունում Ադրբեջանի հավաքականն իր թիմն անվանակոչել է «Զանգեզուր»: Երեկ այս մասին ՀՀ ԿԳ նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը: Հարավային Կովկասի 11-րդ առաջնությունում, որին մասնակցել է 47 թիմ, Հայաստանի հավաքականը
«ՍԳԻ ՄԵՋ ԷԻՔ, Ի՞ՆՉ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ»
Քննիչը պատասխանել է մահացածի հարազատներին Քննիչ Արգիշտի Տոնոյանը: Հուլիսի 11-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ագաթանգեղոս-Խորենացի խաչմերուկից 10 մետր դեպի թունելի հատված՝ տեղի է ունենում վրաերթ: 6 օր հետո «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այդպես էլ գիտակցության չգալով՝ մահանում է 30 տարին չբոլորած Անդրանիկ Արթենյանը: Ի՞նչ է տեղի ունեցել: Մահացածի հայրը պատմում է, որ հուլիսի 11-ին Անդրանիկ Արթենյանը
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ մետրոյում
Այսուհետեւ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, բացի կիրակի օրերից, շաբաթվա մնացած օրերին ժամը 9-19-ը կգործեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նորաբաց կրպակները: Այս նորաբաց կրպակներում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդներին կտրամադրվեն բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ օրս տրամադրվում էին ընկերության մյուս 95 կենտրոններում: Այսինքն, մետրոյի բոլոր կայարաններում ընկերության սպասարկման կետերում հնարավոր է միացնել միջազգային ռոումինգ, ստանալ հետվճարային եւ կանխավճարային փաթեթներ՝ համապատասխան սակագնային պլաններով,
Թոշակները չեն ուշացնի
«Մինչեւ տարեվերջ կենսաթոշակների ուշացման դեպքեր չեն արձանագրվի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրա խոսքով, թեեւ տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողել երկրի տնտեսության եւ բյուջետային մուտքերի վրա, բայց դրա հետեւանքով մինչ օրս կենսաթոշակների ուշացման դեպքեր չեն արձանագրվել: «Մեր թոշակառուները, ինչպես ստացել, անպես էլ կշարունակեն ժամանակին ստանալ
Առաջիկայում չենք ցնցվի
Առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանին ուժեղ երկրաշարժեր չեն սպառնում: Նման եզրահանգման են եկել Սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալությունում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործակալության պետ Ալվարո Անտոնյանն ասաց, որ Հայաստանում հնարավոր է օրական բազմաթիվ թույլ երկրաշարժեր լինեն, որոնք զգալի չեն լինի մարդկանց եւ կենդանիների համար: Ա. Անտոնյանի խոսքերով՝ այս տարի երկրակեղեւի ցնցման տեսակետից միակ եւ ուժեղ
ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԱՎԱՆԴԸ ՍՏԱՆԱՐ
Արաքսյա Հովսեփյանը ավանդը ստանալուց 10 օր առաջ մահացել է, ինչի պատճառով հարազատներն էլ չեն կարող այն ստանալ: Ավանդների փոխհատուցման ծրագրի գործընթացն ինչ սկսել է՝ բազմաթիվ ավանդատուների կողմից դժգոհություններ են լինում: Մեկ՝ «Փարոսի» նպաստառուների ցուցակում չընդգրկված 70-ն անց ծերերն են դժգոհում, որ չեն ապրի այնքան, մինչեւ իրենց էլ հերթ հասնի, մեկ էլ՝ ցուցակում ընդգրկված, բայց արդեն
ՀԻՄԱ ԷԼ՝ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ ինքը պատրաստ է «արմատական քայլերի դիմել քրդական հարցը լուծելու համար»,-ըստ tert.am-ի՝ տեղեկացրել է թուրքական «Hurriyet»-ը: Անկարայում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ, դիմելով ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, ովքեր ավելի վաղ մերժել էին կառավարության հետ քրդական հարցը քննարկելու առաջարկը, Էրդողանն ասել է. «Միացեք եւ հեռու մի մնացեք այդ գործընթացից»:
ՎԱՃԱՌՎԵԼ Է 35 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» («Իմ կյանքը») գրքի 1924 թ. հրատարակության ինքնագրով օրինակը Անգլիայում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 21000 ֆունտ ստեռլինգով (մոտ 35000 դոլար), տեղեկացնում է Lragir.am-ը: Այդ գիրքը Հիտլերը նվիրել է բանտում, նույն խցում գտնվող իր բախտակցին:
ԿՈՍՈՎՈՆ՝ ՆԱՏՕ-ԻՆ
Lragir. am-ի փոխանցմամբ, Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն ՆԱՏՕ-ին առաջարկել է քննարկել խաղաղարար գործողություններին իր երկրի զորախմբի մասնակցության հարցը: Այդ հայտարարությունը նա արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի հետ հանդիպումից հետո: Կոսովոյի ռազմուժը կազմում է 2,5 հազար մարդ: Կոսովոյի անկախությունը ճանաչել է 50-ից ավելի պետություն, այդ թվում ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան: Սերբիան, Ռուսաստանը եւ Չինաստանը Կոսովոն համարում
«ԼՈՒՐՋ ՏԱԳՆԱՊԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
«Հայաստանը երբեք քաջություն չունեցավ խոստովանելու, որ հաղթած պետություն է: Եթե այդ զգացողությունն արտահայտված լիներ նաեւ վարքում, ապա բանակցային գործընթացն ամբողջովին ուրիշ ուղիով կընթանար», ըստ լրատվական գործակալությունների, երեկ «Նովոստի-Արմենիա» կենտրոնում, խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին, ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա կարծում է, որ եթե մինչ օրս հայերն այդ քաջությունը չեն ունեցել, ապա հիմա արդեն դժվար
ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
«S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սույն թվականի օգոստոսի 15-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին՝ ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով՝ ՀՀ ՔՕ 135 հոդվածի 1-ին մաս: «ԷկոԼուր»-ի փոխանցմամբ, 2008թ. նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսությունը հաղորդում էր պատրաստել, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական
ՔԱՇԱԹԱՂԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մի խումբ մտավորականներ միացել են ԼՂՀ ԱԺ պատգամավորների, մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների, Արցախյան պատերազմի վետերանների նամակին՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը, որով պահանջվում է ազատ արձակել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին: «Սարգիս Հացպանյանին Քաշաթաղում ճանաչում են շատերը: Նա աջակցել է ազատագրված տարածքների բնակեցման գործին իր բոլոր հնարավորություններով: Կարծում ենք, որ տարածք ազատագրողը եւ նաեւ այն
Ինքնապաշտպանվել են
Ասել է թե՝ հանցակազմ չկա Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարել է, թե մեկ տարի առաջ իր եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քր. գործի նախաքննությունն ավարտվել է: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ մայիս ամսին Ուրիխանյանը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում հարձակվել էր իրավապաշտպանի
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ
«Մարտի 1»-ի հանձնաժողովում ընդամ ենը «գալոչկա» են դնում Երեկ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում մինի խորհրդակցություն է եղել, ինչպես հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, քննարկելու համար հանձնաժողովի կողմից սեպտեմբերին ԱԺ-ին ներկայացվելիք զեկույցի եզրակացության կառուցվածքի հարցը: Այն, ի դեպ, քննարկվել է ոչ թե հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցությամբ, այլ՝ շատ նեղ
ԻՆՉՈ՞Ի ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՐՑՆՈՒՄ
Ըստ սոցիալիստների՝ պատճառը տիրող անարդարությունն է Սոցիալիստական կոնֆերանսի ներկայացուցիչները գտնում են, որ մեր երկրի ռազմավարական անվտանգության հիմնահարցը պետք է լինի արդարությունը: Քանի որ ինֆորմացիոն պատերազմում մեր երկիրը տանուլ է տվել Ադրբեջանին՝ կրելով ագրեսորի պիտակ, կոնֆերանսի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն իրավիճակն անհապաղ շտկելու համար առաջարկում է համախմբել ազգային մտածողություն եւ ազգային պետություն կառուցելու
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի այն տեսակետին, թե ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերում արագացված գործընթացներ չկան, որոնք կհանգեցնեն մեր երկրում քաղաքական փոփոխությունների: «Առավոտի» հարցին պարոն Շիրխանյանը պատասխանեց. «Ո՞րն է, ըստ Գալուստ Սահակյանի «համընթաց զարգացումը»: Այն, որ աշխարհն աշխատում է ի օգուտ Ադրբեջանի՞: Իսկ դրա փաստերը բազմաթիվ
ՓԱԽՈՒՍՏ ՓՈՇՈՒՑ
Չնայած կիրակի օրերին ինձ ոչ ոք չի զանգահարում, քանի որ անջատում եմ հեռախոսս, միեւնույն է, չեմ սիրում փոշին, որովհետեւ հեռախոսի լռությունը ընդամենը ազատություն է, իսկ փոշին` մահ: Եվ քանի որ այդ օրը իմ մենության օրն է, ու անզանգահարության հեղինակը ես եմ, դրսում իմ թողած աշխարհը՝ առանց դուռ ու լուսամուտ թակելու, միեւնույն է, ներխուժում է իմ
ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՑՈԼԱՆՔԸ
«ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը՝ տնօրեն Վահրամ Մնացականյանի նախաձեռնությամբ ու հրատարակչության միջոցներով, լույս է ընծայել գիտական աշխարհին քաջ հայտնի թռչնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Ադամյանի «Հայրենի բնաշխարհի ցոլանքը» գիրքը։ Այն հաճելի անակնկալ է նրանց համար, ովքեր սիրում եւ ուսումնասիրում են հայրենի բնությունը, զորավիգ են մեր բնաշխարհի պահպանության գործին։ Թվում էր, թե իր մեծ ճանաչման արժանացած աշխատություններից հետո, որոնց


















































