Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ ՎԻՃԱԿԸ

Վեյկ ան Զեեում 71-րդ անգամ ընթացող շախմատի 19-րդ կարգի «Corus 2009» գերմրցաշարի ավարտից երկու տուր առաջ միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը երեկ կրեց առաջին պարտությունը եւ դժվարացրեց երրորդ անգամ հաղթելու իր հնարավորությունները: 11-րդ տուրում կուբացի Լանյեր Դոմինգեսի հետ պարտիայի սկիզբը մինչեւ 25-րդ քայլը, կարծես, ոչինչ չէր գուժում: Սակայն հայ շախմատիստը մի տեսակ անուշադիր էր խաղում: Սա

Նեկրոֆիլիա

Այդպես է բնութագրել 26 կոմիսարների հուշարձանի վերացումը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվեց 1918 թվականի սեպտեմբերի 20-ին թուրքեստանյան ավազուտներում գազանաբար սպանված Բաքվի 26 կոմիսարների հուշակոթողի վերացման ու Ստեփան Շահումյանի եւ նրա մարտական զինակիցների աճյունները ծայրամասային գերեզմանոցում վերաթաղելու աշխատանքը: Մենք գտնում ենք, որ

ՆԱԽ ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՆԵՐՔԻՆ «ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԸ»

Հետո պահանջենք, որ մեզ հարգեն Օրերս Երեւանում հիշատակվեց Հրանտ Դինքի սպանության երկրորդ տարելիցը, նորից ցույցեր արեցին, Մեծ եղեռնը հիշեցին, Ծիծեռնակաբերդ բարձրացան, թուրքերին հերթական անգամ մատ թափ տվեցին, մի խոսքով՝ ինչպես միշտ: Անշուշտ, ցավ էր Հրանտի մահը, բայց թող տարօրինակ չթվա՝ նրա մահը գոնե ի լուր աշխարհի հազարավոր թուրքերի մղեց ասելու, որ իրենք հայ են, որ

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵՂԱՑԱՎ ԴԱՎՈՍԻՑ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ-Թայիբ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի նիստը՝ իր իսրայելցի գործընկեր Շիմոն Պերեսի հետ չափից դուրս բուռն բանավեճից հետո: Բանավեճի առարկան էր վերջերս Գազայի հատվածում տեղի ունեցած պատերազմը: Էրդողանը խստորեն քննադատեց Պերեսին՝ խաղաղ բնակիչներին ոչնչացնելու համար: Այդ մեղադրանքներին ի պատասխան՝ Պերեսը հանդես եկավ երկարաշունչ ճառով՝ արդարացնելով Իսրայելի գործողությունները եւ

Կոշիկն արձան դարձավ Իրաքում բացվել է կոշիկի արձան: Վերջինս հավերժացնում է այն կոշիկները, որոնք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ շպրտել է իրաքցի լրագրող Մունթադար Զաիդին: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հսկայական կոշիկը տեղադրվել է Տիկրիտ քաղաքում՝ իրաքյան նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի հայրենիքում: Ոտնամանը տեղադրված է սպիտակ պատվանդանի վրա, որի վրա դաջված է Զաիդիի արարքը փառաբանող բանաստեղծությունը:

Տեղ-տեղ ճգնաժամը օգտակար է

Արդեն երեք շաբաթ է՝ հարկադիր արձակուրդի են անցել Էջմիածնի գինու եւ կոնյակի «Սարկոպ» գործարանի ավելի քան 80 աշխատակիցները: Կոմբինատի ղեկավարությունն այդ քայլը բացատրում է ֆինանսատնտեսական ճգնաժամով, որը չշրջանցեց նաեւ իրենց: 90-ականներից սեփականաշնորհված ու անգործության մատնված գործարանը մասամբ վերագործարկվեց 2006-ին՝ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի արդյունքում: Հայկական կողմից սեփականատերը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն է, ով գործարքին

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ» ՎՏԱՆԳԱՇԱՏ ԿՅԱՆՔԸ

Ոսկեհատում ապրում են միայն սուր զգացողությունների սիրահարները Ձմեռ թե ամառ՝ ոսկեհատցի 17 ընտանիք տուն է մտնում միայն գիշերը՝ քնելու: Թերեւս, քնելը մեղմ է ասված, որովհետեւ հանգստի այս պարտադիր եւ կենսականորեն անհրաժեշտ ձեւից օգտվում են հիմնականում փոքրերը, իսկ մեծերը պահակություն են անում, որ երեխաները հանկարծ սողունների, կրծողների կամ, պարզապես՝ դժբախտ պատահարի զոհ չդառնան: Արմավիրի մարզի Ոսկեհատ

Քրիստոնյա վարորդի տասը պատվիրանները

Վորոնեժի ավտոդպրոցներում տեղի հոգեւոր թեմի ծառայողները սկսել են դասախոսություններ կարդալ՝ «Քրիստոնեության բարոյականությունը վարորդ-հետիոտն, վարորդ-վարորդ հարաբերություններում» թեմայով։ Ապագա վարորդների համար դասախոսություններ է կարդում Վոսկրեսենսկու տաճարի ավագ քահանա հայր Օլեգը։ Պարապմունքներն անց են կացվում շաբաթը մեկ անգամ՝ անվճար։ 30 րոպե տեւողությամբ դասերը, ինչպես հայր Օլեգն է ենթադրում, կհանգեցնեն նրան, որ շատ ավտոսիրողների նշանաբանը կդառնա «Աստված պահապան»-ը։ Նրանցից

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

«Սվո Ռաֆ», «Կրակեշապիկ հագած մարդը», «Գայլի թակարդ», «Գողական աշխարհ-2», «Հանցագործ աշխարհի անատոմիա», «Պարույր Սեւակ. զուտ սովետական սպանություն» երկհատորանոց գրքերի հրատարակումից հետո արձակագիր Սերգեյ Գալոյանը հրատարակման է պատրաստել հաջորդ գիրքը: – Դուք 21 գրքի հեղինակ եք, Հայաստանի գրողների միության անդա՞մ: – Ես Հայաստանի գրողների միության անդամ չեմ: – Իսկ ինչո՞ւ չեք դիմում՝ միության անդամ դառնալու համար:

Կապանի ջուրը՝ կռվախնձոր

Կապանի քաղաքապետը դիմելու է կառավարություն՝ ջրամատակարարման ցանցը համայնքի ենթակայությանը վերադարձնելու համար: «Կապանի ներքին ցանցը նորոգման կարիք ունի, խողովակները հին են ու մաշված, ուստի անխուսափելի են վթարները: Ջրի կորուստները մեծ են, քանի որ ջրագողությունը մեծ չափերի է հասնում»,- օրերս Կապանի քաղաքապետարանում քաղաքի ջրամատակարարման թեմայով կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը: Վերջերս Կապանի

ԱՎԱԳԱՆԻՆ ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԳՈՐԾԻՆ ԽՓՈՒՄ Է

Գյումրիում ավագանու դեմ սկսվել է զանգվածային բողոք Մինչ աշխարհի տարբեր երկրներում համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկում, մանր ու միջին բիզնեսով զբաղվողների ուսերից հարկային բեռը թեթեւացնելու համար, Գյումրիի «հայրենասեր» ավագանին ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում: Վերջերս նորակազմ ավագանին խիստ գաղտնի նիստով կայացրել է իր հերթական «գլուխգործոց» որոշումը: Առանց գյումրեցի բիզնեսմենների կարծիքի հետ հաշվի

«MADE IN ARMENIA»-ն արտ ոնություն կլինի

Բացի հատուկ սերտիֆիկատից, դա Եվրամիության երկրներ ապրանքներ արտահանելու համար պարտադիր մակնշում է: Այսուհետեւ տեղական արտադրողները մեղր, ծխախոտ, միրգ, բանջարեղեն, ձկնամթերք, բնական հյութեր եւ այլ սննդամթերքներ կարող են Եվրամիության երկրներ արտահանել զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքով: Հայ գործարարներին այս ուրախալի լուրը երեկ ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Հայաստանը՝ Կոլումբիայի, Էկվադորի, Ադրբեջանի, Վրաստանի եւ մի

«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ» ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

Լոռու մարզի Օձուն գյուղի տղամարդիկ, որոնք պարբերաբար մեկնում են արտագնա աշխատանքի, նախորդ տարիների համեմատ այս Ամանորին չնչին գումարով են տուն վերադարձել: Օտարերկրացիների համար հարյուր հազարավոր աշխատատեղեր ապահովող Ռուսաստանի իշխանությունն օրերս որոշում է կայացրել, որ աշխատելու նպատակով իրենց երկիր մեկնողների թիվը պետք է հնարավորիս նվազեցնել եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին հերթին աշխատանքով ապահովել իրենց քաղաքացիներին: Ի

«ՄԱՐՏԻ 1-Ի ՏԱՍԸ ԶՈՀԵՐԻ ՄԵՂՔԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎՐԱ Է»

Համոզված է ՀՀ վաստակավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը – Պարոն Ջանիբեկյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ ընդունած վերջին բանաձեւը, ըստ որի՝ ՀՀ իշխանություններին ժամանակ տրվեց մինչեւ ապրիլ: Եվ համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե դա ՀՀ իշխանությունների հաղթանակն էր: – Դրական եմ գնահատում ԵԽԽՎ որոշումը եւ, այո, դա համարում եմ այս իշխանությունների հաղթանակը: Քանի որ, ըստ իս,

ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ

«Առավոտի» հունվարի 29-ի համարում տեղ էր գտել «Գաղափարը լավն էր, բայց…» վերտառությամբ մի հրապարակում, որով անդրադարձել էինք Հայկական բանակի 17-ամյակի առիթով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա նախաձեռնությամբ աբովյանցի ուսուցիչների եւ դեռահասների այցելությանը Եռաբլուր: Ինչպես այդ հրապարակումը, այնպես էլ մեր թերթի նույն օրվա առաջին էջում, որպես գովազդ, հրապարակված գործարար պատգամավորի լուսանկարով այդ

Օրինականացնել մեդալ բաժանելը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բանակի օրվա առթիվ մի խումբ զինվորականների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, պարգեւատրեց Ազգային ժողովի Պատվո մեդալով: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ հիշեցրեց այս մասին եւ հայտարարեց, որ ԱԺ նախագահը մեդալ հանձնելու իրավասություն չունի. «ԱԺ նախագահը Բանակի օրվա կապակցությամբ մեդալներ բաժանեց մի խումբ զինվորականների, որը

Դիմե՛ք՝ որտեղ պետք է

Պաշտպանը դիմում է քրեակատարողական վարչությանը «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դեռ 2008 թ. դեկտեմբերի 26-ին էր դիմել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Մարտիրոսյանին, արձանագրելով, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող իր պաշտպանյալի կողմից վերջին շրջանում առողջական վիճակի վատթարացման հետ կապված բողոքները դարձել են անընդմեջ եւ շարունակական՝ հատկապես գիշերային ժամերին,

«ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՉԵՐԻՑ»

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պնդմամբ, հենց սա է արվելու 300 եւ 225 հոդվածների հետ – Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխություններ են նախատեսվում, սակայն Վենետիկի հանձնաժողովը ժամանակին բացասական գնահատական էր տվել հատկապես 225 հոդվածի մասով: – Բացասական եզրակացություն տրվել է միայն որոշ դրույթների առնչությամբ: Ըստ փորձագետների, եթե զանգվածային անկարգություններն ուղեկցվում են սպանություններով, ապա զանգվածային

ԴԱՏԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

«Յոթը» դատարանին չի հարգում, դատարանն էլ «ինադի» է ընկել ու դատավարություն չի անում Երեկ, արդեն յոթերորդ անգամ, եւ մինչեւ փետրվարի 12-ը, հետաձգվեց Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված «Յոթի» գործով դատավարությունը: Եվ ինչպես միշտ՝ 2008թ. դեկտեմբերի 23-ից ի վեր, դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդաց իր որոշման արդեն հայտնի տեքստը՝ դատարանի նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքի եւ

Մարտի 1-ն էլ այդպես սկսվեց

Էջմիածնի շուկայի աշխատողների՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիան ավարտվեց ծեծկռտուքով: Շուկայի 85-90 աշխատողներ ՀԴՄ-ների տեղադրման հարցով գնացել էին կառավարություն՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Նրանց հետ զրուցել է Ղազարյան ազգանունով մեկը, որն, ըստ ակցիայի մասնակիցների, ներկայացել է որպես փոխվարչապետ: Սկզբում ամեն ինչ նորմալ հունով է ընթացել, Ղազարյանը լսել է առեւտրականներին, որոշ պարզաբանումներ արել, իսկ

«ԿԱ ՀԱՅ ԵՎ ՈՉ ՀԱՅ»

«Ի՞նչ մտավորական: Սպանեցիք էդ բառով: Ովքե՞ր են մտավորականները, էն, որ գնում են նախագահի մոտ ճաշկերույթի՞: Հայաստանում այսօր մտավորական չկա: Կա հայ եւ ոչ հայ: Կամ դու ձգտում ես քո երկրի համար լավ բան անել, կամ՝ ոչ: Էս է»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց դերասան Կարեն Ջանիբեկյանը: Հարցազրույցը՝

Գտնված օրագիր Վերջերս գտա իմ հին օրագրերից մեկը եւ, թերթելով ժամանակից խունացած էջերը, բազմաթիվ հետաքրքիր պատմությունների կողքին աչքովս ընկավ մի դիպվածի նկարագրություն, որը պատահել էր ինձ հետ Սիբիրներում՝ լրագրողական իմ թափառումների ընթացքում: Իրիկնամուտին՝ Տայգայի անխռով անշարժության մեջ, փչացավ մեր ծանր բեռնատարը, եւ վրացի վարորդ Ռեզոյի հետ մնացինք կանաչ լռության համատարածի մեջ՝ սպասելով, որ ինչ-որ մեքենա

ՊԱՏՐԻԿ ՍՈՒԵՅԶԻՆ ՄԱՀԱՄԵՐՁ Է

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Պատրիկ Սուեյզին («Կեղտոտ պարեր», «Ուրվականը», «Սեւ շունը» եւ այլն), որը գրեթե մեկ տարի տանջվում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով, հրաժարվել է հետագա բուժումներից, քանի որ բժիշկներն ասել են, որ այլեւս ոչնչով չեն կարող օգնել: Սուեյզիի հարազատների խոսքերով՝ քիմիաթերապիան ոչ մի արդյունք չտվեց. «Նա ավելի ու ավելի է թուլանում, անընդհատ քաշ է կորցնում»,-

ՖԵԴԵՐԵՐԸ ԱՐԴԵՆ ՍՊԱՍՈՒՄ Է

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցապայքարի եզրափակիչում հաղթողի սկուտեղի համար կպայքարեն ռուսաստանցի Դինարա Սաֆինան եւ Ամերիկան ներկայացնող Ուիլյամս քույրերից կրտսերը՝ Սերենան: Կհաղթի ուժեղագույնը: Իսկ ո՞վ: Դա ցույց կտա պայքարը: Ասենք միայն, որ Սերենան «Grand Slam»-ում խաղարկվող տիտղոսին հավակնում է 10-րդ անգամ, որին հասնելու դեպքում տեղ կզբաղեցնի Շտեֆի Գրաֆի, Կրիս Էվերտ Լլոյդի, Մարտինա Նավրոտիլովայի եւ Մարգարեթ

Հունվարի 29 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, այնպես մի արեք, որ ֆանտազիաների պատճառով

ՀԱՄԲՈՒՐՎԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ» Պարզվում է՝ համբույրը մեծ դեր է խաղում կնոջ եւ տղամարդու միջեւ մտերմիկ հարաբերություններ սկսելու հարցում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հոգեբանները տղամարդկանց ու կանանց միջեւ հետաքրքիր հարցումներ են կատարել, պարզելու համար, թե ինչ են նրանք մտածում համբուրվելու պահին: Տղամարդկանց մեծամասնությունը պատասխանել է, որ համբուրվելիս միանշանակ մտածում է սեքսի մասին: Իսկ կանայք համբուրվելիս մտածում են այն

ԱՄԵՆԱԶՈՐ ԿԱՏՈՒՆԵՐԸ Դեռեւս 1980-ականներից սկսած, եվրոպական շատ երկրների հիվանդանոցներում, թմրամոլությամբ ու հարբեցողությամբ տառապող մարդկանց համար նախատեսված բուժական կլինիկաներում սկսել են օգտվել կատուների «ծառայությունից»: Ըստ բժիշկների՝ կատուները դրական ազդեցություն են թողնում հիվանդների վրա: Այս կենդանու առանձնահատկությունն այն է, որ չի վարակվում մարդկանց բնորոշ հիվանդություններով: Բժիշկների հավաստմամբ, կատուն հիանալի «թերապեւտ» է. լիզելով մարդու վերքերը՝ բուժում է դրանք:

Ուտե՞լ, թե՞ չուտել

Դեռեւս կան մարդիկ, ովքեր աղի բլիթ ուտելուց հետո սպասելու են իրենց ջուր տվողներին Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, դրա հետ կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այս առիթով արված «Առավոտի» հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել՝ դեռ շարունակվո՞ւմ է ավանդույթ դարձած աղի բլիթ ուտելը, արդյոք երիտասարդները հավատո՞ւմ են, որ բլիթն ուտելիս անպայման

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՕՐՀՆՎԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվում է փետրվարի 7-ին, որն Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ՝ ժողովրդական սովորույթներով, ինչը մեզանում արդեն նվիրական ավանդույթ է դարձել: Այդ օրը երիտասարդներն աղոթում են, որպեսզի սուրբն իրենց աղոթքները հասցնի

Լեւոն Արոնյանը «Corus»-ի միանձնյա առաջատարն է Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի 19-րդ կարգի 71-րդ գերմրցաշարում վերջին երեք տուրերից առաջ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Տասներորդ տուրում Լեւոնը գեղեցիկ ոճով պարտության մատնեց Անգլիայի ուժեղագույն շախմատիստ Մայքլ Ադամսին եւ, վաստակած միավորների քանակով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից, դարձավ միանձնյա առաջատար: Մրցաշարին, մի քանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930