Օրվա լրահոսը

ԿՈՄՊՐՈՄԻՍՆԵՐԻ ՉԳՆԱՑՈՂ ՏԻԿՆՈՋ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Սիրո մասին՝ առանց նախընտրական ճառերի «Ծնվում ենք սիրո կարոտ, սիրվում ենք սիրո կարոտ, ապրում ենք սիրո կարոտ, մեռնում ենք սիրո կարոտ: Աստված սեր է, սիրո կարոտ, կյանքը սեր է, սիրո կարոտ, Այս աշխարհը՝ տիեզերքը, սիրուց է սիրո կարոտ…»,- ի՞նչ է ձեզ համար սերը հարցին իր իսկ բանաստեղծությամբ պատասխանեց ԱԺ պատգամավոր, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը: «Այսօր

Դրամատիկականի «Մակբեթը»՝ Հունգարիայի բեմում

Թատրոնի անձնակազմը տպավորված է վերադարձել Հուլիսի 6-ին Հունգարիայում անցկացվող 46-րդ շեքսպիրյան միջազգային փառատոնին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն առաջին անգամ մասնակցեց: Փառատոնում հայերը բեմ դուրս եկան «Մակբեթով»: Փառատոնի տնօրեն Ջոզեֆ Գեդեոնի խոսքով, որը թարգմանաբար ներկայացվեց երեկվա ասուլիսին, դրամատիկականի ելույթը մեծ հաջողություն վայելեց հունգարացի հանդիսատեսի շրջանում: «Դրամատիկական թատրոնի «Մակբեթը» զգացմունքային խորը ներկայացում է՝ ռեժիսորական հետաքրքիր լուծումներով,

ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ԴՐՍՈՒՄ

Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացված շախմատի միջազգային խոշոր բաց մրցաշարում, որին մասնակցած 469 շախմատիստներից 40-ը կրում էր գրոսմայստերի կոչում, հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 11 հնարավորից վաստակելով 9,0 միավոր՝ Միխայիլ Մարինի (Ռումինիա), Կիրիլ Գեորգիեւի (Բուլղարիա) եւ Գոպալ Նարայանանի (Հնդկաստան) հետ բաժանել է 1-4-րդ տեղերը: Հաջող են հանդես եկել նաեւ մեր մյուս երկու շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը եւ

ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ

Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը երեկ լուսադեմին է վերադարձել ԱՄՆ-ից: «Առավոտը» նրանից, որպես Ագբեկոյի հետ կայացած մարտի գլխավոր գործող անձերից մեկի, ավելի մանրամասն եւ հավաստի տեղեկություններ ստացավ նախապատրաստության ընթացքի, բուն մարտի եւ Վիկի հետագա պլանների մասին: – Պարոն Բադալյան, ակնհայտ երեւում է, որ անտրամադիր եք: – Բնական է:

«Ցմահ բանտարկյալները»

Հուլիսի 17, 18, 19-ին «Ցմահ բանտարկյալներ» նոր բեմադրությամբ երեւանյան հանդիսատեսին կներկայանա սցենարիստ, դերասան Վարդան Պետրոսյանը: Նա այս անգամ բեմում կլինի ոչ թե միայնակ, այլ դերասաններ Գեւորգ Մինասյանի եւ Մելիք Վարդանյանի հետ: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վ. Պետրոսյանը տեղեկացրեց. «Պիեսը գրվել է 2004-ին՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունների ազդեցության ներքո, իսկ մարտի

«Ֆիլմ նկարելիս պետք է «կայֆ» ստանալ»

Ասում է անվանի ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը «Երբեք ոչինչ չպետք է անել, ամեն ինչ ինքնըստինքյան է լինում: Եթե ֆիլմի նկարահանման առաջին յոթ օրվանից հետո այն քեզ տանջալից է թվում, ուրեմն ֆիլմդ արդեն չստացված է»,- ասում է հայտնի ռուս կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովը: Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում, «Ոսկե ծիրանի» շրջանակներում, կայացավ ռեժիսորի «Աննա Կարենինա» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Երեկ էլ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Հայրենիքում է Ժնեւի Grand Theatre-ի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանը Շվեյցարական օպերային արվեստի վրա մեծ ազդեցություն են թողել ֆրանսիացիները, գերմանացիները: Հայ երգչուհին ինչպե՞ս է իրեն զգում մշակույթների տարբեր հիմքեր եւ ազդեցություններ ունեցող միջավայրում: Այս հարցով էլ «Առավոտը» սկսեց զրույցը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի օպերային թատրոնի նախկին, այսօր արդեն Ժնեւի Grand Theatre-ի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր

ՀՈՐՍ ՏՆԻՑ ՉԵՄ ԲԵՐԵԼ…

Երեկ Արարատի մարզպետարանում կայացած մարզի դպրոցների տնօրենների հավաքի ժամանակ փոխմարզպետ Սամվել Մինասյանը տեղեկացրեց, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է գրել, երբ բացահայտվել է, որ այդ դպրոցում աղանդավորները ազատորեն քարոզում են: «Ուսուցիչներ կան, որ երեխաներին հավաքում, քարոզներ են անում: Ավելին, ուսուցիչներից մեկը առաքելական եկեղեցու սպասավորին ասել է՝ նրանք մեր մանկապարտեզները, դպրոցներն են վերանորոգում,

Ա՜Յ ՔԵԶ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի կունենա միասնական վերջին՝ ռուսաց լեզու առարկայի լրացուցիչ քննությունը: «Առավոտը» ԳԹԿ-ից տեղեկացավ հուլիսի 14-ին տեղի ունեցած ֆիզիկայի լրացուցիչ միասնական քննության արդյունքներին: Քննությանը հայտագրված 177 աշակերտներից մասնակցել էր 140-ը, միջին միավորը 6,1 է: 17.5-20 միավոր ստացել է 5 հոգի, 13.5-17.25՝ 14, 7.5-13.25՝ 16 հոգի: Ռեկորդային էր ինչպես ֆիզիկայի լրացուցիչ քննությունից բացակայածների թիվը՝ շուրջ 40, այնպես

Նորից՝ միջին միավորներ

Լեզուների բանավոր քննություններն էլ չեն փայլի «20»-ներով Երեկ ՀՊՃՀ-ում, ԵՃՇՊՀ-ում, ՀՊԱՀ-ում մեկնարկեցին հայոց լեզու, անգլերեն, իտալերեն, ռուսաց լեզու առարկաներից բանավոր քննությունները: «Առավոտը» ներկա եղավ որոշ քննությունների եւ պարզեց, որ այս քննությունների արդյունքում էլ հավանաբար կգրանցվեն միջին միավորներ: Նախ այցելեցինք ԵՃՇՊՀ, որտեղ անգլերենի բանավոր քննությունն էր: Մինչ անգլերեն բանավոր քննության առարկայական հանձնաժողովի նախագահ Ելենա Երզնկյանի հետ

«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է»

Արարատի մարզի դպրոցների տնօրենները «վախեցան» «Հանրակրթության մասին օրենքից» «Դե լավ, հերիք ա, շոգ ա, դուք ուրիշ բանուգործ չունե՞ք»,- այսպես էին իրենց հետաքրքրասեր գործընկերներին սաստում Արարատի մարզի դպրոցների մի քանի տնօրեններ, որոնք, ի շարս մարզի թվով 112 դպրոցների տնօրենների, երեկ հավաքվել էին մարզպետարանում, որտեղ կայանում էր նրանց հանդիպումը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

2008 թ. օգոստոսն արմատապես փոխեց տարածաշրջանի իրադրությունը եւ նոր սյուժեներ ներմուծեց քաղաքական գործընթացների մեջ։ Պետք էր հասկանալ եւ վերլուծել այդ նորը, ուստի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) եւ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) համատեղ նախագծի շրջանակում անցկացվեց ու հրապարակվեց մասնագետների հետ հարցազրույցների շարք։ Երկու կողմի բոլոր փորձագետները համաձայն են, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008 թվականի

ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արդեն 3-րդ օրն է, ինչ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ շարունակում են գործադուլը: Մեքենավարների, ամրակապավորների, էլեկտրաքարշավարների ու պայթեցնողների համար տնօրինության մշակած բոնուսային ծրագրից դժգոհ մնացած այս մասնագիտությամբ աշխատողները երեկ էլ հրաժարվեցին մտնել հանք: Ինչպես նախորդ օրը, երեկ էլ ընկերության տնօրենը չէր թույլատրել գործադուլավորներին դարպասներից ներս մտնել, ուստի ստորգետնյա աշխատակիցները վաղ առավոտից

Օգնենք փոքրիկին՝ գտնելու աչքի լույսը

Հոկտեմբեր գյուղի ութամսյա բնակչուհին կարող է գույների աշխարհ մտնել, դեռ ուշ չէ օգնելու համար Փոքրիկ Ալլան ութ ամսական է: Աղջնակն աչքի լույսից զրկված է ի ծնե: Երեխայի ծնողներն այդ մասին իմացել են ավելի ուշ, երբ կտրուկ բարձրացած ջերմությամբ փոքրիկին տեղափոխել են Արմավիրի մարզի Մեծամորի հիվանդանոց: Տատիկը՝ Ալվարդ Սահակյանը պատմում է, որ աղջնակի անլիարժեքությունն առաջին անգամ

ԱՆՏԵՐ ՇԵՆՔԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

Կիսաառողջապահական կրքեր՝ պոլիկլինիկայի շենքի ստվերում Շուրջ մեկ տարի է, ինչ Նոյեմբերյանի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայի շենքը դատարկ է: Առաջին հարկում լոկ տարածաշրջանի ռազմական ոստիկանությունն է, որ ժամանակավոր է հանգրվանել այստեղ: Շենքը թափուր է ու դատարկ, մինչդեռ այն հիմնանորոգելու համար հարկատուների գրպանից հարյուր միլիոնավոր դրամ է ծախսվել: Նոյեմբերյանում 1997 թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժից՝ այս շենքը

ՇԱՄՇՅԱՆԸ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ

Երեկ Մհեր Արղամանյանի նախագահությամբ ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 17-ի դատավճիռը, որով «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տուգանել էին 350 000 դրամով: Հիշեցնենք, որ մեր գործընկերը մեղադրվել էր դեռ անցյալ տարվա օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանի

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ Երեկ ՀՀ վարչական դատարանը մերժեց Թեղուտի շահագործումն արգելելու մասին հայցի քննությունը: Ի պաշտպանություն Թեղուտի՝ դատարանում հանդես պետք է գային Վանաձորի Հելսինկյան գրասենյակը, «Էկոդարե» եւ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները: 66 էջից բաղկացած հայցադիմումը վարչական դատարանը հրաժարվեց ընդունել, պատճառաբանելով, որ հասարակական կազմակերպություններն իրավասու չեն բնապահպանական խնդիրներով դատարան դիմել: Ի դեպ, իրավապաշտպան այս

Խե՜ղճ ոստիկանություն

«Առավոտի» «Ոստիկանական «թրաֆիքինգ» հրապարակումից հետո (27.06.09) ՀՀ ոստիկանապետի ցուցումով սկսվել է ծառայողական քննություն: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Առավոտին» ուղարկել է ծառայողական քննության հետ կապված տեղեկանք: Ըստ այդ տեղեկանքի, ՀՀ ոստիկանության ջրամատակարարման կառույցների պահպանության գունդը արտաբյուջետային է, եւ նրա աշխատավարձի ֆոնդը կազմված է «Երեւան ջուր» ՓԲ ընկերության հետ կնքված պայմանագրում

ՀԱՐՑՐԵՔ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ

Ի՞նչն է խանգարում պաշտպանության նախարարությանը Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, սուտ մատնության հոդվածով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի նկատմամբ համաներում դեռ չի կիրառվել: Նրա ազատամարտիկ լինելը եւ մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտվածությունը համաներման կիրառման պայմաններից էր: Սակայն Հացպանյանը պատերազմից հետո պատերազմի մասնակցի գրքույկ ձեռք չի բերել: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ս. Հացպանյանի կինը՝ Հասմիկ Պողոսյանն ասաց,

ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ ՉԿԱ

Հաշվիչ դրամարկղային կտրոններով անցկացված հինգերորդ՝ հուլիսի 7-ի վիճակահանության արդյունքում, դեռեւս շահել է ընդամենը 560 քաղաքացի, որոնց պարգեւավճարը կազմել է շուրջ 6 մլն դրամ: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ, 5 հազար դրամ է շահել 501, 20 հազար դրամ՝ 51, 50 հազար դրամ՝ 4, եւ 7 թվի համընկնումով՝ 500 հազար դրամ շահել է 4 քաղաքացի: Այս անգամ

91 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐԵՐԻՆ ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել A/H1N1 գրիպի վարակի տարածումը։ Այս մասին հայտնում է «7 օրը»՝ հղում անելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը: Աղբյուրի տեղեկացմամբ, գիտնականները հրապարակել են նոր հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց՝ A/H1N1-ով վարակվելու վտանգը սպառնում է միայն որոշակի տարիքի մարդկանց: Հետազոտության արդյունքների համաձայն, այդ վարակի նկատմամբ. իմունիտետ ունեն միայն

«ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Թուրքական էլեկտրոնային «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայում քննարկվում է, թե որ վայրն է նպատակահարմար հոկտեմբերի 14-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումն անցկացնելու համար: Նշվում է, որ սպասվում է հարցի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ արտգործնախարարության վերջնական վճիռը: Ֆուտբոլային խաղի անցկացման թեկնածու վայրերից մեկը համարվում է Կայսերին: Բույուքշեհիրի քաղաքապետ Մեհմեթ Օզհասեքին հանդես է եկել հայտարարությամբ. «Ըստ իս՝

Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ցուցակը

Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, դեպքի վայր են մեկնել Թեհրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, այսօր Երեւանից Ղազվին կժամանի Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանը: «Կասպիական ավիաուղիներ» ընկերության կայքում տեղադրված վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներն էին. Աբդոլլահզադե Համիռեզա, Ահմադինորրեհ Արամ, Աջանդ Անետտ, Աքբարի ղասեմ, Ալաի Մարիամ, Ալավիշիրխո, Ալիմոհամմադի Ահմադ, Ալիմոհամմադի Արաշ, Ալիմոհամմադի

ԿԱՐԳԻՆ ՄՈՒԼՏԵՐԸ ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Մանուկներին սովորեցնում են «պլան» ծխել, սիրուհի պահել, գողանալ ու շնանալ «Աղչի՛, աղչի՛, ամբողջ օրը էդ անտեր տելեվիզորի դեմը նստած ես, փոխանակ էթաս ամուսնանաս, ինձ պապի դարձնես: Չնայած քո նման դեբիլին ո՞վ պտի առնի»,- դժվար է պատկերացնել, սակայն հենց այսպես է սկսվում ժամանակակից «Ոսկե ձկնիկ» մուլտֆիլմը: Հայրը աղջկան անպատվելով՝ ուղարկում է ծաղիկների համար թասով ջուր բերելու,

Վթարի նախնական վարկածը հրդեհն է

Երեկ Թեհրանից 200 կմ հեռավորության վրա՝ Քազվին նահանգի Տակեստան շրջանում վայր է ընկել Թեհրանից Երեւան թռչող «Տու-154» ինքնաթիռը, որում եղել է 153 ուղեւոր եւ 16 հոգի սպասարկող անձնակազմ: «Caspian Airlines» իրանական ավիաընկերության ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից 16 րոպե անց: Այն Թեհրանից դուրս է եկել երեւանյան ժամանակով ժամը 13:00-ին: Ըստ նախնական տվյալների՝ «Տու-154» օդանավը կտոր-կտոր

«Աշխատավարձը վճարել ենք ժամանակին»

Առավոտի»՝ «Աշխատավարձն ամիսներով չեն տալիս» հրապարակման մեջ (13.06.09) անդրադարձել էինք «Glass world company» ընկերության աշխատակիցների՝ աշխատավարձերի ուշացման վերաբերյալ դժգոհությանը: Հոդվածում մասնավորապես նշված էր, որ, ըստ ընկերության աշխատակիցների, գործարանի ղեկավարությունը 300-ից ավելի մարդկանց չի վճարել դեռեւս մարտ ամսվա աշխատավարձը: Բողոքի առնչությամբ ընկերության գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանն «Առավոտին» պարզաբանել էր, որ դրանք հերյուրանքներ են, քանի որ իրենք

ՆՈՐ ՓԱԹԵԹ՝ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հատուկ Հայաստան ժամանող հյուրերի համար «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը թողարկել է «Տուրիստ» կանխավճարային քարտեր: Փաթեթի արժեքը 3 հազար դրամ է, որի մեջ, բացի կանխավճարային քարտից, ներառված են նաեւ Հայաստանի եւ մայրաքաղաքի քարտեզները: Բացի այդ, ձեռք բերելով փաթեթը, զբոսաշրջիկը հատուկ զեղչային կտրոնների միջոցով կարող է նաեւ օգտվել մայրաքաղաքի հագուստի եւ հուշանվերների խանութներից, ինչպես նաեւ ռեստորաններից եւ բարերից՝

ԳՆԱՑՔՈՎ ԲԱԹՈՒՄ՝ 7000 ԴՐԱՄՈՎ

Երեկ «Սասունցի Դավիթ» կայարանում տեղի ունեցավ նոր, վերանորոգված «Արմենիա» գնացքի, այսպես ասած՝ «բացումը»: Երեւան-Բաթում գնացքն առաջին անգամ մեկնեց ժամը 22.30-ին: Երթուղին տեւում է 18 ժամ: Քանի որ դեռեւս ուղեւորների հոսքը մեծ չէ, ընդամենը 120 ուղեւորի համար նախատեսված վագոններ կշահագործվեն, իսկ ընդհանուր առմամբ գնացքը կարող է սպասարկել մոտ 350 ուղեւորի: Մեկ տոմսի արժեքը «կուպե» տեսակի 4

ԵԿԱՆ, ՆԿԱՐԱՀԱՆՎԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ

Արդեն մի քանի ամիս է՝ գյումրեցի չինովնիկները երկրի բարձրաստիճան հյուրերին դիմավորում են Մուշ-2 թաղամասի շինհրապարակում: Ցանկացած պաշտոնական հյուրի՝ Գյումրի այցելելու դեպքում, քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները ողջ անձնակազմով՝ զուգված, զարդարված, ժամեր առաջ հյուրին են սպասում, ու նույնիսկ Շիրակի ծայրահեղ եղանակը՝ խանձող արեւը կամ էլ պտտահողմը նրանց չի ազատում այս սուրբ պարտականությունից: Եթե մի քանի ամիս

2 կարծիք Մադրիդյան սկզբունքների մասին

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի ԼՂՀ հարցով հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների առարկա՝ արդեն հրապարակված Մադրիդյան սկզբունքներում որեւէ ակնարկ չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի փաստացի կիրառման վերաբերյալ: Հատ-հատ վերլուծելով ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ մատնանշված 6 սկզբունքները՝ մատնանշել է դրանցում եղած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031