Օրվա լրահոսը
Հրաժարվում են բիզնեսից
Հարկերն ու պարտքերը «խեղտում են» գյումրեցի գործարարներին «Ոգելից խմիչքներ արտադրողների նկատմամբ սկսել են դաժան վարվել՝ տուրքերը 25 հազար դրամից դարձնելով 5 միլիոն, մի մոմենտ 6 միլիոն պիտի բանկում ունենայիր, որ թույլ տային աշխատել: Նման բան աշխարհում չկա, որ նոր օրենքները հետադարձ ուժ ունենան: Կոնկրետ մեր ընկերության հետ եղավ այդպիսի դեպք. մեր լիցենզիայի ժամկետը 2 տարով
«ՆԱԼՈԳ»՝ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱ՞Ց
Երբ օրեր շարունակ հարկայինը ստուգումներ էր անցկացնում «Արմենիա» հիվանդանոցում, բուժաշխատողների մտքով անգամ չէր անցնում, որ հարկայինի սահմանած տուգանքների մի մասն իրենք են փակվելու: Նախորդ ամիս Հարկային պետական ծառայությունը 40 միլիոն 170 հազար դրամով տուգանել է «Արմենիա» բժշկական կենտրոնին (Հանրապետական հիվանդանոց): Ստուգումներն անցկացվել են Խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից՝ բյուջեի նկատմամբ պարտավորությունների ստուգման նպատակով: Այս մասին
ՄԱՄՈՒԼԻՆ ՊԻՏԻ ՉՄԵՐԺԵԼ
Սա Գալուստ Սահակյանի կարծիքն է Տիգրան Սարգսյանի որոշումը՝ ձեւեր գտնել կանոնակարգելու ԶԼՄ-ների աշխատանքը, առիթ է տալիս մտածելու, որ վարչապետն իր բուն անելիքը թողած, փորձում է զբաղվել իր լիազորություններից դուրս հարցերով: Չի՞ նշանակում սա, որ «պարապ» է մնացել եւ ուզում է գոնե մամուլով զբաղվել: Երեկ լրագրողներն այսպիսի հարցերով ձգտում էին հասկանալ, թե ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն,
Երազանք, որ իրականություն դարձրեց Գագիկ Ծառուկյանը
Տղամարդը իր կյանքի ընթացքում պետք է տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի։ Ու երջանիկ է այն մարդը, ով կարող է ասել, որ իր կյանքի այդ շատ կարեւոր առաքելությունն իրեն հաջողվել է կատարել։ Սակայն այսօր էլ բազմաթիվ են ընտանիքները, հատկապես բազմազավակ, որոնք զուրկ են սեփական օջախից եւ որոնց միակ երազանքը սեփական տանիք ունենալն է։ Ու
ԿԵՂԾՈՒՄ ՈՒ «ԹԽՈՒՄ» ԵՆ ՄԻԱՍԻՆ
Փետրվարի 23-ից ի վեր ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ու դատարանները հենց դրանով էլ զբաղված են: Օրերս ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, որն ամիսներ առաջ հերքում էր, թե մարտի 1-ին զինծառայողները զենք են գործածել, «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում էլ պատասխանատու կերպով հայտարարեց, թե՝ «քաղաքական հայացքների կամ քաղաքական գործունեություն ծավալելու համար
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԵՏ
Չէ՞ որ նա եւս պաշտոնյա է, որին ընտրել է երկրի օրենսդիր մարմինը՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ, վեց տարի ժամանակով: Վերջին օրերին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ արդարադատության նախարարի եւ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, իրենց պարտքն են համարում հեռակա վիճաբանության մեջ մտնել Մարդու իրավունքների պաշտպանի՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ զեկույցի հետ: Արդարադատության նախարարը եւ ՀՀ գլխավոր դատախազը իրենց գրավոր պատասխաններում
ԵՐԱԶԱՆՔ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
Տղամարդը իր կյանքի ընթացքում պետք է տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի R
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասներեքերորդ ՈՒՇ ԼԻՆԻ՝ ՆՈՒՇ ԼԻՆԻ – Նվերի մասին որ գրում էի, լրիվ մոռացել էի, որ ախպերդ ա,- ասացի Հրուշին երկու հազար յոթ թվականի մայիսի երեքին՝ Սառաջովի ատամնաբուժարանի մոտ: – Պարզ ա,- արցունքները սրբելով՝ ասաց Հրուշը.- որ հիշեիր, իրա մասին ըտենց ազատ չէիր գրի. կվախենայիր: – Ումի՞ց կվախենայի: – Ինձանից: Որ
ԱՌԱՋՆՈՐԴՈՂԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
«Ժողովուրդն է մեզ առաջնորդում, ոչ թե մենք՝ ժողովրդին: Եթե ժողովուրդն այդքան վճռականորեն տրամադրված է, որ հունիսի 20-ին պիտի ինքնաբուխ հանրահավաք անի՝ մենք պարտավոր ենք նրա կողքին լինել: Ժողովուրդն այնքան հստակ գիտի իր անելիքները, որ համակարգելու կարիք էլ չկա: Այսօր ոչ ոք մարդկանց չի ուղարկում դատական նիստերին մասնակցելու, հացադուլավորներին աջակցելու: Կան մարդիկ, որոնք, չլինելով ոչ մի
ՇԱՏ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ
ՌԴ 46 շրջաններում Հասարակական կարծիքի հետազոտման ռուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների շուրջ 10 տոկոսը համոզված է, որ երկրի նախագահի պաշտոնը տակավին զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Հարցվածների 4 տոկոսը տեղյակ չէ, թե ով է նախագահը, 14 տոկոսը տեղյակ չէ, թե ով է վարչապետը, 1 տոկոսի կարծիքով՝ կառավարությունը ղեկավարում է Դմիտրի Մեդվեդեւը, նույնքան
ԳԻԾԸ ՇԱՀՈՒԹԱԲԵ՞Ր ՉԷ
Ամսից ավելի է՝ մայրաքաղաքից Ձորաղբյուր մեկնող երթուղին չի սպասարկվում, ինչի հետեւանքով այս գծից օգտվող հարյուրավոր մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Մինչ տարվա սկիզբը, գիծը սպասարկում էր թիվ 296 երթուղայինը, որի երթուղին սկսվում էր Նորքի 2-րդ զանգվածից եւ ավարտվում Ձորաղբյուրում: Սակայն ինչ-ինչ պատճառներով թիվ 296-ը դադարեց աշխատել, դրա փոխարեն գծում հայտնվեց թիվ 264 միկրոավտոբուսը: Բնակիչների տեղեկացմամբ,
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ուժեղագույն երիտասարդ ըմբիշները՝ Երեւանում Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գավաթների խաղարկության ավանդական երիտասարդական մրցաշարը: Այն անցկացվում է 2000 թվականից եւ ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ FILA-ի տարեկան միջոցառումների ծրագրի մեջ: Երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը տեղեկացրեց, որ ճանաչված մարզիկի մրցանակների համար պայքարելու նպատակով Երեւան
ԸՆԴԴԵՄ ՄԱՅՐ ԺՈՂՈՎՐԴԻ
Մենախոսություն ՀՀ երկրորդ «նախագահ» Ռոբերտ Քոչարյանի հետ Որպես նախաբան Ձեր դաժան վարքը դրսեւորել եք տարիներ առաջ՝ «Պապլավոկում», երբ Ձեր միամիտ ծանոթը իրեն թույլ տվեց մտերմաբար տալ Ձեր անունը: Մի՞թե կարող էիք նման բան հանդուրժել: Եվ Ձեր թիկնապահներից մեկն այդ մի բառի համար սպանեց նրան, ապա սպանության համար ստացավ նվազագույն պատիժ: Սա է Ձեր «Ոճիր ու
ՍՈՒՏԻ 90 ՏԱՐԵԿԱՆԸ
Իրավացիորեն ջղայնանում եմ, երբ թուրքական հեռուստաալիքներով դիտում եմ որեւէ հաղորդում, ուր մշտապես այս կամ այդ թուրքը հայտարարում է, որ իրենք անմեղ գառ են ու հայերի հանդեպ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել: Բայց արի ու տես, որ մեզ մոտ Մայիսի 28-ին ամբողջ օրը հայրենի հեռուստացույցի գրեթե բոլոր ալիքներով խոսում էին հենց նրանք, ում պատճառով ժողովուրդս,
Հայ արդարադատության «սպեցիֆիկան»
Ռուս սպային սպանողներն անպատիժ մնացին Անցյալ տարի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքերի ռուս սպա Դիմիտրի Երմոլովը, իսկ դեպքի վայրում գտնվող նրա ընկերները ծեծվեցին: Որպես մեղադրյալ կալանավորվեցին Գոռ Բալյանը եւ Արտեմ Անդրեասյանը: Երմոլովի սպանության դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ: Հստակեցնելով կատարվածի հանգամանքները՝ նախաքննությունը հիմնավորված համարեց, որ 2007 թ. օգոստոսի 6-ին, ժամը 00:30-ի սահմաններում Գ.
«ՓՈՂԻՆ ՄՈՒՆՆԱԹ, ՇԱՏ ԿՏԱՆ՝ ԼԱՎ ԿՀՍԿԵՄ»
Մայրաքաղաքի վճարովի կանգառներում վարորդը սեփական մեքենան կայանելով, չի կարող վստահ լինել, որ վերադառնալով՝ մեքենան կգտնի այնտեղ, որտեղ կայանել է, կամ այն կլինի նորմալ վիճակում: Վճարովի ավտոկանգառների տերերը, որպես կանոն, միայն իրենց փողի տերն են, եւ անգամ մեկ րոպե իրենց տարածքում կանգնած մեքենայից 200 դրամ գանձելով, իրենց գործը համարում են կատարված: Եթե առեւանգվի կամ վթարի ենթարկվի
«Երկու արջ մի որջում տեղ չունեն»
Հնուց ի վեր սա է պնդում ռուսական հայտնի ասացվածքը «Ռուսաստանը գնաց պատմության դեմ»: ՌԴ նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնակալությունից հետո այս գնահատականն արդեն տեւական ժամանակ է, ինչ գերիշխող է դարձել արտասահմանյան մամուլում: Մասնավորապես, հիշատակվում է, որ իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանում իշխանությունը երբեւէ չէր բաշխվել երկու՝ հեռացող եւ եկող լիդերների միջեւ: Այսինքն՝ իշխանափոխությունը դեռ երբեք
ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՎԱ՞ԶՔ
Ամերիկացի ընտրողների շրջանում այդ հատկանիշն այսօր շատ «հարգի» է Միացյալ Նահանգների առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Ջոն Մկքեյնի հնարավոր պաշտոնակալումը շատ ամերիկացիների կողմից ընկալվում է որպես գործող նախագահ Ջորջ Բուշի նախագահության երրորդ ժամկետ: Հարցը, անշուշտ, չի հանգում միայն նրանց՝ նույն կուսակցությանը պատկանելու իրողությանը: Ճշտորեն համընկնում են նաեւ Մկքեյնի եւ Բուշի մոտեցումները ԱՄՆ-ի համար կենսական արտաքին
ԵՄ-ն պարտավոր է առավելագույնս ներազդել կոռումպացված ռեժիմների վրա
Դա է պահանջում այդ ռեժիմներին պատանդ դարձած ժողովուրդների կենսական շահը Մարդկությունն այսօր ապրում է այնպիսի հզոր ու համատարած ինֆորմացիոն, տնտեսական եւ քաղաքական սերտ կապերի դարաշրջանում, որ աշխարհի շատ, անգամ բռնապետական երկրների ժողովուրդների բախտն այլեւս ամբողջությամբ չեն կարող միանձնյա որոշել նման երկրների թեկուզ բռնապետ ղեկավարները: Շատ դեպքերում այդ, եթե կարելի է ասել՝ «գերյալ» հասարակությունների որոշակի խնդիրների
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՈԼԱՆԻ ՀԱՄԱՐ
Իսրայելի հանրությունն ընդդիմանում է վարչապետին՝ նրան մեղադրելով «մինչեւ կոկորդը» կոռումպացված լինելու մեջ Անցած շաբաթը մերձավորարեւելյան ճգնաժամի համատեքստում նշանավորվեց Իսրայելի եւ Սիրիայի միջեւ սկսված աննախադեպ բանակցություններով: Այս երկու պետությունները, որոնք ոխերիմ թշնամիներ են՝ սկսած 1981 թվականից, երբ Իսրայելն օկուպացրեց Սիրիայի տարածքում գտնվող Գոլանի բարձունքները, երբեւէ այս հարցի շուրջ, առնվազն հրապարակայնորեն, խաղաղ բանավեճ ծավալելու փորձ չէին արել:
Քեոսայանի նոր ժամանակները
Կոմպոզիտորի հերթական ձեռնարկը «Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» նկարազարդ ալբոմն է՝ մանուկների համար: Մեր ժամանակներում շատ չեն ստեղծագործողները, որոնք իրենց կարողություներով եւ ճանաչ- վածությամբ կարող էին ճանապարհ հարթել օտար, թեկուզ՝ ռուսական շոու-բիզնեսում, բայց մնացել են հայրենիքում ու նրանց մտահոգողը հետեւյալն է. իրենց արվեստը պե՛տք է այն միջավայրին, ում համար ստեղծագործում են: Ասվածը մասնավորապես կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի մասին
«ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԱՄ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԵՆ, ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ»
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ վրացիները նորոգման քողի տակ յուրացնում են հայկական հուշարձաններ: «Վրաստանում բոլոր հայկական եկեղեցիների յուրացման հիմքը նորոգումն է: Այդ քողի տակ վրացիները հուշարձանների վրայից ոչնչացնում են բոլոր հայկական նշանները»,- «Միտք» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ երեկ կազմակերպված «Վրաստանի արդի հակահայ քաղաքականությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ «Առավոտին» ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող»
Երկխոսություն նախապայմաններո՞վ, թե՞ առանց դրանց
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը առաջարկում է երկխոսելուց առաջ ազատ արձակել քաղբանտարկյալներին, իսկ ՕԵԿ երիտասարդները դեմ էին նախապայմաններին: «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության երիտթեւի ղեկավար Արմեն Հարությունյանը, նրանց բանավեճի թեման էր՝ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Ա. Հարությունյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանում այժմ հետընտրական պրոցեսներին բնորոշ ներքաղաքական իրավիճակ
ՔԾՆԵՑԻՆ ԵՎ ԸՆՏՐԵՑԻՆ
Երեկ մանկվարժականի պաշտոնյանյաները արձակ եւ չափածո ձոներգեր կարդացին վերընտրված ռեկտորի պատվին: Երեկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացան ռեկտորի ընտրություններ: Միակ թեկնածուն բուհի գործող ռեկտոր, մամուլում ամենաշատը քննադատված Արտուշ Ղուկասյանն էր: Ներկա էին բուհի խորհրդի 28 անդամներ, այդ թվումղղ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ), Հրանուշ Հակոբյանը (ՀՀԿ), Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը
Դատավորը «դակիչի» դեր է տանում
Միարժեքորեն ընդունում է կողմերից մեկի ցանկացած միջնորդություն, բացառելով մյուսի միջնորդությունները Շուրջ երեք ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում (դատավոր Վահագ Մելիքյանի նախագահությամբ) քննվում է Հենզել Աբրոյանի հայցն ընդդեմ Թաթուլ եւ Հուսիկ Բաղդասարյանների: Պատասխանող կողմ է ճանաչվել նաեւ ՀՀ դեպոզիտարիատը: Հ. Աբրոյանը պահանջում է ճանաչել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի 357 բաժնետոմսերի նկատմամբ իր
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
Վարչապետը ծառայողական քննություն կանցկացնի՞ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը կտրականապես հրաժարվել է ուսումնասիրել Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի շուրջ ստեղծված սկանդալը: Արդեն երրորդ տարին է, ինչ վերոհիշյալ շենքի բնակիչները մարզպետարանի նախկին աշխատակից Հասմիկ Մելքոնյանի պատճառով արհեստականորեն հայտնվել են անելանելի դրության մեջ: Ժամանակին աշխատելով Շիրակի մարզպետարանում ու բաշխելով «Լինսի» հիմնադրամի բնակարանները, վերջինս սկսել է
Երեխային հրկիզում են, հացադուլի են նստեցնում
Սակայն մեր երկրում նման իրավախախտումների համար ծնողները սովորաբար չեն պատժվում Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սակայն մեր երկրում երեխաների իրավունքները ոտնահարվում են թե՛ հասարակական տրանսպորտում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, անգամ ընտանիքում: Հայկական բազմաթիվ ընտանիքներում հաշվի չեն առնվում երեխայի ոչ ցանկությունները, ոչ նախասիրությունները, ոչ էլ իրավունքները: Շատ դեպքերում ծնողներն անում
ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Արթուր Բաղդասարյանի նոր լիազորությունները Հայաստանում բազմիցս է խոսվել գործուն Անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, մի կառույց, որ գործում է ոչ միայն ԱՊՀ, այլ նաեւ բազմաթիվ եվրոպական երկրներում եւ կոչված է ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը: Այս տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին եւ Ճապոնիայի վարչապետ Ս. Աբեն, հետամուտ լինելով իրենց նախընտրական ծրագրերին, մի դեպքում ձեւավորել
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԱՆ
Երեկ հացադուլավորների թիվն ավելացավ եւս երեքով: ՀՀՇ գրասենյակի մոտ առավոտից հացադուլ են հայտարարել կուսակցության վարչության անդամներ Սարգիս Թամազյանը, Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը: Հացադուլավորների պահանջները նույնն են՝ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների լիարժեք կատարում, ինչն էլ հիմք կհանդիսանա իշխանությունների եւ ընդդիմության երկխոսության համար: «Ժամանակ առ ժամանակ մեզ կմիանան այլ մարդիկ նույնպես, եւ մինչեւ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը
Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերն ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել առավելապես քվեարկությունից հետո: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հրապարակված վերջնական զեկույցում: «Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական


















































