Օրվա լրահոսը

«Անգլիացի» թեստերը՝ «Արարատում»

Երեկվանից բանկի պահոցում սկսվել են դրանց տեսակավորման ու բաշխման աշխատանքները Երեկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, ԳԹԿ-ի տնօրեն Մանուկ Մկրտչյանն ու աշխատակիցները մի քանի լրագրողների հետ այցելեցին «Արարատբանկ», որի պահոցում Լոնդոնից Երեւան տեղափոխված՝ ՀՀ պետական միասնական քննությունների թեստերն են պահվում: Երեկվանից մեկնարկել են դրանց կոմպլեկտավորման, ըստ մարզերի դիմորդների թվի՝ բաշխման ու տեսակավորման աշխատանքները, որոնք, Բ. Եսայանի

ՎԿԱՆ ՀԱՐՎԱԾԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Վկաները ոչ միայն կեղծ ցուցմունքներ են տալիս, այլեւ՝ խոչընդոտում լրագրողների գործունեությունը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ՝ 67-ամյա Միսակ Հովակիմյանի դատավարությունը: Մ. Հովակիմյանին նույնպես մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի առաջին մասը՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելը եւ չենթարկվելը»: «Ամբաստանյալը» ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Մաշտոց-Պուշկին

«Բազեն» սկսվում է

Ի թիվս այլ փոփոխությունների, «Բազե-2008»-ին կլինեն հոգեւոր դպրանոցի սաների ու հաշմանդամների ջոկատներ: Երեկ Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ասուլիս էր հրավիրվել՝ «Բազե 2008» երիտասարդական հավաքը ներկայացնելու համար: Ներկա էին «Բազեի» տնօրեն Արթուր Սողոմոնյանը, փոխտնօրեն Հայկ Բալայանը, գեղարվեստական ղեկավար Գեւորգ Եղիազարյանը, մարզական ղեկավար Գագիկ Սարգսյանն ու լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը: Այս տարի «Բազե» հավաքը կկայանա հուլիսի 11-18-ը՝

ՉՀԱՆԳՍՏԱՆԱ՛ՆՔ ՄԻԱՍԻՆ

Կարծում են հայաստանյան մշակութային օջախների ղեկավարները Այսօր պետական քաղաքականության հիմքում դրված է Հայաստանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու հայեցադրույթը, ինչի իրագործումն անհնար է՝ առանց զբոսաշրջային ինդուստրիայի հետ համագործակցության: Ամառը զբոսաշրջության լավագույն սեզոնն է, մինչդեռ նախկին խորհրդային մոդելով մեզ մոտ թատրոնների եւ երաժշտական կոլեկտիվների համար հուլիսի վերջից օգոստոսի վերջը արձակուրդի շրջան է: Այնինչ, օրինակ, Ռուսաստանը վերջին տարիներին

ԳՈՐԾԱԿԱԼ ՎՈԼՖՍՈՆԸ ԱՆԽՌՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑ» ՍԻԼՎԱՅԻՆ

Իրավիճակը վերաքննիչում փոխվում է Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեցին ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի պաշտպաններ Անժելա Կարապետյանի եւ Կարեն Մեժլումյանի պաշտպանական ճառերը: Հիշեցնենք, որ նրանց պաշտպանյալները մեղադրվել են ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 29-ին մահափորձ կատարելու համար եւ դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 9 տարվա ազատազրկման: ԱԱԾ փոխգնդապետը

«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՌՆԱ ԱՄԲՈԽԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ»

Հարցազրույց ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հետ – Պարոն Հակոբյան, նախ ուզում եմ ճշտել Ձեր կուսակցական կարգավիճակը, որովհետեւ տարբեր տեղեկություններ են պտտվում կուսակցությունում Ձեր լինել-չլինելու մասին: Ո՞րն է իրականությունը: – Իրականությունն այն է, որ իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել ՀՅԴ-ից: – Վերջերս Դուք մեր թերթում հանդես եկաք «Երկու քարի արանքում. ո՞րն

«Կողմերին չի հասկանում»

ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառումն առաջնային է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Երեկ Երեւանում կայացած ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, քանի դեռ ադրբեջանական կողմը ռազմական ռեւանշի հույս ունի, իսկ հայկական երկու կողմերը ռազմական գործողությունների վերսկսման մտավախությամբ ձգտում են պահպանել ամենաձեռնտու մարտական

Հայ Յեղափոխական

Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին: ՀՅԴ գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը՝ իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը: Մեկնելով վերոնշյալից՝ ՀՅԴ 30-րդ

7 ՏԱՐԻ՝ «ԳՈՐԾ ՉՏԱԼՈՒ» ՀԱՄԱՐ

Այսքան է պահանջել Կորյուն Փիլոյանը Կարեն Թարխանյանի համար, ով հրաժարվել է Համաժողովրդական շարժման առաջին դեմքերի դեմ ցուցմունք տալ: 27-ամյա Կարեն Թարխանյանը ձերբակալվել է մարտի 4-ի երեկոյան եւ տեղափոխվել Կենտրոնի ոստիկանություն: Մոր՝ Հասմիկ Զաքինյանի վկայությամբ, այնտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել: «Դա նկարագրելու բան չի. միայն հոլիվուդյան ֆիլմերում տեսած կլինեք, թե էդտեղ ինչեր են անում»,- այսպես

ՀԱՑԱԴՈՒԼՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Իրավաքաղաքական համայնապատկեր Հացադուլ՝ Եռաբլուրում «Ազատություն քաղբանտարկյալներին եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի լիարժեք կատարում»՝ սրանք այն պահանջներն են, որ ՀՀ իշխանություններին ներկայացնում են երեկ կեսօրից Եռաբլուրում անժամկետ հացադուլի նստած 9 ազատամարտիկները: «Մենք գտնում ենք, որ կալանավորվածներին անօրինական են պահում բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: Մենք ուզում ենք, որ լիարժեք վերականգնվեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները»,-

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի դատը, որը պարբերաբար վերածվում է ֆարսի: Երեկ գործի քննությունը հետաձգվեց մինչեւ վաղը, սակայն հիսուն գյումրեցիներ, այդ թվում՝ քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հենց դատարանի դահլիճում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Կարդացեք

4 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԱՌԱՋԱՑԱՆՔ

Շաբաթ ուշ երեկոյան Բելգրադում կայացավ «Եվրատեսիլ- 2008» մրցույթի եզրափակիչ փուլը: Այս անգամ Եվրոպան առաջին հորիզոնականին մոտ թողեց Ռուսաստանին. պատահական չէր, որ Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը երկրորդ անգամ էր մասնակցում այս մրցույթին: Եվ, փաստորեն, նա հաղթեց իր «I Believe» երգով, որը «ծաղկեցնում» էին հունգարացի անվանի ջութակահար Էդվին Մարտոնը եւ ճանաչված գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն: Երկրորդ եւ երրորդ

Հիսուն հոգանոց հացադուլ Գյումրիում

Այսօրվանից Գյումրիի ԵԿՄ անդամները, Գյումրիի ուսանողական խորհրդի ու որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ նախազգուշական 24-ժամյա հացադուլ են հայտարարելու: Ծայրահեղ բողոքի դիմելու պատճառը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված «խեղկատակության» քննությունն է: Այսօր դատաքննության շարունակությունն է, ու թեեւ մեղադրող կողմն ու դատավոր Վահե Խալաթյանը ոչ մի կերպ չեն կարողանում

ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ

Շաբաթ օրը «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում անցկացվեց ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ սեղանի թենիսի անհատական երկրորդ առաջնությունը: Այն կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը՝ «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «ՎիվաՍել»-ի հովանավորությամբ, որը անցած տարի նույնպես անդրանիկ առաջնության հովանավորն էր: Միջոցառման հաջող անցկացմանը մեծապես նպաստեցին «Հայաստան» ՄՄ նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը,

Մշակութային գերակայություններ

Նախարարը դրանց «մասով» արդյունքները խոստացավ հրապարակել առաջիկայում Երեկ կայացավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ասուլիսը: Նա անդրադարձավ կառավարության կողմից հաստատված 2008-2012թ. համար նախատեսված մշակութային բաժնի գերակա ուղղություններին: Նախարարը կարեւորեց մշակութային դաշտի համաչափ զարգացումը, որը ապահովում է մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շարունակականությունը. «Դեռեւս 2007թ. ապրիլին կառավարությունն ընդունել է Հայաստանի մարզերում մշակույթի զարգացման եռամյա ծրագիր, ըստ որի՝ արդեն

Պաշտոնների պակաս չի լինի

Խորհրդարանի ինը մշտական հանձնաժողովներին ավելացավ եւս երեքը Խորհրդարանի պատմության մեջ ամենաշատը եղել է 6 մշտական հանձնաժողով, իսկ 2007-ին ձեւավորված չորրորդ գումարման խորհրդարանը ստիպված էր փոփոխություններ կատարել ԱԺ Կանոնակարգ- օրենքում՝ հանձնաժողովների թիվն ավելացնելով եւս երեքով, որպեսզի ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին կարգին բաժին հասնի օրենսդիր մարմնի պաշտոններից: Սակայն նախագահական ընտրություններից հետո իրավիճակը կրկին փոխվեց, եւ պաշտոնները կրկին

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»

Լեւոն Մկրտչյանն այս տարի «վերջին զանգը» նշում էր դստեր՝ Էլեոնորայի հետ, որը պատրաստվում է ընդունվել Ֆրանսիական համալսարան: Օրերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վեց 11-րդ դասարան ունեցող Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց «վերջին զանգի» արարողությանը: Դպրոցը պատահական չէր ընտրված, քանի որ նրա դուստրը՝ Էլեոնորան, այդ դպրոցի շրջանավարտ է: «Այս շրջանավարտների առավելությունն այն է, որ

«ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՃ՝ ՀԱՆՈՒՆ ԲՈՒՀԻ»-2

«Քըրք Քրքորյան» համալսարանի ռեկտորն ընդդիմանում է եղբոր՝ բուհի տարածք մտնելուն, չնայած վերջինս դրա իրավունքն օրենքով ունի: «Առավոտի» 24.05. 2008 համարի «Ներընտանեկան վեճ՝ հանուն բուհի» հոդվածում տեղեկացրել էինք, որ 600 ուսանող ունեցող «Քըրք Քրքորյան» համալսարանում արդեն քանի օր է՝ դադարեցված էին դասերն ու քննությունները, որովհետեւ մայիսի 22-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն

Հ/կ-ները՝ ընդդեմ ԱՄՆ դեսպանատան

Նրանք ամերիկացիներից պահանջում են՝ «քթները չխոթել» մեր երկրի ներքին գործերին Երեկ հայաստանյան մի շարք քաղաքական եւ իրավապաշտպան հ/կ-ներ նամակ էին պատրաստել ԱՄՆ դեսպանատան աշխատակից Մարկո Վերիկոնյայի դեմ, որն օրերս Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Միքայել Դանիելյանի միջեւ Տերյան փողոցում տեղի ունեցած «հակամարտությունից» հետո այցելել էր ոստիկանություն: Ըստ հ/կ-ների, դեսպանատան աշխատակիցը հանդես է եկել

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎ ԿԼԻՆԵ՞Ն

Քաղաքացիների՝ տարիներով վճարած սոցվճարը կարող է մեկ օրում հօդս ցնդել ՀՀ կառավարությունը մեր երկրի կենսաթոշակառուների վիճակը բարելավելու պատճառաբանությամբ վերջերս Սոցիալական ապահովագրության հիմնադրամում կառուցվածքային փոփոխություններ կատարեց: Հիմնադրամը դարձել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Սոցիալական ապահովագրության պետական ծառայություն, իսկ հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը՝ այդ ծառայության պետ: Վ. Խաչիկյանի շրջապատին մոտ կանգնած մեր աղբյուրները վկայում

Տոն, որ նվիրում է Գագիկ Ծառուկյանը

Մայիսի 24-ին Աբովյանում տոն էր։ Տոն, որ արդեն 9-րդ տարին է՝ քաղաքին նվիրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Այս տարի եւս Աբովյան քաղաքի շրջանավարտները վստահ էին, որ իրենց քաղաքի պատվավոր քաղաքացին ու սիրելի պատգամավորը Վերջին զանգի նվիրական օրը լինելու է իրենց հետ, կիսելու է իրենց հոգսերն ու անմոռանալի օր է նվիրելու։

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ էին: Այդ օրը Հրազդանում բացվել էր թվով 27 ընտրական տեղամաս: Երեկ հրապարակված պաշտոնական տեղեկությունների համաձայն, կիրակի օրը Հրազդանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 21467 հրազդանցիներից 14784-ը: Նրա միակ մրցակիցը՝ Մեսրոպ Մեսրոպյանը, ում պաշտպանելու հայտարարությամբ եւ նրան ընտրելու կոչով

ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է

Մինչդեռ քրեական գործի հիմքում հենց այդ տեսաժապավենն է եւ ոստիկանների ցուցմունքները «Սադրող խումբը Վանոյի թիկնազո՞րն էր» հրապարակումից հետո «Առավոտի» խմբագրություն այցելած, արդեն երեք ամիս կալանքի մեջ գտնվող Քրիստափոր Էլազյանի մայրը՝ տիկին Կարինեն, մեզ հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց: Նրա որդին նույնպես մեղադրվում է մարտի 1-ին Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում Գուգարքի ոստիկանապետի տեղակալին ծեծի ենթարկելու

ՏՈՆ, ՈՐ ՆՎԻՐՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

R Կարդացեք նաեւ՝

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈւՄ

Մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը մեկ ամսով կասեցրել է մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Բարսեղյանի ծառայողական պարտականությունների կատարումը, իսկ Քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշել է ծառայողական քննություն անցկացնել նախարարության աշխատակազմում: Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն «Առավոտին» հայտնեց, որ ծառայողական քննությունը նշանակվել է իր որոշ հանձնարարականները չկատարելու պատճառով: Մեր հարցին՝ դրա տակ կա՞ «կրիմինալ», տիկին Պողոսյանը պատասխանեց. «Ոչ,

Թորոսյանն իրազեկեց Ստոյանին

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հանդիպել է Ագոյի խմբի նոր ղեկավար Ստելյան Ստոյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը արձանագրել է, որ 2001թ.-ից Եվրախորհուրդը մեծապես աջակցել է ՀՀ-ին ժողովրդավարության զարգացման հարցերում: Ագոյի խմբի ղեկավարի խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես՝ մարտյան իրադարձությունների պարզաբանման նպատակով

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ «ԿՔՇԵՆ» ՀՐԱՊԱՐԱԿ

Այսօր երեկոյան ժամը 19-ին շրջանավարտները կհավաքվեն Ազատության հրապարակում, որտեղ, բացի քաղաքապետի շնորհավորանքը լսելուց, կունկնդրեն հայ էստրադայի ներկայացուցիչներին: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն այսկերպ իբր փորձում է արգելել «վերջին զանգի» առիթով կազմակերպվող խնջույքները: Կարելի է կարծել՝ օպերայի սրճարաններում երեխաները չեն կարող ալկոհոլային խմիչքներ օգտագործել ու մինի-խնճույքներ կազմակերպել: Ըստ մեր տեղեկությունների, բոլոր տնօրեններին ու դասղեկներին վարչությունը ստորագրել է

Դատախազության պատասխանը

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Առավոտ» օրաթերթի մայիսի 21-ի թիվ 84-ում տպագրված «Դատախազությունն արհամարհում է դիմումը» հոդվածին: «Դատախազությունում օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվում ստացված բոլոր դիմումներին, որոնց քննարկման արդյունքների մասին դիմումատուները տեղյակ են պահվում։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Մաքսիմ Գաբրիելյանին, ապա տեղեկացնեմ, որ նրանից ՀՀ դատախազությունը ստացել է մեկ դիմում՝ 2006 թ. հունիսի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասներկուերորդ ԵՎՍ ՄԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ Ես էս վեպս գրելն ու տպելը դադարեցրի դեռեւս փետրվարի տասնվեցին, երբ նախընտրական կրքերը գագաթնակետին հասան, ու էդ օրերին արդեն սկսեցի ներքաղաքական սյուժեներով չարագուշակ երազներ տեսնել եւ արթնանալով՝ չէի կարողանում որեւէ բան գրել, եւ չգրելս նույնպես վատ նշան էր, որովհետեւ վերջին տասը տարիներին ոչ մի օր մեջ

ԱՃՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը չբացառեց «Արաբո» ջոկատի զոհված ազատամարտիկների «վերադարձը»: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում երեկ հավուր պատշաճի էին պատրաստվել, որովհետեւ պետք է այցելեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հանդիպեց բուհի «Զինվորական մանկավարժություն եւ հոգեբանություն» ֆակուլտետի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Վերջիններս հիմնականում աչքի ընկան իրենց քծնախառն հարցադրումներով եւ գովեստի շռայլ խոսքերով՝ ուղղված նորանշանակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031