Օրվա լրահոսը

«ՈՉ ԹԵ ՆՎԵՐ, ԱՅԼ՝ ԻՐԱՎՈՒՆՔ»

Երեկ ԱԺ-ն փորձում էր ընդլայնել ընդդիմության իրավունքները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Առավոտի» հարցին՝ արդյոք այս փոփոխությունները չե՞ն արվում, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգում կարողանա պարզերես երեւալ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսպես պատասխանեց. «Նախ, դրսի աշխարհին որոշ բաներ ապացուցելու

«ՏՂԵՐՔ, ԵԿԵՔ ՁԵԶ ԷԼ ՄԻ ՊԱՇՏՈՆ ՏԱՆՔ»

Երեկ Ազգային ժողովում, ի շարս այլ հարցերի, քննարկման նյութ դարձավ, այսպես ասած, ընդդիմության մասին օրենքը Վերջին շրջանում, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, այս գաղափարը շատ էր գովազդվում թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերի կողմից: Իսկ վերջին երկու խորհրդարանական ընտրությունների միջակայքում այս թեման մշտապես եղել է արտախորհրդարանական ուժերի խոսակցության թեմաներից մեկը: Չնայած թեման նման լայն ժողովրդականություն էր վայելում՝

Ժ. ՍԵՖԻԼՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Երեկ, առավոտյան 9.40-ին, արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նա դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման՝ իշխանությունը տապալելու կոչեր անելու եւ պատերազմի տարիներին ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի նվիրած զենքը կրելու համար: Սեֆիլյանը կրեց իր պատժաչափն ամբողջությամբ եւ որեւէ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնչորսերորդ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ – Որ ախպերս տիրություն անող ունենար, ինքն է՛լ էսօրվա օրով կարող ա քո պես մեծ մարդ դառած ըլներ,- ժպտաց Հրուշը: – Ես ե՞մ մեծ մարդ,- ծիծաղեցի ես: – Փաստորեն, գրող ես,- ծիծաղեց Հրուշը.- գրողը մեծ մարդ չի՞: – Մեծ գրողն ա մեծ մարդ: – Դու փո՞քր գրող

Եվրոպայի առաջնությունների եզրափակիչները

1960 ՖՐԱՆՍԻԱ ԽՍՀՄ-Հարավսլավիա 2:1 (լրացուցիչ ժամանակ) 1964 ԻՍՊԱՆԻԱ Իսպանիա-ԽՍՀՄ 2:1 1968 ԻՏԱԼԻԱ Իտալիա-Հարավսլավիա 1:1 Իտալիա-Հարավսլավիա 2:0 (վերախաղարկում) 1972 ԲԵԼԳԻԱ ԳՖՀ-ԽՍՀՄ 3:0 1976 ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ Չեխոսլովակիա-ԳՖՀ 2:2 (11 մետրանոցներով՝ 5:3) 1980 ԻՏԱԼԻԱ ԳՖՀ-Բելգիա 2:1 1984 ՖՐԱՆՍԻԱ Ֆրանսիա-Իսպանիա 2:0 1988 Գ ՖՀ Հոլանդիա-ԽՍՀՄ 2:0 1992 ՇՎԵԴԻԱ Դանիա-Գերմանիա 2:0 1996 ԱՆԳԼԻԱ Գերմանիա-Չեխիա 2:1 (լրացուցիչ ժամանակ) 2000 ՀՈԼԱՆԴԻԱ, ԲԵԼԳԻԱ Ֆրանսիա-Իտալիա

Մանուկները՝ թումանյանական թեմաներով

1990թ. Լոս Անջելեսում բացվեց գեղանկարիչ Սամվել Սեւադայի արվեստանոցը: 2 տարի առաջ գեղանկարիչը որոշեց հայրենիքում եւս ունենալ «Սեւադա» արվեստանոց: Երեկ էլ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց Երեւանի «Սեւադա» արվեստանոցի սաների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Թումանյանը եւ մենք» խորագրով: Սա Երեւանի արվեստանոցի սաների երկրորդ ցուցահանդեսն է: Այս արվեստանոցում սովորում է շուրջ 50 երեխա: «Ես 17 տարի այս գործով եմ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Նվիրվում է Ազատության բանտարկյալներին Լրագրող ընկերներիս՝ Գառնիկի ու Վահանի հետ, տարիներ առաջ, հաճախ էինք հիշում ամերիկյան մի ֆիլմի հետեւյալ արտահայտությունը: Երկու հոգի՝ մի տարիքավոր ու մի երիտասարդ, փախչում են բանտից եւ ստիպված անցնում կոյուղու՝ կեղտերի եւ կեղտաջրերի միջով: Երբ երիտասարդ փախստականը, մինչեւ գոտկատեղ խրված աղտեղության մեջ, զզվանքով տրտնջում է, թե այս ինչ գարշելի հոտ է,

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Արի մի առաջարկ էլ ես անեմ… Մինչ առաջարկս ձեւակերպելը՝ Ձեր թույլտվությամբ… Ենթադրենք (չվախենաք, լրիվ տեսականորեն) փետրվարի 19-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքելով անհրաժեշտ՝ 50%-ից ավելի ձայներ, հրաշքով հայտարարվում էր ՀՀ նախագահ: Մնացած 1-ից 8 (քանակը՝ ըստ ճաշակի) իշխանական թեկնածուներն էլ համակերպվում էին, ու ոչ մեկը չէր ասում, թե որ 100% էլ հավաքի, թագը չենք տա, ու ասածը

ԵՎՐՈ – 2008. ԽՄԲԵՐԸ ԵՎ ԽԱՂԱՑԱՆԿԸ

«A» խումբ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՉԵԽԻԱ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ԹՈՒՐՔԻԱ «B» խումբ ԱՎՍՏՐԻԱ ԽՈՐՎԱԹԻԱ ԳԵՐՄԱՆԻԱ ԼԵՀԱՍՏԱՆ «C» խումբ ՀՈԼԱՆԴԻԱ ԻՏԱԼԻԱ ՌՈՒՄԻՆԻԱ ՖՐԱՆՍԻԱ «D» խումբ ՀՈՒՆԱՍՏԱՆ ՇՎԵԴԻԱ ԻՍՊԱՆԻԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ 07. 06 Շվեյցարիա-Չեխիա «A» խումբ Բազել 07. 06 Պորտուգալիա-Թուրքիա «A» խումբ Ժնեւ 08. 06 Ավստրիա-Խորվաթիա «B» խումբ Վիեննա 08. 06 Գերմանիա-Լեհաստան «B» խումբ Կլագենֆուրտ 09. 06 Ռումինիա-Ֆրանսիա «C» խումբ Ցյուրիխ 09.

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վաղը Երեւանում մեկնարկում է «Շախմատային հսկաներ» անունը կրող 19-րդ կարգի միջազգային անդրանիկ խոշոր մրցաշարը, որը կազմակերպել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Այդ առիթով «Առավոտը» հարցազրույց վարեց ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ: – Աշխարհում խոշոր մրցաշարերի պակաս, կարծես, չկա: Ո՞րն էր Հայաստանում էլ այդպիսին կազմակերպելու նպատակը: – Հայաստանը շախմատային համբավ ունեցող երկիր է եւ

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՍՏԱԴԻՈՆՆԵՐԸ

ԱՎՍՏՐԻԱ Քաղաք ՎԻԵՆՆԱ Ստադիոն «Էռնստ Հապել» Տարողունակությունը 50000 հանդիսական Բացվել է 11.07.1931թ.  Քաղաք ԶԱԼՑԲՈՒՐԳ Ստադիոն «Զալցբուրգ Վալս-Զիցենհայմ» Տարողունակությունը 31912 հանդիսական Բացվել է 08.03.2003թ.  Քաղաք ԻՆՍԲՐՈՒԿ Ստադիոն «Տիվոլի-Նոյ» Տարողունակությունը 30000 հանդիսական Բացվել է 2000 թ.  Քաղաք ԿԼԱԳԵՆՖՈՒՐՏ Ստադիոն «Վյորտերզեեստադիոն» Տարողունակությունը 32000 հանդիսական Բացվել է 07.09.2007թ. ՇՎԵՅՑԱՐԻԱ Քաղաք ԺՆԵՎ Ստադիոն «Ստադ Դե Ժնեւ» Տարողունակությունը 30084 հանդիսական Բացվել

ՆՐԱՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Օգոստոսին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մրցասպարեզներում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու պատիվ ընձեռվել է 25 մարզիկի: Նրանցից 23-ն այդ իրավունքը նվաճել է՝ կատարելով վերջին երկու տարիների աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններում, միջազգային վարկանիշային մրցաշարերում ՄՕԿ-ի եւ միջազգային ֆեդերացիաների սահմանած պահանջները: Իսկ երկու հոգի Չինաստան կմեկնեն Միջազգային օլիմպիական կոմիտեի շնորհած «Սպիտակ քարտերով»: Դա վաղուց

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

«Պեկին 2008» օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցության ժամանակացույցը 09. 08. 2008 Հրաձգություն Նորայր Բախտամյան օդամղիչ ատրճանակ Ձյուդո Հովհաննես Դավթյան 60 կգ Բռնցքամարտ Անդրանիկ Հակոբյան 75 կգ 10. 08. 2008 Ձյուդո Արմեն Նազարյան 66 կգ Բռնցքամարտ Էդուարդ Համբարձումյան 64 կգ 11. 08. 2008 Բռնցքամարտ Հրաչիկ Ջավախյան 60 կգ 12. 08. 2008 Հրաձգություն Նորայր Բախտամյան ազատ ատրճանակ

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է

Խոսքը տարբեր մարզաձեւերում օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու կարգի մասին է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ օլիմպիական ուղեգրերը խաղարկվում են թիմային հաշվարկով: Մասնավորապես, Պեկինում այս կամ այն երկրի ներկայացուցիչների մասնակցության թվաքանակը որոշվել է միայն աշխարհի վերջին երկու առաջնություններում առանձին-առանձին տղաների եւ աղջիկների ազգային հավաքականների վաստակած ընդհանուր վարկանիշային միավորների հաշվարկով: Դա ազգային ֆեդերացիաներին պարտադրում է աշխարհի առաջնություններ գործուղել

1609 բանաձեւը` քաղաքագետների հայացքով

Ստեփան Սաֆարյանն ու Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեցին ԵԽԽՎ 1609 բանաձեւից ու ներքաղաքական իրավիճակից: «Մեր երկիրը դեռեւս գտնվում է հետմարտիմեկյան ճգնաժամի վիճակում: Մարտի 1-ին հաջորդած զարգացումներին այսօր ավելացել է եւս մեկ գործոն՝ դա հարցի տեղափոխումն է միջազգային ատյաններ, ինչն էապես ազդում է մեր ներքին քաղաքական կյանքի վրա: Այս գործոնի ազդեցությունը զգալի դարձավ մասնավորապես ապրիլի 17-ից հետո, երբ

ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Խաչատրյանական մրցույթի այս «առանձնահատկությունը» ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանը բացատրում է որակաձողի բարձրացմամբ: Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրների պարգեւատրման արարողությունն ու եզրափակիչ համերգը: Հիշեցնենք, որ այս տարի մրցում էին ջութակահարներ 8 երկրից՝ Ճապոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Մեքսիկայից, Վրաստանից եւ, բնականաբար, Հայաստանից: Ժյուրին գլխավորում էր պրոֆեսոր Էդ.

«Նախ պիտի բացենք բոլոր սահմանները»

Կովկասյան խնդիրների վերաբերյալ երեկ մեկնարկած միջազգային գիտաժողովում երազեց Թուրքիայի երկայացուցիչ Նագիհան Հալիլոգլուն: Երեկ մեկնարկեց «Իրան եւ Կովկաս. միասնություն եւ բազմազանություն» խորագրով գիտաժողովը, որը կընթանա մինչեւ հունիսի 8-ը: Այս առիթով ՀՀ են ժամանել 22 երկրից 106 գիտնական եւ 20 դիտորդ: Կոնֆերանսը կազմակերպել է «Իրան եւ Կովկաս» միջազգային արեւելագիտական հանդեսը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը «Առավոտին»

«ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՍՊԸ»

Իրենց մոնիթորինգին խանգարող Բժշկական համալսարանն այսպես է որակում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց միությունը դեռեւս մեկ ամիս առաջ որոշել է բուհերում կրեդիտային համակարգի հետ կապված մոնիթորինգ անցկացնել ու հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների: «Մենք աշխատում ենք քաղաքակիրթ տարբերակով. մեր միության

Իրավապաշտպանները տագնապում են

Խաղաղապահները բռնաբարում են երեխաներին «Երեխաներին հումանիտար աշխատակիցների եւ խաղաղապահների կողմից սեքսուալ բռնություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եւ ստեղծել հատուկ միջազգային ծառայություն». օրեր առաջ հայտարարել է երեխաների օգնության ֆոնդը (Save the children): Կազմակերպությունը, ըստ newsru.com-ի, հատուկ հետաքննություն անցկացնելուց հետո պարզել է, որ ռազմական գործողությունների եւ բնական աղետների գոտիներում սեքսուալ ծառայությունների դիմաց տալիս են մթերք,

ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՄԵՆԱԿ

Քաղբանտարկյալները հրաժարվեցին դատավարությունից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի քննությունը, որ հասավ խեղկատակության գագաթնակետին: Երեկ դահլիճը սպասում էր Արա Արտուշի Մովսիսյանի «հայտնությանը», ով, ինչպես արդեն գրել ենք, բոլորովին կապ չունենալով Գյումրիի 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի

«Քլնգեց» ծրագիրը

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը «լոլոների» շարան է: «Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու՝ կառավարության խոսքերը հերթական «լոլոն» են, որով կերակրում են մեր հասարակությանը»,- երեկ «Հայելի» ակումբում Հրանտ Բագրատյանը այսպես է գնահատել կառավարության վերջին գործողությունները: Խոսելով կառավարության ծրագրի մասին՝ պարոն Բագրատյանն ասել է, որ այն «լոլոների» շարան է. «Որովհետեւ այնքան ընդհանուր

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները մի կերպ են լեզուն, ազգային մշակույթն ու ավանդույթները պահպանում: «Մենք Հայաստանում ապրում ենք ավելի քան 200 տարի: Չնայած դրան, այսօր շատ խնդիրներ ունենք: Մեր իրավունքները, որպես ազգային փոքրամասնություններ, ոտնահարվում են: Նախ պետական ֆինանսավորումն է քիչ, բացի այդ, լեզուն պահպանելու խնդիր ունենք, քանի որ Հայաստանում ասորական դպրոցներ չկան եւ այդ պատճառով մեր

ՉԻ ԳԱԼՈՒ ԲԱՐԻ ՆԱԽԱԳԱՀ

Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ «Քաղաքական մշակույթի ձեւավորումն ու կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում շարունակում է հասարակական-քաղաքական քննարկումների շարքը: Երեկ ՄԱԱ հյուրերը հանգեցին այն մտքին, որ մենք արեւմտամետ ենք, քանի որ սիրում ենք եվրոպական հագուստ կրել, անգլերեն եւ ֆրանսերեն սովորել եւ այլն: Իսկ ահա ԲՀԿ ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը հայտարարեց, որ դեկոլտեն եւ

Կստեղծվի հասարակական հանձնաժողով

Մինչեւ իշխանությունները մտմտում են «մարտի 1»-ը հետաքննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին, ընդդիմությունը որոշում է ստեղծել իր հանձնաժողովը: 1992-95 թթ. ՀՀ-ում ԼՂՀ առաջին ներկայացուցիչ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը գտնում է, որ մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին միայն մեկ մարդու՝ «ով պետք է վերցներ իշխանությունը, եւ դա Սերժ Սարգսյանն էր»: Այս միտքը նա հնչեցրեց երեկ ՀԺԿ գրասենյակում կազմակերպված

«ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԿԱՅԱՆԱՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Նկատի ունենալով արտահերթ ընտրությունները՝ ասում է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը եւ վստահեցնում, որ «կեղծում են բոլորը»: «Իսկապես, երկրում կան բազմաթիվ թերություններ, բազմաթիվ չլուծված հարցեր, շտկելու հարցեր, բայց այս ամենի ելքը արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները չեն, որովհետեւ դրանից ոչինչ չի փոխվելու, հնարավոր է, որ վիճակը ավելի վատանա, այսինքն՝ այսօրվա խորհրդարանը եթե մի 40-50 տոկոսով ինտելեկտուալ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՑԱՍՈՒՄ ԸՆԴԴԵՄ «ԿՈՏՈՇՈՒԹՅԱՆ»

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը մտավախություն ունի, որ ուժայիններում փոփոխություններ կատարելով՝ իշխանությունները փորձում են կոծկել հանցագործությունների հետքերը: «Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը ճիշտ է իր գնահատականներում, որ, ըստ էության, քննարկում ծավալվել է ոչ թե իր բարձրացրած հարցադրումների շուրջ, որոնք շատ էական են, այլ՝ այդ զեկույցով Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունները գերազանցե՞լ է, թէ՞

ԻՆՉՈՒ ԷՐ ԹԱՐՍ ՆԱՅՈՒՄ

Դատելով դեմքի արտահայտությունից, որով արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նայում է արդարադատության ներկայիս նախարարին եւ գլխավոր դատախազին, կարելի է ենթադրել, որ պատգամավորը ոչ լիովին է բավարարված վերջիններիս ղեկավարած կառույցների աշխատանքից:

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԸ

Չնայած՝ մենք կարծես թե գիտենք, որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում՝ թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ: Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին՝ հաղթահարելով ժամանակն ու տարածությունը, եւ, չհավատալով պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա պատերի մեջ,

Խճանկար

Հաջող մրցելույթներ Ուկրաինայի Սումի քաղաքում անցկացված «Գուսուկու րյու» կարատեի Եվրոպայի բաց առաջնությանը, որտեղ խաղարկվում էր «Կուբոտայի գավաթը», մասնակցած 36 երկրների 15-16 տարեկան մարզիկների շարքում էին Հայաստանի «Սենդո րյու» կարատե-դոյի ազգային ֆեդերացիայի 7-15 տարեկան վեց սաներ: Նրանք մրցավայր էին մեկնել Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանի ֆինանսական աջակցությամբ: Պատանի հայ մարզիկները Սումիում նվաճել են չորս առաջին եւ

ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՉՈՒԶՈՂՆԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՀՈՒԴԱՄԱՍՈՆՆԵՐ»

Բաց նամակ Տաթեւիկ Նալբանդյանին Սիրելի Տաթեւիկ (ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել, թեեւ մենք մոտիկ ծանոթներ չենք, բայց ճանաչում եւ հարգում եմ քեզ որպես գործընկերոջ, իր համոզմունքներն ունեցող պրոֆեսիոնալի)։ Այս նամակով կուզենայի իմ կարծիքը կիսել անցած կիրակի՝ հունիսի 1-ին «360 աստիճան» ծրագրով քո ներկայացրած նյութի մասին: Նախաբանից հետեւում էր, որ նյութը այն մասին է, թե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031