Օրվա լրահոսը
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԴԱՌՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ Ա՞Ժ
Մտավորականները տարաբնույթ կարծիքներ ունեն Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, դերասան Աշոտ Ադամյանը: Հայտնի է, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքները մեղմելու համար ստեղծել Հանրային խորհուրդ կամ պալատ, որտեղ ներգրավված լինի տարբեր ոլորտների շուրջ 100 ներկայացուցիչ: Ասուլիսին ներկա հյուրերից Ավիկ
«Ազգովի կարդանք Խորենացու «Ողբը»
Առաջարկում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ողջունում է, որ իրավունքների համար պայքարը շարունակվում է: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը բեմադրիչ Արմեն Մազմանյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էին, թեման՝ հասարակական լարված մթնոլորտը: «Այժմ ձեւ ենք անում, թե հասարակության մեջ գնում են բովանդակային խորքային պրոցեսներ եւ մենք փորձում ենք
ԲՐՈՒՏԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՎՏԱՐԵԼ
Գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ն անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին դիմել էր դատարան՝ պահանջելով Բուսաբանական այգու մուտքին կից գործող բրուտանոցից վտարել քանդակագործ Գարիկ Կուրղինյանին: Առանց վերջինի ներկայության, դատարանը վճիռ էր կայացրել եւ վտարել նրան: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն այս տարվա մարտի 6-ին նույնպես անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը: Բրուտանոցի տարածքը 1985 թվականից մինչ օրս գտնվել
«Բարեկամներիս տանն եմ ապրում»
Ո՞վ է փոխհատուցելու սեփականատիրոջը Դեռեւս 2003 թ. Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Ս. Հովսեփյան) հաստատել է հաշտության մի համաձայնություն, որով խախտվել է իմ՝ սեփական բնակարան ունենալու իրավունքը: «Առավոտն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել է այս խնդրին: Արդարության ակնկալիքով բազմաթիվ դռներ եմ թակել. հինգ անգամ դիմել եմ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈ՞Վ
Երկքաղաքացիությունը ձեռնտու է հատկապես վրացիներին Շուրջ տարիուկես է՝ Հայաստանն ընդունել է երկքաղաքացիության մասին օրենքը: Սակայն հաշվի առնելով, թե այլ երկրների քանի քաղաքացի է ցանկություն հայտնել դառնալ ՀՀ քաղաքացի (մոտ 200 մարդ), կարելի է ասել, որ մեր երկիրն օտարերկրացիների համար այնքան էլ գրավիչ չէ: Մեր տեղեկություններով, ՀՀ քաղաքացի դարձած անձանց մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, որոնք,
«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ» ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ կազմակերպվել էին լսումներ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների հայեցակարգի պատրաստման նպատակով: Հիմնական զեկուցողներն էին ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Այս պարոնայք խոսեցին իրենց կառույցների անկախության բարձրացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտության մասին: Թե մինչ այժմ իրենց ի՞նչն էր խանգարում անկախ լինել՝
Օսկանյանի արժանի «հերթափոխը»
Երեկվա իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առավելապես կենտրոնացավ ղարաբաղյան թեմայի վրա, մասնավորապես՝ նշելով, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե բանակցային սեղանի վրա ներկայումս որեւէ փաստաթուղթ չկա, իրականությանը չեն համապատասխանում: «Առաջարկներ կան, դրանք ձեւակերպված են մադրիդյան փաստաթղթում եւ ժամանակին ներկայացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին»,- ասաց Նալբանդյանը, ընդգծելով, որ «Հայաստանը պատրաստ է շարունակել
Պաշտպանական կողմին մոտ չեն թողնում նախաքննությանը
Գուրգեն Եղիազարյանի որդին հացադուլ է սկսել «Ես կոչ եմ անում հայ ժողովրդին՝ վճռական լինել եւ սկսած պայքարը հասցնել տրամաբանական ավարտին: Եթե մենք հաստատ լինենք մեր համոզմունքներում եւ միահամուռ կանգնենք՝ ստահակները մեր երկրում անելիքներ չեն ունենա: Ինչքան գնում, ճնշումները շատացնում են՝ հակառակ բանական մտածելակերպի, ապացուցելու, որ իրենք ճիշտ են, բայց ոչնչի չեն հասնի»,- երեկ «Առավոտի» հետ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ՝ ԼԱՎ ԷՐ
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը վստահ է, որ բարեփոխումների կարիք կա ամենուրեք եւ ոչ միայն իր գլխավորած կառույցում: – Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում իր առաջին հանդիպումներից մեկում, երբ առաջարկ եղավ փոխել Հանրային հեռուստաընկերության կազմը, հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունն իր այս կազմով էլ լավ կաշխատի: Ձեր ղեկավարած կառույցի կազմում կարծես փոփոխություններ չեն եղել, ձեր աշխատաոճը,
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ
Արցախյան ազատամարտի մասնակից Խաչիկ Սիմոնյանը վիրավորված է Տիգրան Կարապետյանի հայտարարության համար, որտեղ նա օգտագործել է «ղազագիր» բառը: «Հանրապետություն» կուսակցության անդամ, ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Խաչիկ Սիմոնյանը մեկն է այն բանտարկյալներից, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ» եւ այլն, եւ ՔՕ 300-րդ
ՖԵՄԻԴԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Այս գայթակղիչ տիկինը Թեմիսան է կամ, ինչպես ընդունված է ասել մեզանում՝ Ֆեմիդան, որն, ըստ հին հունական դիցաբանության, Զեւսի կինն էր եւ սկզբնական շրջանում մարմնավորում էր վարքի «ճիշտ» նորմերը, իսկ այնուհետեւ դարձավ արդարադատության աստվածուհին: Հայաստանի գլխավոր դատախազության շենքում տեղադրված է Ֆեմիդայի ահա այս արձանը, որտեղ սույն աստվածուհին ներկայացված է որպես բավականին թեթեւ վարքի կին: Դիցաբանական սյուժեի
Ինտերնետ՝ առանց համակարգչային սարքավորումների
ՀՀ որոշ դպրոցների շրջանում կիրականացվի հեռահար ուսուցման, ինտերնետային համակարգերի ներդրման ծրագիրը, մինչդեռ շատ դպրոցներում դեռ չկան համակարգիչներ: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Beeline»-ի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կրթություն առանց սահմանների» ծրագիրը: Այն ուղղված է դպրոցների հեռահար ուսուցման եւ արագ ինտերնետի համակարգերի տրամադրմանը: Ինչպես նշեց «Beeline»-ի ներկայացուցիչ
ԱՄԲՈՂՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
«Պեկին-2008»-ին մնում է 65 օր Երեկ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի ընդլայնված նիստը եւ մրցաշրջան-2008-ի առաջին կիսամյակում օլիմպիական մարզաձեւերից Եվրոպայի չեմպիոն եւ մրցանակակիր դարձած մարզիկների պարգեւատրումը, որ սկսած 2004 թվականից՝ իր հիմնադրամի միջոցներից ավանդաբար կատարում է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդհանուր գծերով ամփոփելով Պեկին-2008-ի նախապատրաստության եւ ընտրական մրցապայքարի՝ հանրապետության
Կարապետիչը՝ վերջին զարգացումների մասին
ԺԿ նախագահը հիմա էլ երազում է դառնալ Հանրային խորհրդի նախագահ Երեկ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Փաստարկ» ակումբում իր գնահատականը տվեց քաղաքական վերջին զարգացումներին: Նա նշեց, որ ուզում է խոսել հատկապես այն խնդիրների շուրջ, որոնք այսօր թեժ ու սուր են դրված հասարակության դեմ. «Ես հաճախ եմ ասել, որ կողմնակից եմ երկխոսության, այս հարցը միշտ համարել եմ
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ոմանք փոփոխությունների են միտված, մյուսներն էլ պահպանողական են «Առավոտը» տեղեկացրել էր Երեւանում մայիսի 30-ին մեկնարկած Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին: Հիշեցնենք, որ մրցույթը կավարտվի մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, պարգեւատրման արարողությամբ եւ եզրափակիչ համերգով: Հետեւելով աշխարհում հեղինակություն վայելող տարբեր մրցույթներին (Ն. Պագանինիի, Եղիսաբեթ թագուհու, Ժ. Տիբոյի, Լ. Վենյավսկու, Պ. Չայկովսկու եւ այլն) եւ
Մեղադրողն անտարբեր չանցավ
Դրամատիկ ճառեր՝ վերաքննիչում Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Հ. Ասատրյանի նախագահությամբ շարունակվեց Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի վերաքննիչ բողոքների քննությունը: Տեղեկացնենք, որ դատական վիճաբանությունների փուլն ավարտվել է, եւ երեկ մեղադրական ճառով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, դատախազ Ժաննա Կոտիկյանը, իսկ պաշտպանական ճառով՝ ամբաստանյալ Սիլվա Ասատրյանը: Հիշեցնենք, որ Ասատրյանը եւ Վոլֆսոնը դատապարտվել են Ավան եւ
«ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԱՆՑՈՂԻԿ ԵՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՆԱՅՈՒՆ»
Երեկ ասաց «Երկիր» թերթի խմբագիր, այսուհետ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը՝ խոստանալով լրագրողների հետ «բաց» աշխատել: Երեկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանին՝ միաժամանակ իր եւ վարչապետի անունից շնորհակալություն հայտնելով նախկինին՝ Լեւոն Մկրտչյանին: «Ինձ համար շատ հաճելի է այս միջավայրում, որովհետեւ երկուսն էլ իմ հին ընկերներն են»,- ակամա «դաշնակցականաբար»
Գազալցակայանն՝ ավտովթարների պատճառ
Չնայած դրան, բոլոր պատասխանատու կառույցներն այն շահագործելու թույլտվություն են տվել Երեւան-Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհների հատման մասում գազալցակայան է կառուցվում: Այս շինությունը Աշտարակի քաղաքապետարանի կողմից տրված եւ հաստատված նախագծից փոքր-ինչ տարբերվում է: Գազալցակայանը կառուցվել է կամրջի վրա ու հենց այդ է պատճառը, որ մի քանի նորմեր կառուցապատողը «ստիպված» խախտել է: Նախագծով հաստատված չէ գազալցակայանի պարիսպների կառուցումը, սակայն սեփականատերն
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Այն կկայանա ցանկացած պարագայում «Հաշվի առնելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նախանշված ժամկետի լրացումը, Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի բանաձեւի պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները՝ երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ»,- երեկ «Փաստարկ» ակումբում Շարժման
«ՉՉԱՐԱՇԱՀԵԼ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Առաջարկում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը «Չեմ կարծում, որ Հայաստանում մարդու իրավունքների թեման կամ այդ թեմային վերաբերող զեկույցները պետք է նմանեցնեն ֆուտբոլի գնդակի, որը նետում են դրսից մեր քաղաքական դաշտ, եւ որտեղ ընդդիմության եւ իշխանության թիմերը պետք է այդ գնդակը խաղարկեն: Ինքս կգերադասեի այդ թեմայի շուրջ հրապարակային բանավիճել ԱՄՆ իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ, Հայաստանում,
«Խաղում են ռուսական իմպերիալիզմի խաղը»
Հայրիկյանը կրկին ամեն ինչում մեղադրում է ԿԳԲ-ին Նախկին քաղկալանավոր Պարույր Հայրիկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում՝ ի հեճուկս իշխանական ճամբարից հնչող պնդումների, թե Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդիկ չկան, հայտարարեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր «խոսքի համար» են կալանավորվել՝ քաղկալանավորներ են: Պարոն Հայրիկյանը, իհարկե, այն կարծիքին չէ, որ բոլոր կալանավորվածները՝ առանց բացառության, քաղաքական են. «Իսկապես չափն
«ՊԼԱՆ Գ»-Ն ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՆ ԷՐ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին մեղադրանք առաջադրելիս երկար էին մտածել: 2008թ. նախագահական ընտրությունների հետընտրական պրոցեսների ընթացքում բերման ենթարկված եւ քաղաքական հետապնդման «զոհ» դարձած առաջին քաղկալանավորներից մեկը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, արցախյան ազատամարտի մասնակից եւ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, ԳԽ եւ ԱԺ՝ 1990-2007թթ. պատգամավոր Սմբատ Այվազյանն է: ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր
«ՕՐԵՆՔՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Ի կատարումն ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջներից մեկի, ԱԺ-ն «ընդդիմության համար աշխատանքի անհրաժեշտ պայմաններ է ստեղծում»: Խորհրդարանում շրջանառության մեջ է դրված «Օրենք՝ ընդդիմության մասին», ավելի հստակ այն ձեւակերպված է այսպես. «ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Հեղինակը կոալիցիան է: Թե ինչո՞ւ է անհրաժեշտություն ծագել օրենքով սահմանել «ընդդիմություն» ասվածը, պարզ է՝ ԵԽԽՎ 1609 բանաձեւում հստակ պահանջ
ՀԵՆՑ ԷՍՊԵՍ ԷԼ ԴԱՏԱՎՃԻՌ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ
Ապրիլի 30-ին Վարչական դատարանը կարճեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանի նկատմամբ ոստիկանության ներկայացրած վարչական հայցադիմումը, որովհետեւ ոստիկանությունն իր հայցը ետ էր վերցրել: Հիշեցնենք, որ Լ. Եղիազարյանը մեղադրվում էր «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ օրը ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը Լյովա Եղիազարյանի վճիռը կարդաց ձեռքը գրպանում դրած (լուսանկարում)`
ԷԴԻՍՈՆ
Իմ չիրականացած հույսերն ու անավարտ երազներն ամփոփված են թոռնիկիս մեջ։ Նրա լուսավառ աչքերում կարոտի շողն է՝ հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հորեղբոր հանդեպ։ Հորեղբայր, որը կդառնար նրա լավագույն ընկերը, նեցուկն ու հենարանը։ Այդ պակասը մեծ սիրով ու հոգածությամբ լրացրեց Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցը… Դպրոց, որն իր երեսնամյա տարեգրության ընթացքում կրթել ու դաստիարակել է
Իրավական խճանկար
Գողացել են դատախազի քանդակը «Առավոտի» տեղեկություններով, Քաղաքային պանթեոնից գողացել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի պղնձաձույլ դիմաքանդակը: Քանդակի հեղինակն էր Արա Շիրազը: Քանդակի անհետանալու մասին իմացվել է դատախազության օրվա հանդիսության ժամանակ, երբ գլխավոր դատախազն ու նրա տեղակալները պետք է այցելեին գերեզմանատուն՝ ծաղիկներ դնելու իրենց գործընկերոջ շիրիմին: Բոջոլյանի գործը իրար են փոխանցում Լրտեսության համար դատապարտված
ՄԵՐՈՆՔ ՉԳՈՀԱՑՐԻՆ
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների րիտասարդական միջազգային ավանդական խաղարկությունը, որն անցկացվում է 2000 թվականից եւ մտել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (FILA) տարեկան օրացուցային միջոցառումների ցանկ: Այս անգամ Երեւան ժամանել էին Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի եւ Վրաստանի 78 հունահռոմեական ոճի ըմբիշներ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում ըստ քաշային կարգերի հաղթող դարձան. 50 կգ.
«ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՄՆՋԱԽԱՂՆ Է»
Ասում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում Երեւանի պետական մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ներկայացրեց իր հերթական պրեմիերան՝ ըստ Դ. Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի: Մնջախաղը մեր երկրում խորն արմատներ ունի: Սակայն միջնադարյան Հայաստանում տարածված արվեստի այս տեսակին մեզանում անդրադարձ եղավ միայն 20-րդ դարի 60-ականների վերջին՝ Հենրիկ Պողոսյանի կողմից, որը
Մարդկանց շպրտեցին ավտոբուս եւ ծեծեցին
Դատավորը վկային անվանեց ամբաստանյալ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ՝ Միսակ Հովակիմյանի դատավարությունը: Վերջինս, ինչպես շատերը, մեղադրվում է Քրօրի 316 հոդվածի առաջին մասի՝ «իշխանության ներկայացուցչին դիմադրելը եւ չենթարկվելը» հատկանիշով: Երեկ ցուցմունք տվեց Մ. Հովակիմյանին ձերբակալած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի արդեն նախկին օպերլիազոր Էդգար Պետրոսյանը: Վերջինս, ի տարբերություն նախորդ
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԼԻՆԵԼՈՒՆ
Լեւոն Մկրտչյանը չի ափսոսում «պոստին» հրաժեշտ տալու համար եւ գովում է հնարավոր նախարարացուին Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այցելեց Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ նախարարի կարգավիճակով գուցե վերջին անգամ պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը՝ ուղղված նախարարին: – Անցյալ տարի հայտարարվեց, որ ԶԼՄ-ները կարող են դիտել քննությունների ընթացքը պատկերող տեսագրությունները: Այս


















































