Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Չպետք է թույլ տանք, որ հուսահատությունը և ցավը մեզ թուլացնի՝ հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու Հայրենիքի ուժեղացման»

Անցնող տարին ծանր էր ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։ Ցավոք, այն ընթացավ ողբերգական զարգացումներով. Արցախի շրջափակում, մեր հայրենակիցների առևանգումներ ու գերեվարումներ, հայ ժողովրդի անբաժան մասը` Արցախի բնիկ ժողովուրդը, ենթարկվեց ցեղասպանության, իսկ Արցախն օկուպացվեց: Անվտանգության լրջագույն սպառնալիքների առաջ է Հայաստանը, վտանգված են մեր արժեքներն ու ինքնությունը: Մենք ընկրկելու իրավունք չունենք: Պետք է հավատանք ինքներս մեզ,

Դադարենք հոռետեսությամբ և վախերով համակված թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը. Սերժ Սարգսյանի ուղերձը

Առաջին հերթին, մեզ բոլորիս՝ խոհեմություն ու նորից տրամաբանություն, մարդկանց և իրադարձությունների մասին դատենք ոչ միայն մեր լսածով, այլ նաև տեսածով. մարդկանց դատենք՝ ելնելով իրենց գործերից, դադարենք հոռետեսությամբ և վախերով համակված թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը, հավատա՛նք մեր ՈՒԺԵՐԻՆ, հավատա՛նք ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ, հավատա՛նք ՀԱՂԹԱՆԱԿԻՆ, արժանի լինենք մեր նահատակների հիշատակին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

«Փեթակ»-ի մոտ կայանված BMW X5-ում հրդեհ է բռնկվել․ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ»-ի մոտ, ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, «Փեթակ»-ի մոտ ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության

Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի

«Ազատություն» ռ/կ. Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի։ Ինչպես հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը, այս մասին որոշումը միաձայն ընդունել է Եվրամիության խորհուրդը։ 2024 թվականի մարտին կվերացվի օդային և ծովային սահմանային հսկողությունը, իսկ ցամաքային անցակետերում հսկողությունն առայժմ կգործի։ Վերգետնյա անցակետերում հսկիչ սարքերի բարձրացման ժամկետները կքննարկվեն ավելի ուշ: Եվրահանձնաժողովը կարծում է, որ Ռումինիայի և Բուլղարիայի մուտքը շենգենյան

ՀՀ և ՌԴ ժողովուրդների կապերը պահանջված են առավել, քան երբևէ. ՌԴ դեսպանի ուղերձ

Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը։ Այս մասին ասված է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորական ուղերձում։ Դիվանագետը նշել է, որ 2023 թվականին նոր խթան են ստացել մշակութային, գիտական և կրթական կապերը, ինչը ցույց է տալիս ժողովուրդների խոր մշակութային և հոգևոր ընդհանրության պահպանումը: «Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել

Շարունակում ենք ողորմածություն աղերսել թշնամուց՝ այդ ստորացումն անվանելով խաղաղություն․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Տարին ողբերգական էր: Ցավոք, հետևություններ չարվեցին: Շարունակում ենք ողորմածություն աղերսել թշնամուց՝ այդ ստորացումն անվանելով խաղաղություն: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում։ Արժանապատիվ խաղաղություն և դրան հասնելու հավաքական կամք եմ մաղթում: Ռոբերտ Քոչարյան

Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ

Ամանորյա մեր հերթական նախաձեռնությունն այս անգամ «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի փոքրիկների համար էր: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների հետ միասին մեր սերը, ջերմությունն ու տոնական մթնոլորտը փորձեցինք փոխանցել նրանց: Համայնքը շարունակելու է լինել նմանատիպ կառույցների ու սոցիալական տարբեր խմբերի մարդկանց կողքին: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

2024-ը կարող է զգուշավոր լավատեսության տարի լինել, կարող է նաև ավելի սարսափելի դառնալ, քան 2023-ն էր․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ, Մի քանի ժամից կավարտվի չարաբաստիկ 2023–ը, որը հայ ժողովրդի պատմության ամենասև ու խայտառակ էջերից կարելի է համարել։ Սև, որովհետև Արցախը կորցրեցինք։ Եվ խայտառակ, որովհետև Հայաստանում դեռևս իշխում է պարտության խորհրդանիշը։ Արցախի հայաթափումը միայն տարածքային կորուստ չէ։ Դա մեր գոյաբանական հարցն է։ Այս հանցագործության գլխավոր պատասխանատուն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Շուրջ 300 արցախցի երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության

Շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության: Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Շուրջ 2.5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել ևս մեկ անմոռանալի օրով: Երեխաների ուրախ

Թույլ մի տվեք, որ մի խումբ մարդիկ իրենց ստորացած, նվաստացած և վախեցած էությունը պարտադրեն մի ողջ ազգի. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ուղերձը Հարգելի՛ հայրենակիցներ, Անցնող 2023 թվականին գնահատականներ տալն դժվար է, քանի որ այս պահին գրեթե անհնար է ամբողջ խորությամբ ընկալել Արցախի անկումը, Հայաստանի շարունակական կազմաքանդումը, և թե դեռ ինչ հետևանքներ է ունենալու այս ամենը մեր բոլորիս կյանքում։ Սակայն ցավալին միայն մեզ հետ տեղի ունեցածը չէ, այլ այն, որ մեզ

«Պարտավոր ենք խոսել Սումգայիթի, Շիրվանի, Գարդմանի, Նախիջեւանի մասին, քանի որ Արցախի հետ կատարվածը 1905 թ․-ից ընթացող գործընթացների հետեւանք է»

Ըստ Մարիամ Ավագյանի՝ 2020 թվականի պարտությունն ու 2023 թվականին Արցախի հայաթափումը կանխելու համար ոչինչ չենք արել, մեր գոյության, երիտասարդ սերնդի պահպանման համար նույնպես ոչինչ չենք արել։

Շիրակի մարզպետն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը` Ալմաստ Հարությունյանին

Անի այցի շրջանակում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը` Ալմաստ Հարությունյանին, շնորհավորել գալիք տոների առթիվ և նշել, որ հերոսածին մոր կողքին է բոլոր նախաձեռնություններում։ «Մենք մեծ պատգամ ու պարտք ունենք անմահացած մեր հերոսների առջև, նրանք չխնայեցին ամենաթանկը` կյանքը հանուն

Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել

Տիգրան Արզաքանցյանն արգելանքից ազատ է արձակվել: Այս պահին քրեական հետապնդում չկա հարուցված: Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման էին ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին: ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«Կոպիրկինը կարծես բարի ոստիկանի դերի մեջ է մտել եւ փորձում է մեղմել Մոսկվայից հնչող հայտարարությունները»․ Ռոբերտ Ղեւոնդյան

«Մոսկվայում իր ղեկավարները բացարձակապես չեն փորձում ինչ-որ բան մեղմել, նրանք ակնհայտորեն հայտարարում են այն, ինչ անում են, օրինակ, ասում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ Հայաստանը չունի սահմաններ»։

Մարդասիրական նախաձեռնություն

Հրազդանում ապաստանած արցախցի տեղահանվածներին oրեր առաջ «Մենք» ու «Մունք» նախաձեռնւթյունը բաժանեց տաք հագուստներ, անկողնային, կենցաղային պարագաներ, որոնք իր հետ Հայաստան էր բերել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհին՝ Աստղիկ Անգալադյանը: Նա իր այդ քայլը միայնակ չէր կազմակերպել, այլ ԱՄՆ-ում բնակվող իր ընկերների հետ՝ Ամանորի կապակցությամբ: Աստղիկը հայազգի ճանաչված մշակութաբան Ռուբեն Անգալադյանի դուստրն է: Այս մարդասիրական քայլը կշարունակվի,

Ապտակով սթափվենք ապտակից…

Նորագոյն ժամանակներին, իրար ծնօտին ապտակելու վարժութիւնը ձեռք բերած եւ իրար սթափեցնելու կեղծ քաջութիւն ցուցադրելու մարմաջով տարւած, չենք գիտակցում, որ ապտա­կից սթափւելու լաւագոյն ձեւը, ինքնապտակումն է:

«Հաշվառվելու համար արցախցիներից ավելորդ փաստաթղթեր են ուզում, քաշքշուկ են ստեղծում, դիտավորյալ են անում, որ մարդիկ զզվեն, լքեն Հայաստանը»․ Արմեն Պետրոսյան

Չեն բավարարվում միայն անձնագրով կամ, ինչպես իրենք ձեւակերպում, մեր ճամփորդական փաստաթղթերով, նաեւ պահանջում են ծննդյան վկայական, մարդկանց ծնողների մահվան վկայականը։ Արցախցիներն այս օրերին նաեւ արդարադատության նախարարության մոտ են հերթ կանգնում, ամեն փաստաթղթի համար իրենցից լրացուցիչ գումար է գանձվում՝ մոտ 5000 դրամ, որպեսզի կարողանան այդ փաստաթղթերը ձեւակերպել։

ՍԴՀԿ. «Նոր դաշնակիցներ գալիս են լցնելու այն բացը, որ 2020-ից այս կողմ ստեղ­ծվել է Հայաստանի պաշտպանական համակարգում»

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության խոսքը Ամանորի առիթով Հայ ժողովուրդը բոլորեց ևս մի տարի, որի ընթացքում նա ապրեց իր պատ­մության ամենածանր և ճակատագրական ժամանակաշրջաններից մեկը: Ամիսներ շարունակ շրջափակման տակ գտնվող Արցախը հարձակման ենթարկվեց և հա­յաթափվեց՝ համաշխարհային ընտանիքի լուռ ու մեղսակից հայացքի ներքո, առանց իսկ դույզն միջամտության կամ կանխման փորձի: Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականությունը

Միջազգային չափանիշներին համապատասխանող կրթության ապահովումը  յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետք է լինի․ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2024 թվականը լինի խաղաղության, երջանկության, առաջընթացի և միայն ձեռքբերումների տարի։ Կարող ենք արձանագրել, որ  2023-ը հաջողված էր բժշկական մայր բուհի համար. մենք շարունակեցինք կրթական, գիտական, կլինիկական, միջազգային ուղղություններով մեր զարգացման ծրագրերը: Մեր մեծ բժշկական ընտանիքի անդամների թիվն ավելացավ և

2023-ից 2024. անտարբերությունից` առաքինություն

Երկիրը չի կարող լինել ժողովրդավարական, եթե չկա քաղաքացիական լայն մասնակցություն ժողովրդավարական ներկայացուցչության ամենագլխավոր գործընթացներից մեկին՝ ընտրությանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛  գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան իրադարձություններ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել ենք ամբողջ ներուժով: Միևնույն ժամանակ՝ փոքրաթիվ, սակայն իրավունքի գերակայության արժեքներին նվիրված աշխատակազմով ապահովել

Տարվա հայերեն բառը՝ ապրումակցում. 2023

Լեզվի կոմիտեն ամփոփեց «Տարվա բառը-2023»-ի արդյունքները։ 12 քվեարկվածներից ամենաշատ ձայներն է ստացել ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ բառը (42%)։ Թեև դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է։ Ունի բառարանային գրանցում։ Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել այս բառին։ Մարդկային հարաբերություններին

«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Տիգրան Արզաքանցյանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դատապարտյալը Նուբարաշենի բանտի ճանապարհին բացել է ավտոմեքենայի դուռն ու փորձել է դիմել փախուստի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 44-506 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։Այդ օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոցից»՝

Վարչապետը տիկնոջ հետ Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորյա բացօթյա համերգին և այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել  Ամանորյա բացօթյա համերգին, որը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն, ինչպես նաև այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ: Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է ներկայացված արտադրատեսակներին, կատարել գնումներ: Միջոցառմանը

Մեր նպատակադրումն է՝ աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա լիարժեք կյանքի. վարչապետը տիկնոջ հետ հանդիպել է 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ նախաճաշել են տղաների հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ֆորմալ ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա

«Եթե ՌԴ-ն փորձում է Արևմուտք-ՌԴ դիմակայության մեջ առաջ անցնի, ապա պետք է տեսանելի քայլերի գնա». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Ռուսաստանն անիմաստ ռեսուրս է ծախսում հայ ժողովրդին հիմնավորելու, որ դեպի պայմանական Արևմուտք կամ ՆԱՏՕ գնալը բացի նոր փորձություններից, ուրիշ ոչինչ չի տալու Հայաստանին: Ժամանակը ցույց է տվել, որ միջին վիճակագրական հայն առաջնորդվում է աչքի տեսածով, և ով իրեն ինչքան լավ  է ուժեղ ներկայացնում, մարդիկ գնում են

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031