Օրվա լրահոսը

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում եկեղեցի է կառուցվում

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում եկեղեցի է կառուցվում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Այգեձորի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը

Երևանի և Լիոնի գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցման նախագիծը կլինի առանցքային

Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

Ալեն Սիմոնյանի եղբորը հանել են գործից՝ «Եվրոասֆալտ» ընկերությունից՝ ԶԼՄ-ների հրապարակումների պատճառով

Գործադիր մարմնի ղեկավար կազմը փոխվել է եւ գլխավոր տնօրեն է նշանակվել Լիլիա Հովհաննիսյանը:

«Եթե չհրապարակի, ուրեմն, ինքը ստախոս է». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի իր ստորագրած «գաղտնի գրիֆով» փաստաթուղթը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Քարաթափում Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին

Ապրիլի 13-ին, ժամը 15:20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է: Փրկարարները սահմանազատել են տարածքը,

Դժոխքի վերածվող կյանք՝ Գյումրու Անի թաղամասում (Ֆոտոշարք)

Գյումրու ծայրամասային Անի թաղամասում կյանքը գնալով դժոխքի է նմանվում․ հորդառատ անձրևների ժամանակ այստեղ ապրելը պարզապես անտանելի է դառնում։ Լուսանկարներն արված են այսօր․ դրանից մեկում Պարույր Սևակի անվան գլխավոր փողոցի ծայրամասն է՝ ջրափոսերի մեջ, մյուսները երկրորդական փողոցներ են։ Գրեթե նույն պատկերն է հսկայական թաղամասի բոլոր փողոցներում՝ քարուքանդ, ցեխոտ, անանցանելի, բնակիչները ոտքը գետին դնել չեն կարողանում։ Ու

«Եթե ես ձեզ հանձնարարեի՝ դիզվառելիքը տանել-թափել Զանգուն, կատարելու՞ էիք». մանրամասներ Սերժ Սարգսյանի եւ Սերգո Կարապետյանի առերես հարցաքննությունից

Հաջորդ դատական նիստերում դատարանը կհարցաքննի ամբաստանյալներ Գեւորգ Հարությունյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ վերջում Սերժ Սարգսյանին:

Մահացել է Վարդան Դևրիկյանը

59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

Կարևորվել է Երևանի և Լիոնի, ՀՀ և Լիոն մետրոպոլի համայնքների միջև համատեղ ծրագրերի իրագործումը, մասնավորապես տնտեսական ոլորտում

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ. «Հայաստանը նաեւ 2024 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել»

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ  Ջալուդը, որ առաջին անգամ է Հայաստանում, ասաց, որ սա ոչ միայն Եվրոպայի առաջնություն է, այլեւ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի որակավորման փուլ: «Ուրախ եմ, որ Հայաստանը ծանրամարտում բավականին կայացած մարզիկներ ունի եւ առաջատար երկրներից մեկն է: Վերջին երեք օլիմպիական խաղերում՝ Լոնդոնում, Ռիո-դե-Ժանեյրոյում

ԲԴԽ-ն որոշեց Սնանկության դատարանի  նախագահի պաշտոնում առաջարկել Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը

10 կողմ և 0 դեմ ձայներով ԲԴԽ-ն որոշեց Սնանկության դատարանի  նախագահի պաշտոնում առաջարկել Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ 10 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Գագիկ Հովհանիսյանի թեկնածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդ

Պատրաստ ենք էլ ավելի մեծ մրցաշարեր ընդունել Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, որը Երևանում անցկացվում է առաջին անգամ: Կոնգրեսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, միջազգային ֆեդերացիային անդամակցող ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Արայիկ Հարությունյանը ողջունել է Եվրոպայի

«Հանրային տրանսպորտի համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծված լինեն քաղաքում». Ավինյանը հանդիպել է դեսպան Գալագերի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ: Անդրադառնալով նոր բարեփոխմամբ իրականացվող նախագծերին՝ փոխքաղաքապետ Ավինյանը կարևորել է բրիտանական մասնավոր ընկերությունների մասնակցությունը համայնքի նախաձեռնած ծրագրերին:

Բոլորը սափրվել են մեկ սափրիչով, աղջիկներին մեկ միջադիր է տրվել, տղաները ծխել են. դիտորդների զեկույցը «Զատիկ» կենտրոնից

Զեկույցը ներկայացվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ՝ պետությանը կփոխանցվի 50 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության երկրորդ համաձայնությունը

Շուշին Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով. Արցախի ԱԳՆ

Մեկնաբանություն օկուպացված Շուշի ԹՈՒՐՔՍՈՅ-ի անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցի կապակցությամբ Խստիվ դատապարտում ենք ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։ Ակնհայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացված հայկական Շուշի քաղաքում միտված են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների

«Հանրությո՞ւնն էր պահանջում, որ նախկին քաղաքապետը խայտառակ հայերենով հաղորդումներ անի»․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՌՀ նախագահին

Եթե այդ լեզվական բաները հանենք, ապա որոշ հաղորդումներ բավականին դաստիարակչական նշանակություն ունեն,-հակադրվեց Տիգրան Հակոբյանը

Փաշինյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի

Արայիկ Հարությունյան. «Մենք մեզ համար բարձր նշաձող ենք սահմանել եւ մեր ծանրորդների մարզավիճակը թույլ է տալիս նման հույսեր փայփայել»

Արայիկ Հարությունյանը մարզասերներին կոչ արեց ներկա գտնվել մրցումներին եւ աջակցել մեր ծանրորդներին։

«Կնշանակվի քննություն եւ թերացողները կերեւան». ԳՇ պետ

Այսօր ԱԺ-ում լրագրողները Տեղ գյուղում բախումների եւ վարչապետ Փաշինյանի մատնանշած թերացումների մասին հետաքրքրվեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից: Նա արձագանքեց. «Դուք եք թերացել, որ չեք թողնում անցնեմ»: Թե ի՞նչ հանձնարարություն չի կատարվել՝ Ասրյանը պատասխանեց. «Եթե վարչապետը նշել է թերացումներից, ուրեմն կնշանակվի քննություն եւ թերացողները կերեւան»: Լրագրողները նորից հարցրեցին՝ ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չեն

Բռնցքամարտի Հայաստանի 2023 թ. չեմպիոնը որակազրկվել է հակադոպինգային կանոնների խախտման համար

Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը բռնցքամարտի Հայաստանի 2023 թվականի չեմպիոն Հենրիկ Սահակյանին որակազրկել է 3 տարով՝ հակադոպինգային կանոնների խախտման համար, տեղեկանում ենք գործակալության ֆեյսբուքյան էջից: Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը Սահակյան Հենրիկի գործի վերաբերյալ Որոշեց․ 1. Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ

Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառումներ հուշարձանների տարածքներում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության աշխատակիցները շարունակում են կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև մաքրման աշխատանքներ իրականացնել մարզերի դպրոցներում, հուշարձանների տարածքներում։ ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը համագործակցելով մարզի դպրոցների հետ միջոցառումներ է անցկացրել Լուսագյուղի, Ապարանի և Հնաբերդ բնակավայրի դպրոցներում։ Լուսագյուղի, Հնաբերդ բնակավայրի միջնակարգ, ինչպես նաև Ապարան քաղաքի ավագ դպրոցներում տեղեկատվական,

Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանին մերձ շրջաններ

Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին: Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների

«Այստեղ ծառ որպես այդպիսին գրեթե չկար»․ Սայաթ-Նովա պողոտայի թեղիները հեռացվեցին

Այստեղ առնվազն 70 տարեկան թեղիներ են եղել, որոնց կյանքի տեւողությունը քաղաքային պայմաններում 50-60 տարի է: Տնկում ենք ծառեր, որոնք քաղաքային պայմաններում ապրում են շուրջ 500 տարի:

Արցախի Հանրապետության նախագահին կից ստեղծվել է հակաճգնաժամային խորհուրդ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ և հաստատվել Խորհրդի կանոնադրությունը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները գլոբալ մարտահրավերների համատեքստում

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ապրիլի 12-ին հանդիպումներ են ունեցել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի և ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային

ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ ի թիվս այլ հարցերի՝ խոսեցինք ՀՀ ներքաղաքական խնդիրներից և հանձնաժողովի խայտառակ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից. Թագուհի Թովմասյան

Իմ գործընկերոջ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ ապրիլի 12-ին հյուրընկալեցինք Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիելե Կանջեմիին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Անդրադարձ կատարեցինք Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման

«Քաջալերում եմ անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացել հաղորդակցության ուղիները»․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահն ասաց՝ մինսկյան խումբն այս պահին սառեցված է, սակայն չեմ կարող մերժել, որ դերակատարում կարող է լինել Մինսկի ձևաչափի համար, երբ իրավիճակները համապատասխան լինեն։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031