Օրվա լրահոսը
Քննարկվել են 4 ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը: Երկրի ղեկավարը մի շարք նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել դրանք հետևողական կերպով իրականացնելու կարևորությունը: Հանդիպմանը ներկա էին նաև Նախագահի
ՊՆ-ն փոխհատուցում կտա բնակավայրից հեռու ծառայության անցած զինծառայողներին անկախ նրանից՝ վարձո՞վ, թե՞ բարեկամի տանն են մնում
«Հայաստան» խմբակցության պատգմավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ այդ առաջարկը արել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը, բայց ՊՆ-ն այն մերժում էր:
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ փոխպետքարտուղարը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ, մասնավորապես՝ ոստիկանությունում և դատական համակարգում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոդ Ռոբինսոնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ, մասնավորապես՝ ոստիկանության և դատական համակարգի ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել
«2 տարի է՝ դրսում մի բլոգեր կա, որը հաչում է՝ վարկաբեկում է այն ամենն, ինչ ՀՀ-ում կա»․ ՀՌՀ նախագահ
Մեր արժեքներն են խեղաթյուրում, վտանգներ ստեղծում մատաղ սերնդի համար
«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը». ԵԱՀԿ գործող նախագահը՝ Խանդանյանին
Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նրանց վերադարձի հարցում կարեւորվել է ԵԱՀԿ կողմից գործուն քայլերի իրականացումը:
«Մենք ավելի կաթոլիկ դուրս եկանք, քան դատախազությունը»․ Տիգրան Հակոբյան
20 օր առաջ դիմեցինք դատախազություն՝ հեռուստաընկերություններից մեկով բռնության բացահայտ կոչի համար
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները
Ս․թ․ ապրիլի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիի հետ։ Երկու կողմերն ընդգծել են ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը և Գործակալության ներգրավվածությունը Հայաստանում։ Փոխվարչապետ Գրիգորյանը և Էրին ՄակՔին մտքեր են փոխանակել երկրում ՄԶԳ ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարբեր բնագավառներում համագործակցության
Երիտասարդներին իմ հորդորը մեկն էր՝ ձերբազատվել մտքից, թե իրենք բավարար ուժ ու կարողություն չունեն իրավիճակ փոխելու համար, և որ դա ղեկավարության գործն է. Ռուբեն Վարդանյան
Երիտասարդությունը շատ բան կարող է անել, որոշել՝ ինչպիսի ապագա են տեսնում իրենք և ամեն ինչ անել իրենց պատկերացրած ապագան կերտելու համար
ՀՀ սահմանը հատած 2-րդ ադրբեջանցուն բռնացրել են Ագրո-Բիո թռչնաֆաբրիկայի պահակակետի մոտակայքում
Նրա գրպանում եղել է նաեւ հեռախոս, որը նախօրեին սպանված տղամարդունն էր. սպանվածի գործընկերն է ճանաչել
Նախագծի ընդունմամբ կապահովվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը
«Չնայած ՀՀ-ն արդեն իսկ օգտվել է ՄԻԵԴ-ից խորհրդատվական եզրակացություն ստանալու հնարավորությունից, այնուամենայնիվ, կիրառման հստակ ընթացակարգերը բացակայում են»
Հրատապ միջամտության եւ վերականգման ենթակա հուշարձանները 550-ից ավելի են. Հարություն Վանյան
Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է շուրջ 400 միլիոն դրամ
Ուկրաինայում պատերազմը դատապարտող Պուգաչովան՝ քննադատության թիրախում
«Ազատություն». Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախաձեռնության ղեկավար Վիտալի Բորոդինը Գլխավոր դատախազությանը կոչ է արել պարզել Ռուսաստանում և նախկին խորհրդային երկրներում մեծ ճանաչում ունեցող երգչուհի Ալլա Պուգաչովայի կողմից ուկրաինացիներին սատարելու հանգամանքները: Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին հասցեագրված փաստաթղթում Բորոդինը գրել է, թե «խորհրդային և ռուսաստանյան երգչուհի Ալլա Բորիսի Պուգաչովան տվյալ պահին բնակվում է Իսրայելում,
«Դժվար է պայքարել եթերում բռնության կոչերի դեմ, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում՝ ուղիղ հեռարձակմամբ»․ ՀՌՀ նախագահ
Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անելու, բայց եթե ուզում եք այդ ամենը եթերում նվազի, նաեւ ձեր լեքսիկոնին պետք է հետեւեք
Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ․ Արթուր Հովհաննիսյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակով դիմել եմ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։ Ներկայացրել եմ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։ Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր
Արարատ Միրզոյան․ Կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով
Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն` պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը:
«Տավուշում հաշվեցի 10 ադրբեջանական ռադիոալիքներ, որոնք հասանելի են»․ Գառնիկ Դանիելյան
Զուգահեռ միայն մեկ հայկական ռադիոալիք է հասանելի, այն էլ ոչ բավարար։
Հայաստանի սահմանը հատած 2–րդ ադրբեջանցի զինծառայողը, մինչև բռնվելը, սոցցանցում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին
Հայաստանի սահմանը հատած 2–րդ ադրբեջանցի զինծառայողը, մինչև բռնվելը, սոցցանցում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին։ Ադրբեջաներենի մասնագետի օգնությամբ Sputnik Արմենիա–ն թարգմանել է նրա խոսքը և ներկայացրել, թե ինչ է ասում նա։ «Հայերի արյուն ենք թափել։ Հայերի գլուխ ենք կտրել։ Դեռ լավ ենք, չենք մեռել, տա Աստված չմեռնենք: Եթե մեռնենք, մեզ գնահատեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք,
Սյունիքում սպանված տղամարդու հեռախոսը հայտնաբերվել է միջպետական ճանապարհի մոտ
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին հայտնաբերվել է միջպետական ճանապարհի մոտ գտնվող բնակավայրում
«Նշված առարկաները կառգրավվեն». ծանրամարտի առաջնության ընթացքում մարզահամերգային համալիրում այցելուների զննություն կիրականացվի
Ապրիլի 14-ից 23-ը Երևանում անցկացվող «Ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության» ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։ Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների
«Այն կուսակցությունները, որոնք ստվերային կարգով վերահսկում են հեռուստաընկերություններ, թող դա բացեիբաց անեն»․ Տիգրան Հակոբյան
Գերմանիայում, օրինակ, թույլատրված է հեռուստաալիքներ ունենալը։
Եթե ոռոգման, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդնենք, ունենալու ենք լուրջ պրոբլեմներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են. Փաշինյան
«Նույն ձկնաարդյունաբերության ոլորտում, կարծում եմ՝ խնդիրներ ունենք, որոշակի մտահոգություններ են առաջանում համային որակների և այլնի հետ կապված»
Հանդիպման ընթացքում կարևորվեցին Երևանի և Լիոնի միջև մշակութային՝ հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները
Ապրիլի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվեցին Երևանի քույր քաղաք Լիոնից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները։ Պատվիրակության կազմում էին Լիոն քաղաքի երրորդ վարչական շրջանի քաղաքապետ Վերոնիկ Դյուբուա Բերտրանը, Լիոնի գրաֆիկական հաղորդակցության թանգարանի տնօրեն Ժոզեֆ Բելետանտը, Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Իզաբել Բերտոլոտտին և ուրիշներ։ Տնօրեն Ռուզան Տոնոյանը հյուրերի համար շրջայց կազմակերպեց գրադարանի սրահներում, ներկայացրեց 90-ամյա
«Բարդ է կոռեկտություն պահել՝ հաշվի առնելով լրագրողների սադրիչ պահվածքը, բայց դա պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար»․ ՀՌՀ նախագահ
Մի քանի հեռարձակողներ հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսեւորումների վրա
Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով բեռնատարներից մեկի ուղևորը հոսպիտալացվել է
Ապրիլի 13-ին, ժամը 11:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Գուրման» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է որ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Կյուրեղյան» պանդոկի մոտակայքում,
«Անվանարկել, պիտակավորել, որեւէ մեկին ի սկզբանե դավաճան համարել՝ ունի 2 նպատակ». Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ըստ նրա, պատերազմական դրվագներում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ՝ սկսած ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելուց, բայց վերցնել մեկ-երկու տասնյակ մարդու առերեւույթ հանցագործությունները եւ զինված ուժերը վերածել թիրախի,մ բնականաբար, ընդունելի չէ. «Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությունը, ես չեմ պատկերացնում պարզապես»:
Միջազգային գործընկերներիս կոչ եմ արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ կանխելու հնարավոր էսկալացիան տարածաշրջանում. Կոնջորյան
Ներկայացրել եմ փաստեր ադրբեջանցիների ապօրինությունների և հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Տենոր Լիպարիտ Ավետիսյանը բացառիկ մենահամերգով հանդես եկավ Երեւանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանի բացառիկ մենահամերգը, որն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Երեկոն լցված էր հայ տենորի ձայնի բնական հնչեղությամբ եւ բարձրարվեստ կատարումներով։ Հանդիսատեսի չդադարող ծափողջույնները, ոգեւորություն ու երեկոյից ստացած մեծ բավականությունը փաստեցին Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգի անհրաժեշտության եւ սպասված լինելու մասին։
Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցուն բռնել է Կապանի անտառապահներից մեկը
Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է պտուտակահան, նոթատետր եւ փամփուշտներ։
ԶՊՄԿ պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի
Փաշինյան․ «Մեր բնակֆոնդն առաջիկա 20-25 տարում ամբողջությամբ պետք է թարմացնենք․ սա ազգային անվտանգության խնդիր է»
Գործադիրը հաստատեց Արզումանյան 10 եւ 17 հասցների 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը, որի քննարկման ժամանակ վարչապետն ասաց՝ բնակֆոնդում ունենք շատ խորը եւ արմատական խնդիրներ


















































