Օրվա լրահոսը

Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը. Գեղարքունյաց թեմի հայտարարությունը

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հայտարարությունը Խիստ մտահոգված ենք Գեղարքունյաց թեմի Մարտունի համայնքում տեղի ունեցած միջադեպով։ Տարվույս դեկտեմբեր 11-ին Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը, հայհոյելով և հրմշտելով քահանային։ Պատճառը, ինչպես նրանք են պնդել, եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր

Կաքավաձոր համայնքի ղեկավարը միանում է վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին

Արագածոտն մարզի Կաքավաձոր գյուղի համայնքապետ Հայկ Բաղդասարյանի հայտարարությունը  Սիրելի հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է: Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու սոցիալական խնդիրներ: Ամեն օր նոր խնդիրների ենք առերեսվում, հակառակորդի կողմից նոր հայտարարություններ են տարածվում, որոնք մնում են անպատասխան: Նիկոլ Փաշինյանը, կառավարության

«Հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա»․ Նիկոլ Փաշինյանի ելույթն Անվտանգության խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:  

Հայաստանի օրվա քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը թույլ չի տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ․ Վազգեն Մանուկյան

Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են։ Հայաստանում և Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են և իրենց անգործությամբ ու

Ոստիկանության ուժերի մեծաքանակ կենտրոնացումը հավաքների անցկացման և հարակից վայրերում անհամաչափ է․ հայտարարություն

2020 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարանը կասեցրեց ռազմական դրությամբ սահմանված հավաքների և գործադուլների կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու արգելքը։ Ավելի ուշ, դեկտեմբերի 2-ին արգելքը ուժը կորցված ճանաչվեց ՀՀ կառավարության կողմից։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հելսինկյան կոմիտեի իրականացրած հավաքների մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից մասնակիցների նկատմամբ անհամաչափ, կոպիտ ուժի կիրառման, մասնակիցներին ոստիկանության բաժիններ անհարկի բերման ենթարկելու

«Թողնենք վեց ամիս մնա, որ ի՞նչ անենք». Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակեցին օդանավակայան տանող խաչմերուկը 

Ցուցարարները հավաստիացրին՝ իրենց բողոքի գործողությունները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև իրենց բնորոշմամբ դավաճանը կհեռանա: 

Սլավիկ Գալստյանն ու Կարապետ Չալյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարեն բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը հաղթեցին սփոփիչ գոտեմարտում եւ այսօր երեկոյան մենամարտելու են Աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար: Սլավիկի մրցակիցը լինելու է ուկրաինացի Արթուր Պոլիտաեւը, Կարապետինը՝ սերբ Վիկտոր Նեմեսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նուռնուս գյուղում այրվել է վագոն-տնակ. ներսում եղել է քաղաքացի

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներում այրվում է վագոն-տնակ. ներսում կա քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։55-ին, մարել՝ 16։36-ին։ Այրվել է գյուղի Զեյթուն թաղամասի վագոն-տնակներից մեկը (27 քմ): Փրկարարները ներսում հայտնաբերել

«Դա բոյկոտ պետք չէ անվանել, այլ կոնֆրոնտացիա Արևմուտքի հետ». Հովսեփ Խուրշուդյանը՝ Ալիևի՝ համանախագահներին ուղղված խոսքերի առիթով

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևը դեռ որոշ ժամանակ ունի՝ մինչև ԱՄՆ-ում իրավիճակը կարգավորվի:

Դիմում եմ «Իմ քայլին»․ ձեր մեջ ուժ գտեք՝ անելու անհրաժեշտ փոփոխությունները՝ ձեր նախաձեռնությամբ․ Աշոտ Բլեյան

«Նոր ուղու» հայտարարություն «Հայաստանում հետպատերազմյան այս փուլում հանրային սուր հարցադրումները և զգացմունքային քննարկումները անխուսափելի են։ Ի վերջո կատարվել է ամենասարսափելին, աղետալին՝ մենք թույլ ենք տվել մի պատերազմ, մեծագույն մի ողբերգություն, որի դեմը պիտի առած լինեինք։ Մեղքերը՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների, յուրաքանչյուրիս բաժինը, ակնհայտ են։ Սակայն զուր են հանրային սուր բանավեճերը, մեր հասարակության խմորումները, դաժան առերեսումները

Ադրբեջանական լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր հայկական կողմը զոհեր ունի, ապատեղեկատվություն են

Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Արթուր Ալեքսանյանին մրցավարները կաշկանդեցին մրցագորգում

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկության մեկնարկային գոտեմարտում Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական խողերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտն անցկացրեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Մուսա Եվլոյեվի հետ: Երկու ահեղ մրցակիցների սպասված մրցապայքարը ստվերեցին կողմնակալ մրցավարները, որոնք կաշկանդում էին Ալեքսանյանի գործողությունները եւ կասկածելի որոշումներ կայացնում՝ ի վնաս հայ ըմբիշի,

Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացու փողոց տանող ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներ, կան զոհեր ու վիրավորներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 12։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացու փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է,

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող

«Ազատություն» – Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում: Ըստ այդմ` Հադրութից հյուսիս-արևմուտք ընկած անտառներում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքի, դիվերսիա են իրականացրել։

Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում հայ ազգի գոյության միակ գրավականը ուժեղ բանակն է, այսինքն՝ մենք և մեր զինված ուժերը. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Բառիս բուն իմաստով մենք ապրում ենք ազգի գոյապահպանության և կյանքի վերաիմաստավորման ամենակարևոր ճյուղավորման կետում։ Սա ոչ այնքան ռազմի դաշտում է, որքան մեր ուղեղներում։ Պատմության բոլոր օրինաչափություններով մենք՝ որպես պետականություն ունեցող ազգ, արդեն չպիտի գոյություն ունենայինք, ինչպես պատմության թատերաբեմից հեռացած շատ հին ազգեր։ Սակայն

Էրդողանի պանթուրանիստական հոխորտանքը Բաքվում կսթափեցնի՞ Իսլամական Իրանին

Ինչպես հայտնի դարձավ, նոյեմբերի 10-ին Բաքվում ղարաբաղյան ռազմական գործողությունների ավարտի առիթով շքերթին, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանը կարդացել է Իրանի ու Ադրբեջանի սահմանով անցնող  Արաքս գետի մասին անջատողական թեմայով մի դասական՝ պանթուրանիստական բովանդակությամբ բանաստեղծություն: Բանստեղծությունն ակնարկում է Կովկասի թաթարներին (Ադրբեջան) և Իրանի Ատրպատական նահանգներին բաժանող Արաքս գետին, որը տարածություն է ստեղծել երկու

«Ամսի 27-ի առավոտյան հայկական կողմը՝ Ղարաբաղի թևը իր 50 տոկոս հակաօդային ուժերն էր կորցրել, 40 տոկոս՝ հրետանին»․ Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից

Meronq.am-ին տված հարցազրույցի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից: «Ղարաբաղը պիտի հավաքեր 17 500 պահեստազորային ռեսուրս, առաջին փուլում՝ 7 500 – 8 000: Առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է։ Դրանից հետո չի կատարվել, որովհետև պետությունը պետք է անմիջապես պատերազմական ռելսերի վրա դրվեր, որը չի կատարվել, ու երկրորդ՝ եղել է

Արթուր Ալեքսանյանն ու նրա չորս թիմակիցներն այսօր կսկսեն պայքարը Աշխարհի գավաթի խաղարկությունում

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ կմտնեն եւս հինգ ըմբիշներ: Պայքարի մեջ կներգրավվեն 60 կգ քաշային Արմեն Մելիքյան, 63 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, 97 կգ քաշային, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի երեք ըմբիշներ կմասնակցեն սփոփիչ գոտեմարտերին

Սերբիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը այսօր սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մրցանակի համար պայքարելու hնարավորություն են ստացել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին, 17-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4

«Ինչ գրված է, դրանով էլ առաջնորդվեք». Ավշար համայնքի ղեկավարը՝ իր՝ ԱԱԾ հրավիրվելու մասին

Օրեր առաջ Սուրիկ Գրիգորյանը միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկելու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում․ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝

«Թաղեք թավիշը, պարոն վարչապետ․․․»․ սիսիանցիների պահանջը

Սիսիանցիներն իրենց քաղաքապետին հորդորեցին ժողովրդի անունից հայտարարություններ չանել

Մարինե Սուքիասյան․ Մենք բոլորս դարձել ենք Փաշինյանի վախերի գերին

Այս գիշեր Երևանը դարձյալ չքնեց։ Ուշ երեկոյան ոստիկանական և հատուկ նշանակության հսկայական, աննկարագրելի քանակի ուժեր էին կենտրոնացվել կառավարության շենքի և կառավարական ամառանոցների մոտ։ Մինչև ուշ գիշեր Երևանը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հիմնական վարկածներն էին. Փաշինյանը հրաժարական է տալիս և պատրաստվում է ուղերձով դիմել։  Փաշինյանը պատրաստվում է փախչել Հայաստանից։ Փաշինյանն ալկոհոլային խիստ թունավորման

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։ Վահրամ քահանա ՄԵԼԻՔՅԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՕՐԵՆ

Հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին․ ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ

«Ի՞նչ եք բերաններդ ջուր առել․ թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան»․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցս նորից կրկնեմ՝ ինչ-որ մեկը ՀՀ-ից, Արցախից, բանակցո՞ւմ է ռուսական կողմի հետ. նկատի ունեմ պաշտոնական շրջանակներին։ Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ասելիք չունե՞ք։ Ի՞նչ է տեղի ունեցել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, դրանց հարակից բարձունքներում, այս պահին ի՞նչ իրադրություն է, ո՞րն

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20053 պացիենտ

Դեկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148325 դեպք, որոնցից 125169-ն` առողջացած, 2486-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20053 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 548359 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: Ունենք 648 առողջացած և 24 մահվան դեպք:

Բելգիայի Ֆլանդրիայի կառավարությունը 200,000 եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում հրատապ օգնություն ցուցաբերելու համար

Բելգիայի Ֆլանդրիայի կառավարությունը 200,000 եվրո է հատկացրել Համաշխարհային պարենի ծրագրին (ՊՀԾ) Լեռնային Ղարաբաղում հրատապ օգնություն ցուցաբերելու համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրեց փախստականների աճին, այդ թվում` երեխաների, այս մասին հայտնել է Ֆլանդրիայի դեպարտամենտի պաշտոնական կայքը: Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից Եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո էլ հումանիտար կարիքները, հատկապես սննդի ոլորտում, շարունակում

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Չարենցավան քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031