Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմայով քաշքշուկ Գյումրիում՝ ընդդիմադիրների ցույցի ժամանակ
Այսօր ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ականներն ու «Հայրենիք» կուսակցության մի քանի ներկայացուցիչներ մի քանի րոպեով փակել էին Գյումրի-Մայիսյան միջպետական ճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ճանապարհը բացեցին ոստիկանների հորդորով։ Ցույցի մասնակիցներից մեկը՝ ՀՅԴ-ական Մկրտիչ Բաղդասարյանն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր վարչապետը լինել, քանի որ նա ուրացավ իր ու իր ընկերների թափած արյունը։ «Իմ ընկերների գերեզմանները,
Ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյան․ «Պետական շահն ամենից է վեր, ուստի ես ևս լքում եմ մեր շարքերը»
Ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ Հետևելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։ Անշուշտ, բարդ որոշում է, սակայն սա որոշում չէ լոկ ինձ համար, այս որոշումս հանուն բոլորիս է, հանուն մեր պետության։ Պատեհապաշտություն, աթոռակռիվ, պաշտոնամոլություն, նյութապաշտություն՝ մի՞թե այս ամենը կարող է գերակշռել
Ճանաչե՛նք մեր հերոսներին
Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին: Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ:
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
ԱԱԾ աշխատակիցների կողմից խուզարկություն է ընթանում ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում․ ՀՀԿ
Այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում: Ներսում գտնվող ԱԱԾ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին` դատարանից թույլտվություն ունեն, որ քննչական գործողություններ իրականացնեն տարածքում և խուզարկեն գրասենյակը: Ինչպես հասկացանք` ինչ-որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու պատճառաբանությամբ: Այս պահին ընթանում է խուզարկությունը, ավարտվելուց հետո մանրամասները կներկայացնենք: ՀՀԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պահեստազորի ավագ լեյտենանտ․ «Այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային-պետական շահը»
Պահեստազորի ավագ լեյտենանտ Վահրամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի՛ ծառայակից ընկերներ, Ես որոշ ժամանակ է՝ արդեն դուրս եմ եկել Ոստիկանությունից… Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին՝ այդ կերպ ծառայելով պետությանս ու ժողովրդիս, մինչդեռ այսօր դուք ստիպված եք դուրս գալ նույն ժողովրդի դեմ, նույն պետության դեմ, որի դեպքում կժխտեք ձեր սպայական երդումը։ Տղե՛րք,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 12-ի
Արմեն Աշոտյան․ Ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ն. մտնում է ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ՝ խուզարկության
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հետպատերազմական օրերին հանրության սեփականություն են դարձել տասնյակ ձայնագրություններ, վկայություններ, փաստեր, որ մեր երկիրը նպատակաուղղված հասցրել են պատերազմի եւ խայտառակ պարտությանը։ Ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ն։ Ճիշտ է, մտնում է ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ՝ խուզարկության։ Տղերք, ամոթ է, երկրի համար այս օրհասական պահին գոնե դուք ձեր տեղում
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը: Հայոց Հովվապետը,
«Թող գնան Մոսկվայում ադրբեջանցիների հետ կանաչի ծախեն, ոչ թե այստեղ էկոնոմիկայի նախարարի պաշտոն զբաղեցնեն»
«Սրանք երեւի չեն գիտակցում, որ իրենք այլեւս գոյություն չունեն, եւ իրենց հետ խոսելու ժամանակ միակ բանը, որ Ադրբեջանն անելու է ՝ թքելու է իրենց ճակատին ու հերթով յուրաքանչյուր հնարավորություն օգտագործելու է, որպեսզի բզկտի Հայաստանն իր անվտանգային բոլոր հնարավորություններով». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը: – «Հասկանալի է, որ պարտված լինելու
Կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն եւ զիջել վարչապետի իր պաշտոնը․ հայտարարություն
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայտարարությունը Հայաստանում անցումային կառավարություն կազմելու անհրաժեշտության վերաբերյալ Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի
Լրջանալու պահը. պատերազմ, երկրաշարժ եւ ատոմակայան
Անվտանգությունը միշտ եղել եւ մնալու է Հայաստանի զարգացման գրավականը։ Հայաստանի գոյության եւ զարգացման անկյունաքարը անվտանգության այնպիսի մակարդակի ապահովումն է, որը հնարավորություն կտա կասեցնել բնակչության արտագաղթը եւ ստեղծել Հայաստան վերադառնալու համար նախադրյալներ։ Հայաստանին չհաջողվեց պատվով դուրս գալ Ղարաբաղյան կոնֆլիկտից ու խուսափել հսկայական մարդկային եւ տարածքային կորուստներից։ Մեղավորների փնտրտուքը դեռ կշարունակվի, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չկարողացավ
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ներկայացվել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ
Հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված զինծառայողների 36 նոր անուն
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 36 նոր անուն Ալեքսանյան Արման Վազգենի, ծնվ. 2001թ. Շահբարյան Տիգրան Տոնականի, ծնվ. 2001թ. Ամիրջանյան Հարություն Սուրիկի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Նիկողոսյան Արմեն Յուրիկի, ծնվ. 1988թ. Սեդրակյան Պարգև Կարենի, ծնվ. 2001թ. Կարապետյան Արգիշտի Մասիսի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Ջանոյան Կարեն Մարգարի, ծնվ. 1978թ. Սուլեյմանյան Սասուն Վլադիմիրի,
ԱՀ նախագահի և Ռուսլան Իսրայելյանի միջև տեղի ունեցած հեռախոսազանգի ձայնագրությունը քննության առարկա կդարձվի․ «Փաստինֆո»
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի միջև տեղի ունեցած հեռախոսազանգի ձայնագրությունը քննության առարկա կդարձվի քրեադատավարական ընթացակարգով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության հատուկ պահանվող տարածքից պարկով ոսկու հանքանյութի գողության փորձով մեղադրյալն արդարացվել է
Ըստ պաշտպանական կողմի, այս քրեական գործի դատական քննության ժամանակ դատարանն ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքը՝ որպես արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ եւ հիմնարար իրավական արժեք, ապահովելու հնարավորություն չի ունեցել, քանի որ մեղադրական ցուցմունքներ տվողները լքել են Հայաստանի Հանրապետության տարածքը: Անցյալ տարվա հուլիսի 26-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվեց Նորայր Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինիս
«Անարդարությանը ծառայել չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին»․ Ոստիկանության մայոր
Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով եւ անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։ Միաժամանակ կփաստեք նաեւ, որ անարդարությանը ծառայել եւս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է
«Մեր տեսակետներն անփոփոխ են ու նպատակը հայրենիք փրկելն է»
Զրույց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ -Տիկին Հակոբյան, թերևս այսօր առաջնային է նաեւ «Արդարություն» կուսակցության անելիքները, քանի որ ձեր քաղաքական թիմն ու Վիտալի Բալասանյանը հավաքված եք միեւնույն գաղափարների շուրջ: Քաղաքական քննարկումներ այս օրերին ունենո՞ւմ եք պարոն Բալասանյանի հետ, ինչ փուլում են գտնվում ձեր գործնական քայլերը՝ ուղղված ներկայիս իշխանություններին ու երկրում ստեղծված իրավիճակի
«Լուսավոր Հայաստանի» հիմնադրման 5-րդ տարեդարձն է
Ուղիղ 5 տարի առաջ այ այսպես մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ ես իմ ելույթում հայտարարեցի, որ Հայաստանի բոլոր խնդիրների մեղավորը հիվանդ քաղաքական համակարգն է, և մենք գալիս ենք այդ հիվանդ քաղաքական համակարգը առողջացնելու՝ նոր քաղաքական մշակույթ, ներքաղաքական հանդուրժողականություն և պետականամետություն տարածելու միջոցով։ Դեռևս 5 տարի առաջ իմ ելույթում խոսեցի այն մասին, որ քաղաքական
Ճիշդ պիտի ըլլայ, որ Փաշինեան իր ղեկավարելու իրաւասութիւնը շարունակելու համար ժողովուրդէն պահանջէ վստահութեան քուէ․ ՌԱԿ
Յանուն Արցախի եւ հայ ժողովուրդի լինելութեան մղուած 44-օրեայ պայքարի ծանր օրերուն հայոց բանակը եւ մեր քաջարի զինուորները հերոսաբար դէմ դրին մեր պատմական թշնամիի հսկայական բանակին, ահաբեկիչ վարձկաններուն եւ անոնց ունեցած գերարդիական զէնքերուն: Կռուեցան յամառօրէն, կռուեցան անձնուրաց մինչեւ մահ՝ պաշտպանելու համար հայրենի սահմանները, պապենական հողը: Անվախ ու մարտնչող ոգիով, արիական սխրագործութիւններով եւ գիտակցուած անձնազոհութեամբ անմահութեան ճանապարհը
Նոր գիրք՝ «Հայրենյաց զինվորները»
«Վասն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար…» ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ Վարդգես Խանոյանը հայ գրական անդաստանի ճանաչված ներկայացուցիչներից է։ Ծնվել է Վայոց ձորի Շատին գյուղում։ 1970թ. բնակվում է Ջերմուկ քաղաքում։ Տպագրվել է «Կամուրջներ» (1990) գրական ալմանախում, հեղինակել «Հրաշալի քաղաքացին» (1989), «Քաջերը մահ չունեն» (1995), «Թախծի ծառ» (2012), «Արեւի ճանապարհով» (2014) եւ այլ ժողովածուներ։ Առակների գրքերով ձաղկել է իր
Ոստիկանները բերման ենթարկվածների նկատմամբ գործադրում են ոչ համաչափ ֆիզիկական ուժ․ այն կիրառվում է թե՛ տղամարդ և թե՛ կին ցուցարարների նկատմամբ․ Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին
ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր գրավոր դիմել եմ ՀՀ Ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին խաղաղ հավաքների և անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով: Սույն թվականի նոյեմբերի 10-ից Երևան մայրաքաղաքում և ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ, երթեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության և
Հայտնի են «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։ Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»։ Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ․ ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ
Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը՝ շտապեց Հայրենիքին օգնության․․․ և անմահացավ․ զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Վահրամ Կարապետյանը
Զոհվել է հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի եղբայրը․ այս մասին տեղեկանում ենք Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գործող էջից․ Հարգելի հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ ՎԱՀՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը՝ շտապեց Հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց… նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը… Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել
Մի քանի ոստիկանի այսպիսի քայլը չի կարող ճնշում լինել իշխանության վրա․ «Ժամանակ»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հարցին՝ ինչ է լինելու, եթե ոստիկանության շարքերը լքելը համատարած բնույթ կրի, նշեց, որ բացի հրապարակային հայտարարություններից՝ այլ շարժառիթներ, թե ինչով է պայմանավորված ոստիկանության ծառայությունից նրանց դուրս գալը, չկան։ «Պետք է ասեմ, որ ոստիկանության համակարգը՝ թե՛ համավարակի պայմաններում, թե՛ հետպատերազմյան իրավիճակում, հասարակական կարգի պահպանման առումով բավական
Հայրենիքի փրկության ճակատին միանում են նոր կուսակցություններ․ «Հրապարակ»
Հայրենիքի փրկության ճակատը, որը փոխարինեց 16-17 կուսակցությունների ֆորմատին եւ, թվում է, պետք է ավելի քիչ թվով կուսակցություններ ընդգրկեր, որովհետեւ ոմանք հայտարարեցին դուրս գալու մասին, մեծացել է։ Մեզ ասացին, որ 22 կուսակցության մասին է խոսքը, չնայած մի մասը մարդ-կուսակցություններ են։ Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ ամեն օր իրենց շարքերը
Թուրքագետ․ «Բալանսն ի վնաս Հայաստանի փոխեցին բոլոր ասպեկտներով»․ «Փաստ»
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված փաստաթղթի, ձեռք բերված տխրահռչակ պայմանավորվածության ու դրանից բխող հետևանքներով, ցավոք, տարածաշրջանում ամբողջովին նոր իրավիճակ ստեղծվեց: Այս կարծիքին է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որի դիտարկմամբ, այդ իրավիճակը բավականին վատ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: «Այսօրվա դրությամբ տարածաշրջանի բալանսը խիստ խախտված է՝ ի վնաս Հայաստանի: Բացատրեմ՝ ինչու: Պատերազմի հետևանքով ստեղծված այս իրավիճակում, բնականաբար,
Երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք
Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք:
Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի մասին․ «Այո, իմ խոսակցությունն է»․ Լուրեր. com
«Այո, իմ խոսակցությունն է։ Ցավոք, չգիտեմ՝ ով է ձայնագրել», – այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը՝ անդրադառնալով իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, որը տարածվել է համացանցում: Հարցին, թե ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի լսել իրենց՝ Արցախի համար օրհասական պահին օգնություն ուղարկելու խնդրանքը, Իսրայելյանը


















































