Օրվա լրահոսը
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Չարենցավան քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից
Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք: ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։ Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության
Հայկ Խանումյան․ «Բանակցություններ են ընթանում, որ թշնամին վերադառնա ելման դիրք»
Հայկ Խանումյանը նշեց, որ պարզապես ցանկանում են հասկանալ՝ արդյոք անվտանգ է մնալ Արցախում, թե՞ ոչ
«Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել»․ Հատուկ գումարտակի ծառայող Լևոն Տոնոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Ոստիկանության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայող Լևոն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10.12.2020, դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Ընդամենը մի քանի օրից` դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին: 4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը և այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է
Ալիևը հայտարարել է, թե ինքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքու չի հրավիրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին ասել է, որ նրանց Բաքու չի հրավիրել: Նրա խոսքով՝ Ադրբեջան այցելելու գաղափարը եղել է համանախագահներինը: «Ես Մինսկի խմբին այցի չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է ժամանել, ես դեմ չեղա: Գուցե նրանք ինձ ասելիք ունեն: Եթե ուզում եք ասել, տեսախցիկների
Մոսկվան հայերին ու ադրբեջանցիներին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը
Մոսկվան պահանջել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտող կողմերին լիարժեք պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին լրագրողներին ասել է ռուս խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը: Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարձակման է անցել Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 3 գյուղերի ուղղությամբ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ադրբեջանական ուժերը գրավել են Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը:
Այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ հակաօքսիդանտների մասին՝ չծանրաբեռնելով միտքն ու պահպանելով ախորժակը
Մեր հրապարակումներում բազմիցս է հանդիպում «հակաօքսիդանտներ» եզրույթը․ եթե վիտամինների ու հանքանյութերի մասին նյութերը ընթերցողների մեծամասնության շրջանում հարցեր գրեթե չեն առաջացնում, ապա հակաօքսիդիչների դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Նրանք, որոնք ծանոթ չեն այս եզրույթին, թերևս կմտածեն, որ ինչ-որ մի օգտակար սննդանյութի մասին է խոսքը, սակայն հակաօքսիդանտներն ավելին են, քան սովորական սննդանյութերը․ դրանք մեր օրգանիզմի
Մալխաս Ամոյանը ջախջախեց թուրք ըմբիշին ու մտավ եզրափակիչ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Բելգրադում մեկնարկած Աշխարհի գավաթի անհատական խաղարկության կիսաեզրափակչում միավորների 7:0 հարաբերակցությամբ ստիպեց անձնատուր լինել թուրք ըմբիշ, աշխարհի երիտասարդների չեմպիոն Ջենգիզ Արսլանին ու մտավ եզրափակիչ, որտեղ հաղթողի տիտղոսը կվիճարկի հունգարացի Բալինթ Կորպասիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկ Խանումյանը կոչ է անում հավաքվել՝ ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ արցախցիներ, Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ։
«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, դու ծախե՞լ ես Արցախը, թե՞ չէ, այդ 5 մլրդ-ի առաջարկը մերժե՞լ ես, թե՞ չես մերժել». Միհրան Հակոբյան
Նա ասաց, որ հիմնավոր կասկածներ ունեն՝ հաշվի առնելով պատերազմի նման ավարտը, որ Փաշինյանը ծախել է Արցախը 5 մլրդ դոլարով. «Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է, ինչ է ասել Փաշինյանը՝ մենք չգիտենք: Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, մենք այդ հարցի պատասխանը չենք ստանալու: Ո՞նց եղավ, որ այս պատերազմն այսպիսի ավարտ ունեցավ»:
Ռուս խաղաղապահները ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր․ Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։ «Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,– ասաց նա։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Կանադան պետք է գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ու Թուրքիայի հանցավոր վարքի պատժման ու նոր հանցագործությունների կանխման ուղղությամբ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որպես հիմնական խոսնակ, մասնակցել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Արցախ» ու «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբերի և Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկմանը: Պաշտպանը խորհրդարանականներին է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը, Ադրբեջանի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեության նկատմամբ հետապնդումները․ հայտարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչ Լ․ Թաթոյանը ՀՀ քրեական օրենսգրքի «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք» որակմամբ 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ «Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասսայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները», որը կատարվել է «հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով» քրեական գործ է հարուցել եզդիալեզու կայքերից
Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին. Վարչապետի մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր ևս մեկ գրառում է կատարել՝ հայտնելով․ Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։
Սեմա Թանգյանը կմնա ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմության մեջ ամենափայլուն անձնավորություններից մեկը
Այսօր մենք հիշում ենք հայ ժողովրդի արժանի զավակի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սեմա Թանգյանի մասին: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի նախկին աշխատակիցների ասոցիացիայի Lien №137 նոր լույս տեսած ամսագրից մահախոսական` թարգմանված ֆրանսերենից Մարիաննա Նիկողոսյանի խմբագրությամբ: Սեմա Թանգյան (1926-2020թթ.) Սեմա Թանգյանը եղել է ականավոր մանկավարժ, ով ուներ մեծ հեղինակություն ամբողջ աշխարհում: Ինձ
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին․ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է:
«Լավ, տղամարդ հասկացողությունը վերջացա՞վ Հայաստանում… Եթե ես հիմա չպայքարեմ, ես չեմ կարող գիշերները քնել, չեմ կարող նայել իմ ախպոր նկարին՝ նրա աչքերի մեջ». «Սեւ հովազի» եղբոր կոչը
Դու կառավարիչ ես քո ու քո խմբի համար: Եթե քո համար 1000 իրական հայրենիքի պաշտպան տղաները, ովքեր արյուն են տեսել, խրամատում գնդակոծության տակ են եղել, թուրքի արյուն են թափել, եթե քո համար իրենք ժողովուրդ են, ես վաղը կհավաքեմ իրենց: Ասա քանի հոգի՝ ես կհավաքեմ ու դու արի մեզ պատասխան տուր՝ ո՞ւր ես տանում այս ժողովրդին: Դու անգամ մեզ՝ կռվածներիս, արյուն տեսածներիս չես ասում՝ մինչեւ որտե՞ղ ես տվել:
Մեսրոպ Առաքելյանը Արցախի նախագահին վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչության գերակայություններից է ստեղծված իրավիճակում արցախահայությանն աջակցելը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեսրոպ Առաքելյանին: Քննարկվել է հայկական զույգ պետություններում հետպատերազմյան շրջանում կատարվող սոցիալական առաջնահերթությունների փոփոխությունների ընթացքը: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության որդեգրած սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը, որոնք մեծապես ուղղված են Արցախում և ՀՀ տարածքում ապրող արցախցիների կենսական նշանակության խնդիրները մեղմելուն: Արայիկ
Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան․ Էլինար Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։ Ավելորդ է անգամ նշել, որ մենք բոլորս նվիրաբերություն կատարելով հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը և այլն։ Սակայն
Մալխաս Ամոյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում գոտեմարտելու է թուրք մրցակցի հետ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անդրանիկ խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդ գոտեմարտ ժամկետից շուտ բացահայտ առավելությամբ հաղթել է մոլդովացի Վալենտին Պետիչին եւ մտել կիսաեզրաձակիչ: Այս փուլում Ամոյանի մրցակիցը թուրք Սենգիզ Արսլանն է: Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը չհաղթահարեցին քառորդ եզրափակչի փուլը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ
Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Հանդիպումներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է գույքագրել ջերմատնային տնտեսություններում և այգեգործության ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Այնուհետև Վահան Քերոբյանը
«Արմավիր» ՔԿՀ-ում վերականգնվել է ջեռուցումը
ՔԿՀ-ում մեկ շաբաթ է, ինչ ամեն օր ժամերով դադարեցնում են էլեկտրամատակարարումը
ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ: ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ես ԱԱԾ-ում եմ, ինձ էլ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել». Վարդան Այվազյան
Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում այդ օրվա դեպքերի հետ որեւէ առնչություն ունի՞ Վարդան Այվազյանը՝ Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Վարդան Այվազյանն այդ պահին գտնվել է Երեւան քաղաքում, տանը քնած է եղել»:
Մալխաս Ամոյանը մեկնարկել է հաղթանակով
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Բելգրադում մեկնարկած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում վիճակահանությամբ պայքարն սկսեց 1/8 եզրափակչում, որտեղ միավորների 6:0 «չոր» հաշվով հաղթանակ տարավ գորգի տերերից Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մալխասն ուժերը չափելու է մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարապետ Չալյանը ¼ եզրափակչում գոտեմարտելու է ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովի հետ
Սերբիայում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը, որը փոխարինում է աշխարհի առաջնությանը: Հայաստանից մրցագորգ մտած հինգ ըմբիշներից 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, մեկնարկելով որակավորման փուլում, պայքարից դուրս թողեց լեհ Իվան Նիլիպյուկին, այնուհետեւ 1/8 եզրափակչում առավելության հասավ իտալացի Մաթեո Մաֆեզոլիի նկատմամբ եւ քառորդ եզրափակչում գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովի հետ:
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի․ Վահե Հովհաննիսյան
Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի։ Հեռացում կատարվածի համար Մերժել է նախորդ տասնամյակների բանակցային բազան՝ առաջ քաշել իր «նոր կետից» դրանք սկսելու գաղափարը։ Ն. Փաշինյանը դրանով բանակցությունները հանգեցրել է փակուղու և պետությունը տարել պատերազմի։ Ունենալով պատերազմը
Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան
Ֆրանսիայի կողմից վարձակալված ինքնաթիռը երեկ (դեկտեմբերի 11, 2020թ) թռիչք կատարեց Շառլ դը Գոլի օդանավակայանից: Այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են Հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի
50-ամյա տղամարդը մորը ծեծի է ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ արել
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում շտապօգնության բժշկից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում, խեղդամահ եղած վիճակում, կնոջ դի կա։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա


















































