Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ. փլուզման վայրում քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվում են քննչական գործողություններ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության

Ռուսաստանին կոշտ պատժամիջոցներ են սպասվում Նավալնիի թունավորման առնչությամբ

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանին՝ սպասվող կոշտ պատժամիջոցների մասին, եթե հաստատվի Ալեքսեյ Նավալնիին թունավորելու հարցում Ռուսաստանի իշխանությունների մասնակցության վարկածը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այդ դեպքում «Վաշինգտոնը լուրջ միջոցներ կձեռնարկի,  որոնց ֆոնին կխամրի ամերիկյան հանրության արձագանքը՝ 2016 թ․ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության նկատմամբ», -ասվում է Ռուսաստանի ԱԳՆ

Տավուշյան դեպքերից հետո հայկական արդիականացված զինտեխնիկայի նկատմամբ հետաքրքրության աճ կա

Հայկական ռազմաարդյունաբերական արտադրանքի որակն ու վերահսկողությունը կբարձրացնեն

Կգործուղվեն ՌԴ՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու

Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին` ապահովելով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու վայրից նրանց գործուղումը քաղաք Իրկուտսկ:

Ժաննա Անդրեասյան. «Չեմ ուզում բուհերի խորհուրդների կուսակցականացման մասին որեւէ դիտարկման հետ համաձայնել»

Լավ կլիներ ռեկտորի ընտրություններից առաջ ուսումնաասիրություն իրականացնել:

Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակում

Տիգրան Մանվելի Սարգսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ։

Ադրբեջանում մեղադրանքներ են առաջադրել հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, նրան սպառնում է ցմահ ազատազրկում

Ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի, որոնցով նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության՝ Ալավերդյանը մեղադրվում է «մարդկանց սպանելու, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական զգալի վնաս հասցնելու, զենքի

Բեյրութի պայթյունից տուժած երեխաների կեսի մոտ առկա են տրավմայի և սթրեսի նշաններ

Առաջիկա երեք ամիսներին երեխաների և նրանց ընտանիքների անհապաղ կարիքները բավարարելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 46,7 մլն ԱՄՆ դոլար:

«Կորոնավիրուսից մահացած անձի ընտանիքի 7 անդամներից թեստավորել են միայն 2-ին». փաստաբան

Ընտանիքը մեկուսացվել է երկու շաբաթով եւ տանից դուրս չի եկել, սակայն այդ ընթացքում որեւէ պոլիկլինիկայից չեն այցելել

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Մոսկվան որոշել է. Բելառուսի ուկրաինացում չի լինելու, բեղավոր հիստերիկա այլեւս նույնպես 

Համաշխարհային քաղաքականության մեջ շատ բաներ, եթե չասենք՝ ամբողջը, բնականաբար, կատարվում է հանուն ժողովրդավարության, ժողովրդավարություն հաստատելու նպատակով, եւ ի պաշտպանություն ժողովրդավարության։ Սակայն ժողովրդավարության մասին բոլորից բարձր գոչում եւ այն ջանասիրաբար պաշտպանում են հատկապես այն շրջանակները, որոնք առավելագույն ջանքեր են ներդրել բուն ինքը հասկացությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ժողովրդավարության սահմանումը ձեւակերպվել է բավական վաղուց ու միանգամայն միանշանակ. ժողովրդավարությունը՝ քաղաքական

Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ. Հակոբ Արշակյան

ԲՏԱ նախարարը կարծում է, որ IT ոլորտի ընկերություններին արտոնություններ տալն արդյունավետ է ու արդարացված

Ստանձնել էր պարտք մնացած գումարը՝ սպառնալիքի միջոցով վերադարձնելը. «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել է. ԱԱԾ

Նույն քրեական գործի շրջանակներում բերման են ենթարկվել ևս 4 անձինք:

«Բրենդինգը չափազանց կարևոր է միջազգային շուկայում հաջողության հասնելու համար». հայկական ձեռնարկությունների ճանապարհը Եվրոպական միության ծրագրի հետ

Ծրագրի շնորհիվ տեղական ընկերություններն իրենց արտադրանքը ներկայացրել են մի շարք առաջատար միջազգային ցուցահանդեսների՝ գործարար կապեր ստեղծելով արտասահմանյան մատակարարների ու գնորդների հետ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Փիլոնահանդես». ինչու են հրաժարվում դատական նախադեպի ձեւավորողից

Հուլիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանի  հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձում  ասաց. «Մենք ստեղծել ենք եւ այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների եւ եվրոպական փորձառության վրա: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված

Թուրքիայում կտրուկ աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը. Ermenihaber

Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 521.640-ի։

Ռայնիսի փողոցի շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի․ ԱԻՆ (լրացված)

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։

Մանե Գեւորգյան. Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա

Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։

«Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում. ԲՏԱ նախարար

ՌԴ-ի հետ բանակցում են՝ «Հայփոստի» միջոցով նույնպես դրամական փոխանցումներ կատարել

Նաիրի Սահյանի նախաձեռնությամբ

Նաիրի Սահյանի նախաձեռնությամբ «Հայ արվեստին մատուցած ծառայությունների համար» ասմունքող Մարինա Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Համո Սահյան» ոսկե մեդալով: Այդ մասին «Առավոտին» տեղեկացրեց բանաստեղծի որդին՝ իրավաբան, «Համո Սահյան. պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրի Սահյանը: «Առավոտ» օրաթերթ 25.08.2020

Վարչապետը նոր նշանակում է կատարել

Տարոն Սամվելի Հակոբյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ

«Կորոնավիրուսից մահացածների հարազատները չեն տեսել դրական թեստերը, իսկ մահվան վկայականում անհասկանալի ծածկագիր է». փաստաբան

Բոլոր դեպքերով մահանալուց հետո ազգականին չեն տեսել, դին հանձնվել է փակ՝ զմռսված դագաղով, իսկ որոշ դեպքերում՝ հուղարկավորությանը չեն մասնակցել

Երեւանի հեռուստաաշտարակը ներկել են, Գյումրունն էլ կոռոզիայից կմաքրեն. Հակոբ Արշակյան

Ըստ ԲՏԱ նախարարի՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում բարձր ոլորտի 134 նորաստեղծ ընկերությունների տրամադրվել են հարկային արտոնություններ

Ինչպես Ֆրեյդի 127 կգ-անոց մուսան նրան միլիոնատեր դարձրեց

Կամ՝ ինչպես դասավորվեց «խոշորամարմին Սյուի» ճակատագիրը Երկու տարի առաջ BBC-ում մի հրապարակում հայտնվեց սկանդալային Ֆրեյդի նույնքան սկանդալային թոռան՝ Լուսիեն Ֆրեյդի եւ նրա թմբլիկ բնորդուհու՝ Սյու Թիլլիի մասին: Վերջինիս նկարների շնորհիվ էր կրտսեր Ֆրեյդը ժամանակին միլիոններ աշխատել: Օրերս էլ kulturologia-ն է անդրադարձել այն թեմային, թե ինչ ճակատագիր է ունեցել «խոշորամարմին Սյուն», որը կշռել է 127 կգ.

Հայկական իրականության մեջ հասունանում է «հեղափոխություն, թե աշխատանք» ընտրությունը. Մարինե Սուքիասյան

Կարելի է վստահաբար ասել, որ այդ սխալները կան, և մահերի թիվը հենց այդ պատճառով է բարձր

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Փաստացի բուժում է ստանում 17, մեկուսացված է 35 քաղաքացի:

Հակապատերազմական եւ խաղաղության կոչ՝ ֆիլմով

Մաննեի «Ճայը» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմը «ԵվրազիաԴոկ»  միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում է: Երիտասարդ ռեժիսոր Մաննեի (Մանե Բաղդասարյան) «Ճայը» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմը կցուցադրվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ «ԵվրազիաԴոկ»  միջազգային կինոփառատոնի  մրցութային ծրագրում: «Ես եւ ֆիլմի պրոդյուսերը հրավիրված ենք Մինսկ՝ մասնակցելու կինոփառատոնին: Ֆիլմի պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, շատ կարեւորում է այն փաստը, որ ֆիլմը այսօր չափազանց արդիական թեմա ունի եւ ճիշտ ժամանակն

Ստանձնել էր վեճի լուծումը՝ նախապես պահանջելով վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է

Կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930