Օրվա լրահոսը
Օգոստոսի 16-ից 22-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ
Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ժամկետային զինծառայողը կորցրել է գիտակցությունը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել․ ՊՆ
Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում․ ԱՆ
Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, անցկացրել է հերթական նիստը: Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված Հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և իրավաբան-գիտնականներ
Հայաստանի բռնցքամարտիկները Խարկովի կենտրոնական հրապարակում ընկերական մրցամարտ կանցկացնեն Ուկրաինայի ընտրանու հետ
Հայաստանի ազգային հավաքականի տասը բռնցքամարտիկներ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ համատեղ ուսումնամարզական արտագնա հավաք են անցկացնում Ուկրաինայում: Նախաձեռնողը եւ իրականացնողը Հովհաննես Հովսեփյանն է եւ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան: Մեր մարզիկները կլիմայափոխվելուց հետո սկսել են համատեղ մարզումները հյուրընկալող երկրի ընտրանու հետ: Նախատեսվում է, որ օգոստոսի 23-24-ին կկազմակերպվի բացօթյա ընկերական մրցամարտ:
Բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին․ գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է
Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար: Անպատասխանատու
Մյասնիկ Մալխասյանի` արդարացման հիմքով վճռաբեկ բողոքն ուղարկվել է վճռաբեկ դատարան․ Արմեն Խաչատրյան
ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «7-ի գործով» քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի` արդարացման հիմքով վճռաբեկ բողոքը նույնպես ուղարկվեց վճռաբեկ դատարան։ https://www.facebook.com/politarm/posts/3708139092549508
«Եվ ո՞ւր կարող են նրանք փախչել»
19-20-րդ դարագլխին հայերիս մեջ տարածված կարգախոս-գաղափարն էր՝ «Քեռին կգա կփրկի». քեռին Ռուսաստանն էր: Իրոք, Ռուսաստանը հասավ մինչեւ Մուշ, Բիթլիս, Երզնկա, Տրապիզոն… Բայց մինչ այդ հայերն արդեն ոչնչացված էին: Իսկ որտեղ էլ որ ինքնապաշտպանվել ու գլխովին չէին ոչնչացել, ինչպես Վանում, ռուսական զորքերի մեկամսյա անհասկանալի ետուառաջ-նահանջը բավարար էր, որ առնվազն երեք հազար տարի հայերով բնակեցված քաղաքն ու
Դամասկոսի շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է դրամական օժանդակություն․ ԱԳՆ
Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողովը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները
Շախմատի Հայաստանի հավաքականը մեկնարկել է օնլայն օլիմպիադայում
Մեկնարկել է շախմատի օնլայն օլիմպիադայի թոփ դիվիզիոնի մրցաշարը: «C» խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն անցկացրել է երեք տուր: Մեկնարկային տուրում մեր ընտրանին 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի նկատմամբ, երկրորդում՝ անակնկալ պարտություն կրել Բուլղարիայից, իսկ երրորդ տուրում 4,5:1,5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի նկատմամբ: Այսօր կայանալիք 4-ից 6-րդ տուրերից առաջ, որտեղ մեր թիմի մրցակիցները լինելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: Երևան
«Սերժ Սարգսյանը 10 տարի ժամանակ ուներ անելու այն ամենը, ինչի մասին խոսում էր»
«Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը – Երկու տարվա լռությունից հետո ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ասուլիսով: Թեեւ ասուլիսում հնչեց Սերժ Սարգսյանի ասելիքի մի մասը միայն՝ ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերվող, Արցախի հարցին, ներքին եւ արտաքին քաղաքական թեմաների շուրջ պաշտոնաթող նախագահը խոստացավ
Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 21-ին, Ժամը 23։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի ԳԱԱ Ա․ Լ․ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ 23:56-ին: Այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ։ ՀՀ
Ինչ դատական-իրավական գործընթացներ են տեղի ունեցել 20 տարի առաջ՝ 2000թ.-ի օգոստոսի 15-30-ը ժամանակահատվածում
Կառավարությունը 40 միլիոն դրամ էր հատկացրել հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ նիստերի դահլիճում, ճեմասրահում, մյուս միջանցքներում ահաբեկիչների արձակած գնդակների եւ պայթուցիկի պայթյունի հետքերը մաքրելու նպատակով «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, Արշակ Սադոյանի եւ «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի դեմ: Այդ մասին տեղեկացրել է «Առավոտը» 20 տարի առաջ օգոստոսի 15-ի
Բախվել են «Մերսեդես» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին
Երիտասարդ ռեժիսորը` զինվորական ծառայությունից առաջ եւ հետո
Երիտասարդ, հատկապես ուսանողական տարիներից աչքի ընկած արվեստագետների պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարցերը միշտ էլ վիճահարույց են եղել։ Արդյունքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ իսկապես տաղանդավոր երիտասարդների մի մասը ազատվել է ծառայությունից, իսկ որոշներն էլ մեկնել են ծառայության։ Այսինքն, ոչ մեկը չի կարող հերքել այն ճշմարտությունը, որ օրենքը ընտրովի է գործում։ Հասկանալի է, որ տաղանդավորի,
Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը
Ջրաշեն գյուղում լուսադեմին տեղացած կարկուտը․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարեր է հրապարակել՝ մեկնաբանելով․ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին տեղացած կարկուտը։ Լուսանկարները՝ Արթուր Շահնազարյանի https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3455356874527537
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 33 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 114 նմուշառում է իրականացվել: Մինչ
ԼՀԿ-ն դիմել է վերաքննիչ դատարան՝ ստանալու նախադեպային որոշում․ «Հրապարակ»
Վարչական դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» հայցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ։ Դեռեւս հուլիսի սկզբին կուսակցությունը նախ դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով վերականգնել իրենց կորցրած մանդատը, որը կուսակցությունը ստացել էր Արման Բաբաջանյանի համար եւ կորցրեց վերջինիս՝ ԼՀԿ-ից դուրս գալուց հետո։ ԿԸՀ-ն մերժել էր ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը։ Մուկուչյանի գլխավորած հանձնաժողովն արձանագրել էր․ չկան իրավական
Առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք․ Նիկոլ Փաշինյան
2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։ Այսպիսով՝ առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2728251347495243
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք․ ԱՆ
Օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62
Արման Գրիգորյան․ Վաղուց արդեն ժամանակն է հեղափոխության հաղթանակի դափնիներն ու աննախադեպության սինդրոմը մի կողմ դնելու ու լուրջ գործերով զբաղվելու․ Ilur.am
Նիկոլ Փաշինյանն իր վերջին «լայվերից» մեկում արձագանքել էր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, որը քննադատել էր BBC-ին տված նրա հարցազրույցը։ Փաշինյանը չէր որոշակիացրել, որ հատկապես Զուրաբյանին էր պատասխանում, բայց ես, հավանաբար, չեմ սխալվում, որ արձագանքի հիմնական խթանը հենց վերջինիս քննադատությունն էր։ Լևոն Զուրաբյանը քննադատել էր Փաշինյանին, մասնավորապես, Ղարաբաղի հարցը քննարկելիս հազարամյա պատմությանը, ոչ թե
Թվում է, թե ԿԳՄՍՆ ուղեցույցը գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով․ «Հրապարակ»
ԿԳՄՍ նախարարությունը՝ երկար-բարակ մշակումներից հետո, վերջապես հրապարակեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական ուսհաստատությունները կորոնավիրուսի պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելիս։ Ծանր ու դժվար իրականանալի մի փաստաթուղթ, որն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս։ Փաստաթուղթ, որը կարող է թվալ, թե գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով, որոնք միայն կանոններ սահմանելու տերն են,
Երկրորդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն նվազել է․ Արա Գալոյան
Հրապարակվեցին համախառն ներքին արդյունքի 2020թ․ առաջին և երկրորդ եռամսյակների տվյալները: ՀՆԱ թեման հավանաբար նուրբ է մեր իշխանությունների համար: Անցած տարի մեր իշխանությունների կարծիքը ՀՆԱ ծավալների մասին Միխայիլ Սահակաշվիլիի թեթև ձեռքով միջազգային անեկդոտի թեմա դարձավ: Պատճառը հավանաբար նաև այն է, որ միջազգային ֆինանսական որոշ կառույցներ (օրինակ, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը) չեն «բավարարվում» (կամ չեն վստահում)
Տարեսկզբի համեմատ Հայաստանի պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով․ «Ժողովուրդ»
Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ, ահա, տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ, կազմել է 7,460.94 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով
Միասին ենք՝ հանուն «կանաչ» վերականգնման
Աշխարհը կռիվ է տալիս նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկման հետ և քայլ առ քայլ նախապատրաստվում է կարգավորել ավելի երկարաժամկետ լուծումներ պահանջող հետևանքները, մինչդեռ կառավարություններին ու հասարակություններին պետք է մի պահ մտորել, թե ինչ դասեր քաղեցինք ճգնաժամից և ինչպես կարող ենք օգտագործել ստացված հմտությունները և ապագան ավելի լավը դարձնել: Աշխարհի բնակչության ավելի քան կեսն ապրում է
Պատերազմը՝ քաղաքականությունից դուրս
Ներքին քաղաքական բանավեճը պատերազմի եւ բանակի մասին ինձ երբեք դուր չէր գալիս՝ իրար բզբզելու, իրար «ջախջախիչ հարվածներ եւ հակահարվածներ» հասցնելու այդքան թեմաներ եւ առիթներ կան, որ այս նվիրական թեմայի մասին, կարծում եմ, քաղաքական գործիչները կարող են լռել: Ապրիլյան պատերազմի շուրջ բանավեճն էլ, կարծում եմ, ցանկալի չէ: Իշխանության քարոզչական թեզը, որքան հասկանում եմ, մոտավորապես հետեւյալն է.
Ախալքալաքում փորձել են պայթեցնել մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան. yerkirmedia.am
Այսօր Ախալքալաքում փորձել են պայթեցնել մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան։ Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 16:30-ին, հաղորդում է տեղական ATV 12 հեռուստաընկերությունը։ Ուժեղ պայթյունի հետեւանքով բացվել են մեքենայի անվտանգության բարձիկները, ինչի շնորհիվ Մարտն Մկոյանը չի տուժել։ Հենզել Մկոյանի խոսքերով կատարված նա կապում է իր հասցեին վերջին շրջանում հնչող սպառնալիքների հոտ։ Մանրամասները ATV
Մահացել է Միխայիլ Բաղդասարովը. 168.am
168.am-ի տեղեկություններով այսօր Ռուսաստանում ուղեղի կաթվածից մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Մեր տեղեկություններով՝ Մ. Բաղդասարովը մինչ մահը երեք օր շարունակ գտնվել է կոմայի մեջ:
«Ավելի հոգատար լինենք բնության հանդեպ». Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և Շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ։ Իմ հանձնարարությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել


















































