Օրվա լրահոսը
Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում
Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը: Ըստ որի` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին
Սեպտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար: Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային
Քոչարյանի աջակիցներին եւ նրան դեմ քաղաքացիներին բաժանում են ոստիկանական պատն ու մեքենաները
Շենգավիթի դատարանի դիմաց երկու ճակատով բողոքի ցույց է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խորհրդարանի փողոցում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցի զորամասից մինչև Սուրբ Գր. Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սուրբ Գր. Լուսավորչի փողոցի ուղղությամբ: ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կոնստանտին Օրբելյանի փաստաբան. «Նախարարությունից չենք ստացել որեւէ հիմնավորված հակափաստարկ»
Հուլիսի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն) դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ սկսվեցին Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցի լսումները, որով նա պահանջում է իրեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու 2019թ. մարտի 28-ի հրամանը ճանաչել անվավեր, և վերականգնել այդ պաշտոնում, նաեւ վճարել ֆինանսական փոխհատուցում` հարկադիր պարապուրդի համար: Դատարանը Կոնստանտին Օրբելյանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 15-ի գիշերը,
Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները չեն կարող միջպետական հարաբերություններում խնդիր առաջացնել. Միքայել Մելքումյան
Հայաստանն ընտրել է իր ճանապարհը եւ դա ԵԱՏՄ-ն է. «Բայց ասել ենք`եւ-եւ է կամ-կամ չէ: Դա նշանակում է, որ լինելով ԵԱՏՄ կազմում լինելը ի հաշիվ այլ հարաբերությունների չէ»
Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը վերսկսվեց
Դեռ պարզ չէ, Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոխելու վերաբերյալ երբ կքննարկվի
Թուրքիայում Գյուլն ու Դավութօղլուն կուսակցություններ են հիմնում. Ermenihaber
Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին: Սելվիի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին: Նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր
Փաշինյան. «Եթե մեկը պատուհանից թռնում ու դոշակի տակի փողը տանում է, մենք իրավունք ունե՞նք պատուհանի տակ ոստիկան կանգնեցնել, ով իրեն կբռնի»
Կառավարությունում երկար քննարկված նախագիծն ընդունվեց
ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը` մասնագիտական կողմնորոշման միջոց
Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն ու Արագածոտնի մարզի հասակակիցները, եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Ընկերության կառավարման եւ սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաեւ երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ավելի քան տասը տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը երիտասարդներին օգնում է բացահայտել ոլորտի առանձնահատկություններն ու պատկերացնել, թե ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը: Ընկերության գլխամասային
Խղճի ազատությունն ու քարոզի իրավունքը. Պե՞տք է թույլ տալ կրոնական կազմակերպություններին քարոզչություն իրականացնել եթերում
Արդյոք պե՞տք է թույլ տալ կրոնական կազմակերպություններին քարոզչություն իրականացնել հեռուստատեսության կամ ռադիոյի եթերում։ Եթե այո՝ ապա ինչպե՞ս է դա կարգավորվում։ Եթե ոչ՝ ապա ի՞նչ հիմքով։ Ժամանակ առ ժամանակ հնչեցվող այս հարցադրումների հերթական առիթ դարձավ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության մի բիզնես նախագիծ, որով հեռարձակվում է Ավետարանչական եկեղեցու «Հայտնություն» հաղորդաշարը։ Հաղորդումներից մեկում հնչել էին արտահայտություններ, որոնք Հեռուստատեսության և
Անարդյունք պարգևատրումներով մսխվում է պետական աշխատավարձերի համատարած բարձրացման առկա հնարավորությունը. Թադևոս Ավետիսյան
2014 թվականից է գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները: Իսկ այս շեղումների հիմնական պատճառներից էին տարբեր մարմիններում խրախուսման էապես տարբերվող ֆոնդերի առկայությունը և
Սեպտեմբեր ամսվա ուշագրավ դատերը կանանց մասնակցությամբ
Խարդախություն, գույքի հափշտակում, կաշառք, սուտ մատնություն, խուլիգանության հանցակազմ պարունակող քրեական գործերում «ակտիվ» են կանայք: Եթե վիճակագրությամբ զբաղվող կազմակերպություններ լինեին, ապա կարող էին ասել, թե որ մարզում կամ համայնքում են կանայք գողություններ անում ավելի շատ, կաշառքը որին է բնորոշ, որ կառույցների կանայք են հատկապես ներգրավված դրանում, սուտ մատնության գործերով ինչու են հատկապես ԶԼՄ-ների կին ներկայացուցիչները հայտնվում
Կալիֆորնիայի Սենատը վավերացրել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծը
Ադրին Նազարյանի խոսքով՝ Կալիֆորնիան այս կերպ հստակ ուղերձ է հղում Թուրքիային՝ դադարեցնելու Ցեղասպանությունը ժխտելու նենգ արշավը:
«Լիդիան Արմենիան» այդ աշխատանքները հաշվում է մեր պետության վրա 400 միլիոն դոլար ու մտածում, որ կարող է շանտաժի ենթարկել. Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյանը վստահեցրեց՝ այն թվերը, որոնք ներկայացված են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվության մեջ, հայ մասնագետների հաշվարկով՝ խիստ չափազանցված են:
2018թ-ին «Կաշառք տալը, ստանալը, կաշառքի միջնորդությունը» գործողության 3461 դեպք է գրանցվել. «168 ժամ»
Վիճակագրական տեղեկագրերի մեջ հրապարակվում են նաև տվյալներ իրավախախտումների մասին։ Դրանց աղբյուրը, ինչպես նշում են վիճակագիրները, «Ոստիկանության ամփոփ տեղեկատվությունն է»։ Երկրում իրավախախտումների վիճակի վերջին տարիների համադրումը անշնորհակալ գործ կլինի։ Որովհետև իրավախախտումների աճ արձանագրվելու դեպքում միշտ էլ իշխանություններից կարելի է լսել նույն պատասխանը՝ «Ոչ թե իրավախախտումների քանակն է ավելացել, այլ նախկինում հանցագործությունները չէին գրանցվում»։ Անհավանական է, բայց
Առաջին անգամ Կոմիտաս ու Սայաթ-Նովա հնչեց շեփորով
Վերջերս Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում կայացած «Դու պետք է հավատաս գարնան գալուն» խորագրով ջազ-սիմֆո երեկոն մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսի եւ նույնիսկ մասնագետների շրջանում: Հայտագրից կարելի էր կռահել պատճառը. առաջին անգամ Հայաստանում, վստահ ենք՝ նաեւ արտասահմանում, կոմիտասյան եւ սայաթնովյան մեղեդիները հնչելու էին շեփորով: Համերգի նկատմամբ հետաքրքրության պատճառներից մեկն էլ բուլղարահայ երիտասարդ դիրիժոր Լեւոն
Մարդիկ ակնկալում են երկրի առաջընթացը զգալ սեփական մաշկի վրա, ոչ թե ուրախանալ վիրտուալ ցուցանիշներով. «Փաստ»
Սա սկզբունքորեն նորմալ է, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ ժամանակին հաճախ էր քննադատվում, ասենք, Արմեն Աշոտյանը՝ Ֆեյսբուքում ստատուսներ գրելու համար՝ «աշխատելու փոխարեն»:
Սակայն այս «հիվանդությունն» արդեն սպառնում է զանգվածային դառնալ. այնպիսի տպավորություն է, որ երկիրը բացառապես վիրտուալ իրականության մեջ է:
Սիլվա Հակոբյանի հայր. Առաջիններից մեկը մենք ենք եղել, որ ասել ենք՝ շոուբիզնեսցիները պարտավոր են օրենքի դաշտում լինել. «Ժողովուրդ»
Լուսինե Արշակյանը զարմացած է, թե ինչու է Արման Հովհաննիսյանի անունը շրջանառության մեջ դրվել որպես հարկեր չվճարող արտիստ այն պարագայում, որ երգիչը երբեւէ չի խուսափել հարկերից
Մովսես Հակոբյան. «Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ զինամթերքի պակաս չի եղել ապրիլյան պատերազմի օրերին». «168 ժամ»
Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում։ Ի տարբերություն մյուս բոլոր կառույցների՝ բանակի դեպքում, երբ տեխնիկան շահագործում ես և վերադառնում զորանոց, առաջին գործողությունը, որ կատարվում է հսկիչ կետում անցնելիս, դա լիցքավորումն է։ Դա պարտադիր գործողություն է, բաքը պիտի լցվի ամբողջությամբ՝ անկախ այն բանից՝ տեխնիկան անսա՞րք է, թե՞ սարքին։
Ինչ ուղերձ ունի Հայաստանը հասցնելու Թրամփին
Սկիզբը՝ այստեղ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումը Հայաստանի համար օրակարգային հարց է Մինչ հայ-ռուսական հարաբերություններում շարունակվում են նկատվել որոշակի չհասկացվածության նոտաներ՝ հայ-ամերիկյան օրակարգը, թեեւ ըստ ամենայնի առանձնապես չի թարմացվել եւ չկան նոր նախաձեռնություններ կարճաժամկետ կտրվածքով, այնուամենայնիվ, Երեւանն ու Վաշինգտոնը օրերս ուղերձներ փոխանակեցին։ Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում
Եթե վարչապետի կայացրած որոշումը հանդիպի քաղաքացիների դիմադրությանը և դժգոհությունների տեղիք տա, ապա վարչապետը փորձելու է այդ որոշման պատասխանատվությունը գցել այլոց վրա. «Փաստ»
Կառավարության կրավորական կեցվածքը թերևս պայմանավորված է առաջին հերթին գործադիրի ղեկավարի դիրքորոշմամբ։ Փաշինյանը չի կարողանում հստակ որոշումներ ընդունել, փորձում է կարևոր հարցերում խուսափել իր վրա պատասխանատվություն վերցնելուց՝ ամեն ինչ անելով, որ հանկարծ իր կայացրած որոշումների արդյունքում չտուժի իր վարկանիշը։
Հրաչյա Հակոբյան. Կոնկրետ Ամուլսարի հարցում եւ այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը. «Ժողովուրդ»
Ես չեմ ասում՝ եթե թիմի անդամ է, ուրեմն այդ խաչը պետք է կրի, ոչ։ Երբ գա այն պահը, որ նույն առվով չեն հոսի ջրերը, կասի։ Բայց եղել են դեպքեր, երբ դեռ քննարկումների փուլում կարծիք արտահայտողներ են եղել, որը ես ճիշտ չեմ համարում։
Գայանե Կարապետյան. Մշակույթի նախարարությանը տուգանել են 800 հազար դրամով՝ միաժամանակ չեղյալ համարելով հրամանը. «Հրապարակ»
«Նախարարությունը պետք է վճարի ոչ միայն 800 հազար դրամ տուգանքը՝ ինձ ապօրինի աշխատանքից ազատելու համար, այլ նաեւ իմ մեկ օրվա հարկադիր պարապուրդի աշխատավարձը եւ 150 հազար փաստաբանի վճար, մոտավորապես 1 մլն-ից ավել գումար, էլ չասեմ, որ իմ վերջնահաշվարկը նույնպես չի տրվել, իսկ նախարարությունը մինչ այս պահը փոխհատուցում չի արել, հապաղում են»,- ասում է Կարապետյանը։
Շատերն էլ կան, որ քաղաքական գործիչներ են դարձել, բայց անձնական վարկանիշն ու ֆեյսբուքյան լայքերը գերադասում են պետական շահերից. «Հայկական ժամանակ»
Որպես կանոն, քաղաքական դաշտում կամ պետական կառավարման համակարգի վերին օղակներում գտնվողները պիտի անցնեն որոշակի ճանապարհ, որի դասական տարբերակը եռաստիճան է՝ ակտիվիստ-քաղաքական գործիչ-պետական գործիչ։ Ակտիվիստները սովորաբար զբաղվում են որեւէ կոնկրետ հարցով՝ բնապահպանություն, որեւէ հուշարձանի պահպանում, «էլեկտրիկ Երեւան» եւ այլն, քաղաքական գործիչներն ընդգրկվում են որեւէ կուսակցության մեջ եւ արդեն հարցերի ավելի լայն շրջանակով են զբաղվում՝ առաջնորդվելով կուսակցության
Արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունն Ամուլսարի վերաբերյալ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հայտարարությունը եզդիաբնակ Ֆերիկ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում: Ոստիկանները փորձել են բացել ՝ եզդիական Ֆերիկ գյուղի արոտավայրեր տանող ճանապարհները, որոնք գյուղացիները արդեն փակ են պահում մի քանի ամիս ՝ թույլ չտալով, որ ապօրինի զավթված հողատարածքում որևէ մեկը շահագործման փորձեր կատարի: Գյուղի գյուղատնտեսական հողատարածքները նախկին գյուղապետ Նորիկ Հայրապետյանը ապօրինի կերպով վաճառել է
Սիրանուշ Սահակյան. 1995 թվականի թալանչի պետական գործիչներին ու նրանց ժառանգներին թույլատրվում է վայելել ժողովրդից գողացված գումարները, բայց, օրինակ, 2002-ի հետ կապված դեպքերին կարձագանքեն. «Հրապարակ»
Սեպտեմբերի 6-ին Իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում տեղադրվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» խոստացված օրենքը։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ին եւ նախատեսում է 50 մլն եւ ավելի դրամից բարձր արժեքի ապօրինի ճանաչված գույքի բռնագանձում պետբյուջե: Զրուցեցինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։ Հարցրինք, թե 50 միլիոն դրամը
Մխիթար Հայրապետյան. Կքննարկվի «շախմատ» առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաև դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել


















































