Օրվա լրահոսը

Դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի նախագահին

Սեպտեմբերի 11-ին Ղրղզստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերը հանձնեց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին (Жээнбеков Сооронбай Шарипович): Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ, որին ներկա էր նաև արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը (Чингиз Айдарбеков): Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, բարձր գնահատվեց երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Քոչարյանի՝ կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

Քոչարյանի՝ կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում այդպես էլ չկայացրեց:

Արմեն Աշոտյան. «Հարթակից ակնկալում եմ ներողություն և իրենց հրապարակած նյութի բովանդակության վերանայում»

«Փաստերի ստուգման հարթակ» նախագիծը հայտնել է, որ պատգամավորների գործուղումների ծախսերի մասին Արմեն Աշոտյանի հայտարարությունները կեղծ են: «Օգոստոսի 29-ին արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպում էին ունեցել Ազգային Ժողովում։ Հանդիպման նպատակը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների ու դիվանագիտական առաջնահերթությունների հստակեցումն էր։ Հանրապետական

Արայիկ Հարությունյան. «Եթե ունենք նորմալ հարաբերություններ, ուրեմն մե՞նք պետք է Հայաստանի իշխանությունների համար լինենք նախագահի ցանկալի թեկնածու»

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայ-Ռուսական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Aravot.am-ի եւ նրա միջեւ մի փոքրիկ հարցազրույց կայացավ: -Արցախի նախագահի ապագա ընտրություններում դուք ձեզ համարո՞ւմ եք Հայաստանի իշխանությունների ցանկալի թեկնածու: -Բոլոր թեկնածուներն էլ Հայաստանի իշխանությունների համար ցանկալի են, իսկ ցանկալին պիտի լինի ժողովրդի համար ընտրվածը: Սա է

Քոչարյանի աջակիցները բռունցքներով եւ ոտքերով քաղաքացուն հարվածելով տապալեցին գետնին

Այսօր Շենգավիթի դատարանի մոտ միջադեպ տեղի ունեցավ. Երբ ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, նրա աջակիցներն ու նրան ընդդեմ ցույց անող քաղաքացիները դատարանի շենքի մոտից հեռանում էին: Քոչարյանի աջակիցները փողոցում հարձակվեցին «Քոչարյան, հանցագործ» վանկարկող մի քաղաքացու վրա, նրանք բռունցքներով եւ ոտքերով հարվածելով այս քաղաքացուն տապալեցին գետնին եւ շարունակեցին ծեծել: Բռնության

Էմմա Հարությունյան. «Պարոն Վանեցյան, եթե ձեր տղան 2 ժամ ուշանա՝ ի՞նչ կանեք»

Կապանից Երեւան եկած տիկին Էմման 8 տարի է՝ որդուց լուր չունի, ասում է՝ Վանեցյանն ու Փաշինյանը գիտեն, ովքեր են կոծկել գործը

Տպավորություն ունեմ, որ ԱԺ-ում կան շատ վատ՝ 131 պատգամավորներ և մեկ սուրբ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը. Մխիթար Հայրապետյանը հեգնեց

Արման Բաբաջանյանը Արարատ Միրզոյանի հեղինակած նախագիծը համարեց խայտառակություն:

«Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք եւ ցուցակով ձերբակալելու». Արարատ Միրզոյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ դատապարտյալի, մեր`իշխանության պատասխանատվություն այդտեղ չկա»

Արայիկ Հարությունյան. «Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին մեկն է. ունենալ տնտեսական աճ, մեծացնել բյուջեն եւ ամրացնել բանակը»

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայ-Ռուսական համալսարանում խոսեց Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացման հեռանկարների եւ առաջնահերթությունների մասին: «Մեր հիմնական նպատակը տնտեսական աճ ապահովելն է, եւ կա երեք կարեւոր պայման, որը պարտավորեցնում է մեզ՝ ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր: Առաջին. եթե չկան տնտեսական աճի բարձր տեմպեր, ապա ունես ժողովրդագրական խնդիր: Երկրորդ.

ԱԱԾ պաշտոնատար անձինք Հնդկաստանի քաղաքացուց շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք,

«Ոչ մի սարսափելի ահազանգ այդտեղ չեմ տեսնում». Բռնության քարոզի դեմ բողոքող «Իմ քայլի» պատգամավորը` Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպման մասին

Վերջերս, երբ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի էին ենթարկել եւ ՀՅԴ-ական շատ գործիչներ ֆլեշ-մոբ էին սկսել, Դուք խորհրդարանի ամբիոնից ահազանգում էիք ՄԻՊ-ին եւ դեմ էիք արտահայտվում բռնություններին: Ուզում եմ հասկանալ Ձեր խտրական վերաբերմունքը`բռնությունների կողմնակից անձանց առնչությամբ:

Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում. Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարևոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքը, որովհետև

Արսեն Թորոսյան. «Վախենալու խնդիր չունեմ»

Առողջապահության նախարարը սկանդալային ասուլիսի եւ փաստաթղթի, Մուրադյանի հետ հակասությունների մասին

Գնդեվազ գյուղում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած դեպքի գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող մի

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տեղ է գտել ցեղասպանություններին նվիրված հուշարձանների քարտեզում. Ermenihaber

Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից ստացված տեղեկության համաձայն՝ հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի

ՀԲՃ. Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների և Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ

Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։ Ուրախ ենք, որ Վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեր հետ բանավիճելու

Ցուցարարներն այնքան «սինխրոն» էին վանկարկում, որ ստացվում էր. «Քոչարյան՝ հերոս մարդասպան»

Շենգավիթի դատարանի առաջ Քոչարյանի եւ նրա՝ ազատ արձակվելուն դեմ քաղաքացիների բողոքի ցույցը շարունակվում է Մոտ կես ժամ ընդմիջվեց Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունը: Դատարանը նիստն ընդմիջելուց չհայտարարեց, թե դատավարությունը երբ կվերսկսվի: Մինչ դատավարության կողմերը սպասում էին նիստը սկսելուն, Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ քաղաքացիներն իրենց բուռն վանկարկումներով ցույցը շարունակում էին: Արդեն տեղեկացրել

Բաքվում ոստիկանները բռնություն են կիրառել «Ազադլիքի» լրագրողի հանդեպ

Ադրբեջանի ոստիկանությունը բռնություն է կիրառել «Ազադլիք» թերթի լրագրող Թեզեխան Միրալամլիի հանդեպ: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Յասամալի շրջանի դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր ընդդիմադիր գործիչներից մեկի դատավարությունը: Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել հավաքվածների հանդեպ: Երբ Միրալամլին բողոքել է իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, ոստիկանները հրել են նրան, ինչի հետևանքով

2022 թվականից կարգելվի ծխելը փակ տարածքներում. նախագիծը հաստատվեց

Այսօր կառավարությունը հաստատեց փակ տարածքներում ծխելու արգելքի մասին փոփոխված օրենքի նախագիծը: «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծով կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում եւ աստիճանաբար նաեւ կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաեւ հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական  հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի

Այգեկ գյուղում դպրոցի բյուջեից վատնվել է շուրջ 10․883․000 դրամ

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ

Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը ՊՆ-ի կողմից ձեռք բերվող ցեմենտի գնի վերաբերյալ

Երեկ ՀՀ Ազգային Ժողովում, ՀՀ ՊՆ կողմից ձեռք բերվող ցեմենտի գնի մասին բարձրացված հարցի վերաբերյալ: 2019 թվականի գարնանը ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ Ազգային Ժողովում հայտարարվեց, որ ՀՀ-ում ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար 50000 դրամից նվազեցրել է 40000 դրամի՝ որպես տնտեսական հեղափոխության 1-ին քայլ: Սակայն աշխատանքային կարգով ճշգրտման արդյունքում պարզվել է, որ մինչև 2018

Կառավարությունը հավանություն է տվել 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունները տնտեսվարողներին վերադարձնելու օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և ՀՀ կառավարության այդ օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին: Հարցի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի քննարկման սղագրությունը. Վարչապետ Նիկոլ  Փաշինյան  –  Հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային

Մեղադրող դատախազը Քոչարյանին ազատելու հիմքեր չի տեսնում. դատարանը դեռ որոշում չկայացրեց

Դատական նիստում քննարկվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունքում ավելի քան 501 մլն դրամ՝ գիտության ոլորտին

 ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է՝ ապահովել  ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, իրավաբանական անձանց  մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների  շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված

Նիկոլ Փաշինյան. Ճշգրտված տվյալը հետեւյալն է. 2018-ի մայիսից ի վեր գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899 հազարով

Ճշգրտված տվյալը հետեւյալն է.  2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899 հազարով: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40: Նիկոլ Փաշինյան,  ՀՀ վարչապետ

Որտե՞ղ է ներդրել «Լիդիան Արմենիան» այդ 400 միլիոն դոլարը. Արման Աբովյան

«Թող մեզ եւ հանրությանը պարզ դառնա, թե ի վերջո, որքա՞ն գումար է ներդրվել եւ ի՞նչ գործընթացներ են ընթանում»

Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում: Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենը, ինչին հաջորդել է

Նոր Ընտրական օրենսգիրքը կնպաստի գաղափարական ընտրություններին

2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն բացառիկ էին ժողովրդավարության և արդարության տեսանկյունից, այլև առանձնահատուկ էին հետհեղափոխական քաղաքական իրավիճակի համատեքստում։ Ինչպես նշվում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի «Ընտրական վարքը.  2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետահայաց հետազոտություն» զեկույցում, 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար որոշիչ է եղել հետհեղափոխական մթնոլորտը, որում գերակա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930