Օրվա լրահոսը
Հրաչյա Հակոբյան. Կոնկրետ Ամուլսարի հարցում եւ այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը. «Ժողովուրդ»
Ես չեմ ասում՝ եթե թիմի անդամ է, ուրեմն այդ խաչը պետք է կրի, ոչ։ Երբ գա այն պահը, որ նույն առվով չեն հոսի ջրերը, կասի։ Բայց եղել են դեպքեր, երբ դեռ քննարկումների փուլում կարծիք արտահայտողներ են եղել, որը ես ճիշտ չեմ համարում։
Գայանե Կարապետյան. Մշակույթի նախարարությանը տուգանել են 800 հազար դրամով՝ միաժամանակ չեղյալ համարելով հրամանը. «Հրապարակ»
«Նախարարությունը պետք է վճարի ոչ միայն 800 հազար դրամ տուգանքը՝ ինձ ապօրինի աշխատանքից ազատելու համար, այլ նաեւ իմ մեկ օրվա հարկադիր պարապուրդի աշխատավարձը եւ 150 հազար փաստաբանի վճար, մոտավորապես 1 մլն-ից ավել գումար, էլ չասեմ, որ իմ վերջնահաշվարկը նույնպես չի տրվել, իսկ նախարարությունը մինչ այս պահը փոխհատուցում չի արել, հապաղում են»,- ասում է Կարապետյանը։
Շատերն էլ կան, որ քաղաքական գործիչներ են դարձել, բայց անձնական վարկանիշն ու ֆեյսբուքյան լայքերը գերադասում են պետական շահերից. «Հայկական ժամանակ»
Որպես կանոն, քաղաքական դաշտում կամ պետական կառավարման համակարգի վերին օղակներում գտնվողները պիտի անցնեն որոշակի ճանապարհ, որի դասական տարբերակը եռաստիճան է՝ ակտիվիստ-քաղաքական գործիչ-պետական գործիչ։ Ակտիվիստները սովորաբար զբաղվում են որեւէ կոնկրետ հարցով՝ բնապահպանություն, որեւէ հուշարձանի պահպանում, «էլեկտրիկ Երեւան» եւ այլն, քաղաքական գործիչներն ընդգրկվում են որեւէ կուսակցության մեջ եւ արդեն հարցերի ավելի լայն շրջանակով են զբաղվում՝ առաջնորդվելով կուսակցության
Արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունն Ամուլսարի վերաբերյալ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հայտարարությունը եզդիաբնակ Ֆերիկ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում: Ոստիկանները փորձել են բացել ՝ եզդիական Ֆերիկ գյուղի արոտավայրեր տանող ճանապարհները, որոնք գյուղացիները արդեն փակ են պահում մի քանի ամիս ՝ թույլ չտալով, որ ապօրինի զավթված հողատարածքում որևէ մեկը շահագործման փորձեր կատարի: Գյուղի գյուղատնտեսական հողատարածքները նախկին գյուղապետ Նորիկ Հայրապետյանը ապօրինի կերպով վաճառել է
Սիրանուշ Սահակյան. 1995 թվականի թալանչի պետական գործիչներին ու նրանց ժառանգներին թույլատրվում է վայելել ժողովրդից գողացված գումարները, բայց, օրինակ, 2002-ի հետ կապված դեպքերին կարձագանքեն. «Հրապարակ»
Սեպտեմբերի 6-ին Իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում տեղադրվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» խոստացված օրենքը։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ին եւ նախատեսում է 50 մլն եւ ավելի դրամից բարձր արժեքի ապօրինի ճանաչված գույքի բռնագանձում պետբյուջե: Զրուցեցինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։ Հարցրինք, թե 50 միլիոն դրամը
Մխիթար Հայրապետյան. Կքննարկվի «շախմատ» առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաև դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել
Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին
Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի լիագումար նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը՝ այսուհետ դադարած ենք համարում Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը
Սեպտեմբերի 11-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները: Ծրագրի փոքրիկ շահառուները հնարավորություն ստացան ամռան 3 ամիսներին՝ ըստ իրենց նախասիրության հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակների և, հմուտ մասնագետների օգնությամբ, ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ: Սաների համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր Երևանի Հովհաննես
ՏԻՄ ընտրություններին ՀԱՍԱԿ-ը առաջադրում է իր թեկնածուներին
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Ի տարբերություն շատ նորաստեղծ կուսակցությունների, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը այս անգամ ևս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Երկու մարզերում՝ Արմավիրի և Արարատի կուսակցությունն ունի թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի: Այսօր տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրեց թեկնածուներին: Այդպես, Արմավիրի մարզի
Օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
Նիկոլ Փաշինյան. Իսկ նրանք, ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որեւէ պատասխանատվություն կրելո՞ւ են
Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ, որովհետեւ հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել: Հենց սա նկատի ունեմ, երբ
Պատժիչ միջոցների խստացում. բալային համակարգ ներդնելուց առաջ պետք էր խնդիրները վերացնել. «Ժամանակ»
Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ նոր բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նոր նախագծով առաջարկվում է ամեն տարվա ընթացքում վարորդին տալ 9 բալ, որը համապատասխան խախտումների դեպքում նվազելու է։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9
Արդարադատության նորընծա երեխաները. քրեական իրավունքի ոլորտում իրավաբանական կարիերան երիտասարդը պետք է սկսի փաստաբան կամ քննիչ աշխատելուց
Երեխաները մեր կյանքի ծաղիկներն են, նրանք ամենուր պետք է առաջնային տեղում լինեն, վայելեն իրենց ծնողների սերը և կայանան որպես պետականամետ անհատներ, սակայն այդ փոքրիկների համար ոչինչ չխնայելով հանդերձ մենք նրանց դաստիարակելու ընթացքում մերթընդմերթ ոչ ենք ասում և փորձում զերծ պահել հիմնարար ճակատագրական սխալներից: Այսօր այդ փոքրիկ բալիկներին փորձում են բերել դատական համակարգ, վերջիններիս վստահելով դատավորի
Ստրկամտությո՞ւն, թե՞ գավառամտություն
Քաղաքական ռեժիմի առումով մենք Ռուսաստանի հետ պետք է գնանք տրամագծորեն հակառակ ուղղություններով: Ավելին՝ ինձ թվում է, որեւէ տնտեսական իմաստ չկար մտնելու Մաքսային, իսկ այնուհետեւ Եվրասիական տնտեսական միության մեջ: Այլ են ռուս ժողովրդի հետ մեր հոգեւոր, մշակութային կապերը: Դրանք մեր հարստությունն են, ինչպես եւ ցանկացած այլ ժողովրդի հետ կապերը: Դրանք զարգացնելը ստրկամտություն չէ: Խզելն է անմտություն:
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ
Սեպտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 2000 քմ, Մերձավան գյուղում՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության
Վիտալի Բալասանյանը հրապարակում է ծանուցագրի ստացականի պատճենները, իր ցուցմունքը և տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին
«Ձեր ապրած կյանքի վախերով ու փողերով չփորձեք արատավորել մարդու համբավը հանրության առաջ». Սամվել Բաբայանի գրասենյակ
Երբ նախաձեռնող խումբը սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ իրականացնելու համար նախագիծը ներկայացրեց ԱՀ ԿԸՀ, մի աննախադեպ վայնասուն բարձրացավ հատկապես հակասահմանադրական գործողությունների դիրքից հայտնի դարձած գործիչների , ինչպես նաև նրանց սպասարկող վերլուծաբանների, լրատվականների կողմից:Բոլորը դարձել էին սահմանադրության մի յուրօրինակ կրողներ, իսկ նախաձեռնող խումբը դարձել «հակաօրինական» թիրախ։ Ինչևէ, չնայած այս հոխորտանքներին ԱՀ ԿԸՀ «այս
Գեղարքունիքում անհետ կորած 15-ամյա աղջիկը մահացել է օրգանիզմի հյուծվածությունից
Աղջկա դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Արոնյանը, Մովսեսյանը եւ Սեւյանը Աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանում են
Խանտի –Մանսիյսկում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանի արգելքը հաղթահարեցին Հայաստանի թիվ 1 շախմատիստ Լեւոն Արոնյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը եւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը: Պայքարը լքեցին Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Բրազիլիան ներկայացնող Կրիկոր Սեւագ Մխիթարյանը դեռ պայքարը շարունակելու է թայ-բրեքում: Երկրորդ շրջանում Արոնյանը խաղալու է
Հայաստանում իշխանությունը պատմության մեջ առաջին անգամ փորձում է հեռուստաընկերություն խլել. «Մեդիա պաշտպան»
Դեռևս ամիսներ առաջ «Մեդիա պաշտպան»-ը հրապարակայնորեն բարձրաձայնել էր այն խնդիրը, որ հեռուստաընկերությունների ազատ գործունեությունը Հայաստանում վտանգված է: Այժմ խնդիրն ստացել է առարկայական բնույթ: «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց վտանգավոր ընթացք են ստանում: «Մեդիա պաշտպան»-ը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ՝ ըստ մամուլում տարածված լուրերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անմիջապես
Մեր հավաքականի երկրորդ բռնցքամարտիկը դուրս մնաց աշխարհի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը Եկատերինբուրգում ընթացող մարզաձեւի աշխարհի 20-րդ առաջնությունում այսօր ռինգում մենամարտեց Կանադան ներկայացնող Էրիկ Ռոբին Բասրանի հետ եւ պարտություն կրեց: Այսպիսով, մեր թիմի ութ անդամներից երկուսն արդեն ավարտել են պայքարը աշխարհի առաջնությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մասիս Մայիլյանն ընդգծել է ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև խորհրդարանական դիվանագիտության և համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը
Ոստիկանության օրինագիծը՝ որպես քայլ ընդդեմ ռուսական խտրականության
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց մի օրինագիծ, որով փոխադարձաբար արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդ աշխատելը։ Ինչի՞ մասին է խոսքը Այլ կերպ ասած, համաձայն այս օրինագծի, Հայաստանում չեն կարողանա վարորդ աշխատել, օրինակ՝ տաքսի վարել, այն երկրների վարորդական իրավունք ունեցող անձինք, որտեղ նման արգելք է գործում հայկական վարորդական իրավունքների համար։ Այս հարցը
«Ծառայակից ընկերը խոհանոցում է եղել, ձայն է լսել, մինչև հասել է, 23-ամյա Բաբուշկինը մահացել էր»․ մանրամասնում է Շիրակի դատախազը
Ինչպես հայտնի է՝ Գյումրու «Մուշ 2» թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին, որի քթի, աջ ձեռքի ու աջ ոտքի շրջանում եղել են քերծվածքներ։ Վերջինս ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից էր, սպա, որը իր ծառայակից ընկերոջ հետ վարձով բնակվում էր Գյումրու «Մուշ» թաղամասում։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ, նախնական տվյալներով,
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ
Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց: Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի առաջնությունից առաջ ստեղծված ծանր կացությունը քննարկելու նպատակով օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության
Բնապահպանները երգեցին. «Լիդիան, Լիդիան հեռացիր, Ամուլսարը մոռացիր»
Ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման Հայկական բնապահպանական ճակատի նախաձեռնած հանրային երթը հասավ Հանրապետության Հրապարակ: Բնապահպանները բացի բնապահպանական եւ Ամուլսարը՝ սար մնալու կոչերից նաեւ երգեցին. «Արեւ արեւ եկ, եկ/ Ամուլսարին վեր եկ,/ Լիդիան, Լիդիան հեռացիր/ Ամուլսարը մոռացիր…»: Խաղաղ երթի մասնակիցները «զինված» են թմբուկներով ու թեմատիկ պաստառներով: «Իրավական հիմքեր կան, այս նախագիծը կասեցնելու համար, կառավարությանը պակասում է քաղաքական
Պետք է գնալ հանրային ֆինանսների ապակենտրոնացման քայլին. պատգամավորը՝ համայնքների անկախության մասին
Սուրեն Պապիկյանն արձագանքեց՝ այս պահին, եթե կառավարությունը դոտացիա չտրամադրի, համայնքների զգալի մասն ի վիճակի չէ սեփական պահպանության ծախսերը հոգալ:
Բնապահպան. «Քաղաքական դիակներին կոչ ենք անում չխառնվել մեր եւ Ամուլսարի գործողություններին»
Ընդդեմ Ամուլսարի հանքի բողոքի ցույցի ժամանակ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը տարօրինակ համարեց Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանք տանող ճանապարհները ապաշրջափակելու կոչը: «Ջերմուկ համայնքի քաղաքացիներն իրացնում են իրենց իրավունքը՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում, քանի որ զրկված են եղել այդ տարածքում որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքից»,-ասաց նա: «Դա չի սկսվել ոչ երեկ, ոչ էլ տարիուկես առաջ, սկսվել


















































