Օրվա լրահոսը

Պատճառը, որ Հայաստանը դուրս չեկավ մոնիտորինգից, առնչվում է հետընտրական գործընթացներին. Ստեփան Սաֆարյան. «Հրապարակ»

Պատճառը, որ Հայաստանը դուրս չեկավ մոնիտորինգից, ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, առնչվում է հետընտրական գործընթացներին, չնայած բավականին բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունների առկայությանը։ Ավելի կոնկրետ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության հակակշիռներ չունենալուն խորհրդարանում եւ դրանից դուրս։ Իսկ ավելի կոնկրետ՝ որ ԱԺ-ում «Իմ քայլը» չի ունենալու լուրջ ընդդիմություն։ «Ոչ թե այն, որ եթե մի իշխանություն

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Երևանի նոր իշխանությունների կարծիքով, տրանսպորտային ցանցի խնդիրները դեռ երկար ժամանակ չեն լուծվելու. «Փաստ»

Պարզվում է՝ Երևանի նոր իշխանությունների կարծիքով, տրանսպորտային ցանցի խնդիրները դեռ երկար ժամանակ չեն լուծվելու: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդպես էլ չեն մեկնաբանում, թե ինչու է այդ աստիճան անհնարին դարձել Երևանի ներքաղաքային տրանսպորտային ցանցի հարցը լուծելը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նաև տրանսպորտի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, ինքն էլ

Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փոփոխությունները նորմալ «կյանքային» երևույթներ են, ռոտացիան նորմալ է». «168 ժամ»

«168 Ժամի» հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ասել է. «Իշխանությունները, հատկապես հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները մինչ այս և մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելը ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան և համապատասխան որոշումներ

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստան այցելած հնդիկների թիվը կտրուկ ավելացել է. «Հայոց աշխարհ»

Հնդկաստանից Հայաստան մուտքի վիզաները մեկ տարի առաջ որոշվեց ձեւակերպել մեր սահմանային անցակետերում։ Նպատակը՝ խթանել Հնդկաստանից մեր երկիր զբոսաշրջիկների այցելությունները։

Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ. «Հայկական ժամանակ»

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող գործողությունները: Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո

Նժդեհականությունն իրենց մեջ այդքա՞ն էր թույլ, որ չհամարձակվեցին օգնել հարազատ կուսակցությանը հաղթահարելու 5 տոկոսի մրցարգելքը. «Ազգ»

Դեկտեմբերի 9-ը ընդամենը մի անհատի հեռացումի օրը չէ միայն, այլեւ՝ ամբողջ մի համակարգի, ավելի կոնկրետ՝ շուրջ երկու տասնամյակ իշխանական բուրգի գագաթներում հանգրվանած Հանրապետական կուսակցության: Անկախության ակունքներում կանգնած այդ կուսակցությունը, որն ստեղծվել է վաղամեռիկ առաջնորդ Աշոտ Նավասարդյանի, ուռճացվել սարսափելի սպանդի զոհ Վազգեն Սարգսյանի, կառավարման ղեկին կանգնել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, իսկ նախագահական բազկաթոռին՝ նախագահ Սերժ Սարգսյանի

Ըստ այդ տրամաբանության՝ Մոսկվան չի խանգարել Սերժ Սարգսյանին հեռացնելուն, որովհետև նա դեմ է եղել տարածք հանձնելուն. «Ժամանակ»

Ասել կուզի, ըստ այդ տրամաբանության, Մոսկվան չի խանգարել Սերժ Սարգսյանին հեռացնելուն, որովհետև նա դեմ է եղել տարածք հանձնելուն և չի եղել հույս, որ կհամաձայնի: Այդ միտքը արդեն իսկ սկսել է դանդաղորեն շրջանառվել սոցցանցային տարածքներում և զարմանալի չի լինի, եթե այն սկսի նույնիսկ «քաղաքագիտական էքսկուրս»: Դա ըստ էության կկազմի թավշյա հեղափոխության հանդեպ տեղեկատվա-քարոզչական հետընտրական գրոհի մի

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջան, Սևան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները

Լեւոն Սնացականյանին չներվեց այն, որ նա հնարավորինս զուսպ, բայց հստակ հակադարձեց քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու նրա զինակից Սասուն Միքայելյանի հայտարարություններին. «Հայոց աշխարհ»

Ոչ ոք հավերժ չէ իր պաշտոնում, իհարկե, բայց, ի վերջո, ինչո՞ւ Լեւոն Մնացականյանը ազատվեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Ինչո՞ւ է մարտական գեներալը, որ իրեն կարելի է ասել անձնուրաց դրսեւորեց ապրիլյան պատերազմի դաժան օրերին, ազատվում հրամանատարի պաշտոնից եւ «պատվավոր աքսորի» ուղարկվում Արտակարգ իրավիճակների ծառայություն:

Վահան Բադասյան. «Այսպես թե այնպես Արցախը միշտ էլ ղեկավարվել է Հայաստանից». «Հայկական ժամանակ»

Ես չեմ տարանջատում Հայաստանն Արցախից, մանավանդ որ ես կուսակցություն եմ հիմնադրում Արցախում՝ «Միացյալ Հայաստան»:

Հեղափոխության տրամաբանությունը

Թե ինչու անցած ընտրություններում «Իմ քայլը» ստացավ 884456 ձայն  (70,43 տոկոս)՝ առանձնապես բացատրել պետք չէ: Այդ ձայները վաստակեց Նիկոլ Փաշինյանը, որն իրականացրեց քաղաքացիների ճնշող մեծամասնության երազանքը՝ ազատեց նրանց ատելի իշխանությունից, որի հետ այդ մեծամասնությունը կապում էր անձնապես իր, ինչպես նաեւ մեր երկրի բոլոր խնդիրները: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ բացի Փաշինյանից, այդ նույն քաղաքացիները չեն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Երեկոյան ժամը վեցին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Լավ էր, որ Շանթին ազատեցին:

«Միգուցե». Լեւոն Մնացականյանը չի բացառում, որ իրեն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատել են Սենոր Հասրաթյանի գրառման պատճառով

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք

Աշոտ Մուրադյան. «Նոր սերնդի ՀԴՄ-ներն փոստտերմինալ ունեն». (Տեսանյութ)

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը ներկայացնում է նոր սերնդի ՀԴՄ-ի առանձնահատկությունը

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը  կդրվի գործնական

«Արցախի իշխանության ներսում էլի տեղաշարժեր կլինեն»

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային վերածնունդ խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը – Ինչո՞վ կբացատրեք ՊԲ հրամանատար Լեւոն  Մնացականյանի պաշտոնանկությունը եւ նշանակումն այլ պաշտոնի, մանավանդ, որ նրա պաշտոնանկության մասին տեղեկությունները ավելի վաղ հերքվել էին: – Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորական պաշտոն է և պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն: Այս մասին հայտնում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջը: «Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը»,-ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն էր։

Հովքի վարչական ղեկավարի եղբայրը հոխորտացել է՝ ինչո՞ւ ես գնացել մարզպետի մոտ

Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում

Հենց հանրության պահանջն էր, որ մենք ունենանք նոր տոնածառ․ Հայկ Մարության. 1in.am

Սա ոչ թե Երևանի, այլ Հայաստանի գլխավոր տոնածառն է, կարող եմ ասել, որ նաև համայն հայության գլխավոր տոնածառն է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Անդրադառնալով տոնածառի գնին, նա վստահեցրեց, որ այն, ինչ այսօր ունենք, գինը ընդհանրապես բարձր չէ։ «Շատ կարևորում եմ, որ հենց հանրության պահանջն է, որ մենք ունենանք

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց դիտորդական

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Իջեւանցի ոստիկանները բացահայտել են անասնագողերի եւ բնակարանային գողերի

Արտաշատցիները սահմանամերձ Այգեհովտից կով են գողացել

Լոռու մարզպետն առաջարկում է՝ հարկերից խուսափողներին դատի տալ

Հարկերի հավաքման գծով Լոռու մարզի մի շարք համայնքներ թերանում են: Շուրջ 14 համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը 80 տոկոսից պակաս է: Մարզի սեփական եկամուտների հավաքագրման պլանը 100 տոկոսով կատարելու համար պակասում է 407 մլն դրամ: Հավաքագրումների նման ցուցանիշի պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզպետը նշված համայնքների ղեկավարներին հրավիրել էր խորհրդակցության: Գուգարքի տարածաշրջանում գտնվող Ձորագյուղ համայնքը մարզում միակն

Կանադայի կառավարությունը պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար. Ջասթին Թրյուդո

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ

«Արցախում մտավախություն չունեն, որ «Նիկոլը հողերը կհանձնի». Արթուր Թովմասյան

Լեւոն Մնացականյանի հրաժարականն անակնկալ չէր

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Թալին-Գյումրի, Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը դժվարանցանելի

Հայ-ադրբեջանական խախտված ռազմական բալանսն ու բելառուսական «Պոլոնեզները»

Ռազմական փորձագետը վերլուծում է իրավիճակը

Երևանը հրաժարվել է գնել «Պոլոնեզ» համալիրները. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանը հրաժարվել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը ավելի վաճառում է Բաքվին: «Այո՛, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք ձեզ հետ (հայերի-խմբ.) միշտ միասին ենք եղել և պետք չէ մեզ մեղադրել, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում: Եվ ինչի համար են քննադատում՝ հրթիռային համալիրների: Ուրեմն այսպես, որպեսզի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031