Օրվա լրահոսը

«Եռատոն 2017» Երկրորդ Բացօթյա Փառատոնը կայացավ Դիդգորիում. armenian-community.ge

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ կայացել է «Վրաստանի Հայ Համայնքի» «Եռատոն 2017» երկրորդ բացօթյա փառատոնը։ «Եռատոն 2017» բացօթյա փառատոնը կայացել է պատմական Դիդգորիի դաշտավայրում։ «Եռատոն 2017» բացօթյա փառատոնի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չի եղել ։ 1992թ․-ի մայիսի 8-9-ին հայ կամավորական ջոկատները անհնարինն արեցին՝ ազատագրեցին Շուշի քաղաք-ամրոցը։ Շուշիի՝ որպես ռազմավարական դիրքում տեղակայված և բազմաթիվ

Վթարային ջրանջատում Վայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 23.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

«ՍԱՍ գրուպը» տուգանվել է ավելի քան 100 մլն. դրամով. «Հրապարակ»

Պետեկամուտների կոմիտեն երկար սպասված «ավետիս» ունի հանրությանը հաղորդելու. վերջապես, երկար ու ձիգ ստուգումներից հետո, ավարտվել են «ՍԱՍ գրուպում» ստուգումները։ Հիշեցնենք, որ հարկային տեսուչները «ՍԱՍ»-ի սուպերմարկետներ էին մտել հունվարի 20-ին։ Դրանից անցել է մոտ 5 ամիս։ ՊԵԿ-ի ուղարկած պաշտոնական պատասխանից պարզ դարձավ, որ «ՍԱՍ գրուպը» չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի համար էլ ստուգումների արդյունքում որոշվել

Շարունակվում է Օձունի տաճարի վերականգնումը (տեսանյութ)

Երևան, 10 մայիսի 2017 թ. – Մեկնարկեց Հայաստանի հյուսիսում Լոռու մարզի Օձուն գյուղի VI դ. Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման նոր փուլը: Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծի համաձայն: Բացառիկ տաճարի վերածննդի նախաձեռնությունը պատկանում է ֆինանսավորման կազմակերպիչ Մովսես Ձավարյանին:  Ինչպես տեղեկացրեց վերականգնումն իրականացնող «ԼևԳուկ» ընկերության ղեկավար Լևիկ Ղուկասյանը, նախատեսված է վերականգնել

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը 2017 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ

2017 թ. ապրիլի 2-ին թիվ 2 ընտրական տարածքում /Աջափնյակ վարչական շրջան/ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած դիտորդական առաքելության զեկույցը Ամփոփում «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` ԿԸՀ) հավատարմագրվելուց հետո 2017 թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղական դիտորդական առաքելություն է իրականացրել

Զոհրաբ Եգանյանն ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից  ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է: Երախտագիտությունս եմ հայտնում Արման  Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ:  

ԵՄ դեսպանի մարգարեությունը. դարձյալ չստացվեց. «Ժամանակ»

Երևանի քաղաքապետի ընտրության ամբողջ քարոզարշավը «ջրվեց» 15 հազար դրամի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությամբ: Ընդ որում այլևս անկարևոր է, թե ինչ հաշվարկ կամ ինչ լավագույն մղում կար այդ հայտարարության տակ: Ակնհայտ է, որ այն չի արդարացել, բայց չարդարանալը դա դեռ ամենը չէ, այն տապալվել է, ընդ որում՝ տապալելով ոչ միայն Երևանի ավագանու ընտրության գործընթացը, այլ

«Ելքի» առաջարկը՝ 15 հազար դրամ տրամադրել ընտրակաշառքից հրաժարվողներին, քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից ընդունելի է. «Հրապարակ»

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ այս տեխնոլոգիան գրեթե նույն էֆեկտն ունի, ինչ նախընտրական հոլովակը, երբ դաշինքի անդամները երգեցին միասին

Սյունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ ծառայողների ավտոմեքենաները. կա 8 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Նվեր Մարտիրոսյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի և Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Սաքունցի վարած Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է

Արծվիկը «Թռիր ինձ հետ» երգով վայրէջք կատարեց Եվրատեսիլի եզրափակիչ (Տեսանյութ)

Կիեւում մեկնարկեց 62-րդ Եվրատեսիլ արգի մրցույթը, որի կարգախոսն էր «Տոնենք բազմազանությունը»: Առաջին կիսաեզրափակչի մասնակից 18 երկրների երգիչներն իրենց կատարումներում անդրադարձան բազմաթիվ թեմաների, սկսած Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի «Թռիր ինձ հետ»-ից, կիպրոսցի հայ երգիչ Հովիկի «Ձգողականությունից», մինչեւ Ադրբեջանի ներկայացուցչի «Կմախքները»: Արծվիկի թռիչքը նրան տարավ եզրափակիչ: Քվեարկության արդյունքներով առաջին կիսաեզրափակչի լավագույն տասնյակ մտան նաեւ Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան,

Արմեն Մկրտչյան. «Գորգում հաղթում է նա, ով խելացի է գոտեմարտում»

Նովի Սադում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեք բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որ մինչ այդ աշխատում էր Բելգիայում, շնորհակալություն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ իրեն վստահելու, Հայաստան հրավիրելու համար եւ մտադիր է արդարացնել վստահությունը: Գլխավոր մարզչի պաշտոնում նրա առաջին լուրջ փորձությունը հաջող անցավ: Հայաստանի ազատ ոճայինները Եվրոպայի

«Հաց բերողի» լեգենդի մասին

Քանի որ քաղաքական ուժերը եւ ֆեյսբուքյան խիզախ ընդդիմադիրները արդեն բոլոր հնարավոր եւ անհնարին քաղաքական, ինչպես նաեւ անձնական դիվիդենդները քաղել են Արթուր Սարգսյանի մահվանից, ես, ինչպես եւ խոստացել էի, կփորձեմ հանգիստ, առանց հույզերի խոսել այդ մարդու եւ նրա շուրջ հյուսվող լեգենդի մասին՝ հասկանալով, իհարկե, որ նույնիսկ հիմա, երբ կրքերը հանդարտվել են, կարժանանամ «համացանցային ֆիդայիների» քննադատությանը: «Սասնա

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ

Մայիսի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են

Ընտրական օրացույց. «Ձայն տվեք հավատարիմ, չոբանի շներին». «Ա1+» (Տեսանյութ)

2009-ի ավագանու ընտրություններից 5 օր առաջ Երեւանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը խոստանում է, որ մայրաքաղաքում ինքը լինելու է ժողովրդավարության հիմնաքար։ Ավագանու ընտրություններին մասնակցող Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը քարոզարշավի այս օրը երեւանցիներին խորհուրդ է տալիս իշխանություններին ձայն չտալ: «Գայլերին ձայն մի տվեք, հավատարիմ շներին տվեք, ինձ նկատի ունեմ, հավատարիմ, չոբանի շներին, որ ձեզ համար կկռվեն,

Ալիևների ընտանիքը թալանում է Ադրբեջանի նավթային եկամուտները

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների: Անցյալ

«Մամ ջան, ես Աֆղանստանի սարերում էի հետախույզ, դու իմ ոտքերին». Դուշման Վարդանը` մորը

«Նոյյան Տապան» գրատանը տեղի ունեցավ հանդիպում Դուշման Վարդանի քույր՝ Արմինե Ստեփանյանի հետ: Գրատանը ներկա գտնվելը՝ ըստ Արմինե Ստեփանյանի, պատահական չէ, քանի որ իր և եղբոր կյանքում յուրահատուկ տեղ է ունեցել գրատունը: Հերոսը միշտ ասել է, որ իր մանկական սենյակը գրադարանն է եղել, խաղալիքներն էլ գրքերը: Քույր և եղբայր միշտ անբաժանելի են եղել և սովորելիս, և

Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև. APA. (Տեսանյութ)

Մոսկվայում անցկացվող «Անմահների գունդ» ամենամյա ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, գրում է ԱՊԱ-ն։ Ակցիայի ժամանակ հայկական սփյուռքի ներկայացուցիչները ծածանել են Արցախի դրոշը։ Դա դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք պահանջել են վերացնել հայկական դրոշը։ Արդյունքում վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Կատարվածին միջամտել է ոստիկանությունը և բաժանել վիճաբանող կողմերին։ Գործակալությունը

Բալասանյանը մոսկվացի մեծահարուստներին առաջարկել է հետեւել Կարեն Կարապետյանի օրինակին. (Տեսանյութ)

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը նախորդ շաբաթ իր ազգուտակի, ընկերների հետ Երևանից մեկնել էր Մոսկվա՝ կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի հարսանիքն Ռուսաստանի մայրաքաղաքում նշելու, հարսանիքից անմիջապես հետո հանդիպել է Մոսկվայում բնակվող մեծահարուստ հայ գործարարների հետ։ Գյումրու քաղաքապետը նրանց հորդորել է, համոզել, գալ ու գնել Գյումրու պատմական կենտրոնում գտնվող «Կումայրի» արգելոց թանգարանի հուշարձան-տներից մեկը ու հետևելով վարչապետ

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Սույն թվականի մայիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:07-ին (Գրինվիչի ժամանակով` 11:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.180 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական

«Հաղթանակի աղոթք»-ը Ս. Սարգիս եկեղեցում. (Ֆոտոշարք)

Մայիսը հաղթանակների ամիս են անվանում, ինչ խոսք, հայերի գլխավոր հաղթանակը Արցախում տեղի ունեցավ: Հայոց ազգի հոգևոր համախմբման օրերից է համարվում մայիսի 9-ը:Հավատ,պայքար և, ի վերջո, հաղթանակ. Շուշին ազատագրված է: Մայիսի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց աղոթք նվիրված հայ զինվորներին, պատերազմում հաղթանակած մարտիկներին։ «Գոհունակություն Քեզ, Տեր Աստված մեր, որ

«Երեւանում 2 000 թեքահարթակ կա, բայց անելիքներ դեռ ունենք». Տարոն Մարգարյան

«Դա չի նշանակում, որ դրանով պետք է բավարարվենք: Անելիքներ ունենք: Գործակցում ենք բոլոր ՀԿ-ների հետ»,-վստահեցրեց Տարոն Մարգարյանը

Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Տասներեք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին

Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  եւ  ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կինոսրահում մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Տասներեք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ

«Դա հուղարկավորության հանձնաժողով է եղել, կարող է եւ թերացել է». Եղիշե Պետրոսյան

Եղիշե Պետրոսյանը՝ «հաց բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի մասին

Քվեաթերթիկի կաղապար և ձեռնարկ կույրերի համար

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկ կաղապար: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին` ժամը 11.00-ին,

«Ելքն» ու «Երկիր Ծիրանին» «պլագիատ են» արել «Կոնգրեսի» եւ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրերից

Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում որոշ դրույթներ մեկը մեկին համընկնում են 2009 եւ 2013 թվականներին այլ ուժերի ծրագրային դրույթներինս

Ծնվեց մի զինվոր ևս

Մայիսի 9-ին տոնական էր ողջ հայության համար: Նույն օրը կրկնակի տոնական դարձավ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի Հերիկ գյուղի Գեյիմ Մխիթարյանի և Արտեմիս Գրիգորյանների ընտանիքում: Բերձորում՝ շրջանային բուժմիավորումում, առավոտյան 10 անց 15 րոպեին ծնվեց նրանց երկրորդ զավակը, որդին: Առայժմ չեն որոշել՝ ինչ են կոչելու նորածնին, սակայն, հաշվի առնելով, որ Եռատոնի օրն է ծնվել իրենց որդին,

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված միջոցառում Բելգիայում

Մայիսի 9-ին Բրյուսելում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Բելգիայի ազատագրման համար զոհված խորհրդային բանակի զինվորների և բելգիական դիմադրության մասնակիցների հուշակոթողներին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Բրյուսելի քաղաքապետարանի և Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ: Միջոցառմանը

«Լրագրողներ կան, որոնք հրճվում են ե՛ւ իրենց հարցից, ե՛ւ պատասխանողի իդեոտիկ պատասխաններից». Լեւոն Բարսեղյան

«Միլիցա-պեպելնիցա, չա-չա-չա, այս ամենը Վովա Գասպարյանի դիմանկարի անքակտելի մասն է». Լեւոն Բարսեղյան

Հարգանքի տուրք մեր հերոսներին

Մայիսի 8-ին եւ 9-ին Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ Ավագանու թեկնածուները մայիսյան հաղթանակների առթիվ իրենց շնորհավորական խոսքը եւ ուղերձը հնչեցրեցին Հանրապետության հրապարակում, Հաղթանակի զբոսայգում եւ Եռաբլուրում` նաեւ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին: Մասնավորապես` Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց. «Մայիսի 8-ին Շուշիի ազատագրմամբ բեկում մտցվեց մեր պատմության մեջ, այդ հաղթանակին սպասում

«Այս պատմության մեջ երկու շահ կա` Ադրբեջանինը և Ռուսաստանինը». Գևորգ Մելիքյան

Ըստ փորձագետի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը չի նշանակում ԵԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում փակվեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031