Օրվա լրահոսը

Ականի  պայթյունից վիրավորված կապիտանի վիճակը  կայուն ծանր է, նա վաղը  կտեղափոխվի Երեւան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր՝ մայիսի 4-ին,  Տավուշի  սահմանագոտում ականի պայթյունից վիրավորված  կապիտան  Շիրազ Սահակյանի վիճակը կայուն ծանր է:  Բերդի զինվորական հոսպիտալից տեղեկացանք, որ նա հոսպիտալում վիրահատվել է: Շ. Սահակյանի  ձախ ոտնաթաթը ականի պայթյունից  պոկված է եղել, սրունքը՝ կոտրված, վիրահատության արդյունքում սրունքը պահպանվել է, ստորին երրորդականից ամպուտացիա է արվել:  Հոսպիտալից տեղեկացանք,որ  վաղը՝ մայիսի 5-ի առավոտյան

Հայաստանի 18 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

Մայիսի 29-ին Մինսկում մեկնարկելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որը նաեւ աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության ընտրական փուլ է: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 18 շախմատիստներ.  Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ

Եվրադատարանը պարտադրեց Հայաստանի Հանրապետությանը 3 900 եվրո հատուցել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է «Չապ» ՍՊԸ-ի, կամ որ նույնն է` ԳԱԼԱ հեռուստաընկերության հայցերից մեկն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ԳԱԼԱ հեռուստաընկերության փաստաբան Կարեն Թումանյանը Aravot.am-ին ասաց․ «Մենք Եվրոպական դատարան ներկայացրել էինք Հայաստանի Հանրապետության դեմ դիմում, որպեսզի ճանաչի իրավունքի խախտումը, որը տեղի է ունեցել «Չապ» ընկերության, նույն է  թե` ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ։ Դուք հիշում եք

Շարմազանով. Ընտրությունների նախօրեին հանրապետական թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ չեն գրել

«Հանրապետականն այստեղ անելիք չունի». Շարմազանովը «Ծառուկյան» դաշինքի մասին

Ադրբեջանը միակն է, որ դեմ է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը, բայց գրասենյակը կփակվի. ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին

«Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» թեմայով քննարկում ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 4-ին տեղի ունեցավ «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» թեմայով քննարկումը, որի գլխավոր բանախոսն էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սամվել Կարապետյան ազգանունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ անկախացումից մի քանի տարի անց նա սկսեց իր ակտիվ գործունեությունը, ինչի արդյունքում մենք ճանաչեցինք և իմացանք

Տավուշում ծանր վիրավոր զինծառայող ունենք

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրել է. «Տավուշում ականից վիրավորված զինծառայող՝ Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակը այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում»։ Այլ մանրամասներ` ե՞րբ է եղել դեպքը, ի՞նչ պայյմաններում, չեն հաղորդվում: Նկատենք, որ օրվա ընթացքում ՊՆ-ից չի եղել նաեւ հաղորդագրություն այն մասին, որ Տավուշում ական է պայթել:

Երեւանի քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը 635,9 միլիոն դրամ են փոխանցել «Փյունիկ» հիմնադրամին

Հիմնադրամների համագործակցությունն ու հաշվետվությունը

2017 թվականին ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ. Վարչապետն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգառեսուրսների արտահանման ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել

Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով վարորդը ձերբակալվել է

Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով վարորդը ձերբակալվել է։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 4-ին` առավոտյան, ավտովթար է տեղի ունեցել Որոտան գյուղի մոտ, որի հետևանքով մահացել են քույր ու եղբայր՝ Դավիթ (ծնված՝ 22.10.1996թ ) և Աստղիկ (ծնված 04.05.1998թ) Մկրտչյանները։

Հայաստանի երկու ըմբիշներ այսօր Եվրոպայի առաջնությունում կպայքարեն բրոնզե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու անդամներ այսօր երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար: Վոլոդյա Ֆրանգուլյանը (լուսանկարում) 61 կգ քաշային կարգում վիճակահանությամբ պայքարն սկսեց 1/8 եզրափակչից եւ հերթականությամբ հաղթելով սլովակցի Միկոլա Բոլոտնյուկին ու բուլղարացի Դիմիտար Իվանովին՝ կիսաեզրափակչում տանուլ տվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին: Մեկ գոտեմարտ ավելի անցկացրեց 74

Տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս  Հայաստան–1998», «Միսս ԱՊՀ–1999», «Միսիս գլոբ–2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանին: Նախարարը ողջունեց «Գեղեցկության և նրբագեղության» համահայկական մրցույթ կազմակերպելու՝ «Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահի նախաձեռնությունը, որի նպատակն է ամբողջ աշխարհում գտնել հայուհիներ, ովքեր Հայաստանը կներկայացնեն «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» մրցույթներում: Գոհար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց

Պավլենսկին քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում. ՌԲԿ

Ռուս նկարիչ Պյոտր Պավելենսկին քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Այս մասին ՌԲԿ-ին ասել է նկարչի ընկերուհին՝ Օքսանա Շալիգինան՝ մանրամասնելով, որ քաղաքական ապաստան ստացել են ինքը, Պավլենսկին և իրենց երկու դուստրերը: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավլենսկին լքել է Ռուսաստանը և պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից: Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ էր հարուցված ՌԴ

  Ավարտվել է անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

   ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։ Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզում

Բժշկական համալսարանի պատվիրակությունը` Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը ԵՊԲՀ-ն անվանել է Արցախում բժշկական կադրերի պատրաստման կարեւորագույն դարբնոցներից մեկը՝ արժեւորելով ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպմանը

Հայերի ցեղասպանության ճանաչման պարտադրված գործընթացն ավարտված է. Արմեն Տեր-Սարգսյան

«Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին». հայտարարութունը Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա. –Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ., որտե՞ղից ծագեց Հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ Հայերի ցեղասպանությունը մեկ անգամ եւս կրկին դատապարտելու

ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները` Մոսկվայում կայացած հանդիպման մասին (Տեսանյութ)

Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Նաիրա Զոհրաբյան. «Բոլոր խնդիրները լուծելի են»

Եվ իրավապահ մարմինները կարող են հարուցել քրեական գործ, ու այդ դեպքում պատասխան պետք է տան կա՛մ կեղծիք անողները, եթե այդպիսիք եղել են, կա՛մ նրանք, ովքեր սուտ մատնություն են արել։

«Ծառուկյան» դաշինքի պարագայում կարծես թե փոքր-ինչ «պերեբոռ» ստացվեց». Վիգեն Հակոբյան

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում «ներկայացրած» պատգամավորները խուսափեցին հաշվեհարդարից

Քննչական կոմիտեն՝ Նորաշեն համայնքի ղեկավարի նկատմամբ սպանության փորձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի ճանապարհին մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում անհայտ անձինք «Լադա Պրիորա» մակնիշի 777/93

ՀՀԿ-ական ռեկտոր. «Ինֆորմատորդ կիսագրագետ է»

Շիրակի պետական համալսարանում մտահոգված են կադրային ջարդով

Սերժ Սարգսյանին ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, անկախության երաշխիքներին վերաբերող մի շարք հարցեր

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է կոռուպցիայի արդյունավետ կանխարգելմանը վերաբերող այնպիսի հիմնարար խնդիրների ամբողջական լուծման կարևորությունը, ինչպիսիք են՝ պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծությունը ու դրանց արժանահավատության ստուգումը:

«Զանգեք ոստիկանություն, 911, բայց մի հարմարվեք վիճակին». Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց մասնակցել համայնքի կառավարմանը

Երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ` առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում առանձին գնահատվել է նորածինների առողջական վիճակը, քննարկվել են խնամքին ու բուժմանն

Մասսայական վազքարշավ՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության»

Մայիսի 7-ին «Հաղթանակ» զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից տարբեր սեռերի եւ տարիքային խմբերի վազքի շուրջ 700 սիրահարներ վազքարշավով կհաղթահարեն մոտ չորս կիլոմետր՝ հասնելով մինչեւ Հանրապետության հրապարակ: Վազքարշավը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան եւ Հայաստանում Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ: Այդ առիթով այսօր հրավիրված

Ռիչարդ Միլս. Մենք ուզում ենք, որ դուք սովորեք ԱՄՆ-ում

Այժմ տարվա այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, ուսանողներն ու աշակերտները կայացնում են որոշումներ ու ձեռնարկում քայլեր, որոնք ցցուն հետք են թողնում նրանց ողջ ապագայի վրա: Բակալավրիատի ուսանողներն ուսումը շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու մասին են մտածում, ավագ դպրոցի աշակերտները դիտարկում են առկա տարբերակները՝ բուհի ու մասնագիտության ընտրության մասով: Միաժամանակ, ուսուցիչներն

Բեյրութում տրվեց «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» ծրագրի մեկնարկը

Մայիսի 2-ին Լիբանանում տրվեց «Կարիտաս Ավստրիա», «Կարիտաս Լիբանան» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունների կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» խորագրով ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը նախատեսում է տարաբնույթ աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղված է լինելու ինտեգրման դյուրացմանը, իսկ Լիբանանում՝ իրավական կեցության և աշխատանքի ապահովմանը։ Միջոցառմանը ներկա էին Լիբանաում

Նաիրիտցիները չեն հանձնվում. նրանցից եւս 100-ը դիմելու է դատարան

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները վրդովված են դատավորի կայացրած որոշումից եւ պահանջում են նրան կարգապահական տույժի ենթարկել

«Սիրուն չի, ի՞նչ կա այստեղ նկարելու». Տարոն Մարգարյանի մայրը ողջունեց Զարուհի Փոստանջյանին՝ իրենց տան մոտ

«Երկիր Ծիրանիի» անդամներն ասացին, որ ուղղակի ուզում են երեւանցիներն իմանան՝ ինչ տան մեջ է բնակվում քաղաքապետը: Տիկին Սուսաննան պատասխանեց, որ հաճելի չէ, այստեղ բազմանդամ ընտանիք է բնակվում: Նա ասաց. «Բայց մենք ձեր նկատմամբ այդպես չենք տրամադրված» ու մտավ տուն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031