Օրվա լրահոսը

Ինչպես անել, որ մարդկանց հաճելի լինի ձեր ներկայությունը

ՄԻ շատ գեղեցիկ ու հոգեւոր օրենք կա: Եթե դուք փոխեք ձեր մտքերը մարդկանց նկատմամբ, ապա դուք աստիճանաբար կփոխեք նաեւ այդ մարդկանց մտքերը: Եթե ձեր մտքերը բարություն ու սեր են, ապա ձեր շրջապատի մարդկանց մտքերն էլ աստիճանաբար կդառնան բարություն ու սեր: Ինչպես է սա կատարվում, ինչպես բարությամբ լցվել մարդկանց նկատմամբ, երբ կան խանգարող հանգամանքներ: Երբ դուք

«Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» խորագիրը կրող ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական նկարչության միջազգային մրցույթում հաղթած երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված շուրջ 40 աշխատանքներին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Հարկ է նշել, որ ցուցահանդեսում ներկայացված 40 աշխատանքներից 14-ը հայ երեխաների ստեղծագործություններն են, որոնք

Ապստամբությունը, որը տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի ճամբարում, ուղղորդվող, վերահսկվող գործընթաց է. Զուրաբյան

Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ դա Սերժ Սարգսյանի վերարտադրման փուլերից մեկն է՝ անգամ «Ծառուկյան» դաշինքի ֆրակցիայում փորձում են ստեղծել Սերժ Սարգսյանին հավատարիմ, հուսալի հենարան:

Կան վիճելի հարցեր՝ կդիմեն իրավապահներին. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ծառուկյան» դաշինքում խնդիրների մասին

Նա ասաց, որ բնականաբար, երբ որեւէ հարց է առաջանում մեղավորներ են ուզում փնտրել եւ բնական է, որ թիրախում պետք է հայտնվի իշխանությունը՝ ՀՀԿ-ն. «Մենք չենք խառնվում որեւէ քաղաքական ուժի, որեւէ կուսակցության ներքին հարցերին: Համբերեք եւս մի քանի օր, իրենք իրենց հարցերը կպարզաբանեն, եթե իրենք ինքնուրույն չեն կարող պարզաբանել, դրանով կզբաղվեն իրավապահները»:

Մարիա Շարապովան խաբեբա է

Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարի 2014 թվականի եզրափակչի մասնակից, կանադացի Էժենի Բուշարը, անդրադառնալով դոպինգի պատճառով 15-ամսյա որակզրկումից հետո ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի վերադարձին WTA-ի մրցաշար, հայտարարել է. «Իմ համոզմամբ, Մարիա Շարապովային սպիտակ քարտ տրամադրելը ճիշտ չէր, որովհետեւ նա խաբեբա է եւ ոչ մի մարզաձեւ խաբեբաներին չպետք է թողնի վերադառնալ: Դա առնվազն անարդար վերաբերմունք է մյուսների հանդեպ: WTA-ն

«Մենք պարտվել ենք մի խաղ, էն էլ կարգին չենք էլ պարտվել, խաղը հավասար չի, դատավորը ծախված է». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)

Լեւոն Զուրաբյանն ամփոփեց Ազգային ժողովում 5 տարվա ընթացքում ՀԱԿ-ի կատարած աշխատանքները: Նա ասաց, որ նման խաղում պարտվելը ոչ ամոթ է, ոչ նվաստացուցիչ, այլ՝ պատվաբեր. «Մենք այդ անհավասարության պայմաններում մեր կռիվը տվեցինք եւ շարունակելու ենք տալ»:

Նոր սպանություն Գյումրիում

Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում։ Մենք դիմեցինք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին (լուսանկարում), որը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այսօր առավոտյան Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա միայնակ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին քննարկման կդրվի Էրդողանի առաջ. «Ակօս»

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության խնդիրը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»: Շիրինօղլուն հայտնել է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ: «Մենք պետք է հանգստություն պահպանենք, վաղ թե ուշ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 6-7-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո,

«ԵԱՀԿ գրասենյակի փակումը դիվանագիտական մեկուսացում է». Արա Պապյան

Ստեփան Գրիգորյանը մտահոգված է, թե նորընտիր ԱԺ-ում չկա մի մարդ, որը Ղարաբաղից հասկանում է

Դեմ առ դեմ. Մուշեղ Սաղաթելյան ու Ստյոպա Սաֆարյան

Այսօր մայիսի 5-ին ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր մեր քննարկման թեման է՝«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորների ինքնաբացարկների, ապա դրանցից հրաժարվելու ու մանդատների բաշխման գործընթացը: Հաղորդման հյուրերն են` Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը եւ «Ծառուկյան» դաշինքով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված, ինքնաբացարկի դիմում

Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի փողոցների բնակիչներն անհանգստացած են կանաչ այգու ճակատագրով

«Ելք» դաշինքի թեկնածուները ահազանգ են ստացել Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի (Սարկավագի) փողոցների խաչմերուկում գտնվող շենքերի բնակիչներից այն մասին, որ մերձակա տարածքում գտնվող այգին, որը տարիներ շարունակ խնամել են իրենք, 2007-ին վաճառվել է, հետագայում էլ՝ վերավաճառվել: Ես՝ որպես «Ելք» դաշինքի ավագանու անդամի թեկնածու, ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, նամակով դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Նախընտրական

Ճանաչել ու իմանալ ծննդավայրի պատմությունը բոլորիս պարտքն է

Լույս է տեսել զարմիկներ Փաշիկ, Սարգիս եւ Նորայր Պապյանների հեղինակած «Ոսկեպար» հայրենագիտարանը: Ոսկեպար գյուղը (համայնքը) գտնվում է ՀՀ հյուսիս-արեւելքում. Տավուշի մարզում: Այն իր աշխարհագրական դիրքով հանդիսանում է ՀՀ հյուսիս-արեւելյան դարպասներից, եւ պատահական չէ, որ հենց այստեղ են տեղի ունենում մեր ժողովրդին սպառնացող աղետներն ու արհավիրքները: Ինչո՞վ է ուշագրավ բնության այս գողտրիկ անկյունը, որն այդքան գրավիչ

Լևոն Մնացականյան. 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով

Իր խոսքում բանակի հրամանատարը նշել է նաև 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքների և ներդրված նորագույն տեխնոլոգիաների մասին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս ի զորու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը:

ՊԵԿ-ը հերքում է, որ Բագրատաշենի մաքսակետում քաոսային վիճակ է

Ոչ առեւտրային չափաքանակների հանդեպ՝ խիստ հսկողություն

Պարզվում են կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները

Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ և տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ:

Նախկին շտաբի պետ ռեկտորը` «երկար ձեռքեր» ունենալու եւ ՀՀԿ-ի կողմից հովանավորվելու մասին

Բացի Սուրիկ Խաչատրյանից, շուտով այլ պատմափիլիսոփաներ էլ «կթողարկվեն»

Ավելուկն է ավելի օգտակա՞ր, թե՞ սպանախը

Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, որի մատղաշ տերեւները հարուստ են A, B, C, D վիտամիններով եւ հանքային աղերով: Այն պարունակում է օրգանական թթուներ` խնձորաթթու եւ կիտրոնաթթու: Ամռանը տերեւների մեջ շատ թրթնջկաթթու կա, այդ պատճառով այն ուտում են գարնանը: Այս բույսն օժտված է բուժիչ հատկանիշներով, բայց լյարդի հիվանդությունների, աղերի կուտակումների, գաստրիտի,

«Շռեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ պայքար է». Զուրաբյանը՝ Երեւանի ավագանու ընտրությունների մասին

Այսօր Լեւոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրեն Երեւանի ավագանու ընտրություններից որեւէ հարց չտվեցին: Ըստ նրա, դա նրանից է, որ իրականում սա կեղծ օրակարգ է, նման հարց չկա, ձեւական բնույթ է կրում: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Երեւանի ավագանու ընտրությունները իրականում Շռեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ մի պայքար է, որում հաղթելու

Հիմա պարզվում է՝ Քոչարյանի նախագահության տարիներին էլ է արտագաղթ եղել. «Չորրորդ իշխանություն»

Միգրացիոն ծառայության պետն էլ այն տարիներին նույն Գագիկ Եգանյանն էր։ Ու երբեք չէր հակաճառում։

Իշխանությունը կարող է ստանալ մի իրավիճակ, երբ խորհրդարանի ընդդիմադիր հատվածում պատկառելի ներկայություն ունեցող քաղաքական ուժ այլեւս չի լինի. «Իրատես»

Լոյալ խորհրդարան ունենալու տիրույթի մեջ են տեղավորվում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական ցուցակի շուրջ տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները։ Անկախ դրա պատճառներից՝ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական խմբակցությունը կա՛մ միատարր չի լինելու եւ վերահսկվելու է դրսից Ծառուկյանից նեղացած պատգամավորների միջոցով, կա՛մ, ինչը հավանական է, դաշինքի խմբակցության կազմից դուրս կգան մի շարք անձինք, որոնք

Ինչպե՞ս եղավ, որ հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիներ, առանց որեւէ խղճի խայթի եւ ազգային գիտակցության թշնամի երկրի արտադրանքը ներմուծեցին Հայաստան. «Ազգ»

Ադրբեջանական խնձորների առնչությամբ չբարձրացված հարցադրումները Հայաստանում ադրբեջանական խնձորների ապօրինի ներմուծման եւ վաճառքի մասին շատ խոսվեց, բայց հիմնական հարցադրումները չարվեցին: Մասնավորապես, ինչպե՞ս եղավ, որ հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիներ, առանց որեւէ խղճի խայթի եւ ազգային գիտակցության թշնամի երկրի արտադրանքը ներմուծեցին Հայաստան, իսկ մյուսներն էլՙ կաշառք ստացան եւ թույլ տվեցին դա անել: Այդքան շուտ մոռացա՞ն ապրիլյան պատերազմը, 90-ականների

Ֆիզիկական ու մտավոր հոգնածության դեպքում կերեք քրջիկ

Քրջիկ կոչվող ապուրը, բացի հագեցնող եւ սննդարար լինելուց, վաղուց հայտնի է նաեւ բուժիչ հատկությամբ: Այն օգտակար է ինչպես սրտանոթային հիվանդությունների, այնպես էլ ֆիզիկական ու մտավոր հոգնածության դեպքում: Հատկապես խորհուրդ է տրվում, որ քրջիկի եփման ընթացքում, ըստ ցանկության, ավելացնել նաեւ մանր կտրատած սերկեւիլ՝ մոտ 40 գրամ: Ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 լիտր տավարի մսի արգանակ,

Վարդան Բոստանջյան. «Այնպիսի բան ասացիք, հուզվեցի։ Այս ի՞նչ անարդարություն էր». «Իրատես»

Գնացեք ու վերցրեք 2008-ից իշխանության տված բոլոր խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։ Ինչո՞ւ հանկարծ այս մեկը հիշեցիք։

Ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը

Հարգելի համաքաղաքացիներ,  ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 5-ին ժամը 21-30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան

Ինչո՞վ ավարտվեցին սպառնալիքները

Նախորդ օրն Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ինքնաբացարկի դիմումներից հրաժարված եւ մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից որոշների նկատմամբ հետապնդում է սկսվել: Մենք, մասնավորաբար, ահազանգ էինք ստացել Խաչիկ անուկյանի եւ Նապոլեոն Ազիզյանի հարազատներից: Երեկ փորձեցինք պարզել, թե ինչո՞վ ավարտվեց այդ ամենը: Մեր տեղեկություններով՝ իրավապահները հետաքրքրվել են այդ ամենով, սակայն, այսպես ասած, տուժող կողմը ընթացք չի տվել: Երեկ

Արման Սահակյան. «Դրա պատասխանը հայրս է լավ տվել, որ այդպիսի մի ասացվածք կա, չէ՞, «մի տան ծառից երկու ծիրան մի՛ պոկիր». «Ժողովուրդ»

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները, հավաքել 18 հազար 695 քվե եւ հաղթանակ տանել։ Չնայած այդ փաստին՝ Արման Սահակյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել իրեն հասանելիք ԱԺ պատգամավորի մանդատից։ Ինչո՞ւ որոշվեց Սահակյանին թողնել նույն պաշտոնում,

Հնգյակից երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին հայտնում ենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Հայաստանը այս գրասենյակի փակումից էապես տուժեց, քանի որ երեւանյան գրասենյակը իրականացնում էր մի շարք կարեւոր ծրագրեր. «Ժողովուրդ»

Ոչ պակաս կարեւոր է նաեւ ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցման զուտ քաղաքական կողմը, քանզի այսպիսով եւս մեկ միջազգային կառույց, եւս մեկ վերահսկող աչք (թեեւ՝ ոչ բացարձակ արդյունավետ) մեր իշխանությունների գործունեության նկատմամբ պակասում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031