Օրվա լրահոսը
«Սիրուն չի, ի՞նչ կա այստեղ նկարելու». Տարոն Մարգարյանի մայրը ողջունեց Զարուհի Փոստանջյանին՝ իրենց տան մոտ
«Երկիր Ծիրանիի» անդամներն ասացին, որ ուղղակի ուզում են երեւանցիներն իմանան՝ ինչ տան մեջ է բնակվում քաղաքապետը: Տիկին Սուսաննան պատասխանեց, որ հաճելի չէ, այստեղ բազմանդամ ընտանիք է բնակվում: Նա ասաց. «Բայց մենք ձեր նկատմամբ այդպես չենք տրամադրված» ու մտավ տուն:
Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի:
«Միգուցե երբ իրենց դիմում գրել էին տալիս, այդ ժամանա՞կ պետք է պաշտպանվեին». Էդմոն Մարուքյան
Մարուքյանը՝ ԲՀԿ-ում սկսված «մանդատի կռվի» մասին
Ազգային ժողովի նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստը չի կայացել: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը համարվում է չկայացած: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության
«Որեւէ մեկին վտիտ, հիվանդ ընդդիմադիր պետք չէ». Խ. Հարությունյան. «Ա1+»
ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն ափսոսում է, որ իր ազդեցությամբ 2-րդ քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, հայտնվեց մի իրավիճակում, երբ ԱԺ անցած 30 անդամներից 23-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, ապա՝ հետ վերցնելու պահանջ ներկայացրել: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ նման գործընթացները որեւէ կշիռ, հեղինակություն քաղաքական ուժին չեն ավելացնում. «Եթե ընդհանուր գնահատականներ տամ, ապա պետք է
Մեկօրյա գործուղման համար կվճարվի նաև օրապահիկ
ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ հանվել է մեկօրյա գործուղումների համար միայն ճանապարհածախս վճարելու սահմանափակում նախատեսող դրույթը: Փոփոխության համաձայն, եթե աշխատողը աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր է գործուղվում մեկօրյա ժամկետով, ապա ճանապարհածախսից բացի, որոշմամբ սահմանված կարգով, նրան կվճարվի նաև օրապահիկ: Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ
Փաստաբան Նորայր Նորիկյան. «Զինծառայողի առողջական վիճակը գնալով վատթարանում է»
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ Հարգելի պարոն նախարար Ս.թ. մարտի 16-ին թիվ 076/17 և ապրիլի 25-ին թիվ 109/17 գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, հետագա առողջական վիճակի հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել
Սյուզան Խարդալյան. «Ուզում եմ ցեղասպանությունից փրկված եզդի աղջիկների խոսնակը լինել»
Կինովավերագրողը ցավում է, որ փոխանակ գուրգուրելու, նրանց «սրբացրել ու պատին են կախել»
Տեղեր կան, որ ավելի քան 50 կմ-ի վրա հնարավորություն ունենք տեսնելու, թե հակառակորդն ինչ գործողություններ է անում. Գառնիկ Իսագուլյան
«Ինքնաբացարկների» հարցը համարում է բացառապես «Ծառուկյան» դաշինքի ներքին խնդիր
«Արվեստը դարձել է արվեստի համար». Արմեն Վանցյան
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը օրերս կազմակերպեց Հայաստանի երիտասարդ արտիստների «Ես եմ» խորագրով ցուցահանդես: «Ես եմ» ցուցահանդեսին մասնակցում էին 17 երիտասարդ նկարիչներ և ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Ցուցահանդեսին մասնակցում էր նաև գեղանկարիչ Արմեն Վանցյանը: «Լավ աշխատանքներ շատ կան, բայց թեմատիկան պակասում է»,-ասում է նկարիչը: Նրա կարծիքով, դրա պատճառը մասնակիցների անտարբերությունն է, կամ
Համլետ Պետրոսյան. «Մենք պետություն ենք մեր մշակույթով»
Մայիսի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ ասուլիս՝ «Արցախում հնագիտական աշխատանքների արդյունքներ և հեռանկարներ» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ գյուղի քարանձավի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը: «Տիգրանակերտ հնավայրը հետազոտվում է արդեն 13 տարի։ 2016 թ. պեղումներն իրականացվել
«Հանցանք է նման խորհրդարանին իշխանություն հանձնելը». Արամ Սարգսյան
«Ներքին բախումներն ավելի են շատանալու»
«Իսկ Լեւոն Իգիթյանը որքանո՞վ է արժանի «ոչ բեզդելնիկ» կոչմանը». Սոնա Աղեկյան (Տեսանյութ)
«Երկիր Ծիրանիի» թեկնածուն համոզմունք հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանն իր քաղաքական գործունեությամբ մշտապես պայքարել է հանուն քաղաքացիների
«Էն քո շեֆը, որ կար՝ էն ախպարը, որ կրել էր ստեղ, քո խաթր էինք անում». Ավանցին՝ Զարուհի Փոստանջյանին
Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Երեւանի ավագանիում Վանաձորի ավագանիի պատկերը չի ստացվի, քանի որ 51 տոկոսից ավելի են իրենք ձայն ստանալու եւ ընտրելու են քաղաքապետ: Դա, ըստ նրա, արդեն իսկ պարզ է քարոզարշավից:
«Գոնե այս զիբիլը նկարեիք, կռիսներն արդեն մարդկանց բնակարաններն են մտնում»
«Սիրուն չէ, Տարո՛ն ջան, եկեք մաքրեք, ամոթ է». Նիկոլ Փաշինյան
Արտագաղթում են աշխատատեղերի բացակայությունից, ցածր աշխատավարձից (Տեսանյութ)
2002-ից արտագաղթի ցուցանիշները բարձրացել են
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Մայիսի 4-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, Արգենտինան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը: Բրազիլիա – 1672 միավոր Արգենտինա – 1603 Գերմանիա – 1464 Չիլի – 1411 Կոլումբիա – 1348 Ֆրանսիա – 1294 Բելգիա – 1281 Պորտուգալիա – 1259 Շվեյցարիա
Վարդան Արամյան. Տնտեսական ակտիվությունը նաեւ ներդրումների հաշվին է (Տեսանյութ)
Ապրիլին հավաքագրվել է 107.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, նախորդ տարվա 97 մլրդ-ի փոխարեն:
Բացահայտվել է ԴԱՀԿ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության ևս մեկ դեպք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ Արմեն Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով պարբերաբար տարբեր եղանակներով հափշտակել է
«Տարոն Մարգարյանը «Գազել» է բերում, բայց մարդ կա՝ «Ռաֆ»-ի բալեշչիկ է»
Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի պատասխանը «շեֆի տրամադրությունը չփչացնող» ՀՀԿ-ականներին Էրեբունի համայնքում «Ելք» դաշինքի անդամների քարոզարշավի ժամանակ Տարոն Մարգարյանի համակիր մի քանի կանայք Նիկոլ Փաշինյանին ասում էին, թե՝ «էս մեր թաղն ա, դուք իրավունք չունեք սկի մեր թաղը մտնեք», Նուբարաշենում էլ մի կին ասում էր, որ ամբողջ հայ ազգը պիտի Տարոն Մարգարյանի ոտքերը լվա, ջուրը
«Ես ամեն տեղ էլ ծանոթներ ունեմ». Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը՝ Տարոն Մարգարյանի թաղերում
Խանութներից մեկում, երբ Փոստանջյանը ներս մտավ, աշխատակիցները բոլորը խուսափեցին երեւալ եւ թաքնվեցին: Փոստանջյանը հրավիրեց զրուցելու. «Մարդ չկա՞ այստեղ, ինչո՞ւ եք փախչում, ինչի՞ եք ձեր ապրանքները սենց անտեր թողել»:
«Երկիր Ծիրանիի» վիրաբույժ-թեկնածուի հիվանդը տուժել է կեղծ դեղ օգտագործելուց (Տեսանյութ)
«Որոշ հիվանդներ նաեւ ահազանգում են, որ պետպատվերի թուղթ ստանալու համար իրենցից գումար են պահանջում»,-ասաց Մարինա Խաչատրյանը
«Իրական պայքարը կոռուպցիայի դեմ մայրաքաղաքի առաջնահերթ խնդիրն է»
«Առավոտի» զրուցակիցն է գործարար, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին նախընտրական կուսակցական ցուցակում երկրորդ համար Մնացական Պարակշիեւը: – Պարոն Պարակշիեւ, Դուք եւ նորաստեղծ քաղաքական ուժը, որին անդամակցում եք, ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական հայտ եք ներկայացրել հանրությանը, մասնավորապես՝ երեւանցիներին: Ի՞նչը ստիպեց անձամբ Ձեզ մուտք գործել քաղաքականություն: – Չնայած նրան, որ ես մինչ այժմ մասնագիտորեն
Կառավարությունը նախատեսում է գործուն աջակցություն ցուցաբերել գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ոլորտներին պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության անհրաժեշտության
Սահմանամերձ Բաղանիսում 4 աղջիկ մեծացրած, ամուսնացրած կինը փողոցում է հայտնվել
Սոչիում ամուսնացած ամուսինը սպառնացել է նրան սպանել
«ԵԼՔ»-ը մտադիր է ստեղծել ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, մեկական դպրոց հարմարեցնել հաշմանդամություն ունեցողներին (Տեսանյութ)
Զարուհի Բաթոյանը մատնանշում է, որ ներառական կրթություն իրականացնող որեւէ դպրոց չկա, որն 80 տոկոսով մատչելի է հաշմանդամություն ունեցող երեխաների համար
Ռուբեն Հայրապետյան. «Մենք գրկաբաց սպասում ենք Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի հավաքականում»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով Դավիթ Յուրչենկոյի՝ օրեր առաջ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ ՀՖՖ-ն իրեն պաշտոնապես չի հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, այսօր հայտարարել է. «Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է, և հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, ջանք չենք խնայել և բազմաթիվ քայլեր ենք
Բնակարանը գնելուց հետո Արփինեն դատապարտվել է հինգ տարով ազատազրկման, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դժգոհ է
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը երեկ չավարտեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արփինե Մայսուրյանի պաշտպաններ Արթուր Ալիխանյանի եւ Մակբեթ Կարապետյանի բողոքների ունկնդրումը: Ու երբ դատարանը որոշում էր հաջորդ դատական նիստի օրը, տեղից դժգոհեցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անուշ Հակոբյանն ու իրավահաջորդը, որոնք, ի դեպ, բողոքների ներկայացման ողջ ժամանակահատվածում ոչ
Դանակահարություն Աբովյան փողոցում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աբովյան փողոցում մայիսի 3-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն,
Գորիսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երկու անձ
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները։ 2017թ. մայիսի 4-ին` ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել Որոտան գյուղի կամրջից ավտոմեքենա ընկնելու և երկու անձի մահվան մասին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Ա.Միրզոյանը՝ «Տոյոտա պրադո


















































