Օրվա լրահոսը

Ներդրումների ներգրավման եվրոպական փորձը փոխանցվել է հայաստանյան իրավասուներին. ԵՄ Թվինինգ ծրագիրն ավարտվում է

Այսօր տեղի է ունեցել ԵՄ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովը և ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Ծրագրի եվրոպական գործընկերն էր օտարերկրյա ներդրումների և արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալությունը՝ Բիզնես Ֆրանսը: Հայկական կողմից ներգրավված են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը

Վարձավճարը չվճարելու պատճառով ինստիտուտից չհեռացվելու համար ուսանողը գողություն էր կատարել

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության կողմից հարուցվեց քրեական գործ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Ա. Ի.-ի նկատմամբ: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Ա. Ի.-ն 2016թ. ապրիլի 21-ին մկրատի գործադրմամբ բացել էր Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 3 փողոցի սեփական տներից մեկի տան պատուհանը, մտել բնակարան եւ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք

2017թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք և դատապարտյալներ: Նույն ժամանակահատվածում 27 ազատազրկված անձինք վիրահատվել են քաղաքացիական բուժական հաստատություններում, որից 13-ը` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում: 2017թ. առաջին 4 ամիսների ընթացքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 26 մայիսի 2006թ. N 825-Ն որոշման, 

«Գիտեինք, որ պիտի գա Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու օրը»․ Ավետիսյանների հարազատ

Մի քանի օր է՝ մամուլում բուռն քննարկումներ են ընթանում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին գազանաբար ոչնչացրած Վալերի Պերմյակովին ՌԴ տեղափոխելու խոսակցությունների շուրջ։ Ի դեպ, այս մասին հաղորդում է նաև «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հայաստանի արդարադատության նախարարությանը, որը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Ավետիսյանների փեսան՝ Արթուր Կոշտոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց,

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը: Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին:

Այս պահին բոլոր 5 նորածինների առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր

Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի

Վիրավոր զինվորին հիվանդանոցը հրաժարվում է թուղթ տալ, որ չեն կարող բուժել, ինչ է թե իրենց հեղինակությանը վնաս չլինի

Ապրիլյան պատերազմում վիրավոր զինվորները պատմում են, որ պետությունն աջակցում է իրենց այնքանով, որ թոշակ է տալիս, մինչդեռ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, անգամ բուժման գնալ-գալը իրենց համար մեծ հոգս է:

Ամերիկացի տենորը Երեւանում էլ «գտավ» սոպրանո Հասմիկներ

Երեւանյան առաջին միջազգային օպերային փառատոնը հուզել է Ջիվան Գասպարյանին Երեւանի Ազգային օպերային թատրոնում ապրիլի 27-ին մեկնարկած առաջին միջազգային օպերային փառատոնի եզրափակիչ ակորդը ապրիլի 30-ին Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացումն էր ¥ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան), որը ղեկավարեց բրիտանացի ճանաչված դիրիժոր Քրիս Ռուսմանը։ «Առավոտը» ապրիլի 27-ի համարում անդրադարձել էր փառատոնային ծրագրերին։ Ներկա գտնվելով «Տրավիատա»-ի գլխավոր փորձին եւ տեղեկացված լինելով,

ՍԱՊԾ. ադրբեջանական ծագման խնձորներում շեղումներ չեն արձանագրվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաև  պետական այլ կառույցների հետ համագործակցության և սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի և մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը: «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը

«Միայն թեքահարթակ կառուցելով չէ». Զառա Բաթոյան

Քաղաքապետարանի պաշտոնյան արդարացավ, թե «խորհրդային միությունից ծանր ժառանգություն են ստացել»

«Սուր հարցերից վրդովված թեկնածուները «աղջի՜կ ջան»-ով են դիմել լրագրողներին». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)

Ըստ զեկույցի՝ առաջին երեք ամսում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 3 դեպք

Գողական օրենք է՝ ստորագրությունս վերցրել օգտագործել են. Մուշեղ Սաղաթելյանը ևս տեղյակ չի եղել իր «ինքնաբացարկի» մասին. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը։ – Պարոն Սաղաթելյան, հրապարակվեց «Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկի դիմում հայտնած թեկնածուների ցանկը, Դուք ևս այդ ցանկում եք։ Տեղյա՞կ եք։ – Այդ թեմայով ինձ հետ խոսակցություն չի եղել։ Բայց շտաբում բազմաթիվ անձնական թղթեր եմ ներկայացրել՝ ոստիկանությունից և այլն։ Ընդունողը Մուրադյան Ալբերտն էր՝ իր մոտ է եղել,

Բռնի իսլամացված հայ կանանց պատմությունը. Akunq.net

Հայոց ցեղասպանությունից արդեն 102 տարի է անցել։ Ջարդերի, կոտորածների թեմաներից մեր ուշադրությունը սևեռեցինք հայ կանանց խնդրի վրա, որոնք բոլորովին անհայտ են Ցեղասպանության համատեքստում։ Խանեի, Ֆաթիքեի,Զեյնեի, գյուղապետուհի Ֆաթմայի ու իր աղջկա, ինչպես նաև Հավեի պատմությունը ցույց է տալիս, թե պատերազմն ու Ցեղասպանությունն ինչպես են մեկ այլ արհավիրքի վերածվում` կանանց մարմինների միջոցով։ Այս կանայք, որ չնայած ամեն

Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձանց վերաբերյալ սուտ մատնություններ կատարելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանքներ են առաջադրվել Անդրանիկ Գաբրիելյանին և Տաթևիկ Միքայելյանին, ովքեր նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են տրամադրել` ոստիկանության պաշտոնյաներին և Քննչական կոմիտեի քննիչներին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Այսպես, սպանության փորձի և խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀ

Դեռահասները համակարգչային խաղերի անդավաճան ընկերներն են

Համացանցային խաղերը մեծ ազդեցություն են թողնում դեռահասի հոգեբանության եւ վարքային մոդելի ձեւավորման վրա Ինչպես նշվում է «Հայ դեռահասի արժեհամակարգի փոխակերպումները էլեկտրոնային լրատվամիջոցների ազդեցությամբ» գրքում՝ հատկապես վտանգավոր են համարվում հրազենային մարտերով, պայթյուն-կրակոցներով խաղերը, քանի որ դրանց ազդեցությամբ դեռահասների համար սովորական երեւույթ են դառնում բռնությունն ու ավերը: Երեխան, մեծանալուն զուգընթաց, չտարանջատելով իրական ու վիրտուալ կյանքի սահմանները, իրեն

Նիժնի Նովգորոդից եկել են համատեղ բիզնես դնելու

Հայաստանը ՌԴ-ի համար կամուրջ է Իրանի հետ

Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 19 քրեական գործեր

02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ: Դրանցից՝ 1. 12-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի

Հրաժարվեք ստամոքսի պաշտամունքից եւ երբեք չեք տառապի զանազան հիվանդություններով

Կենդանի օրգանիզմի իմունային պաշտպանության մասին տասնյակ հազարավոր գրքեր են գրվել, դրա հետազոտությամբ բազմաթիվ լաբորատորիաներ են զբաղվել, սակայն այդ երեւույթը դեռեւս լիովին ուսումնասիրված չէ։ Եվ պատճառը ոչ թե մասնագետների անկարողությունն է, այլ խնդրի բարդությունը։ Ռուս բնաբույժ Գալինա Շատալովան գրել է, որ իր բժշկական պրակտիկայում առնչվելով բազմաթիվ հիվանդների հետ՝ համոզվել է, որ բնական ապաքինման համակարգի կիրառման ընթացքում

Անահիտ Բախշյան. Ի՞նչ է կատարվում Օղակաձև զբոսայգում

Ի՞նչ է կատարվում Օղակաձև զբոսայգում: Այս պահին զբոսայգու տարբեր հատվածներում շինարարություն է իրականացվում, որի մասին ահազանգում են բնապահպանները: Նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել շինթույլտվությունների պատճեններն ու քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի եզրակացությունը՝ այդ թույլտվությունների հիմնավորված լինելու մասին: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 4-8-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 4-8-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է

Ինչու զբոսաշրջիկներին չի հաջողվել մուտք գործել Զվարթնոցի տարածք

Պարզաբանում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից

Ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը ի վիճակի չեն լուծել ադրբեջանա-արցախյան հակամարտությունը

Ղարաբաղցի իրավապաշտպանին չի հետաքրքրում՝ կդավաճանի՞ Պուտինը Ալիեւին, թե՞ ոչ

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 20.00-ին դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ գյուղերի, «Սևան» Քրեակատարողական Հիմնարկի  ջրամատակարարումը: Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել մայիսի 3-ին ժամը 20.00-ին: Ընկերությունը հայցում է սպառողների

Ապրիամովն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

Է. ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` ո ր ո շ

Ե՜վ կնպաստենք ՀԱՊԿ ակտիվացմանը, եւ օգտակար կլինենք մեր երկրին. «Հայոց Աշխարհ»

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մշտապես եղել է Ռուսաստանի ներկայացուցիչ, առաջին դեպքն է, երբ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետության ներկայացուցիչ նշանակվում է այդ պաշտոնում: Ի՞նչ դերակատարություն կարող է դա ունենալ կառույցի ու Հայաստանի համար: Խնդրի շուրջ

Ելենա Վարդանյան. «Ես այն համոզման եմ, որ երբ սկսեմ մտածել ինչ-որ տեղս փակելու մասին, իմ դերերը չեն լինի իմ դերերը». «Ժողովուրդ»

Ես հո չե՞մ կարող ասել. «Գիտե՞ք՝ ես չեմ կրի այս կարճ շրջազգեստը, ես նման վառ դիմահարդարում չեմ անի» եւ այլն։

Վթարային ջրանջատում Ջրվեժ գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 12.00-17.00 դադարեցվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի` Քոչինյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել

Հայրը, երբ իմացել է հնգյակի է սպասում` «շոկի» մեջ է ընկել

Ալեն Սիմոնյան. «Ոչ թե միայն ասում ենք՝ «ելք կա» եւ անցնում առաջ, նաեւ կոնկրետ թաղամասին վերաբերող հարցեր ենք բարձրացնում». «Հայոց աշխարհ»

«Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում քարոզարշավի ընթացքը՝ չհաշված, որ դրանում բացակայում է նախընտրական քարոզչության հիմնական բաղադրիչներից մեկը՝ քաղաքական բանավեճը, որպես քաղաքացու ընտրությունը կանխորոշող կարեւոր գործոն եւ միջոց։ -Լավ կլիներ՝ բանավեճ լիներ, որն ավելի լսելի է, ավելի դիտարժան եւ հնարավորություն է տալիս ակտիվացնելու ընտրողներին, ավելի շատ մարդկանց ներգրավելու ընտրական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031