Օրվա լրահոսը
Ավարտվել է Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչին: 2016 թվականի մայիսի 14-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի, աջ կեսի
ԿԸՀ-ն հրապարակեց նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների անունները: Ըստ այդմ, ԱԺ պատգամավոր են գրանցվել եւ մանդատներ կստանան հետեւյալ պատգամավորները: ՀՀԿ-ից թիվ 1 ընտրատարածք Միհրան Պողոսյան Ռոբերտ Սարգսյան Թիվ 2 ընտրատարածք Արտակ Սարգսյան Արթուր Գեւորգյան Թիվ 3 ընտրատարածք Սամվել Ալեքսանյան Արայիկ Հովհաննիսյան Կորյուն Նահապետյան Թիվ 4 ընտրատարածք Հակոբ
Մամուլի ազատությունը միմիայն նվազում է
Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է, սակայն Հայաստանը կարծես թե չի նվաճել այն տոնողների շարքում լինելու իր իրավունքը: Վերջին մի քանի օրերին հրապարակված միանգամից երկու միջազգային հետազոտական կազմակերպությունների տարեկան զեկույցներում Հայաստանի մամուլի ազատությունը հետընթաց է գրանցել: Հետընթաց՝ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» միազգային կազմակերպության Խոսքի ազատության ինդեքսի
Զարուհի Փոստանջյան. «Ցանկալի կլիներ, որ պարոն Մարգարյանը գար բանավեճի» (Ֆոտոշարք)
«Սկսելու ենք մեծ մաքրություն»
Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է 2637 տեղ, որից 137–ը ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման: Որոշման նպատակը
Սեռական բնույթի հայհոյանքներ՝ փաստաբանի հասցեին
Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների հարազատները կրկին միջադեպ սարքեցին: «Հիշեցնեմ ամբաստանյալներին ու նրանց հարազատներին, թե ինչ դեպք է տեղի ունեցել տիկին Մեյթիխանյանի ընտանիքում և ինչ գործողությունների արդյունքում է սպանվել նրա ամուսնինը: Այս պարագայում ամբաստանյալները պետք է, որ հասկանային, թե ինչից ելնելով կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ»,- այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների
Ներկայացվել են Ջերմուկ քաղաքի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման մի շարք առաջարկություններ
Քննարկվել է զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման ընթացքը
«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը շնորհվեց ռեժիսոր Արա Շիրինյանին (ֆոտոշարք)
Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակն այսօր ստեղծագործական շիտակության համար շնորհվեց ռեժիսոր Արա Շիրինյանին, որը մասնավորապես ասաց. «Որքան էլ պատիվ է ինձ համար այս մրցանակը ստանալ, ես այնուամենայնիվ կուզենայի, որ իմ փոխարեն այստեղ կանգնած լիներ երիտասարդ լրագրող՝ կատարած որևէ շատ կարևոր գործի համար»։
Ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած 4 պատգամավորի մանդատ չհասավ
Քիչ առաջ ԿԸՀ նիստում որոշվեց բավարարել ինքնաբացարկի դիմումը չեղյալ համարող պատգամավորների նոր դիմումները։ Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացվել էր ինքնաբացարկի 23 դիմում, բայց 12 պատգամավոր ԿԸՀ-ին նոր դիմում էին ներկայացրել, առ այն, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց մանդատներից։ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նրանցից 4-ը՝ Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Մանուկ Սուքիասյանը, Հրանտ Դավթյանը մանդատ չեն
«Հիմա կասեք` հապա մի լավ բան չի՞ արել Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը». «Երկիր Ծիրանիի» թեկնածու
Ավագանու թեկնածուները կարծում են` ժամանակն է, որ Երևանն ունենա կին քաղաքապետ
Խորհրդարանի նիստը չի կայացել
Խորհրդարանի մայիսի 3-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
«Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է». Սյուզան Խարդալյան
Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեդահայ ճանաչված գրող, կինոգործիչ Սյուզան Խարդալյանին: Նախարարը ողջունեց սփյուռքահայ գործչին, կարևորեց նրա հայանպաստ գործունեությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայ դատի խնդիրների վրա գրավելու, նաև համամարդկային թեմաների միջոցով հայկական հարցերը աշխարհի ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության թեման եղել և շարունակում է մնալ և՛ պատմության, և՛
Նախագահին նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և ընթացիկ ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին: Նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության
ԵՄ-ն դատապարտում է լրագրողների եւ ԶԼՄ-ների մասնագետների նկատմամբ առցանց եւ կիբեր տարածությունում իրականացվող սպառնալիքների ու բռնության աճող դեպքերը
Եվրոպական միության անունից, Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Մամուլի ազատության միջազգային օրվա՝ ս.թ մայիսի 3-ի կապակցությամբ Ազատ մամուլը կարևոր է գործուն ժողովրդավարության կայացման համար: Այսօր` լրագրության համար ծանր պայմաններում նշում ենք Մամուլի ազատության միջազգային օրը: Ամբողջ աշխարհում ավելի հաճախակի են դարձել ազատ արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ հարձակումները: Մամուլի ազատությունը, բազմազանությունն ու անկախությունը պարտադիր է
«Կա օրինազանցություն». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը չի վախենում անգամ Ծառուկյանի հետ առճակատվել (Տեսանյութ)
Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքում պառակտում տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Եթե ճիշտ եւ շատ արագ չվերլուծվի, իհարկե, պառակտում կա: Եթե պատճառները վեր չհանվեն, մեղավորները չպատժվեն, տեսաք, 11 պատգամավոր են, բոլորն էլ ներկայացրեցին, որ տեղյակ չեն»:
Այսօր մենք պետք է փորձենք գտնել երկուստեք արդյունավետ լուծումներ և մթերողի, և խաղողագործի համար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայաստանի խաղողագործության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության միության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները` ոլորտի զարգացման և առկա խնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության
«Ստորագրել եմ, բայց ի՞նչ գիտեմ ինչ է եղել». «Ծառուկյան» դաշինքում ինչպես են մանդատից հրաժարվելու դիմումը կորզել (Տեսանյութ)
Մուշեղ Սաղաթելյանն ասաց՝ երբ գործերը հանձնել են, շտաբում բոլոր թեկնածուներին փաստաթղթեր են ստորագրել տվել: Պարզվում է՝ այդ ընթացքում տվել են մի հատ թղթի կտոր նաեւ, որ պարզ էլ չէր, 90 հոդված էր գրած, ստորագրություն ես դրել՝ չգիտենալով հանդերձ: Ես անձամբ չեմ էլ տեսել: Ոչ միայն «Ծառուկյան» դաշինքում, բոլորն ունեին նման սատանայական մի հատ թուղթ:
Երիտասարդները վերակերտեցին Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկը
Մայիսի 3-ին «Մայր Հայաստան» թանգարանի շրջակայքում «Երիտասարդ համալսարանականների միավորում» (ԵՀՄ) հ/կ-ն անցկացրեց ցուցադրություն՝ Հայրենական պատերազմում Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը: Միջոցառման մասնակիցները կրում էին զինվորական հագուստներ և զենքեր: «Այսօրինակ ցուցադրություն Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Չի բացառվում, որ առաջիկայում կլինի նաև Արցախյան պատերազմի թեմայով: Վստահ եմ, որ միջոցառումը ավելի կբարձրացնի հայ երիտասարդների մարտունակ
«Ծառուկյան» դաշինքից 11 պատգամավոր հետ են վերցրել ինքնաբացարկի դիմումը
Այսօր ԿԸՀ-ում քննարկվեց ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած պատգամավորների հարցը: Հիշեցնենք, որ 23 պատգամավորի անունից ինքնաբացարկի դիմում կար: Թվով 11 պատգամավորներ հայտնել են, որ իրենք ինքնաբացարկի դիմումը հետ են վերցնում եւ չեն հրաժարվում մանդատից: «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը ԿԸՀ-ին դիմում է գրել առ այն, որ մանդատից հրաժարվելու դիմումը չի համապատասխանում իրականությանը, եթե դիմում կա,
ԵԱ. Երկրորդ օրը՝ կրկին առանց մեդալի
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ըմբիշները կրկին առանց մեդալի մնացին: 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց Գերմանիայի ներկայացուցչին, իսկ 97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոեւը մեկնարկային գոտեմարտում բավական հեշտ հաղթանակից հետո երկրորդում տանուլ տվեց: Եվ քանի որ այդ ըմբիշներն այնուհետեւ չհասան եզրափակիչ, մեդալի ճանապարհները
ԲՀԿ խմբակցության անդամը մտքում սատարում է Ելք դաշինքին. «Ա1+»
ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը նոր՝ 6-րդ գումարման ԱԺ-ում չի լինի: «Ա1+»-ի հետ զրույցում նա ցանկություն հայտնեց, որ երկող ԱԺ-ն իրոք կատարեր իր պարտականությունները օրենսդիր գործում, ոչ թե Կառավարությունից կազմվեր ու ներկայացվեր, հրամցվեր, այլ մարդիկ՝ որպես օրենսդիր, իրենք առաջարկեին երկրի ցավի, հոգսի, մեր ժողովրդի այն խնդիրների մասին նախագծեր, որոնք հնարավոր է օրենսդրական դաշտում կարգավորել. «Անցնող՝
Կարինե Դանիելյան. «Կլիմայի փոփոխություններին համարվելու համար մարդիկ քաղաքաշինությունը պետք է հարմարեցնեն, կենցաղը»
Երկրագնդի մթնոլորտը այն պաշտպանությունն է հանդիսանում տիեզերական անցանկալի ազդեցություններից, որն ապահովում է մեր անվտանգ և առողջ կյանքը: Մինչև վերջերս մարդիկ չէին գնահատում այդ պաշտպանիչ շերտի կարևորությունը իրենց և իրենց սերունդների համար։ Այն ամենը, ինչ մարդկությունը արեց և անում է հարմարավետ ու բարեկեցիկ կյանք ունենալու համար բերել է մի այնպիսի իրավիճակի, երբ գիտնականներն ու բնապահպանները միասին
Գառնիի միակ «ջրի ճամփան»
Կիրակի օրը Գառնիում հյուրընկալ ընտանիքներից մեկի բնակիչներն անչափ ուրախացան, երբ տեսան, որ մեքենայով ենք: «Այս անգամ տաքսիով չենք գնա ջուր բերելու»,- ասացին նրանք ու, տեղավորվելով մեր մեքենան, ցույց տվեցին աղբյուրի մոտ տանող ճանապարհը: Ջրի ճամփին հերթեր էին. մարդիկ դույլերով, տարաներով գալիս էին ոչ միայն խմելու ջուր տանելու, այլեւ, ինչպես զրուցակիցներից մեկն ասաց, 90 լիտրը հազիվ
«Ի վիճակի չեմ լսել անմարդկային գործողությունների հետևանքով իմ ամուսնու սպանության բոթը». Փառանձեմ Մեյթիխանյան
Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության համար մեղադրվողները չընդունեցին մեղքը
«Գործատուի «ձեռքը բռնող» չկա, գործատուն իրեն անպատիժ է զգում, հսկող մարմին չկա»
Հայաստանում Աշխատանքային օրենսգիրքը, կարելի է ասել, խախտվում է համատարած, եւ այն խախտվում է ոչ միայն մասնավոր հատվածում: Եթե մասնավոր հատվածում ամենատարածված խախտումը աշխատանքային պայմանագիր չկնքելն է, ապա պետական հատվածում պայմանագրից դուրս կամ աշխատողի պարտավորություններից ավելի աշխատանքով ծանրաբեռնելը: Պետական հատվածում աշխատողներից մի քանիսը, որոնք չցանկացան իրենց անուն-ազգանունները ներկայացնենք՝ աշխատանքը կորցնելու մտավախության հիմնավորմամբ, նշեցին, որ իրենք շատ
Քննարկել են Հայաստանի անասնաբուժության ոլորտի առաջնահերթ խնդիրները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենին: Հանդիպմանը ներկա էր նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CARD հիմնադրամը Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում նախատեսում
«Չեմ ուզում երկրորդ անգամ երազանքներ պահեմ». Վիրավոր զինվորը բանակում երազել է սիրած աղջկա հետ ամուսնանալ
Բանակում լավ երազանքներ ունեի, բայց չիրականացավ իմ երազանքները: Երազում էի ամուսնանալ, ընտանիք կազմել, աշխատանք ունենալ ու այդպիսի լավ-լավ բաներ: Իմ երազանքները չիրականացան, դրա համար էլ հիմա երազանքներ չեմ պահում: Գիտեմ, որ հիմա պետք է վիրահատություններ անցնեմ ու չեմ ուզում երկրորդ անգամ երազանքներ պահեմ:
«Լրագրողներին առնչվող «Էլեկտրիկ Երեւան»-ի եւ «Սարի թաղի» գործերը դոփում են տեղում». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)
ԽԱՊԿ նախագահը նաեւ հայտնեց, որ ՄԻՊ-ին կից ստեղծվելիք Տեղեկատվության ազատության խորհրդի լիազորությունները հստակ չեն
Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորը լսել է հող հանձնելու մասին ու վիրավորվել. «Անիմա՞ստ էր փաստորեն» (Տեսանյութ)
Հայկ Սեխիլյանն ասաց, որ եթե իշխանությունները նման որոշում կայացնեն, իրենք միանշանակ իշխանությունների դեմ դուրս կգան, որովհետեւ արյուն են թափել այդ հողի վրա: Իսկ Դանիել Դավթյանի խոսքերով՝ ինչքան ես տեղյակ եմ, հողեր են ուզում հետ տալ ու ես էդ ամեն ինչի վրա բարկանում եմ՝ ինչի՞ պիտի այդքան տղաներ զոհ տանք: Դանիել Դավթյանը քառօրյա պատերազմի ժամանակ գլխուղեղային


















































