Օրվա լրահոսը
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 520 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների
Էլինա Դանիելյանը եզրափակում է լավագույն հնգյակը
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության տասներորդ տուրում Էլինա Դանիելյանն այսօր ոչ-ոքի խաղաց Գերմանիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետցի հետ եւ 7 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում տեղ են զբաղեցնում
Լեւոն Արոնյանը ժամանակից շուտ դարձավ «GRENKE Chess Classic» գերմրցաշարի հաղթող
Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարում Լևոն Արոնյանն այսօր նոր հաջողության հասավ: Հայաստանի լավագույն գրոսմայստերը պարտության մատնեց Չինաստանի ուժեղագույն կին շախմատիստ Հոու Յիֆանին: Սա Արոնյանի չորրորդ անընդմեջ հաղթանակն է այս մրցաշարում: Վեց հնարավորից վաստակելով 5,0 միավոր՝ Արոնյանն անհասանելի դարձավ ու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հաղթողի տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներից մեկը
Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, քաղաքացիների, ՀԿ-ների դիմումը: «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանից նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Սահմանադրական դատարանը մերժել է, վերադարձրել է՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն
Մի քանի պատգամավորներ իրենց ամենավերջին աշխատավարձից բաժին կհանեն գյումրեցի անօթևաններին. (Տեսանյութ)
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը։ Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ու «Ծիրանափող մշակութային երիտասարդական» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որի ողջ հասույթը նվիրաբերվեց «Գյումրին առանց տնակների հիմնադրամին»։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն
Նիկոլ Փաշինյան. «Երեւանում տասնյակ ավտոբուսներ երթուղի դուրս չեն գալիս, որպեսզի «Գազելների» գծատերերի շահույթը չպակասի». (Ֆոտոշարք)
«Ելք» դաշինքն այսօր Երեւանի ավագանու ընտրությունում քարոզարշավը սկսեց մայրաքաղաքի փողոցներով ընթացող երթով: Դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն սկզբում տրամադրված չէր շփվել լրատվամիջոցների հետ՝ ասելով, որ երթի ավարտին հանրահավաք է լինելու եւ այդ ժամանակ կխոսի: Սակայն, այնուամենայնիվ, տեղի տվեց: Առաջին հարցը վերաբերում էր քաղաքապետարանի ուռճացված տրանսպորտային պարկին: «Ծառայողական մեքենաների առնվազն 70 տոկոս կրճատում կլինի: Այսօր Երեւանի
Տարոն Մարգարյանը՝ մրցակիցների մասին. «Ուրախ կանցնի ամեն ինչը» (Տեսանյութ)
Տարոն Մարգարյանը նորմալ է գնահատում մրցակիցների հնարավորությունները
«Երկիր Ծիրանի»-ն հեծանվային վազքարշավով սկսեց մարդկային ջերմություն հաղորդել Արեւի քաղաք Երեւանին. (Ֆոտոշարք)
Մինչ երթուղի ելնելը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ազատության հրապարակում երեւանցիներին ազդարարեց, որ իրենք գալիս են Արեւի քաղաքին տալու մարդկային ջերմություն: Նա հրապարակեց նաեւ իրենց ծրագրային դրույթները, որոնք պատրաստվում են իրականացնել հաջողության հասնելու դեպքում: «Քաղաքը կարոտ է մաքրության, մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների: Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք եւ ոչինչ
Տարոն Մարգարյան. Այսօր կարելի է արձանագրել. ունենք ավելի լավ Երևան. (Ֆոտոշարք)
ՀՀԿ-ն մեկնարկեց քարոզարշավը
Տնտեսության շարունակական զարգացում ապահովելու գլխավոր նախապայմաններից մեկը գործարարության իրավական պաշտպանությանն անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է
Միջազգային քննարկում օտարերկրյա ներդրումների, գործարարների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
«Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես հնդկական կինոներում, միշտ ամենավերջինն է գալիս». Վաղինակ Շուշանյան
Ակտիվիստի համոզմամբ, ՄԻՊ-ի զեկույցում ոստիկանների գործողություններին մեղմ գնահատական է տրվել
Մեր մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում 14-ն է
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների, երիտասարդների միջև, որին, ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին և երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե: Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո
Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին. ԱՊԱ
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնի է դարձել, թե երբ է տեղի ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին՝ գործակալությունը գրում է, որ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի միջև հանդիպումը նախատեսվում է ապրիլի 27-ին Մոսկվայում: ԱՊԱ-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ապրիլի 27-ին այցելելու է Մոսկվա:
«Մարդը չի գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի բուն անելիքները». Թամար Հովհաննիսյան
Ըստ դերասանուհու՝ ՄԻՊ-ը հանձնարարություն է կատարում
«Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը». Կլաուս Լանխե Հազարյան
Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայազգի լրագրողի հայանպաստ գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ինչ ես անում Արցախի» համար համահայկական շարժման շրջանակներում կատարած աշխատանքները: Կլաուս Լանխե Հազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և մասնավորապես նշեց. «Շուրջ քսանհինգ տարվա լրագրող եմ: Որպես մասնագետ,
Տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը
Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10
ՊԵԿ-ը նախ պետք է հսկիչ գների ու մաքսայինում ստվերի հարցը լուծի, հետո մանր առեւտրականներին ստուգի
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահն ասում է՝ ՊԵԿ-ը լավ գիտի, թե որ խոշորն է մանրի անվան տակ գործում
Իտալահայ գործարարը՝ Հայաստանում ներդրումների մասին
Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իտալահայ գործարար, Միլանում Սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խուդավերդիին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարի ջանքերը՝ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Երկարատև բանակցություններից հետո նրան հաջողվել է համաձայնություն ձեռք բերել խոշոր միջազգային կառույցի հետ՝ Հայաստանում ևս մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Խոսքը առևտրի կազմակերպմամբ զբաղվող ”Future world
Վթարի է ենթարկվել թիվ 34 երթուղայինը. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեմ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) և թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956
Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, 05.04.2017թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում հանկարծամահ է
Հայրենասիրությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է «Ռազմագիտություն» առարկայի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերին,
Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին այցելել է Մարտունու շրջան: Մարտունի շրջկենտրոնում Նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք եւ հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական
Առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս.Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես
Տարոն Մարգարյանը եւ երեւանցիները ձեռքբերումներ ունեն
ՀՀԿ-ն հրապարակել է Երեւանի ավագանու նախընտրական ծրագիրը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. ապրիլի 25-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. ապրիլի 25-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու
«Երգի ոլորտը լցված է աղբով»․ Շերամի թոռ Կյուրեղ քահանա Տալյան (Տեսանյութ)
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Ալեքսանդրապոլում ծնված հայ գուսան-երգահան Շերամի՝ Գրիգոր Տալյանի 160-ամյակը։ Նրան նվիրված համերգին մասնակցում էր նաև աշուղի թոռը՝ Կյուրեղ քահանա Տալյանը։ Վերջինս մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրեց իր կյանքից։ «Շինարարության վրա էի աշխատում դեպքերի բերումով, ավազ ու ցեմենտ էի կրում, այդ ժամանակ 38 տարեկան էի, մի անգամ մեկ էլ գաջ
Արման Առաքելյանն ընդունեց մեղքը, զղջաց, բայց փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը
Հիշեցնենք, որ Արման Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ի՞նչ պայմաններում է ապրում երկու տարի առաջ երեխաների աչքի առաջ Կիևյան կամրջից նետվել ցանկացող և երեխաների աչքի առաջ իրեն հրկիզած կինը
42-ամյա Լուսինեն Լամպերի գործարանին հարակից հանրակացարանում ապրում է իր 2 անչափահաս երեխաների հետ: Երեխաները ծնվել եւ մեծանում են հանրակացարանային անբավարար պայմաններում: «Կռիսանոց է ստեղ. հնար չկա, սաղ գիշեր չենք քնում, օգտվում ենք հանրակացարանի ընդհանուր բաղնիքից, դույլով ջուր հավաքում եռացնում և մի կերպ լողանում»,- դժգոհում է Լուսինեն: Սենյակը որտեղ ապրում են Լուսինեն և իր երկու երեխաները՝ խոնավության հետքը


















































