Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» տնօրենը գնացել է տոնավաճառ, տեսել՝ սրճեփ սարքը ջարդված է

Տարածքը հսկող տեսախցիկը ֆիքսել է` իրականում ով է սարքը կոտրել Աննան իրեն մեղավոր է ճանաչել: Նա մշտական բնակության վայր չի ունեցել եւ մոր հետ բնակվել են Հանրապետության հրապարակում։ Դատաքննության փուլում մայրը մահացել է։ Աննա Սեւլիկյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկվել է 1 տարի 3 ամիս 18 օր ժամկետով։ Դատարանը սահմանել

Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ (Տեսանյութ)

Սամբոյի 2016 թվականի մարզական տարվա միջազգային մրցաշարերի վերջակետը դրվելու է Կիպրոսում, ուր դեկտեմբերի 9-ից 11-ը անց է կացվում Ուսանողների աշխարհի առաջնությունը, իսկ դեկտեմբերի 12-ից 15-ը՝ Դեռահասների (կադետների): Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ կմտնեն նաև Հայաստանը ներկայացնող ուսանող ու

Մեր երկու մարզիկներին էլ բարդ մրցակիցներ են բաժին հասել

Այսօր Բուդապեշտում մեկնարկում է ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը: Հայաստանը երկու ոճերում ներկայացված է 2-ական ըմբիշով. ազատ ոճ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Գրիգոր Գրիգորյան (70 կգ) եւ հունահռոմեական ոճ՝ Վարշամ Բորանյան (71 կգ), Սարգիս Քոչարյան (80 կգ): Այսօր մրցագորգ մտնում են ազատ ոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ հունահռոմեական Վարշամ Բորանյանը:

Թալիշում մեկնարկել են վերականգնողական շինարարական աշխատանքները

«Թալիշում այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որ բնակիչները ցանկություն ունենան վերադառնալ գյուղ»

15-ից 11-ը պիտանի չեն եղել. Արմեն Պողոսյանը վտանգավոր զովացուցիչ ըմպելիքներ է հայտնաբերել (Տեսանյութ)

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ դրանք պիտանի չեն եղել օգտագործման համար

Ո՞վ կիրականացնի 79-ամյա Վոլդեմարի՝ Փարիզ հասնելու երազանքը

Մեր կողքին ապրող միայնակ, բայց կենսասեր մարդու ողբերգությունը Մոլորակի թիվ 1 խնդիրը գլոբալ տաքացումը չէ, ոչ էլ տարբեր անկյուններում սկիզբ առնող պատերազմները: Գլխավորը միայնության խնդիրն է, «փոքր» մարդու թեման, մնացած ամեն ինչը ածանցվում է սրան ու բարության սոսկալի չափերով պակասելուն: Ռեժիսոր Արեն Մալաքյանի նոր ֆիլմը հենց համամոլորակային չարիքի՝ միայնության, նաեւ Երեւանի կոլորիտային կերպարներից մեկի՝ Վոլդեմարի

«Հայոց լեզվի հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ներկայացուցիչների առաջարկով որոշվեց ստեղծել մասնագիտական խորհուրդ, որը լեզվական խնդիրների համակարգման հարցեր և լուծման ուղիներ կմշակի:

Լեւոն Արոնյանը London Chess Classic գերմրցաշարի մեկնարկում հաղթեց Մայքլ Ադամսին

Անգլիայի մայրաքաղաքում երեկ երեկոյան մեկնարկած շախմատի London Chess Classic գերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով արդեն 29-րդ քայլում պարտության է մատնել Անգլիայի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Մայքլ Ադամսին: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել նաեւ Ուեսլի Սոն եւ Վլադիմիր Կրամնիկը: Այսօր Արոնյանը հանդիպում է Կրամնիկի հետ: Գերմրցաշարին մասնակցում են ժամանակակից շախմատի ուժեղագույն գրոսմայստերներից տասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բորիս Էյֆմանը Պուտինի «դաբրոյով» քայլ արեց

Հիմա հերթը ԱՊՀ երկրների թատրոնների գլխավոր բալետմայստերներինն է Անվանի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի մտահղացումը՝ հրավիրել ԱՊՀ երկրների օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնների գլխավոր բալետմայստերներին՝ խորհրդային տարիներին եղած ստեղծագործական կապերը վերականգնելու համար, արժանացել էր Ռուսաստանի ղեկավարության, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությանն ու աջակցությանը: Վերջերս Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին ԱՊՀ 10 երկրի թատրոնների գլխավոր բալետմայստերները: Այս մասին «Առավոտին»

Ահազանգ սպառողներից. խանութներում «էժանացված», բայց վերամշակված պանիր է վաճառվում (Տեսանյութ)

Սպառողների իրավունքների պաշտպանը հորդորում է սնունդ գնելիս ուշադիր լինել

Թալիշն ապրիլյան պատերազմից հետո (Ֆոտոշարք)

Գյուղ այցելելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ ավերները տեղի են ունեցել առնվազն 1990-ականներին

«Մոսկվան երբեմն գրիչդ կապ է գցում… Երեւանում ամեն ինչ մայրենիով է»

Տեղեկատվական հոսքը դաժան լուր բերեց՝ այլեւս չկա ճանաչված իրավաբան եւ իրավապաշտպան, պարզապես լավ մարդ եւ անհատականություն, խոստումնալից վիպագիր Սիմոն Ծատուրյանը: Նրա հիվանդ սիրտը դավաճանեց հենց մոսկովյան Տիմիրյազեւյան դատարանում՝ դատական գործընթացի ժամանակ: Սիմոն Ծատուրյանը ոչ միայն ճանաչված իրավաբան էր, երկար տարիներ Հայաստանի դատական համակարգում աշխատած, ճանաչված ու հարգված անհատականություն, այլեւ խոստումնալից վիպագիր, ով ընթերցողներին ներկայացրեց իր

Հայաստանի պետական պարտքը կարող է գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը. «Հայկական ժամանակ»

Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը եւ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլեւս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու: Խնդիրն այն է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար: 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի)

Ամանորի նախաշեմին գնաճը դարձյալ թակեց մեր դուռը. «Հրապարակ»

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային 8 ապրանքախմբերում գներն աճել են՝ այսպիսով ապահովելով պարենային ապրանքների 2,8 % գնաճ:

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Լարսն առավել խնդրահարույց է դարձել. 168 ժամ

Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ ցամաքային այլ ճանապարհ չենք ունենալու՝ Լարսի ճանապարհից բացի։ Իսկ դա նշանակում է, որ առատ ձյունը կարող է փչացնել 170 միլիոնանոց շուկայի պոտենցիալը։

Մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարևորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն: ԱԺ փոխնախագահը նշել է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը` դատարանի առջև

«Նիդերլանդական օրագիր».Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը` այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը: Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը` հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված

Բակո Սահակյան. «Սահմանադրության տոնը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար»

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար: 1991 թվականին

Իշխանություններն ուզում են փոխել ապագա խորհրդարանի կոնտուրները. «Ազգ»

Հիմա քաղաքական դաշտն ավելի շատ շունչը պահած սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանն ու հայտարարությանը: Փաստորեն, եթե արմատական ընդդիմությունը կարողանա բեւեռ ձեւավորել, միաժամանակ եթե բեւեռ ձեւավորի Ծառուկյանն էլ, ապա վերջինս կգրավի չափավոր ընդդիմության դաշտը, ու նկատի ունենալով, որ այստեղ է լինելու փողը, ապա այս բեւեռում կուզենան լինել շատերը: Կարծես թե հենց այդպիսի նպատակ էլ հետապնդվում է,

Մերկասառույց` Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Միջպետական և հանրապետական նշանակության

Հայաստանի բարեկամները ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Հայաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերադառնալու նախապայման, կարող է պահանջել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այս մասին Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը. «Ես օրինակ հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Ղարաբաղի մասնակցությունը»: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ոչ

Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներինտեղ-տեղառկաէմերկասառույց: Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է. Արման Թաթոյան

Սիրելի հայրենակիցներ, Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ։ Այդ պահից ի վեր քաղաքակիրթ աշխարհը նորովի արժևորվեց մարդուն, նրա իրավունքներն ու ազատությունները: Այդ արժեքներն են, որ պետք է ընկած լինեն նաև ժամանակից հասարակությունների հիմքում՝ չճանաչելով քաղաքական,

Թուրքական ներմուծումը Հայաստան դարձյալ սկսում է ավելանալ. «Ազգ»

Այս տարվա` 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին թուրքական ներմուծումը կրկին ավելացել է` կազմելով 125 մլն դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի 110 մլն դոլարի դիմաց: Հավանական է, որ տարեկան ցուցանիշով այն կազմի մոտ 150 մլն դոլար: Այսինքն, ուղիղ այդքանով մենք խրախուսում ենք թուրքական արդյունաբերությանը, տնտեսությանը, պետությանն ընդհանրապես եւ այդքանից հետո չքմեղանում, որ մեզանից ոչինչ կախված չէ: Ցավոք, այս

Եվրասիական շուստրիություն. «168 ժամ»

Հայաստանի իշխանությանը թվում է, որ կարելի է շուստրիության կանխավարկածով՝ ԵՏՄ մտնելով, փորձել շուկաներ պոկել մնացյալ աշխարհից։ Ինչպես դեռևս պոկվում են դրամաշնորհներն ու պետական վարկերը։ Պոկել ու շարունակել վայելել իշխանությունը ԵՏՄ-ում լինելու համար։ Ու մինչև Հայաստանի իշխանությունը շարունակում է այդ շուստրիությունը, վարչապետն էլ հայտարարում է, թե փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելով՝ Հայաստանի վնասներն ավելի մեծ չէին

Մարտունու ուղղությամբ հակառակորդը կիրառել է հակատանկային և հաստոցավոր նռնականետեր

Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային /2 արկ/ և հաստոցավոր ավտոմատ/4 արկ/ նռնականետեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ

Հայաստան – 2026. Նախընտրական քարոզչությունը 10 տարի հետո

«Սա մեր ազգի վերջին շանսն է,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարել է մոտ 6000 հասարակական կազմակերպություն միավորող «Տիեզերական հայերի համախմբում» (ՏՀՀ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը,- եթե այս անգամ էլ ժողովուրդը չկարողանա թոթափել հանցավոր իշխանությունների լուծը, ապա հայկական պետությունը եւ հայոց ազգն այլեւս կդադարեցնեն իրենց գոյությունը»: Այնուհետեւ խորհրդարանի միջանցքում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է պարոն Բաղդասարյանը

Հայաստանը կընդունի ֆուտբոլի 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, ֆուտբոլի 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Այս որոշումը կայացվել է այսօր Նյոնում կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հանդիպման ժամանակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել». Հովիկ Աբրահամյան. Tert.am

Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ – Պարո՛ն Աբրահամյան, Ձեր` վարչապետի լիազորությունները վայր դնելուց հետո դադարել եք լինել հրապարակային անձ ու տպավորություն է, թե քաղաքականության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը նույնպես պակասել է: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը: -Անշուշտ, այս ընթացքում ավելի պասիվ եմ եղել, քան նախկինում, չնայած համաձայն չեմ,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930