Օրվա լրահոսը

Անի Զախարյանին սպառնում է 4 տարվա ազատազրկում

Նրան երկուշաբթի օրը կրկին հարցաքննության են կանչել

Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է անվտանգության աշխատակցի լուսանկարը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ավտովթարից մահացած ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանի լուսանկարը:

«Հայաստանը չօգտվեց ընձեռված հնարավորությունից». Րաֆֆի Գալֆայան

Ապրիլյան իրադարձությունները Հայաստանի և Արցախի համար ադրբեջանական վայրագությունների հարցը միջազգային հարթակում բարձրացնելու հնարավորություն էին

Սերգեյ Լավրովը դեբիլ է անվանել Reuters-ի օպերատորին. (Տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին դեբիլ է անվանել: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` շեշտելով, որ գերմանական մամուլն էլ է անդրադարձել կատարվածին: Միջադեպը կայացել է դեկտեմբերի 9-ին` Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Լավրովի հանդիպման ժամանակ: Ի թիվս այլոց, ՌԴ արտգործնախարարը Համբուրգում մասնակցում էր ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների

Անի Զախարյանին ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ են արել

Անի Զախարյանը քաղաքականություն է մտել լուրջ տեսլականներով, լուրջ պայքարի փուլեր անցնելով

«Նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման հարգումն է». Լեւոն Տեր-Պետրոսյան

Լեւոն Զուրաբյանը հիշեցնում է 1996 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովում Տեր-Պետրոսյանի ելույթը

Իջեւանցիների վաղեմի ցանկությունն իրականացվում է

Մետաղագործների փողոցը ասֆալտապատվում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը` նվիրված Մարդու իրավունքների օրվան

Վերջին տասնամյակում լինելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ բազմիցս շեշտել եմ ՄԱԿ-ի երեք հիմնասյուների՝ խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը: Այս երեքը միասին առանցքն են դիմակայուն ու ներդաշնակ հասարակությունների՝ հիմնված ներառականության, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Ես նաև ընդգծել եմ, որ մարդու իրավունքները մշտապես գտնվում են ՄԱԿ-ի գործունեության ու ինքնության առանցքում: Եվ այս գիտակցությունն է

Զինված տղամարդը կրակոցներ է արձակել եւ պահանջել գումար. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, դիմակավորված  անձը՝ ինքնաձիգով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Անդրանիկի 7/385 հասցեում գտնվող  մթերային խանութ, որտեղ գործում է նաեւ  տարադրամի փոխանակման կետ

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան – Գորիս  ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մ: Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեկասառույց է: Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակվել հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի շուրջ

Դեկտեմբերի 9-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ արվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ ՀՀ ԱԳՆ

Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ

«40-ից ավել սպա ունեցող գյուղը ինչպե՞ս կարող էր հանդուրժել Նազարբաևի պահվածքը»․Հառիճի բնակիչներ (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում դեպի հնագույն միջնադարյան Հառիճավանք տանող փողոցը անվանակոչված էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով։ Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից օրեր անց, երբ Էրդողանն ու Նազարբաեւը գրկախառնվեցին Թուրքիայում, իրար ձեռք բռնած ման եկան՝ ի ցույց աշխարհի, Կոմիտաս Վարդապետ ու Ավետիք Իսահակյան կրթած հառիճցիները փողոցից պոկեցին Նազարբաեւի անունը կրող ցուցանակները, նրա նկարներն էլ

Փակ է Գորիս-Շինուհայր ավտոճանապարհը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց Վարշավայի համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

2016 թվականի դեկտեմբերի 8-ին Վարշավայի համալսարանի Իրավունքի և վարչարարության ֆակուլտետում կայացավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էր Վարշավայի համալսարանի` Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելքի և իրավունքի ինստիտուտը: Հանդիպմանը ներկա էին Վարշավայի համալսարանի Իրավունքի և վարչարարության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Թոմաշ Գիարոն, Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելքի և

«Մենք համեմատել ենք որոշ կենդանիների որոշ մարդկանց հետ». SOS-ի ռեժիսորը վստահ է, որ իրենք չեն վիրավորել

SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանի խոսքերով՝ իրենք որեւէ մեկին իրենք ուղիղ տեքստով չեն վիրավորել, ուղղակի որոշ մարդկանց համեմատել են կենդանիների հետ. «Թե իրենք իրենց վրա են վերցրել, դա շատ հարաբերական է: Այնպես որ, իրենց խնդիրն է: Եթե իրենց թվում է, որ իրենք այն մարդիկ են, ինչի տեղն են իրենց դրել, դա իրենց խնդիրն է»:

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են ԼՂՀ հարավային եւ հարավարեւելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 9-ին այցելել է ԼՂՀ հարավային եւ հարավարեւելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին: Նախագահները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ

Հայաստանը լավ հնարավորություն ունի մտնելու ԵՏՄ միության 180 միլիոնանոց շուկա. Յուլիա Բլեզիուս

Տեղի են ունեցել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ շահագրգիռ պետական հաստատությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական

Կայացել է տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Հայաստանի համայնքների միությունը, միջազգային մի շարք կազմակերպությունների փորձագետներ, ինչպես նաե Հայաստանի շուրջ 100 համայնքների ղեկավարներ։ Քննարկմանն անդրադարձ է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Միջհամայնքային միավորումների մասին»

Քննարկվել են ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը

Սուրեն Կարայանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում գեղասահքի զարգացման հեռանկարները: Դեսպանը նախարարին է փոխանցել այդ ծրագրի իրագործման առաջարկությունների փաթեթը՝ կազմված ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի կողմից: «2016-2017 թվականները որոշիչ են 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք

Նախարարությունը մարզագույք է տրամադրել Հառիճ գյուղի միջնակարգ դպրոցին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բազմատեսակ  մարզական գույք է տրամադրել ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Ա. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցին: Մարզագույքն արդեն տեղադրված է դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել մարզադահլիճի վերաբացման հանդիսավորի արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության

«Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե». Պյոտր Սվիտալսկի

«Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը»,-ասում է ԵՄ պաշտոնյան

Բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

  Ավան վարչական շրջանի մշակույթի տանը բացվել էր  հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Ողջունելով ներկաներին և ձեռագործ աշխատանքների հեղինակներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ նման նախաձեռնությունները դառնալու են շարունակական`

Ցեղասպանության միջազգային օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց հիշատակի արարողություն

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության

«Բյուջե-2017»-ի նախնական քննարկումների ամփոփումն ԼՂՀ Ազգային ժողովում

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Ամփոփիչ նիստի ընթացքում քննության են առնվել «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, հարկային դաշտը կարգավորող օրենքների փաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

Մեղադրանք է առաջադրվել` դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։ 2016 թվականի նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից

«Մեծամասնությունը՝ աղքատները, չեն գնալու իրենց կեղեքողներին ձայն տալու». Գուրգեն Եղիազարյան

Գուրգեն Եղիազարյանը միտում է տեսնում, որ Կարեն Կարապետյանը կթեթեւացնի ժողովրդի հոգսը

Եվրոպական միության անունից՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

Դեկտեմբերի 10-ին Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ պետությունները նշում են Մարդու իրավունքների օրը: Հավասարության բացակայությունն ու մարդու իրավունքների ոտնահարման երևույթները հանդիսանում են՝ հետզհետե ավելացող մարտահրավերներ ամբողջ աշխարհում, իսկ որոշ՝ Սիրիայի պես երկրներում դեռևս շարունակվում է հակամարտությունը: Ուստի ավելի քան երբևէ կարևոր է դառնում, որ կրկնապատկենք մեր ջանքերն՝ ի նպաստ բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանության: Սա է

Արցախի ու Ղրիմի անհամեմատելիությունը (անիմացիոն տեսանյութ)

1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի անկախության հանրաքվեն, իսկ 2014 թվականի մարտի 16-ին անկախության հանրաքվե եղավ Ղրիմում… Եվ եթե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը օգտվեցին անջատողականությամբ փրկվելու, այսպես կոչված, remedial secession իրավունքից, ապա Ղրիմը, պարզապես, մի երկրի կողմից մեկ այլ երկրի տարածքի զավթման օրինակ է: Եկեք տեսնենք, թե որքանո՞վ են Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի ինքնորոշման

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930