Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ դատախազին դիմելու ու Գյումրու թիվ 38 դպրոցի ուսուցիչներին ոստիկանություն հրավիրելու մասին

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշման դեմ ըմբոստացած Գյումրու թիվ 38 դպրոցի ուսուցիչներին երեկ հրավիրել էին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին պարզաբանել էր, որ  պաշտոնատար անձի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում  և անհրաժեշտություն է առաջացել ուսուցիչներին հրավիրել ոստիկանություն՝ բացատրություն վերցնելու։ Հիշեցնենք, որ այս դպրոցի ուսուցիչները դեմ են

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները: Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում, Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-Զանգեր հատվածում, Արարատի, Վայոց

Մոնթէ Մելքոնեանի 59 -ամեակին նուիրուած երեկոյ Մոսկուայում

2016 թուականի նոյեմբերի 24ին Մոսկուայի կենտրոնում գտնուող МИСиС (Национальный исследовательский технологический университет) համալսարանում տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի ծննդեան օրուան նուիրուած երեկոյ: Կազմակերպիչ՝ Մոսկուայի Հայ երիտասարդութեան ասոցացիային (Ассоциация Армянской молодежи Москвы; ААММ) կից գործող «ՏԻՐ Հայագիտական կենտրոն» (TIR Armenology center): Գրանցուած 120-ի փոխարեն ներկայ էին մոտ 80 մարդ: Յայտնի է, որ Մոնթէն շատ

Աշխարհի առաջնությունում այսօր մեդալ չունեցանք

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում այսօր մեդալ չունեցանք: Հունահռոմեական ըմբիշ, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում պայքարելու հնարավորություն էր ստացել, սակայն առաջին իսկ գոտեմարտում պարտվելով ռուսաստանցի Ադամ Կուրակին՝ դուրս մնաց պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ինչո՞ւ է պատմության մեջ հայտնվել Շիրակի մարզպետի հետ․Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի մեկնաբանությունը Տեսանյութ)

Գյումրու թիվ 38 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. կոլեկտիվը շարունակում է բողոքել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշման դեմ, որի համաձայն հիշյալ դպրոցում տնօրենի ժ/պ է նշանակվել Գյումրու մեկ այլ դպրոցի՝ թիվ 42-ի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանը։ Դպրոցի ուսուցիչները ուղղակիորեն դռները փակում ու ներս չեն թողնում այս տիկնոջը, Շիրակի մարզպետից էլ հիմնավորում են պահանջում, թե ինչո՞ւ պաշտոնավարման պայմանագրի

Օպերային երգիչը` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում մահացածի մասին

Լիպարիտ Ավետիսյանը պատմում է, թե ինչպես  են հուզված ուղեւորները խնդրել, որ մահացածի մարմինը նույն ինքնաթիռով Երեւան տեղափոխվի:

Հյուսիսային պողոտայում կգործի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ  Հյուսիսային պողոտայում  հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։ Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։ Հատուկ պատրաստված ինքնատիպ 33 տաղավար-տնակներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, նաև

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը գործում է սահմանափակումներով

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տրանսպորտային միջոցների շարժը Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհով թույլատրվում է որոշակի սահմանափակումներով։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ձնաբուք` Դիլիջանի ոլորաններում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին, Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում տեղ տեղ առկա է մերկասառույց Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն

«Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք»` Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել  ԼՂՀ եւ ՀՀ մշակույթի ոլորտի ու հասարակական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է բանակ-հասարակություն կապի եւ համահայկական միասնականության 

Տեղադրում են Գյումրու գլխավոր տոնածառը (Ֆոտոշարք)

Գյումրու Վարդանանց հրապարակում արդեն ավարտին են մոտենում գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանի տեղեկացմամբ` գլխավոր տոնածառն ունի 28 մետր բարձրություն, մոտ 1000 սոճենու ճյուղ՝ անվճար, բերվել են Լոռվա անտառներից: Թե ինչքա՞ն ծախս է նստում այն քաղաքի բյուջեի վրա, Սոնա Առաքելյանն ասաց․«Մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման և ապամոնտաժման համար կծախսվի մոտ 500.000

«Սասնա ծռերի» անդամների իրավունքները կալանավայրում խախտվում են (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը քաղաքացիները պայքարեցին «Սասնա ծռերի» անդամների իրավունքների համար

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի երիտասարդ ծանրորդներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում: Վերջինը մրցահարթակ մտավ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը, որը հանդես եկավ 20 տարեկանների պայքարում: Ինչպես եւ սպասվում էր, Սիմոնը մրցելույթն ավարտեց որպես չեմպիոն: Պոկում վարժության 180 կիլոգրամը լավագույնն էր այդ մրցաձեւում: Հրումում Սիմոնը 220 կգ-ով բավարարվեց արծաթով, սակայն երկամարտի 400 կիլոգրամը նրան

Մարտուն Գրիգորյանը՝ ԲՀԿ ցուցակով առաջադրվելու ու մարզպետ դառնալու խոսակցությունների մասին (Տեսանյութ)

Երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու ու ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու նպատակով վաղը Գյումրի է գալու Գագիկ Ծառուկյանը։ Aravot.am-ը ԲՀԿ շարքերից դուրս եկած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձով ինքը նորից համալրի ԲՀԿ շարքերը ու դառնա այս կուսակցության վարկանիշային թեկնածուներից մեկը։ Պատգամավորն ասաց․ «Ճիշտն ասած, բազմիցս հարցադրումներ եղել են այդ

Որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին, Արարատի մարզի Արտաշատ

Պաշտպանության նոր տեխնոլոգիաներ` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքերում

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի

Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված հուշ-երեկո Լիբանանում

Դեկտեմբերի 8-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության դեսպանությունների համագործակցությամբ ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ նորվեգացի բևեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառմանը ներկա էին նաև Նորվեգիայի Թագավորության դեսպան Լենե Լինդը, Շվեդիայի Թագավորության դեսպան Փիթեր Սեմնեբին, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, Հայաստանի գրողների միության անդամ,, ակադեմիկոս Ֆելիքս Բախչինյանը, Լիբանանի հայ համայնքի հոգևոր, ազգային, մշակութային կառույցների

Ներքին Բազմաբերդ համայնքի խաչմերուկի հատվածում կկատարվի պայթեցում

2016 թվականի դեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խաչմերուկի հատվածում, Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվող շինարարական աշխատանքների շրջանակներում (պայթեցման աշխատանքներ), ժամը 15:45-ից մինչև 16:30-ը դադարեցվելու է երթևեկությունը։ Մինչև աշխատանքների ավարտը գործելու է Ներքին Բազմաբերդ-Կաթնաղբյուր միջհամայնքային շրջանցիկ ճանապարհը։ ՀՀ ոստիկանություն

Գերմանիայի դեսպանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից օլիգարխիայի դեմ մղվող պայքարի մասին

Այսօր Շիրակի մարզի բժիշկները,պաշտոնյաներն ու գերմանացի դիվանագետները մեծ հանդիսավորությամբ նշում էին Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի հիմնադրման 23-ամյակը։ Այս պոլիկլինիկան հետերկրաշարժյան մութ ու խավար տարիներին եղել է Գերմանիայի կառավարության նվերը գյումրեցիներին։ Այժմ Գյումրու կենտրոնում գտնվող այդ տարածքը (պոլիկլինիկայի դիմաց «Բեռլին» արվեստի հյուրանոցն է), դարձել է դիվանագետների, տարբեր երկրների դեսպանների ամենասիրելի վայրը։ Կան դեսպաններ, որոնք իրենց Ամանորն անցկացնում

Կներկայացվեն հայ-իրանական դեղագործական ընկերություններ հիմնելու վերաբերյալ առաջարկներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ԵԱՏՄ գործող նոր ընթակարգերը: Պայմանավործավություն է ձեռք բերվել միությունում կազմակերպել հանդիպում ոլորտի ընկերությունների, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ`

Յուրահատուկ առեւտուր մանկական սայլակից

Երեւանցիներս վարժվել ենք փողոցային առեւտրի գոյությանը մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում` սկսած Մատենադարանի մուտքի մոտ վաճառվող մանր-մունր իրերից, վերջացրած մետրոյի գետնանցումներում անմիջապես գետնին վաճառվող ձկնեղենից, չրերից ու կանաչուց: Տպավորություն է ստեղծվել, թե այս խնդիրը երբեք չի կարգավորվի:Մյուս կողմից էլ՝ բացօթյա առեւտրով զբաղվողներն իրենց առօրյա հացն են հոգում, բացի դրանից՝ փողոցում, անգամ հակահիգիենիկ պայմաններում վաճառվող մթերքն ավելի մատչելի

Մկրտիչ Մկրտչյանը ձեռքից բաց թողեց Եվրոպայի առաջնության մեծ մեդալը

Իսրայելի Էյլաթ քաղաքում այսօր ավարտվում է 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր 20 տարեկան աղջնակների մրցակցությունում +75 կգ քաշային կարգում հանդես եկող Արփինե Դալալյանը երկամարտում ցույց է տվել 218 (91+127) կգ եւ բավարարվել է 4-րդ հորիզոնականով: Րոպեներ առաջ պայքարն ավարտեցին 23 տարեկան տղաների 105 կգ քաշային տղաները, որտեղ Մկրտիչ Մկրտչյանը, կարելի է ասել, ձեռքից

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են զորամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 10-ին այցելել է ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին: Նախագահները դիտել են տարբեր ստորաբաժանումների ուսումնական պարապմունքները, ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ

Հայաստանից Իրաք արտահանումների ծավալն աճում է

«Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը ձգտում է զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է մեզ համար բարեկամ երկիր եւ աշխարհագրորեն շատ մոտ է Իրաքին։ Հայաստանն ու Իրաքը ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնք կարող են երկու բարեկամ երկրներին մեծ օգուտներ բերել»,- «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար,

Մարդու իրավունքները խախտվում են նաև մարդու իրավունքների օրը

Այսօր` մարդու իրավունքների օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել Վանաձորի տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանության աշխատակիցները տարբեր, մտացածին պատճառաբանություններով իրենց  կանչել են, շատ դեպքերում նաև բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ հորդորելով չգնալ և չմասնակցել Երևանում Մարդու իրավունքների օրվան նվիրված երթին: Ահազանգող և ոստիկանություն կանչված քաղաքացիներն,  ամենայն հավանականությամբ, ընդգրկված են ոստիկանության հատուկ ցուցակներում և «գրանցված են»

Պայմանավորվածություններ` հայ-մեքսիկական հարաբերություններում

Դեկտեմբերի 6-8-ը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն աշխատանքային այցով գտնվում էր Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք, երկրի երկրորդ քաղաք Գվադալախարայում: Դեսպանը հանդիպումներ ունեցավ նահանգապետ պրն. Խորխե Արիստոտելես Սանդովալ Դիասի, մշակույթի քարտուղար (նախարար) տկն. Միրիամ Վաչես Պլագնոլի, տնտեսության զարգացման քարտուղար (նախարար) Խոսե Պալասիոս Խիմենեսի, տնտեսության զարգացման քարտուղարության ներդրումային ծրագրերի գլխավոր քարտուղար Էդուարդո Դելգադիլյո Դոմինգեսի, ինչպես նաև նորամուծության,

Հրդեհ Հրազդան քաղաքում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.48-ին, մարվել՝ 15.51-ին: Մասամբ այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ: ՀՀ ԱԻՆ

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ԿԱՀ նախաձեռնած ծրագրին

Դեկտեմբերի 9-ին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հետ համատեղ անցկացվել է «Հայաստան-ԵՄ հարաբերությունները» խորագրով ծրագիր: Նախաձեռնությանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ժառանգություն կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ԵՄ գործընկեր մի շարք կառույցներ: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացել է 5 անդամներով: Ծրագրի շրջանակներում ներկայացվել են ԵՄ և ԵԱՏՄ հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների,

«Հայաստանում նեղանում է իրավապաշտպանների տարածքը». Հովհաննես Մադոյան

«Հայաստանում ոչ պետական կառույցները սահմանափակում են քաղաքացիական հասարակության գործողությունները»

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930