Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» խոսնակ. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ Ազատության հրապարակում

Մարտ 11,2013 12:55

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Հ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի այն մեկնաբանությանը, թե «Երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Նախագահական նստավայրից ապատեղեկատվություն է տարածվել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյան կողմից իր աշխատակազմի ղեկավարի միջոցով արված առաջարկը, այլ ընդամենը պատասխանել է, որ պատրաստ է հանդիպել գործող նախագահի հետ Ազատության հրապարակում, ուր, ինչպես հայտնի է, նա երեկվանից հայտարարել է հացադուլ: Ավելին՝ մինչեւ երեկ ժամը 6.30-ը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր այդ քայլի մասին, նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ս. Սարգսյանին՝ ցանկացած վայրում եւ լսել նրա կողմից արվելիք առաջարկները՝ ուղղված այս քաղաքական ճգնաժամին լուծումներ տալուն: Սակայն մինչեւ երեկ ժամը 6.30-ը որեւէ նման առաջարկ Ս. Սարգսյանի կողմից չի արվել: Այդ է պատճառը, որ հայտնի հանգամանքներից ելնելով՝ գտնվելով հացադուլի մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանը այդ առաջարկի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու գործող նախագահին Ազատության հրապարակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031