Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրացկան կինը` վարչապետին. «Թագավոր ջան, դու պտի օգնես, մեկ էլ Ծառուկյանը, էլ մարդ չկա». (Տեսանյութ)

Հուլիս 22,2014 21:15

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ դարձյալ մի զավեշտալի պատմություն տեղի ունեցավ`կապված  գյումրեցի հայտնի մուրացկան Լիզայի հետ: Այս կինը, նախապես լսելով, որ վարչապետին դիմավորելու են նորակառույց Մուշ 2 թաղամասում,  ձեռնափայտը ձեռքին` եկել ու սպասում էր: Երբ վարչապետը սկսեց արագ-արագ շրջել թաղամասում, մուրացկան կինը այդ նույն արագությամբ  գնաց նրանց հետևից,  կանգնեցրեց վարչապետին ու  փող ուզեց: Երբ Սամվել Բալասանյանը  սաստեց, թե անցած անգամ տվեց վարչապետը, էլ ի՞նչ ես ուզում, տիկինը, ցույց տալով ինչ-որ թղթեր, այսպես արձագանքեց. «Մեռնիմ ջանիդ, տես բանկից է եկել, տանս որբը դուրսը կմնա, դու պիտի մուծես, Բալասանյանն էլ է օգնել, ցավդ  տանիմ, դու պիտի օգնես, մեկ էլ Ծառուկյանը, էդ երեքդ եք, էլ մարդ չկա»: Այդ արտահայտությունը բավական զվարճացրեց վարչապետին, վերջինս  ծիծաղելով առաջ շարժվեց, իսկ ձեռնափայտով տիկինը, վազելով  արագ քայլող վարչապետի հետևից, բացականչեց. «Թագավոր ջան, տունս  փրկե»:

Հիշեցնենք, որ մուրացկան կինը մեկ շաբաթ առաջ Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում դարձյալ կտրել էր  վարչապետի ճամփան` ստիպելով իրեն փող տալ: Նա նույն կերպ է վարվում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, մինչև վերջինս այսպես ասած  «չի մուծվում», տիկին Լիզան նրան անցնելու ճանապարհ չի տալիս:

Մանրամասները տեսանյութում`

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Այժմ փող աշխատելու բոլոր միջոցներն էլ հարգի են համարվում…

  2. Մուշի Սուրո says:

    Գիտեք օլիգարխ բալասանյանը քանի կոպեկ է տվել մուրացկան լիզային?500դրամ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031