Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետը` մարզկենտրոնում կատարված 9 ամսվա աշխատանքների մասին

Հոկտեմբեր 23,2014 17:34

Այսօր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում Կապանում կրթության, քաղաքաշինության եւ մյուս այլ ոլորտներում կատարված աշխատանքները, խոսեց ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Այս տարվա ընթացքում ՀՀ պետբյուջեի միջոցներով` 30 մլն դրամով, ասֆալտապատվել է Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամաս տանող ճանապարհը, դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ գազաֆիկացվել է Վաչագան թաղամասը, որի համար ծախսվել է 10 մլն դրամ, Ասիական զարգացման բանկի միջոցներով` 2 472 000 000 դրամով, խմելու ջրի ցանցի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կապանում, վերանորոգվել են տանիքներ, վերելակներ եւ այլն:

Նշված ժամանակահատվածում 11 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել, վճարված տուգանքների արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 2 018 740 դրամ: 8 հոգի վարչական պատասխանատվության են ենթարկվել (2 000 000 դրամ) ինքնակամ շինարարություն իրականացնելու համար, 2 հոգի էլ անասուններն առանց հսկողության թողնելու համար 10 հազար դրամ տուգանք են վճարել, մեկ հոգի նախազգուշացվել է եւ այլն:

Քաղաքապետի խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անցած 9 ամսվա ընթացքում եկամուտների հավաքագրման առումով աճ է գրանցվել: «2014թ.-ի հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է 729 630,6 հազար դրամ կամ նախատեսվածի 93,3 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.6 տոկոս: Սեփական եկամուտները հավաքագրվել են 79.8 տոկոսով: Շուրջ 19,6 տոկոսով հարկերի ու տուրքերի հավաքման մակարդակը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը», – նշեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

Մինչեւ օրս քաղաքացիներից 1223 դիմում է ստացվել:

Kapan_2Քաղաքացիների ընդունելության օրերին Կապանի քաղաքապետին դիմել են տարբեր հարցերով` այդ թվում նաեւ աշխատանքի տեղավորման խնդրանքով: Աշոտ Հայրապետյանի խոսքով` իրեն դիմած քաղաքացիների շրջանում տարբեր մասնագիտության տեր մարդիկ են եղել, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածների շրջանում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, սակայն բոլոր դիմողներին աշխատանքի տեղավորել չի հաջողվում:

Իրականացված աշխատանքներին զուգահեռ` Կապանում բազմաթիվ խնդիրներ դեռեւս շարունակում են չլուծված մնալ, որոնք, ըստ Աշոտ Հայրապետյանի, չեն լուծվում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031