Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը չի կարող դառնալ ընտրություններից ընտրություններ հիշվող թեմա. այն պահանջում է մշտական և հետևողական աշխատանք». Նժդեհ Իսկանդարյան

Հունիս 09,2026 23:23 Share

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրում է.

«Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ցավոք, չանցան այնպիսի պայմաններում, որոնք լիարժեք վստահություն կներշնչեին հասարակությանը։ Ընտրական գործընթացը ուղեկցվեց վարչական ճնշումների, ընտրախախտումների, քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և վախի մթնոլորտի մասին բազմաթիվ ահազանգերով։

Միևնույն ժամանակ, այս ընտրություններն ընդգծեցին ևս մեկ կարևոր խնդիր․ տասնյակ հազարավոր արցախցիներ փաստացի զրկված էին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ավելի քան 50 հազար արցախցիներ, որոնք ունեն նույն կապույտ անձնագրերը և շարունակում են ապրել Հայաստանի Հանրապետությունում, չեն կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը՝ իրավական կարգավորումների հետևանքով։

Սակայն անկախ ընտրությունների արդյունքներից և նրանից, թե ով է ձևավորելու իշխանությունը, Արցախի հարցը և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը փակված չեն և չեն կարող փակված համարվել։

Տեղահանված ժողովրդի հավաքական իրավունքները, անվտանգ ու արժանապատիվ կյանքի, հայրենիք վերադառնալու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքները շարունակում են մնալ օրակարգային։

Հետևաբար, Արցախի հարցի նկատմամբ հետևողականությունը պետք է լինի ոչ միայն իշխանությունների, այլև քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության պատասխանատվության շրջանակում։ Արցախի հարցը չի կարող դառնալ ընտրություններից ընտրություններ հիշվող թեմա. այն պահանջում է մշտական և հետևողական աշխատանք։

Միաժամանակ, մենք պետք է շարունակենք քննարկել և ձևավորել այն մեխանիզմները, որոնք կապահովեն արցախահայության ինքնակազմակերպվածությունն ու ներկայացվածությունը։ Արցախի պետական ինստիտուտների պահպանման և ամբողջացման հարցը շարունակում է մնալ կարևոր։

Արցախի ժողովրդի համար պետք է հստակ լինի, որ իրենց հավաքական կամքն ու ներկայացվածությունը կարող են արտահայտվել նաև կազմակերպված քաղաքական և ինստիտուցիոնալ ձևերով, ներառյալ ապագայում համապատասխան ընտրական գործընթացների անցկացումը։

Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել։ Այն շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930