Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած անվտանգության աշխատակիցների արգելքին՝ երեխային հաջողվեց ստանալ Պապի օրհնությունը

Հունիս 25,2016 19:45

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հանրապետության հրապարակում է: Նա Գարեգին Բ-ի հետ կարմիր գորգի վրայով եկեղեցական թափորով շարժվեց դեպի բեմ՝ օրհնելով  հավաքվածներին: Վերջիններս թափահարում էին Պապի այցելության խորհրդանշանով դրոշակները եւ փորձում էին ֆիքսել Պապի յուրաքանչյուր քայլ, իսկ ավելի համարձակները փորձում էին ստանալ Հռոմի պապի եւ Գարեգին Բ-ի օրհնությունը: Մի երեխա կարողացավ մոտենալ Պապին: Անվտանգության աշխատակիցները փորձում էին տղային հեռու պահել, սակայն Պապը գրկեց նրան եւ իր օրհնությունը տվեց:

Hromi pap 2

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ Գարեգին Բ-ն ողջունեցին նախագահ Սերժ Սարգսյանին եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ բարձրացան բեմ, որտեղ էլ կմատուցեն էկումենիկ արարողությունը եւ խաղաղության աղոթքը:

Հանրապետության հրապարակում էին նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ այլ քաղաքական եւ հոգեւոր գործիչներ:

Hromi pap 3

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930