Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Արզումանյանը մերժել է Հայկ Մարությանի հետ անգամ նույն գովազդում նկարահանվելու առաջարկը (Տեսանյութ)

Հունվար 04,2017 13:14

Դերասան Հայկ Մարությանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում իր տեսքի առնչությամբ ֆեյսբուքյան էջում պարզաբանել է. «Բեղերը բնական են, պահել եմ դերի համար»:

Հայկ Մարությանը նաեւ գրել է, «Պատասխանել եմ ձեր ուղարկած հարցերին անկեղծ և ուղիղ, այնպես որ ներող»:

Հաղորդման ընթացքում նա պարզաբանել է, որ չի անդամակցի որևէ քաղաքական ուժի և չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Նշենք, որ հաղորդման ընթացքում Հայկ Մարությանը հերթական անգամ անդրադարձել է Մկրտիչ Արզումանյանի հետ համագործակցության դադարեցման պատճառներին. «Աշխատանքային առումով մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է աշխատենք առանձին: Ճիշտն ասած՝ դա իմ իդեան չի եղել»:

Ըստ նրա՝ «Կարգին թիմը» գործում է նույն կազմով. «Ցավոք սրտի, բացակայում է Մկրտիչ Արզումանյանը»: Հայկ Մարությանը բացահայտել է, որ բազմիցս առաջարկներ է արել նախկին գործընկերոջը միասին երբեմն նախագծեր անելու, սակայն հավանություն չի ստացել: Ամիսներ առաջ էլ եղել է գովազդի առաջարկ՝ Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ. «Ես իմ հավանությունը տվեցի, ցավոք սրտի՝ Մկոն մերժեց»:

Հայկ Մարությանն անդրադարձել է Հանրային հեռուստառադիոընկերությանը. «Եթե չեմ սխալվում՝ տարեկան մոտ 16,5 միլիոն դոլար գումար է ստանում մեր պետական բյուջեից… իմ ձեռքը որ ճար լիներ՝ ես վաղը կփակեի այդ հեռուստաընկերությունը»: Ըստ նրա՝ փոխարենը կարելի է ժամեր վարձել մասնավոր հեռուստաընկերությունում:

«Եթե հարցնեք, թե ինչ եք անում այդ գումարը, կասեն՝ բա գիտեք՝ էդ վիշկեն պահում ենք, էս ռեմոնտը անում ենք, էս շենքը տաքացնում ենք, գիտեք՝ ինչեր ենք անում… դա մեր փողերով է արվում,- ասել է Հայկ Մարությանը:- Իմ մոտեցումը սա է ՝ ով է նայում, քանի հոգի է նայում այդ հեռուստատեսությունը… եթե նայում են շատ փոքր թվով մարդիկ, նշանակում է բոլորի փողերը ծախսում են շատ քիչ մարդկանց համար: Տպավորությունն այնպիսին է, որ այդ դիտողները դառնում են մեր պատգամավորների նման՝ մեծ փողերը քիչ մարդիկ են վայելում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031