Սվո Ռաֆի 80-անց քրոջը վաշխառուները տնից դուրս են վտարել. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Սվո Ռաֆի 80-անց քրոջը վաշխառուները տնից դուրս են վտարել. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Սվո Ռաֆի (լուսանկարում) քրոջ ընտանիքը վաշխառուների զոհն է դարձել: Վերջին տարիներին մեր իրականության բաղկացուցիչը դարձած նմանատիպ երևույթները նորություն չեն, բայց այս դեպքի զավեշտականն այն է, որ ամսական մի քանի հարյուր հազար դոլար 5 տոկոսով տվող վաշխառուների թվում պաշտոնյաներ են:

Ավելին, տեղի ունեցած գործարքից հետո շուրջ 900 հազար դոլար արժողությամբ տունը ընդամենը 280 հազար դոլարի դիմաց անցել է վաշխառուներին, որոնք տան տերերին ոչ տարբերություն են վճարել, ոչ նոր բնակարան գնել, այլ «մեռնեմ օրենքին» տարբերակով դատական որոշումներով ու կատարածուներով, հանգիստ խղճով տիրացել են մարդկանց ունեցվածքին:

Մանրամասները`ներկայացնում ենք Սվո Ռաֆի քրոջ որդու` Մեսրոպ Ալեքսանյանի հետ բացառիկ հարցազրույցում:

Սուրեն Սարգսյան

Լուսանկարը՝ newmag.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    Ուրիշ, իսկ Ժնջիլ Վաղոյի քրոջ ծոռների՞ց ինչ խաբար կա: Նրանց ֆինանսական պիրամիդան հաջողվեց՞ թե չէ

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք